Ջիմ Բաքստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջիմ Բաքստեր
Ջիմ Բաքստեր.jpg
Բաքստերը «Ռեյնջերսի» մարզաշապիկով
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեյմս Քերան Բաքստեր
Ազգությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա[2]
Մականուն Slim Jim (Նիհար Ջիմ), Our Wizard (Մեր Կախարդը), Stanly (Սթենլի)
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1939(1939-09-29)[3][4]
Ծննդավայր Հիլ օֆ Բիզ, Ֆայֆ, Շոտլանդիա
Մահվան ամսաթիվ ապրիլի 14, 2001(2001-04-14)[3][4] (61 տարեկանում)
Մահվան վայր Գլազգո, Շոտլանդիա[1]
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Շոտլանդիա Հալբետ Ջուվենայլս
Շոտլանդիա Կրոսգեյթս Պրիմրոուզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1957-1960 Շոտլանդիա Ռեյտ Ռովերս 62 (3)
1960-1965 Շոտլանդիա Ռեյնջերս 136 (18)
1965-1967 Անգլիա Սանդերլենդ 87 (10)
1967  Կանադա Վանկուվեր Ռոյալս[5] 12 (2)
1967-1969 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 48 (3)
1969-1970 Շոտլանդիա Ռեյնջերս 14 (1)
1957-1970 Ընդհանուր 359 (37)
Ազգային հավաքական
1960-1967 Շոտլանդիա Շոտլանդիա 34 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջեյմս Քերան Բաքստեր (անգլ.՝ James Curran Baxter, 1939 թվական, սեպտեմբերի 29, Ֆայֆ, Շոտլանդիա - 2001 թվական, ապրիլի 14, Գլազգո, Շոտլանդիա), ավելի հայտնի որպես Ջիմ Բաքստեր (անգլ.՝ Jim Baxter), շոտլանդացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել ձախ կիսապաշտպանի դիրքում: Ծնվել, սովորել և իր սպորտային կարիերան սկսել է Ֆայֆում: Կարիերայի գագաթնակետին ֆուտբոլիստը հասել է 1960-ական թվականներին, երբ հանդես էր գալիս «Ռեյնջերսի» կազմում: Այդ շրջանում Ջիմն ակումբի հետ 10 տիտղոս է վաստակում (1960-1965 թվականներ):

Երկրպագուները Բաքստերին տվել են «Slim Jim» (Նիհար Ջիմ) մականունը ֆուտբոլիստի մարմնակազմության համար: Սակայն վնասվածքին հաջորդող վերականգնման շրջանում Ջիմը հակվում է դեպի ալկոհոլը և 1964 թվականի դեկտեմբերին լքում է ակումբը: 1965 թվականի տրանսֆերային պատուհանի շրջանակներում Ջիմը պայմանագիր է կնքում անգլիական «Սանդերլենդի» հետ: Երկուսուկես տարվա ընթացքում նա նոր թիմի կազմում մասնակցում 98 խաղի և դառնում 12 գոլի հեղինակ: Այնտեղ նա հայտնի է դառնում շնորհիվ իր սովորության. Ջիմը խաղի նախորդ երեկոյան հարբում էր, իսկ հաջորդ օրը հրաշալի խաղ էր ցուցադրում: 1967 թվականի վերջում «Սանդերլենդը» Ջիմին վաճառում է «Նոթինգհեմ Ֆորեստին», որն էլ իր հերթին սիմվոլիկ գումարի դիմաց 1969 թվականին ֆուտբոլիստին վաճառում է «Ռեյնջերսին»: Մեկ մրցաշրջան «Ռեյնջերսի» կազմում անցկանցելուց հետո Բաքստերը 1970 թվականին, 31 տարեկան հասակում հեռանում է ֆուտբոլից:

1961 թվականից մինչև 1967 թվականը Ջիմը եղել է Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը և ցուցադրել է համեմատաբար կանոնավոր արդյունքներ: Բաքստերն Անգլիայում պարտվել է ընդամենը մի անգամ, այն էլ 1965 թվականին և անմիջապես այն բանից հետո, երբ ապաքինվել էր ոտքի ջարդվածքից: Բաքստերի կարծիքով՝ իր լավագույն միջազգային խաղը եղել է 1963 թվականին կայացած Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղը, որն ավարտվել է 2:1 հաղթական հաշվով: Ֆուտբոլիստը երկու գոլ էր հեղինակել այն իրավիճակում, երբ Շոտլանդիայի հավաքականը մնացել էր տասը հոգով:

Ուժերի ծաղկման շրջանում Բաքստերը հայտնի է դառնում թիմի մարտական ոգին բարձրացնելու, դաշտը լավ տեսնելու, ճշգրիտ փոխանցումներ կատարելու, մրցակիցներին շրջանցելու կարողություններով և երբեմն խաղադաշտում ցուցաբերած անփույթ պահվածքի համար: Ջիմն ընկերացել է «Ռեյնջերսի» հիմնական մրցակիցը համարվող «Սելտիկի» մի քանի ֆուտբոլիստների հետ՝ այդպիսով խախտելով թիմի դարավոր «ավանդույթը»:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքստերը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 29-ին շոտլանդական Ֆայֆ կոմսության Հիլ օֆ Բիս գյուղում, հանքափորի ընտանիքում: Սովորել է կաուդենբիտական դպրոցում և սկսել է իր ֆուտբոլային կարիերան հայրենի կոմսությունում: Այնտեղ նա ստացել է իր «Մեր Կախարդ» (անգլ.՝ Our wizard) մականունը գնդակը վարելու իր կարողությունների համար[6]: Դպրոցն ավարտելուց հետո ֆուտբոլիստը շուրջ 8 ամիս հյուսն-կահույքագործի արհեստ է սովորել[7]:

Ջեյմս Կարմայքլը՝ այն դպրոցի տնօրենը, որտեղ նախկինում սովորում էր Ջիմը, սկսում է հետաքրքրություն ցուցաբերել նախկին աշակերտի նկատմամբ և առաջարկում է Բաքստերին համալրել տեղի «Հալբիս Ջուվենիլս» ֆուտբոլային ակումբի կազմը[8]: Բաքստերն սկսում է խաղալ Ֆայֆի երիտասարդական թիմը համարվող «Կրոսգեյթս Պրիմրոուզի» կազմում[7]: 1957 թվականին նա տեղափոխվում է «Ռեյտ Ռովերս»[9]: Հենց «Ռեյտ Ռովերսն» է «պատվաստում» երիտասարդ և ինքնասեր Բաքստերի կարգապահությունը: Դրանում մեծ կարևորություն են ունենում այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բիլ Բուկարդը, Ջորջ Ֆերերը և հատկապես թիմի ավագ Վիլլի Մակնոտը, ով ուներ «Երկաթե մարդ» (անգլ.՝ Iron man)[10][6][8] մականունը:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջերս»[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի հունիսին[11] Ջիմը համալրում է «Ռեյնջերսի» կազմը: Տրանսֆերի արժեքը կազմում է 17500 ֆունտ, ինչն այդ ժամանակ Շոտլանդիայում ռեկորդ էր համարվում[7][12]:

Բաքստերը հանդես է եկել «Ռեյնջերսի» կազմում 1960 թվականից մինչև 1965 թվականը՝ խաղալով հիմնականում գրոհող ձախ կիսապաշտպանի դիրքում: Այդ շրջանում ակումբը երեք անգամ դառնում է երկրի չեմպիոն (1961, 1963 և 1964 թվականներին)[12], ինչպես նաև հաղթանակ է տանում ազգային գավաթի խաղարկությունում 1964 թվականին[7]: Այդ շրջանում «Ռեյնջերսի» երկրպագուները Ջիմին տալիս են «Slim Jim» մականունը: 5 տարվա ընթացքում ակումբի վաղեմի թշնամու՝ «Սելտիկի» դեմ կայանում է 18 հանդիպում (10-ը Շոտլանդիայի առաջնությունում, 5-ը Շոտլանդիայի Լիգայի գավաթում և երեքը Շոտլանդիայի գավաթի խաղարկությունում), որոնցից ընդամենը երկուսում է «Ռեյնջերսը» պարտություն կրում[13]: Ջիմն իր նորամուտը «Ռեյնջերսի» կազմում նշում է 1960 թվականին շոտլանդական լիգայի գավաթի շրջանակներում կայացած «Պարտիկ Տիսլի» դեմ խաղում: Այդ ժամանակ նա հանդես էր գալիս ձախ եզրային հարձակվողի դիրքում: Նոյեմբերին «Կլայդի» դեմ[7] կայացած խաղում Բաքստերը հեղինակում է իր առաջին գոլը: Նույն ամսվա ընթացքում ֆուտբոլիստը հանդիպման առաջին րոպեներից սկսած մասնակցություն է ունենում մյոնխենգլադբախյան «Բորուսիայի» ջախջախմանը. հանդիպման առաջին րոպեներին նա դառնում է գոլի հեղինակ (8:0)[12]: 1961 թվականին Բաքստերը «Ռեյնջերսի» կազմում մասնակցում է ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթի խաղարկության եզրափակչին, որում շոտլանդական ակումբը երկու խաղերի հաշվարկով 4:1 հաշվով տանուլ է տալիս «Ֆիորենտինայի» դեմ կայացած եզրափակիչը[14]:

1964 թվականի դեկտեմբերին Բաքստերը, բրիտանացի քաղաքական գործիչ Տամ Դալելայի կարծիքով, ներկայանում էր բարձր մակարդակով, քանի որ նա մեծ ներդրում էր ունեցել «Ռեյնջերսի» Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակներում կայացած ավստրիական «Ռապիդայի» դեմ կայացած արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթանակ տանելու հարցում[8]: Այդ խաղը ֆուտբոլիստի համար նաև ողբերգական է դառնում, քանի որ խաղի վերջին պահին ֆուտբոլիստը կոտրում է իր ոտքը, ինչի պատճառով բաց է թողնում շուրջ չորս ամիս: Այդ շրջանում նա սկսում է չարաշահել ալկոհոլը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունենում իր խաղային որակների վրա:

Սքոթ Սայմոնը՝ «Ռեյնջերսի» մարզիչը, որը Բաքստերի հետ պայմանագիր էր կնքել 1960 թվականին, զգում է, որ ֆուտբոլիստի լավագույն օրերը արդեն անցյալում են և 1965 թվականի մայիսին նրան վաճառքի է հանում[15]:

Անգլիական ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքստերը միանում է «Սանդերլենդին»: Տրանսֆերի արժեքը կազմում է 72500 ֆունտ, ինչը ամենաբարձր գումարն էր, որը երբևէ վճարվել էր շոտլանդական ակումբին մեկ ֆուտբոլիստի տեղափոխության համար[7][13][16]: Բաքստերը նոր թիմի կազմում՝ մասնավորապես Անգլիայի առաջին դիվիզիոնում (այն ժամանակ բարձրագույն) մասնակցում է 98 հանդիպման և դառնում է 12 գոլի հեղինակ[7][17]:

1967 դեկտեմբերին «Սանդերլենդը» վաճառում է Բաքստերին: Ֆուտբոլիստը 100 հազար ֆունտի դիմաց համալրում է «Նոթինգհեմ Ֆորեստի» կազմը: Այնտեղ նա ընկերանում է կրիկետիստ Հարի Սոբերսի հետ: Նոր թիմի հետ ունեցած պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Բաքստերը 1969 թվականին դառնում է ազատ գործակալ:

Բաքստերը վերադառնում է «Ռեյնջերս»[7], որի կազմում անցկացնում է իր կյանքի վերջին պաշտոնական ֆուտբոլային մրցաշրջանը (ֆուտբոլիստը լքում է ֆուտբոլը 1970 թվականին՝ 31 տարեկան հասակում)[13]: Կարիերայի ավարտին «Ռեյնջերսի» կազմում նրա ակտիվում կար գրանցված 254 ֆուտբոլային հանդիպում, Շոտլանդիայի առաջնության երեք չեմպիոնություն, Շոտլանդիայի երեք գավաթ և շոտլանդական լիգայի չորս գավաթ[13]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Բաքստերը Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցում է 34 հանդիպման: Այդ ժամանակահատվածում հավաքականի կազմում հանդես էին գալիս մի շարք հայտիներ, ինչպիսիք են՝ Բիլի Մակնիլը, Պետ Կրերանդը[12], Դեյվ Մակայը, Դենիս Լոուն[8] և Ջոն Գրեյգը[18]: Միջազգային խաղերում Ջիմը հեղինակում է երեք գոլ: Ջիմի մասնակցությամբ խաղերից 21-ում Շոտլանդիան հաղթում է, 10-ում՝ պարտվում, իսկ երեքն ավարտվում են ոչ-ոքի[19]: Ֆուտբոլիստը նշում է իր նորամուտը ազգային հավաքականի կազմում 1961 թվականին նոյեմբերին կայացած Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, որում Շոտլանդիայի հավաքականը հաղթում է 5:2 հաշվով, սակայն Ջիմը որևէ կերպ չի կարողանում աչքի ընկնել[7][19]: Ավելի շուտ Շոտլանդիան նմանատիպ և էլ ավելի խոշոր պարտություն էր կրել. Անգլիայի հավաքականի դեմ «Ուեմբլիում» կայացած խաղում Շոտլանդիայի ազգային հավաքականը (դեռևս առանց Ջիմի) պարտվել էր 9:3 հաշվով: 1962 թվականի ապրիլին մեծ մասամբ Բաքստերի և Կրերանդի կողմից կազմվավորված արդյունավետ համագործակցության շնորհիվ Շոտլանդիայի հավաքականին հաջողվում է Անգլիայի հավաքականի դեմ կայացած ռևանշի ժամանակ հաղթել 2:0 հաշվով[8][20]:

Հավաքականի կազմում Բաքստերը հեղինակում է իր առաջին գոլը Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղի շրջանակներում: Այդ խաղի առաջին խաղակեսը ավարտվել էր 2:0 հաշվով հօգուտ՝ Ուրուգվայի: Երկրորդ խաղակեսում շոտլանդացիները փորձում են ամբողջովին շրջել խաղը, սակայն ապարդյուն[21]. 74-րդ րոպեին Բաքստերը հեղինակում է իր գոլը, որից հետո Շոտլանդիան բաց է թողնում ևս մեկը, իսկ հանդիպման վերջում Ռալֆ Բրանդը արդեն հանդիպման ավարտից երկու րոպե առաջ հեղինակության գոլի հեղինակ է դառնում, ինչը ոչ մի կերպ չի ազդում խաղի վերջնական արդյունքի վրա: Շոտլանդացիները պարտվում է 3:2 հաշվով[22][23]:

Շատ մեկնաբանների կարծիքով Բաքստերի կարիերայի լավագույն խաղերը եղել են Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած երկու խաղերը 1963 և 1967 թվականներին[7][11][12]: Բաքստերը համարում է 1963 թվականի խաղը լավագույնը[24]: Այդ խաղում Շոտլանդիայի հավաքականը մնացել էր 10 հոգով. ձախ պաշտպան Էրիկ Կոլդոուն ջարդել էր իր ոտքը մրցակցի հետ բախման ժամանակ (այդ ժամանակ դեռևս փոխարինումները չէին գործում)[7]: Բաքստերը Մակեյի, Ուայթի և Լոուի[8] օգնության շնորհիվ Շոտլանդիայի հավաքականին 2:1 հաշվով հաղթանակ է պարգևում՝ հեղինակելով հավաքականի երկու գոլերը (առաջինը 11 մետրանոցից, որը Բաքստերի միջազգային կարիերայում նույնպես՝ առաջինն էր)[25]: Բոբբի Մուռը համարում էր, որ այդ հավաքականը Շոտլանդիայի պատմության մեջ լավագույնն էր[26][26][27]:

Հաջորդ տարի Շոտլանդիան կրկին Բաքստերով և Լոուով ապահովագրված, անգլիացիների դեմ մյուս խաղում հաղթում է 1:0 հաշվով, ընդ որում նպաստավոր պահերի իրագործումը խանգարում է նրանց հաշիվը էլ ավելի խոշոր դարձնել[28][29]: 1966 թվականին ոտքը կոտրելուց տասնվեց ամիս անց Բաքստերը չի կարողանում լավագույնս հանդես գալ հավաքականի կազմում, ինչի արդյունքում Շոտլանդիան 4:3 հաշվով պարտվում է Անգլիային[8][30]:

1967 թվականին Մեծ Բրիտանիայի տնային առաջնության շրջանակներում Բաքստերն առաջատարի տպավորություն է թողնում իր վիճելի խաղային որակներով: Շոտլանդիան, հաղթելով անգլիացիների դեմ պայքարում, դառնում է առաջնության չեմպիոն (անգլիացիները 1966 թվականին դարձել էին աշխարհի չեմպիոն)[8]: Բաքստերը «քարշ էր տալիս» գնդակը տուգանային հրապարակում, որպեսզի սպասի խաղընկերներին ճշգրիտ փոխանցում կատարելու նպատակով[31]: Որոշ մեկնաբաններ խոստովանեցին, որ Անգլիայի հավաքականի պաշտպանությունը անպատշաճ կերպով էր գործում, այդ իսկ պատճառով բոլորը համակարծիք էին, որ Անգլիայի ցուցաբերած այդ ոչ լուրջ ֆուտբոլի արդյունքում Շոտլանդիան պարտավոր էր տանել ավելի վստահ հաղթանակ, այլ ոչ թե մեկ գոլի առավելությամբ (3:2)[32]: Բաքստերի խաղընկեր Դենիս Լոուն ցրում է Բաքստերի անձի հետ կապված կասկածները և ասում, որ Ջիմը «խաղի լավագույն ֆուտբոլիստն էր և շոտլանդացիների զինանոցի գլխավոր զենքը»[33]: Սակայն հետագայում Դենիսը նաև նշում է, որ Բաքստերի ոչ բավականաչափ արագությունը պատճառ է հանդիսանում 1961 թվականի ապրիլին տեղի ունեցած Շոտլանդիայի 9:3 հաշվով պարտության մեջ[8][28]: Այդ շրջանում Ալեքս Ֆերգյուսոնը անրադառնալով նշում է, որ Բաքստերի վարպետությունը «կարելի էր երաժշտության տակ դնել»[8]: Շոտլանդիան առաջին հավաքականն էր, որը հաղթում էր Անգլիայի հավաքականին 1966 թվականի աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալուց հետո[7]: Հավաքականի երկրպագուները ճանաչում են իրենց «կուռքին» «աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոն»[34]:

1963 թվականի հոկտեմբերին Բաքստերը մասնակցություն է ունենում Անգլիայի հավաքականի դեմ կայացած՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հարյուրամյակին նվիրված ընկերական խաղին[7]: Նա դուրս է գալիս խաղադաշտ հանդիպման երկրորդ խաղակեսում և ցուցադրում է այնպիսի ֆուտբոլ, որը անվրեպ չի մնում անգամ Ֆերենց Պուշկաշի աչքից[16]: Այդ խաղում Անգլիայի հավաքականը հաղթում է 2:1 հաշվով[35]:

Ազգային հավաքականի կազմում ունեցած իր ելույթների ամբողջ ժամանակահատվածում Շոտլանդիայի հավաքականը այդպես էլ չի կարողանում հասնել մինչև Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Շոտլանդական հասարակությունը ամբողջ մեղքը տեսնում էր «անգլոսաքսերի» մեջ, որոնք հայրենիքում ընդհանրապես լավ ֆուտբոլ չէին խաղում[36]: Սակայն Բաքստերի տարիների շրջանում շոտլանդացիները անգլիացիների դեմ խաղերին ավելի մեծ կարևորություն էին տալիս քան՝ միջազգային մրցաշարերին[37]: 1960-61 մրցաշրջանում Շոտլանդիայի հավաքականը մասնակցում է Աշխարհի առաջնության ընտրական փուլի բոլոր խաղերին և զբաղեցնում է իր խմբում առաջին հորիզոնականը, սակայն փլեյ-օֆֆ փուլում պարտվում է Չեխոսլովակիայի ազգային հավաքականին[19], որն էլ առաջնության հետագա շրջանում հասնում է մինչև եզրափակիչ (պարտվում է Բրազիլիայի ազգային հավաքականին և դառնում արծաթե մեդալակիր)[38]: Չորս տարի անց Բաքստերը մասնակցում է ընդամենը ընտրական փուլի երկու խաղի[19][8]: Այդ ժամանակ էլ հավաքականը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և դուրս մնում հետագա պայքարից[39]: 1968-69 մրցաշրջանում Բաքստերը հրավիրվում է հավաքական 1970 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելու նպատակով[19][40]:

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքստերը աչքի էր ընկնում իր ճշգրիտ փոխանցումների, մրցակիցներին շրջանցելու և իր վստահ խաղով խաղընկերներին ոգևորելու կարողություններով[41]: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Բաքստերին նկարագրել է այսպես. «Բաքստերը շոտլանդական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է[33], իմ համար նա եղել է այն հզորագույն ֆուտբոլիստներից մեկը, որի հետ առիթ եմ ունեցել գնդակ գլորելու... Նա ունեցել է հավասարակշռության զգացում, դաշտը լավագույնս տեսնելու և դաշտի վրա հիանալի մթնոլորտ ստեղծելու կարողություններ»: Բաքստերի առիթով նաև արտահայտվել է «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Վիլի Ուոդելը[42].

Ջիմը «Ռեյնջերսի» պատմության լավագույն ձախ եզրային ֆուտբոլիստն է

Ջիմի Ջոնսթոնը, ով հանդես է եկել «Ռեյնջերսի» վաղեմի թշնամի «Սելտիկի» կազմում, անմիջապես Բաքստերի մահից հետո ասել է.

Նա մեծ մարդ եղել է և հանճար՝ գնդակի հետ աշխատելիս[12].

Պելեն նշել է, որ Բաքստերը պետք է բրազիլացի ծնվեր[17][43][44]:

Այն բանից հետո, երբ Բաքստերը 1963 թվականին կայացած խաղում երկու գոլ է հեղինակում Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը[45][46], Ֆերենց Պուշկաշը ասում է. «Որտե՞ղ է այս տղան բացվել»[16][47]:

Ոսկե գնդակի դափնեկիրներից Ջորջ Բեսթը «FourFourTwo» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ Բաքստերը եղել է լավագույն 11 ֆուտբոլիստներից մեկը, որի հետ կամ դեմ նա երբևէ ֆուտբոլ է խաղացել[48]:

Բաքստերը արթնացրել է իր հանդեպ ուշադրությունը գնդակը «չշտապող արտիստականությամբ» վարելով և պրագմատիկ և աթլետիկ ոճերից հրաժարվելով, որոնք գերակշռում էին համապատասխանաբար անգլիական ֆուտբոլում և «Ռեյնջերսի» ֆուտբոլիստների շրջանակներում[31]: Նա նկարագրել է իր այդպիսի մոտեցումը այսպես.

Վերաբերվեք գնդակին այնպես, ինչպես վերաբերվում եք կնոջը: Գրկեք նրան, մի քիչ գուրգուրեք, մի շտապեք և կստանաք անհրաժեշտ արդյունքը[49]:

Չնայած այն բանին, որ «Ռեյնջերսը» պարտադրում էր իր ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք ամբողջությամբ դնեին իրենց մարզահագուստները շորտերի տակ, Բաքստերը միշտ մարզահագուստի մի մասը դուրս էր թողնում, որն էլ ճոճվում էր իր ազդրի շուրջը[13]: Բաքստերին խաղադաշտում համեմատել են նաև ջոկերի հետ[8]:

Անձնական կյանք և կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջերս» տեղափոխվելուց հետո Բաքստերի կյանքը հիմնովին փոխվել է: Իր բառերով.

Ինչ-որ ժամանակ ես եղել եմ «Ռեյտ Ռովերսի» ֆուտբոլիստը, որը Կաուդենբիտեում չէր կարողանում անգամ մի աղջկա հետ ընկերանալ: Հանկարծ ես հայտնվեցի Գլազգոյում, և աղջիկները ուղղակի սկսեցին վազել իմ հետևից: Դա իհարկե էական փոփոխություն էր, և ես բաց չթողեցի իմ հնարավորությունը[50]:

1960-ական թվականների սկզբին Բաքստերը մեկ անգամ չէ, որ օգտվել էր մարմնավաճառների ծառայություններից, սակայն 1965 թվականին նա ամուսնանում է վարսահարդար Ջին Ֆերգյուսոնի հետ: Զույգը երկու որդի է ունենում՝ Ալանը և Ստիվենը[12]: 1981 թվականին Ջիմը բաժանվում է իր կնոջից: Երեք տարի անց Ջինն ամուսնացել է գոլֆով զբաղվող Ուիլյամ Մակոնդիչի հետ: 1983 թվականին ֆուտբոլիստն օրինականացնում է իր և Նորմա Մորտոնի հարաբերությունները, և զույգը անբաժան է մնում մինչև 2001 թվականին վրա հասած Բաքստերի մահը[41]:

Բաքստերը մոլեռանդորեն տարված չէր Գլազգոյի երկու առաջատարների պայքարով: Ըստ չգրված կանոնի՝ հակառակորդները ընկերներ չեն կարող լինել, սակայն Բաքստերի ամենամոտ ընկերներն էին «Սելտիկի» ֆուտբոլիստներից Բիլլի Մակնիլը, Պետ Կրերանդը և Մայք Ջեքսոնը[8][51]:

Բաքստերը շատ կատակասեր և սրամիտ է եղել, ինչի համար նրան հաճախ Սթենլի անունով էին դիմել՝ ի պատիվ շոտլանդացի դերասան և կատակերգու Սթենլի Բաքստերի[6]:

20-րդ դարի բրիտանական ֆուտբոլի մի շարք այլ աստղեր նման Բաքստերը չարաշահում էր ալկոհոլը[12][52]. ոմանք ասում էին, որ Բաքստերը օրական մինչև երեք շիշ «Bacardi» էր օգտագործում[12]: Հավաքականի խաղընկերներից Դեյվ Մակայը միշտ խնդրում էր նրան մարզվել և կյանքի հետ ավելի խելամիտ վարվել, սակայն ապարդյուն[7]: Բաքստերը հաճախ էր հարբում ֆուտբոլային հանդիպումներից մեկ օր առաջ, սակայն դա չէր խանգարում նրա հաջող խաղին, այդ իսկ պատճառով էլ մարզչական շտաբը այլևս այդ երևույթին ուշադրություն չէր դարձնում[17]: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Բաքստերը սկսում է աշխատել, որպես փաբի մենեջեր[52]: 55 տարեկան հասակում չորս օրվա ընթացքում երկու անգամ փոխպատվաստում է Բաքստերի լյարդը[7][52], ինչից հետո նա խոստանում է վերջ տալ խմելուն[12]:

Բաքստերի մյուս ցմահ կախվածությունը մոլեխաղերն էին, որոնց պատճառով նա իր կյանքը ընթացքում կորցրել էր շուրջ 500 հազար ֆունտ գումար[7][12]: Ավելի ուշ նրան հարցնում են. «Եթե դուք վաստակեիք այնքան գումար, ինչքան հիմա վաստակում են ֆուտբոլիստները, ապա դուք կկարողանայի՞ք մարել ձեր պարտքերը», իսկ Բաքստերը պատասխանում է. «Այո, շաբաթական ձիարշավների վրա ես հարյուրի փոխարեն 50000 ֆունտ կպարտվեի»[53]:

2001 թվականի փետրվարին բժիշկները Բաքստերի մոտ ախտորոշում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, և նա մահանում է Գլազգոյի հարավային մասում գտնվող իր տանը 2001 թվականի ապրիլի 14-ին: Այդ ժամանակ նրա կողքին են եղել Նորման և նրա որդիները՝ Ալանը և Ստիվենը[12]: Ֆուտբոլիստի թաղումը տեղի է ունենում Գլազգոյի Կաֆեդրալ մայր տաճարում, որին մասնակցում է նաև Մեծ Բրիտանիայի գլխավոր գանձատան կանցլեր Գորդոն Բրաունը, ով երկար ժամանակ եղել էր Բաքստերը առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը համարվող «Ռեյտ Ռովերսի» երկրպագու[41]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Բաքստերի հուշարձանը

Բաքստերը համարվում է «Ռեյնջերսի» երկրպագուների կողմից կազմավորված Փառքի սրահի անդամներից մեկը[13], ինչպես նաև նա առաջին 50 ֆուտբոլիստներից մեկն է, ով ընդգրկվել է Շոտլանդիայի սպորտային փառքի սրահում, երբ այն բացվում է 2005 թվականին[54]: 2004 թվականին նրա անունը գրվում է Շոտլանդական ֆուտբոլի փառքի սրահում[55]: Բաքստերն իր կարիերայի լավագույն խաղերն անցկացրել է 20 տարեկանից մինչև 1964 թվականի դեկտեմբերին «Ռապիդայի» դեմ խաղում ոտքի կոտրվածք ստանալն ու մինչև հարբեցողությամբ տարվելը (ինչը «Slim Jim» մականունը դարձնում է ավելի քիչ ակտուալ) ընկած ժամանակահատվածներում[8][56]:

1963 թվականի Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում կայացած «Սելտիկի» դեմ պատասխան խաղի վերջում Բաքստերը պահում է գնդակը իր մարզաշապիկի տակ, իսկ հետո նվիրում է այն թիմի նորեկներից մեկին[57]: Շոտլանդիայի ֆուտբոլի միությունը պահանջում է վերադարձնել գնդակը, և «Ռեյնջերսը» վերադարձնում է, սակայն ուրիշը[58]:

Երկրպագուները ազմիցս փորձել են իրավունք ստանալ հետիոտների համար նախատեսված Ուեմբլի նոր կամուրջը վերանվանել Ջիմի անունով, սակայն ապարդյուն[59][60]: Իսկ 2005 թվականի փետրվարի 24-ին անգամ Շոտլանդական ազգային կուսակցության պատգամավոր Պիտ Ուիշարտը միացել է է երկրպագուների այդ խմբին[61][62]:

2003 թվականին շոտլանդական Ֆայֆ կոմսության Հիլ օֆ Բիս գյուղում դրամահավաքի շնորհիվ հավաքվում է շուրջ 80000 ֆունտ, ինչն օգտագործվում է ֆուտբոլիստի արձանի կառուցման համար[17][53][63]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիա «Ռեյնջերս»

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Ազգային գավաթ Եվրագավաթներ Այլ գավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Լիգա Խաղեր Գոլեր Լիգա Խաղեր Գոլեր Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1957-58 Շոտլանդիա Ռեյտ Ռովերս SPL ? ? SC + SLC ? ? - - - - - - ? ?
1958-59 SPL ? ? SC + SLC ? ? - - - - - - ? ?
1959-60 SPL ? ? SC + SLC ? ? - - - - - - ? ?
Ընդհանուրը «Ռեյտ Ռովերսում» 62 3 ? ? - - - - - ? ?
1960-61 Շոտլանդիա Ռեյնջերս SPL 27 1 SC + SLC 2+10 0 EC 8 1 - - - 47 2
1961-62 SPL 29 2 SC + SLC 5+11 0 EC 6 1 - - - 46 3
1962-63 SPL 32 5 SC + SLC 7+9 0 ECWC 4 0 - - - 52 5
1963-64 SPL 26 4 SC + SLC 6+10 0 EC 2 0 - - - 44 4
1964-65 SPL 22 6 SC + SLC 1+10 0+2 EC 5 0 - - - 38 8
1965-66 Անգլիա Սանդերլենդ FD 35 7 FA + FLC 1+2 0 - - - - - - 38 7
1966-67 FD 36 3 FA + FLC 5+1 2+0 - - - - - - 42 5
1967 FD 16 0 FLC 2 0 - - - - - 18 0
Ընդհանուրը «Սանդերլենդում» 87 10 6+5 2+0 - - - - 98 12
1967-68 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ FD ? 2 FA + FLC ? ? ICFC ? ? - - - ? ?
1968-69 FD ? 1 FA + FLC ? ? - - - - - - ? ?
Ընդհանուրը «Նոթինգհեմ Ֆորեստում» 48 3 ? ? ? ? - - ? ?
1969-70 Շոտլանդիա Ռեյնջերս SPL 14 1 SLC 4 0 EC 4 1 - - - 22 2
Ընդհանուրը «Ռեյնջերսում» 150 19 21 + 54 0 + 2 29 3 - - 266 25
Ընդհանուրը կարիերայում 347 35 ? ? ? ? ? ? ? ?

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Rangers legend Baxter dies»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին  BBC Sport website (14 April 2001)
  2. Պատմական տարածաշրջան Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմում: Ունի իր ազգային հավաքականը:
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. NASL profile
  6. 6,0 6,1 6,2 «Famous Scots - Jim Curran Baxter»։ findagraveinscotland.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-22-ին 
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 Glenn, Patrick (16 April 2001)։ «Jim Baxter»։ London: The Guardian։ Վերցված է 2009-01-05 
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 Dalyell, Tam (16 April 2001)։ «Jim Baxter»։ London: The Independent։ Վերցված է 2009-01-05 
  9. "Willie McNaught (and Ken)" www.qosfc.com 26 April 2012
  10. I would never have made it in today’s circumstances. I needed bastards like Carmichael, Buckard, Ferrier, Herdsman and McNaught. Young players like I was would simply tell them to get stuffed and take their talent elsewhere. I owe them. — Jim Baxter

  11. 11,0 11,1 «On This Day: 29 September»։ UEFA։ Արխիվացված օրիգինալից-ից 9 Dec 2008-ին։ Վերցված է 2009-01-05 
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 Frederic P. Miller (2010)։ Jim Baxter։ էջ 84։ ISBN 978-6-1327-7709-6 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «Jim Baxter»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-22-ին։ Վերցված է 2009-04-15 
  14. «Cup Winners' Cup 1960-61»։ RSSSF։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին։ Վերցված է 2 June 2009 
  15. «Jim Baxter: Great Scot»։ The Mavericks։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-22-ին 
  16. 16,0 16,1 16,2 Ken Jones (16 April 2001)։ «Baxter a self-confident master of sublime skills»։ London: The Independent։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-08-23-ին։ Վերցված է 2009-01-05 
  17. 17,0 17,1 17,2 17,3 Robson, Barry (2005)։ «The One and Only, Slim Jim»։ in Ken Gambles։ Black Catalogue: We are Sunderland։ PDG Books Ltd։ էջեր 1–4։ ISBN 1-905519-02-8։ Վերցված է 2012-07-07 
  18. «John Greig»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-22-ին։ Վերցված է 2009-01-05 
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 «Jim Baxter - Scotland Football Record from 09 Nov 1960 to 22 Nov 1967»։ London Hearts Supporters Club։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին։ Վերցված է 2009-01-07 
  20. Keith, John (2001)։ «Funny Gags and Short Jabs»։ The Essential Shankly: Revealing the Kop Legend Who Launched a Thousand Quips։ Robson։ էջ 161։ ISBN 1-86105-465-3։ Վերցված է 2009-01-07 
  21. «World Cup 1966: The Qualification Rounds»։ Վերցված է 2009-01-07 
  22. «Scottish Football Association»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին 
  23. «Scotland - Internationals 1962»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին 
  24. Jim Baxter (2001)։ The Jim Baxter Story (DVD)։ John Williams Productions - JW129 
  25. Shaw, Phil (14 October 1999)։ «Flower of Scotland stirs the passions»։ London: The Independent։ Վերցված է 2009-01-05 
  26. 26,0 26,1 Powell, Jeff (2002)։ «Bloody Foreigners»։ Bobby Moore: The Life and Times of a Sporting Hero (2 ed.)։ Robson Books Ltd։ էջեր 121=122։ ISBN 1-86105-511-0։ Վերցված է 2009-01-07 
  27. Gall, Ken (2006)։ «Working from Home»։ Power, Corruption and Pies: Volume 2։ WSC Books Limited։ էջեր 154–155։ ISBN 0-9540134-8-4։ Վերցված է 2009-01-07 
  28. 28,0 28,1 Ronald Kowalski (2004)։ «Cry for Us, Argentina: Sport and national identity in late twentieth-century Scotland»։ in Smith, Adrian, Porter, Dilwyn։ Sport and National Identity in the Post-war World։ Routledge։ էջ 74։ ISBN 0-415-28300-0։ Վերցված է 2009-01-05 
  29. Taylor, Matthew (2008)։ «Glory and Decline, 1961-1985»։ The Association Game: A History of British Football։ Pearson Education։ էջեր 296–297։ ISBN 0-582-50596-8։ Վերցված է 2009-01-05 
  30. Taylor, Matthew (2008)։ «Glory and Decline, 1961-1985»։ The Association Game: A History of British Football։ Pearson Education։ էջ 100։ ISBN 0-582-50596-8։ Վերցված է 2009-01-05 
  31. 31,0 31,1 Holt, Richard (1990)։ «Englishness and Britishness»։ Sport and the British: A Modern History։ Oxford University Press։ էջ 260։ ISBN 0-19-285229-9։ Վերցված է 2009-01-05 
  32. Taylor, Matthew (2008)։ «Glory and Decline, 1961-1985»։ The Association Game: A History of British Football։ Pearson Education։ էջեր 296–297։ ISBN 0-582-50596-8։ Վերցված է 2009-01-05 
  33. 33,0 33,1 Gray, William (15 Apr 2001)։ «Baxter 'best to play in Scottish football'»։ London: Daily Telegraph։ Վերցված է 2009-01-05 
  34. Dart, James, and Ahmed, Zohaib (8 June 2005)։ «Zimbabwe: Kings of the world»։ London: The Guardian։ Վերցված է 2009-01-05 
  35. «England vs Rest of The World 1963 (video)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին 
  36. Taylor, Matthew (2008)։ «Glory and Decline, 1961-1985»։ The Association Game: A History of British Football։ Pearson Education։ էջ 100։ ISBN 0-582-50596-8։ Վերցված է 2009-01-05 
  37. Gall, Ken (2006)։ «Working from Home»։ Power, Corruption and Pies: Volume 2։ WSC Books Limited։ էջեր 154–155։ ISBN 0-9540134-8-4։ Վերցված է 2009-01-07 
  38. «1962 FIFA World Cup Chile»։ FIFA։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին։ Վերցված է 2009-01-07 
  39. «World Cup 1966: The Qualification Rounds»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին։ Վերցված է 2009-01-07 
  40. Dart, James, Ahmed, Zohaib (8 June 2005)։ «Zimbabwe: Kings of the world»։ London: The Guardian։ Վերցված է 2009-01-05 
  41. 41,0 41,1 41,2 Cramb, Auslan (2001-04-20)։ «Last lament for true braveheart»։ London: Daily Telegraph։ Վերցված է 2009-01-05 
  42. Seddon, Peter (2004)։ «Nothing but a Bag of Wind?»։ Football Talk: The Language & Folklore of the World's Greatest Game։ Robson։ էջ 49։ ISBN 1-86105-683-4։ Վերցված է 2009-01-05 
  43. Brown, Paul (2006)։ «Classic Matches»։ The Unofficial Football World Championships: An Alternative Soccer History։ Tonto Books։ էջ 74։ ISBN 0-9552183-1-4։ Վերցված է 2009-01-05 
  44. «Battle of the bridge commences»։ London Development Agency։ Վերցված է 2008-01-06 
  45. «Baxter vs Moore - Costing you money in Parliament»։ Վերցված է 2009-01-05 
  46. «SNP MP's motion backs Jim Baxter bridge at Wembley»։ Scottish National Party։ Վերցված է 2009-01-05 
  47. «Night Slim Jim Had A Ball»։ Daily Record։ 22 December 2008։ Վերցված է 2009-01-05 
  48. Massarella Louis (December 2005)։ «George Best: Perfect XI»։ Four Four Two։ Վերցված է 8 August 2015 
  49. Seddon, Peter (2004)։ «Nothing but a Bag of Wind»։ Football Talk: The Language & Folklore of the World's Greatest Game։ Robson։ էջ 49։ ISBN 1-86105-683-4։ Վերցված է 2009-01-05 
  50. «McGaffin`s Cup 1»։ youblisher.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-22-ին 
  51. Baillie, Rodger (2007-10-14)։ «Firm pals who broke the Glasgow mould»։ London: The Sunday Times։ Վերցված է 2009-01-05 
  52. 52,0 52,1 52,2 Collins, Tony, and Vamplew, Wray (2002)։ «A Little of What Does You Good?»։ Mud, Sweat and Beers: A Cultural History of Sport and Alcohol։ Berg Publishers։ էջ 104։ ISBN 1-85973-558-4։ Վերցված է 2009-01-05 
  53. 53,0 53,1 «Statue to football legend unveiled»։ BBC։ 20 April 2003։ Վերցված է 2009-01-05 
  54. «Scotland honours sporting legends»։ BBC։ 30 November 2002։ Վերցված է 2009-01-05 
  55. «Scottish Football Hall of Fame - 2004 inductees»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին 
  56. Pattullo, Alan։ «Flawed legend - and greater for it»։ The Scotsman։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին։ Վերցված է 2009-01-05 
  57. McGill, Craig (15 April 2001)։ «Slim Jim Baxter 1939 - 2001: Death of a Legend»։ Sunday Mirror։ Վերցված է 2009-01-05  (չաշխատող հղում)
  58. «Night Slim Jim Had A Ball»։ Daily Record։ 22 December 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին։ Վերցված է 2009-01-05 
  59. Brown, Paul (2006)։ «Classic Matches»։ The Unofficial Football World Championships: An Alternative Soccer History։ Tonto Books։ էջ 74։ ISBN 0-9552183-1-4։ Վերցված է 2009-01-05 
  60. «Battle of the bridge commences»։ London Development Agency։ Արխիվացված օրիգինալից-ից 2005-05-18-ին։ Վերցված է 2008-01-06 
  61. «Baxter vs Moore - Costing you money in Parliament»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-07-ին։ Վերցված է 2009-01-05 
  62. «SNP MP's motion backs Jim Baxter bridge at Wembley»։ Scottish National Party։ Վերցված է 2009-01-05 
  63. «Scotland honours sporting legends»։ BBC։ 30 November 2002։ Վերցված է 2009-01-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]