Jump to content

Ջիմմի Ֆլոյդ Հասելբայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմմի Ֆլոյդ Հասելբայնք
հոլ.՝ Jimmy Floyd Hasselbaink
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1972(1972-03-27)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Պարամարիբո, Նիդերլանդների Թագավորություն[3]
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող

Ջերրել Հասելբայնք (հոլ.՝ Jerrel Hasselbaink; մարտի 27, 1972(1972-03-27)[1][2], Պարամարիբո, Նիդերլանդների Թագավորություն[3]), ավելի լավ է հայտնի որպես Ջիմմի Ֆլոյդ Հասելբայնք (հոլ.՝ Jimmy Floyd Hasselbaink), հոլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ: Հանդես է եկել հարձակվողի դիրքում։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասելբայնքն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Թելսթար» ակումբում 1990 թվականին, մեկ տարի անց տեղափոխվել է «ԱԶ Ալկմար», որտեղ մնացել է մինչև 1993 թվականը՝ Նիդերլանդների առաջնությունում 46 խաղում խփելով 5 գնդակ: 1993/94 մրցաշրջանը Հասելբայնքը բաց թողեց՝ չգտնելով իր հետ պայմանագիր կնքելու պատրաստ ակումբ և ստիպված եղավ խաղալ սիրողական «Նոն լիգայում»՝ մարզավիճակը պահպանելու համար։

1995 թվականի օգոստոսին Հասելբայնքը տեղափոխվում է Պորտուգալիա՝ խաղալու պորտուգալական ցածր դիվիզիոնի «Կամպոմայորենշե» ակումբում։ Այնտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Ջիմմի Ֆլոյդը տեղափոխվում է Պորտուգալիայի բարձրագույն լիգայի «Բոավիշտա» ակումբ, որտեղ առաջին իսկ մրցաշրջանում 20 գոլ է խփում Պորտուգալիայի առաջնության 29 խաղում և թիմի հետ նվաճում Պորտուգալիայի գավաթը:

Հասելբայնքի արդյունավետությունն իր վրա է վերցրել եվրոպական մի քանի ակումբների մարզիչների ուշադրությունը։ Ֆուտբոլիստը մի քանի տարբերակներից ընտրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լիդս Յունայթեդ» ակումբի առաջարկը և 1997 թվականի հունիսին 2 միլիոն ֆունտով տեղափոխվել է Մառախլապատ Ալբիոն: «Լիդսում» Հասելբայնքը շարունակել է բարձր արդյունավետություն ցույց տալ. թիմի առաջին մրցաշրջանում 23 գոլ և 1998/99 մրցաշրջանում 21 գոլ օգնում են «Լիդսին» Անգլիայի առաջնությունում զբաղեցնել բարձր 4-րդ հորիզոնականը, իսկ Հասելբայնքը նույն թվականին 18 գնդակով դառնում է մրցաշարի լավագույն ռմբարկուն:

1999 թվականին Հասելբայնքը «Լիդսից» պահանջեց բարձրացնել աշխատավարձը պայմանագրով, սակայն մերժում ստացավ և սկսեց նոր ակումբ փնտրել։ Արդյունքում նա 12 միլիոն ֆունտով տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»։ Իսպանական թիմում անցկացրած մրցաշրջանում Հասելբայնքը խփել է 32 գոլ (24-ը «Պրիմերայում»՝ 34 խաղում), սակայն ակումբի ղեկավարության ճգնաժամի պատճառով թիմն անհաջող հանդես եկավ և 1999/2000 մրցաշրջանի արդյունքներով մեկնեց Սեգունդա։ Այդ մրցաշրջանում «Ատլետիկոյի» միակ հաջողությունը կարելի էր համարել միայն Թագավորի գավաթի եզրափակիչ դուրս գալը։

Արդեն հաջորդ մրցաշրջանում Հասելբայնքը վերադառնում է Անգլիա՝ «Չելսիում» վաճառվելով 15 միլիոն ֆունտով և հարվածային կապանք ձևավորելով թիմի մեկ այլ հարձակվող իսլանդացի Էյդուր Գուդյոնսենի հետ: «Չելսիում» անցկացրած առաջին տարում Հասելբայնքը Անգլիայի Պրեմիեր լիգայի 35 խաղում խփել է 23 գոլ, այդ թվում՝ «Քովենթրիի» հետ մեկ խաղում խփած 4 գոլ՝ դառնալով Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուն: Երկրորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում Հասելբայնքը խփել է 29 գնդակ՝ օգնելով «Չելսիին» հասնել Անգլիայի գավաթի եզրափակիչ (որտեղ ակումբը պարտվել է 0:2 հաշվով), իսկ բուն եզրափակչին հոլանդացին չի մասնակցել վնասվածքի պատճառով: 2002/03 մրցաշրջանում նա 27 խաղում խփել է 11 գնդակ, իսկ 2003/04 մրցաշրջանում՝ 17 գնդակ, որոնք թույլ են տվել նրան դառնալ թիմի լավագույն ռմբարկուն՝ չնայած ակումբ եկած հարձակվողներ Էռնան Կրեսպոյի և Ադրիան Մուտուի մրցակցությանը: 2004 թվականին, երբ ավարտվեց Հասելբայնքի պայմանագիրը «Չելսիի» հետ, Ֆուտբոլիստը չցանկացավ երկարաձգել պայմանագիրը: Ընդհանուր առմամբ, «Չելսիի» կազմում Հասելբայնքը տարբեր մրցաշարերում անցկացրած 177 խաղում խփել է 87 գնդակ:

Անգլիայի պրեմիեր լիգա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004/05 մրցաշրջանի մեկնարկից առաջ Հասելբայնքն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է «Միդլսբրո»: Թիմում առաջին տարում հոլանդացին 36 խաղում խփել է 13 գնդակ: Հաջորդ տարի «Միդլսբրոն» Հասելբայնքի հետ հասնում է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ, սակայն այնտեղ ջախջախիչ պարտություն է կրում «Սևիլիայից»՝ 0:4: 2006 թվականին Հասելբայնքը կոնֆլիկտ է ունեցել նախկին թիմակից, «Բորոյի» նոր մարզիչ դարձած Գարեթ Սաութգեյթի հետ, և հոլանդացի ֆուտբոլիստը որոշել է փոխել թիմը։ Հարձակվողը շոտլանդական «Սելտիկից» առաջարկ ուներ, բայց խաղացողի պահանջած աշխատավարձը՝ շաբաթական 40,000 ֆունտ, վախեցրեց շոտլանդացիներին Ջիմմի Ֆլոյդից, և Հասելբայնքը համաձայն չէր պայմանագրում նշված ավելի փոքր գումարի հետ:

2006 թվականի հուլիսի 11-ին Հասելբայնքը տեղափոխվում է «Չարլթոն Ատլետիկ»։ «Չարլթոնի» կազմում առաջին գոլը Հասելբայնքը խփել է իր նախկին թիմի՝ «Չելսիի» դարպասը սեպտեմբերի 9-ին «Սթեմֆորդ Բրիջում», բայց ինքը՝ ֆուտբոլիստը, գոլը չի տոնել՝ հարգելով «Չելսիի» երկրպագուներին, ովքեր իրենց հերթին ծափահարություններով են արժանացրել խաղացողին: 2007 թվականի հունվարի 13-ին Հասելբայնքը գոլ է խփել իր մեկ այլ նախկին ակումբի՝ «Միդլսբրոյի» դարպասը։ 2007 թվականի մայիսի 14-ին, մինչև մեկամյա պայմանագրի ավարտը, Հասելբայնքը ակումբի հետ փոխադարձ համաձայնությամբ հեռացավ «Չարլթոնից»։

2007 թվականին Հասելբայնքը մամուլում հանդես եկավ հայտարարություններով 2004 թվականին «Չելսիում» անօրինական մրցանակների մասին՝ Չեմպիոնների լիգայում իր նախկին ակումբի՝ «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, սակայն այդ միջադեպի հետ կապված Պրեմիեր լիգայի նախաձեռնած հետաքննությունը, ճիշտ է, արդյունք չտվեց։

«Չարլթոնից» հեռանալուց հետո Հասելբայնքը զբաղվում էր նոր թիմի որոնումներով։ Օգոստոսին նա առաջարկ է ստացել «Լեսթեր Սիթիից», Հասելբայնքը միացել է ակումբի մարզումներին 2007 թվականի օգոստոսի 14-ին, սակայն «Լեսթերն» անսպասելիորեն որոշել է պայմանագիր չկնքել ֆուտբոլիստի հետ։

Օգոստոսի 16-ին Հասելբայնքը տեղափոխվեց «Կարդիֆ Սիթի»՝ թիմում կապ ստեղծելով «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց նորամուտը նշել են «Կարդիֆում» Լիգայի գավաթի խաղարկության «Լեյտոն Օրիենտ» թիմի հետ խաղում: 2007 թվականի սեպտեմբերի 19-ին Հասելբայնքը խփեց իր առաջին գոլը «Կարդիֆի» կազմում՝ գրավելով «Ուոթֆորդի» դարպասը։ Ակումբի ողջ մրցաշրջանում Հասելբայնքը մնում էր թիմի գլխավոր հարձակվողը՝ միայն երբեմն տեղը զիջելով Սթիվեն Թոմփսոնին, բայց հազվադեպ էր հանդիպումները մինչև վերջ ավարտում՝ նա հոգնել էր տարիքի պատճառով և նրան փոխարինում էին։ «Կարդիֆը» մրցաշրջանը բավականին հարթ անցկացրեց, իսկ տարեվերջին, 81 տարվա մեջ առաջին անգամ, հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, բայց այնտեղ պարտվեց «Պորտսմութին»:

2008 թվականին այն բանից հետո, երբ «Կարդիֆը» հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը Հասելբայնքի հետ, նա սկսեց նոր թիմ փնտրել։ 2008 թվականի օգոստոսի 16-ին Հասելբայնքին նկատել են «Նորվիչ Սիթի»-«Բլեքպուլ» խաղի ժամանակ՝ անձնական հրավեր ստանալով «Նորվիչի» նախագահ Ռոջեր Մանբիից, սակայն օգոստոսի 29-ին ակումբի գլխավոր մարզիչ Գլեն Ռեդերն ասել է, որ «Նորվիչը» մտադիր չէ պայմանագիր կնքել Հասելբայնքի հետ։ Բացի «Նորվիչից», Հասելբայնքը առաջարկներ չուներ, որոնք կբավարարեին նրան, և նա ավարտեց ֆուտբոլային կարիերան:

Ընդհանուր առմամբ Հասելբայնքը 4 երկրների (Նիդերլանդներ, Պորտուգալիա, Իսպանիա և Անգլիա) առաջնություններում (բարձրագույն լիգաներ) անցկացրել է 433 հանդիպում և դարձել 185 գոլի հեղինակ:

2011 թվականի հուլիսի 21-ին ընդգրկվել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենի օգնական, որի ղեկավարությամբ «Միդլսբրոյի» կազմում խաղացել է 2 մրցաշրջան (2004/05-2005/06[4][5][6])։

2013 թվականի մայիսի 29-ին Հասելբայնքը գլխավորեց «Անտվերպեն» ակումբը[7], սակայն հաջորդ տարվա մայիսին Հասելբայնքը որոշեց չերկարաձգել պայմանագիրը բելգիական ակումբի հետ։

2014 թվականի նոյեմբերի 13-ին Հասելբայնքը դարձավ անգլիական չորրորդ լիգայի «Բերտոն Ալբիոն» ակումբի գլխավոր մարզիչը[8] և մրցաշրջանի արդյունքներով ակումբը դուրս բերեց Լիգա 1[9]։

2015 թվականի դեկտեմբերի 4-ին Հասելբայնքը դարձավ Չեմպիոնշիպում հանդես եկող «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչը[10]։ Գրեթե մեկ տարի անց՝ 2016 թվականի նոյեմբերի 6-ին, «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ղեկավարությունը որոշեց հեռացնել նրան անբավարար արդյունքների պատճառով. հրաժարականի պահին թիմն ուներ ընդամենը 20 միավոր, որոնք վաստակել էին 16 տուրերում:

2017 թվականի սեպտեմբերի 4-ին գլխավորել է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնող «Նորթհեմփթոն Թաուն» ակումբը[11], սակայն հեռացվել է 2018 թվականի ապրիլի 3-ին[12]։

2021 թվականի հունվարի 2-ին կրկին գլխավորեց «Բարթոն Ալբիոնը»[13]։ Ջիմմիի գալու պահին թիմը վերջինն էր Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում[14]։

Հուշագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի նոյեմբերի 7-ին ֆուտբոլիստը Լոնդոնում «Հարպերկոլինզ» հրատարակչությունում հրատարակել է իր «Ջիմմի. Ջիմմի Ֆլոյդ Հասելբայնքի ինքնակենսագրությունը» հուշագրությունը (Jimmy: The Autobiography of Jimmy Floyd Hasselbaink, HarperCollins Publishers, London)[15]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասելբայնքի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 23 խաղ / 9 գոլ՝ 14 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 1 պարտություն:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոավիշտա

  • Պորտուգալիայի գավաթակիր՝ 1996/97
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր՝ 1997

Ատլետիկո Մադրիդ

Չելսի

Միդլսբրո

Կարդիֆ Սիթի

  • Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1999, 2001

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #143127705 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. ↑ «Jimmy's Watching Brief» (անգլերեն). Nottingham Forest FC Official Website. 2011 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  5. ↑ «No Hassel For Jimmy» (անգլերեն). Nottingham Forest FC Official Website. 2011 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  6. ↑ «Jimmy's Joy At Reunion» (անգլերեն). Nottingham Forest FC Official Website. 2011 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  7. ↑ «Экс-форвард сборной Нидерландов Хассельбайнк возглавил «Антверпен»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  8. ↑ «Хасселбайнк стал главным тренером клуба четвёртой английской лиги». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. ↑ «Хассельбайнк вывел «Бертон Альбион» в Лигу 1». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. ↑ «Хасселбайнк возглавил «КПР»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. ↑ «NORTHAMPTON TOWN APPOINT JIMMY FLOYD HASSELBAINK AS CLUB'S NEW MANAGER». www.ntfc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  12. ↑ ««Нортгемптон» уволил Хассельбайнка с поста главного тренера». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  13. ↑ «Хассельбайнк вернулся в «Бертон Альбион»». sport-express.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 2. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  14. ↑ «HASSELBAINK IS BACK AT THE BREWERS». www.burtonalbionfc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  15. ↑ Он отсидел три месяца, а потом стал лучшим снайпером АПЛ. Дважды