Ջիմ Ռոն
Ջիմ Ռոն | |
|---|---|
| Ծննդյան անուն | անգլ.՝ Emanuel James Rohn. |
| Ծնվել է | սեպտեմբերի 17, 1930 |
| Ծննդավայր | Յակիմա, Վաշինգտոն, ԱՄՆ |
| Վախճանվել է | դեկտեմբերի 5, 2009[1] (79 տարեկան) |
| Վախճանի վայր | West Hills, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
| Մասնագիտություն | մոտիվացիոն խոսնակ, ձեռնարկատեր և գրող |
| Քաղաքացիություն | |
| Աշխատավայր | Sears Holdings Corporation? |
| Կայք | jimrohn.com |
| Ջիմ Ռոն Վիքիքաղվածքում | |
Էմանուել Ջեյմս Ռոն (սեպտեմբերի 17, 1930, Յակիմա, Վաշինգտոն, ԱՄՆ - դեկտեմբերի 5, 2009[1], West Hills, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), մասնագիտական առումով հայտնի է որպես Ջիմ Ռոն, ամերիկացի ձեռնարկատեր, գրող և մոտիվացիոն խոսնակ։ Նա մի շարք գրքերի հեղինակ է՝ ներառյալ «Ինչպես ձեռք բերել հարստություն և երջանկություն» գիրքը։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմանուել Ջեյմս Ռոնը ծնվել է Վաշինգթոնի Յակիմա քաղաքում, Էմմանուել և Քլարա Ռոհների ընտանիքում։ Նրա ծնողներին էր պատկանում Այդահոյի Քալդվել քաղաքում ֆերման, որտեղ նրանք նաև աշխատում էին։ Ջեյմսը նրանց ընտանիքի միակ որդին էր։ Նա ծնվել է աղքատ ընտանիքում, 30 տարեկանում դառնում է միլիոնատեր, իսկ 33 տարեկանում սննկացել է, սակայն կրկին վերականգնել է միլիոնատերի կարգավիճակը[2]։ 1 տարի անց Ջոնը համալսարանից դուրս է մնացել[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր մասնագիտական կյաքը սկսել է որպես մարդկային ռեսուրսների մենեջեր Սիըրսում։ Այդ ժամանակաշրջանում նրա ընկերներից մեկ նրան հրավիրեց մի դասախոսության, որը իրականացվում է ձեռնարկատեր Ջոն Էրլ Շոաֆի կողմից։ 1955 թվականին Ջոնը միացավ Շոաֆի ուղիղ վաճառքի բիզնեսին՝ ԱբունդաՎիտային որպես առաքիչ։
1957 թվականին Ջոնը միացավ Նուտրի-Բիոյին՝ մեկ այլ ուղիղ վաճառքի ընկերության։ Ընկերության հիմնադիրները՝ ներառյալ Շոաֆը, սկսեցին առաջնորդել նրան[4]։ Այս առաջնորդությունից հետո, Ռոնը կառուցեց ընկերության ամենամեծ կամակերպությունը։ 1960 թվականին, երբ Նուտրի-Բիոն ընդլայնվեց նաև Կանադայում, Շոաֆը և այլ հիմնադիրներ Ջոնին ընկերության պատասխանատու նշանակեցին։
Այն բանից հետո, երբ 1960-ականներին Նուտրի-Բիոն դադարեց գործունեությունը որպես առևտրային բիզնես, Ռոհնը հրավիրվեց Rotary International որպես խոսնակ։ Այս փորձից հետո, մյուսները սկսեցին խնդրել նրան խոսել տարբեր առիթների ժամանակ։ 1963 թվականին Beverly Hills Hotel-ում, նա տվեց իր առաջին հանրային սեմինարը։ Այնուհետև, նա երկրի ներսում սկսեց ներկայացնել մի շարք սեմինարներ՝ պատմելով իր պատմությունը և սովորեցնելով իր անձնային աճի փիլիսոփայությունը։
1970-ականներին, Ռոնը Standard Oil-ի համար սեմինարներ անցկացրեց։ Այդ նույն ժամանակ, նա մասակցեց իր անձնային աճի «Արկածները Ձեռքբերումներում» բիզնեսին, որը ներկայացված էր որպես լայվ սեմինարների և անձնային զարգացման սեմինարների միջոցով։ Նա աշխարհով սեմինարներ իրականացրեց ավելի քան 40 տարի։
1970-ականների վերջին Ռոնը առաջնորդել է Մարկ Հյուզին (Հերբալայֆ Նութրիշընի հիմնադիրը) և բիզնես-մարզիչ Էնթոնի Ռոբինսին։ Մյուսները, ովքեր վերագրում են Ռոնին իրենց կարիերայի վրա ազդելու համար, ներառում են հեղինակներ/դասախոսներ Մարկ Վիկտոր Հանսենը և Ջեք Քենֆիլդը (Հավով ապուր գրքերի շարք), Էվերթոն Էդվարդսը (Hallmark Innovators Conglomerate), Բրայան Թրեյսին, Դարեն Հարդին, Թոդ Սմիթը, Քևին Գարվերը, Սըր-լիմ Քուշը Nairobi Kenya isamtec լուծումներից և T. Harv Eker[5][6]: Ռոնը Քրիս Ուայդեների հետ համահեղինակեց «Տասներկու սյուներ» վեպը[7]:
1985 թվականին Ռոնը ստացել է Ազգային խոսնակների ասոցիացիայի CPAE մրցանակը խոսքի գերազանցության համար: Նա 17 գրավոր, աուդիո և վիդեո լրատվամիջոցների հեղինակ էր, այդ թվում՝ «Փառասիրության ուժը», «Տիրի՛ր քո կյանքը» և «Օր, որը շրջում է քո կյանքը»: Նրա ելույթներից շատերն անվճար հասանելի են սոցիալական մեդիայի հարթակներում, ինչպիսիք են YouTube-ը, Spotify-ը և Instagram-ը:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոնը մահացել է թոքային ֆիբրոզից 2009 թվականի դեկտեմբերի 5-ին: Նա թաղված է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի Forest Lawn Memorial Park-ում:
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարստության և երջանկության 7 ռազմավարություն. հզոր գաղափարներ Ամերիկայի առաջատար բիզնես փիլիսոփայից
- Իմ փիլիսոփայությունը հաջողակ ապրելու համար
- Փառասիրության ուժը
- Կյանքի եղանակները
- Հաջողության 12 սյուներ
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://tribute.jimrohn.com/
- ↑ Singh, Shivpreet (2016). Jim Rohn: from Rags to Riches, Retrieved 31 August 2016.
- ↑ «60 Greatest Quotes by Jim Rohn That Will Inspire Your Heart and Soul». Investivate (ամերիկյան անգլերեն). 2017-05-13. Վերցված է 2017-05-31-ին.
- ↑ «Jim Rohn: The Passing of a Personal-Development Legend». SUCCESS (անգլերեն). 2010-01-26. Վերցված է 2017-06-07-ին.
- ↑ Smith, Todd (2011). "Becoming a Disciplined Person," Little Things Matter. Retrieved 31 August 2016. Արխիվացված 18 Մայիս 2024 Wayback Machine
- ↑ Tracy, Brian (2014) "A Tribute to A Legacy: Jim Rohn," Brian Tracy International. Retrieved 31 August 2016.
- ↑ http://chriswidener.com/products/12-pillars-paperback/ Արխիվացված 2016-09-14 Wayback Machine Retrieved 31 August 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Ռոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||