Ջիմի Ջոնսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջիմի Ջոնսթոն
Jimmy Johnstone.jpg
Ջիմի Ջոնսթոնը 1971 թվականի մարտին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Մականուն Jinky (ռուս.՝ Ջինկի)[1]
The Wee Man (ռուս.՝ Փոքրիկ մարդ)[2]
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1944(1944-09-30)[3][4]
Ծննդավայր Uddingston
Մահվան ամսաթիվ մարտի 13, 2006(2006-03-13)[3] (61 տարեկանում)
Մահվան վայր Uddingston
Հասակ 157 սմ
Քաշ 52 կիլոգրամ
Դիրք աջ վինգեր
Պատանեկան կարիերա
Շոտլանդիա Տորնիվուդ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1961-1975 Շոտլանդիա Սելտիկ 306 (82)
1975 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան-Խոսե Էրտկվեյկս 10 (0)
1975-1977 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 11 (2)
1977 Շոտլանդիա Դանդի 3 (0)
1977-1978 Իռլանդիա Շելբուրն 9 (0)
1978-1979 Շոտլանդիա Էլգին Սիթի 18 (2)
1961-1979 Արդյունք 357 (86)
Ազգային հավաքական
1964 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 23) 2 (0)
1964-1974 Շոտլանդիա Շոտլանդիա 23 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջեյմս Կոնոլի Ջոնսթոն (անգլ.՝ James Connolly Johnstone, 1944 թվական, սեպտեմբերի 30, Վյուպարկ, Հարավային Լանարկշիր, Շոտլանդիա - 2006 թվական, մարտի 13, Ադինգստոն, Հարավային Լանարկշիր, Շոտլանդիա), ավելի հայտնի որպես Ջիմի Ջոնսթոն (անգլ.՝ Jimmy Johnstone), շոտլանդացի ֆուտբոլիստ: Հանդես է եկել աջ վինգերի դիրքում:

Ջոնսթոնը առավել հայտնի է «Սելտիկի» կազմում անցկացրած իր ելույթներով: Գլազգոյի ակումբի երկրպագուների շրջանում համարվում է պաշտամունքային ֆուտբոլիստ, որին 2002 թվականին ճանաչվել է «Սելտիկի» բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ[5][6]:

1964 թվականից 1974 թվականը հարձակվողը պաշտպանել է Շոտլանդիայի ազգային հավաքականի գույները: Այդ ընթացքում նա մասնակցել է 23 հանդիպման և դարձել չորս գոլի հեղինակ[7]: Ջիմին հավաքականի կազմում է եղել 1974 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, սակայն ամբողջ մրցաշարի ընթացքում չի մասնակցել որևէ խաղի[8][9]:

Ջոնսթոն մահացել է 2006 թվականի մարտի 13[10][11]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմին ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 30-ին Հարավային Լանարկշիր շրջանի Վյուպարկ շոտլանդական փոքրիկ գյուղում։ Երկրի ազգային հավաքականի ապագա ֆուտբոլիստն ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն է։ Ջիմիի մանկությունն անցել է «Old Edinburgh Road» փողոցի վրա գտնվող իրենց տանը, որը գտնվում էր անմիջապես «Ռոբերստոն Պարկ» (անգլ.՝ Robertson Park) մարզադաշտի դիմաց։ Այդ մարզադաշտում հանդես էր գալիս տեղի «Տորնիվուդ Յունայթեդ» ակումբը (անգլ.՝ Thorniewood United FC)։ Հենց այստեղ է Ջոնսթոնը կատարել իր առաջին սպորտային քայլերը։ Ջիմիի հուշերի համաձայն՝ իր ամենամոտ ընկերը մեծ եղբայր Պետն էր․ միասին նրանք անցկացնում էին իրենց ամբողջ օրը մարզադաշտում գնդակ գլորելով[1]։ Ութ տարեկան հասակում Ջոնսթոնի տաղանդն արժանանում է տեղի դպորցի տնօրենի ուշադրությանը, ով նրան հրավիրում է դպրոցի ֆուտբոլային թիմի կազմ։ Այս առաջարկին Ջիմին համաձայնություն է տալիս։ Երիտասարդ ֆուտբոլիստը առաջին տարիներին թիմի հետ միասին հաղթում է այն բոլոր մրցաշարերում, որում նրանք մասնակցություն էին ունենում[1]։ Շուտով Ջոնսթոնը տեղափոխվում է նոր ուսումնական հաստատություն՝ Սուրբ Յոհանի դպրոց։ Այնտեղ նա նույնպես հասնում է նշանակալից հաջողությունների[12][13][14]։

«Սելտիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսթոնը դպրոցական թիմի հետ մեկնում է Մանչեսթերում կայանալիք ֆուտբոլային մրցաշարին մասնակցելու։ Մրցաշարի ծրագրում կար «վարպետության դաս», որի ժամանակ երիտասարդներին իրենց վարպետությունն էին ցույց տալիս հայտնի ֆուտբոլիստներ, որոնց շարքում էր նաև Սթենլի Մեթյուզը։ Հայտնի հարձակվողի վարպետությունը զարմացրել էր պատանի Ջիմիին։ Տուն վերադառնալուց հետո Ջիմին կարդում էր Մեթյուզի ինքնակենսագրականի կրկնօրինակը, որտեղ նա խոսում էր ֆուտբոլի տեխնիկական կողմի մասին։ Ջոնսթոնը ժամերով փորձում էր սովորել Սթենլիի հնարքները[1][15]։

Ինքնուրույն վարժություններն իրենց օգուտն են ունենում, և արդեն մյուս անգամ Մանչեսթեր գնալու ժամանակ Ջոնսթոնի տեխնիկական կարողությունները ազդեցություն են թողնում Ուիշբորնի՝ Յունայթեդի տեղի գործակալներից մեկի վրա։ Նա խորհուրդ էր տալիս «կարմիրներին» պայմանագիր կնքել երիտասարդ Ջոնսթոնի հետ։ Սակայն «կարմիր սատանաներին» անսպասելիորեն շրջանցում է Ջոնսթոնի դպրոցի վանական Ֆրենկ Կեյրնին, ով նախկինում եղել էր «Սելտիկի» մեծ երկրպագու։ Տեսնելով, որ անգլիացիները կարող են լինել առաջինը տաղանդավոր ֆուտբոլիստին գնելու հարցում, նա խորամանկության է դիմում՝ «մանկունյացիներին» տեղեկացնելով, որ Ջիմին չի ընդունի իրենց առաջարկը, քանի որ մանկությունից սկսած երկրպագում է «Սելտիկին» և տենչում է այդ թիմի կազմում հանդես գալու մասին։ Այդ ժամանակ Կեյրնին կապվում է «Սելտիկի» գործակալներից մեկի՝ Ջոն Հիգինսի հետ, ով ամեն օր գալիս էր Մանչեսթեր։ Նա իր հետ Ջոնսթոնին տանում է Գլազգո[1][16]։ Շուրջ մեկ տարի Ջիմին «Սելտիկի» հետ մարզվում էր շաբաթը մեկ անգամ՝ համատեղելով սպորտով զբաղվելն ուսման հետ։ 1961 թվականի հոկտեմբերի 7-ին Ջոնսթոնը նշում է իր նորամուտը «Սելտիկի» պահեստային թիմի կազմում։ Նրա առաջին խաղն այդ կազմի հետ դառնում է «Սենտ-Ջոնսթոն» ակումբի երկրորդ թիմի դեմ խաղը, որն ավարտվում է 4:2 հաշվով, իսկ Ջիմին, դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ, մասնակցում է թիմի հեղինակած չորս գոլերին։ Խաղի ողջ ընթացքին հետևած «Սելտիկի» գլխավոր մարզիչ Ջիմի Մակգրորին խաղից հետո Ջոնսթոնի հետ կնքում է պրոֆեսիոնալ պայմանագիր[1][17][18]։

Ինչպես նկատվում է այդ ժամանակ, Ջոնսթոնը փորձ ձեռք բերելու համար ուղարկվում է «Սելտիկի» երկրորդ թիմ՝ «Բլանտայր Սելտիկ»։ Հարավլանարկշիրցիների կազմում հանդես գալով մեկ տարի՝ հարձակվողը հրավիրվում է Շոտլանդիայի մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքական՝ Հյուսիսային Իռլանդիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում մասնակցություն ունենալու նպատակով[19]։ Խաղի ընթացքին հետևում էր «Սելտիկի» պահեստային թիմի մարզիչ Ջիմի Գրիբենը։ Խաղից հետո նա հանդիպում է «Սելտիկի» առաջին թիմի գլխավոր մարզիչ Մակգրորիի հետ և խորհուրդ է տալիս ինչքան հնարավոր է արագ ընտելացնել երիտասարդ հարձակվողին բարձրագույն դիվիզիոնի շրջանակներում տեղի ունեցող խաղերին։ Գլխավոր մարզիչը ընդունում է խորհուրդը և Ջոնսթոնին հանում է երկրորդ թիմի կազմից։ Սակայն հաջորդ երկու տարիներին Ջիմին ստիպված է լինում սպասել էր հնարավորությանը՝ պահեստային նստարաններին նստած։ Ի վերջո 1963 թվականի մարտի 27-ին հարձակվողը նշում է իր նորամուտը պրոֆեսիոնալ հարթակում՝ մասնակցելով Շոտլանդիայի առաջնության շրջանակներում «Կիլմարնոկ» ակումբի դեմ կայացած ամբողջ խաղին։ Եվ հենց այս խաղում նա ստիպված է լինում զգալ լուրջ հիասթափություն՝ «Սելտիկը» պարտվում է այդ խաղում 0-6 հաշվով[1]։ Մեկ ամիս անց Ջիմին կրկին մեկնարկային կազմի հետ մասնակցում է «Հարթ օֆ Միդլոտիանի» դեմ խաղին։ Այդ խաղում նա հեղինակում է իր առաջին գոլը «Սելտիկի» կազմում[1]։ Թիմը այդ խաղում պարտվում է 4-3 հաշվով, սակայն երիտասարդ ֆուտբոլիստը իր ցուցադրած խաղի համար արժանանում է ֆուտբոլային փորձագետների դրական անդրադարձին։ Արդեն մայիսի 4-ին սպասվում էր էլ ավելի լուրջ փորձություն, ակումբի մարզիչ Մակգրորին հայտավորում է Ջիմիին Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման առաջին խաղին, որի շրջանակներում «Սելտիկը» մրցում էր իր սկզբունքային մրցակցի՝ «Ռեյնջերսի» դեմ։ Ակումբները խաղն ավարտում են 1-1 հաշվով, իսկ Ջիմիի ցուցադրած խաղը կրկին արժանանում է լավ գնահատականի[20][21]։

Չնայած այսպիսի պայծառ մեկնարկին՝ «Սելտիկի» գլխավոր մարզիչ Մակգրորին միշտ չէ, որ վստահում էր Ջիմիին և հաճախ նրան թողնում էր «Սելտիկի» պահեստային թիմի կազմում։ Իրավիճակը փոխվում է 1965 թվականին, երբ «Սելտիկի» գլխավոր մարզչին փոխարինում է Ջոկ Սթեյնը[1][22][23]։ Փորձագետը միանգամից ընդգրկում է Ջիմիին թիմի հիմնական կազմում, և 1965-66 թվականների մրցաշրջանը Ջոնսթոնն անցկացնում է որպես ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Նույն թվականի հոկտեմբերին հարձակվողը նվաճում է իր առաջին լիակատար տիտղոսը «Սելտիկի» կազմում․ «Հեմպդեն Պարկ» մարզադաշտում «Սելտիկը» Շոտլանդական լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում հաղթում է «Ռեյջերսին» 2:1 հաշվով[24]։ Ջոնսթոնը դառնում է թիմի երկրորդ որոշիչ գոլի առանցքային փոխանցման հեղինակը[1]։ Սակայն «Ռեյնջերսի» երկրապագուները խաղադաշտ են մտնում այն ժամանակ, երբ «Սելտիկը» մասնակցում էր մրցանակների հանձնման արարողությանը։ Ոստիկանությանը հաջողվում է մարզադաշտից հեռացնել առավել անկարգ երկրպագուներին, սակայն Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արգելում է «Հեմփդեն Պարկում» պատվո շրջան կատարել հետագա տասը տարիների ընթացքում[1][24]։ 1965 թվականի մայիսի 8-ին Ջոնսթոնը առաջին անգամ թիմի հետ միասին հաղթանակ է տանում երկրի առաջնության շրջանակներում։ «Սելտիկը» դառնում է առաջնության չեմպիոն լարված պայքարում․ նրանք ընդամենը երկու միավորով են շրջանցում «Ռեյնջերսին»[25]։ Եվրոպական հարթակում «Սելտիկը» հանդես է գալիս բավականաչափ հաջող՝ Գավաթների դափնեկրի գավաթի շրջանակներում հասնելով մինչև կիսաեզրափակիչ[26]։

Հաջորդ մրցաշրջանը «Սելտիկի» համար դառնում է ամենահաջողը իր ամբողջ պատմության ընթացքում (ներկայում էլ այն մնում է անփոփոխ)։ Ակումբը հաղթում է բոլոր այն չորս մրցաշարերը, որոնց շրջանակներում մասնակցություն է ունենում․ Շոտլանդիայի առաջնություն[27], երկրի երկու գավաթները[28][29] և Եվրոպական չեմպիոնների գավաթը[30]։ Անձամբ Ջոնսթոնի համար տվյալ ֆուտբոլային տարին «աստղային ժամ էր»[1]։ «Սելտիկի» այսչափ հաջող ելույթների շրջանում Ջիմին դառնում է մայրցամաքի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը։ Ամենից շատ ֆուտբոլասերներին զարմացնում էր ֆուտբոլիստի կարճ հասակի համատեղությունը նրա նրբարվեստ տեխնիկայի հետ[1]։ Մասնավորապես Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ֆրանսիական «Նանտի» հետ հանդիպման ժամանակ Ջոնսթոնի ցուցադրած խաղը[1]․ երկրպագուներին գրավել էր Ջոնսթոնի գործողությունների մեծ վարպետությունը։ Փորձագետները միաձայն դիտարկում էին Ջիմիին՝ որպես Եվրոպայի լավագույն վինգեր։ 1967 թվականի մայիսի 6-ին կայանում է Ջոնսթոնի լավագույն խաղերից մեկը «Սելտիկի» կազմում։ Այդ օրը Սելտիկը նախավերջին տուրում հանդիպել էր «Ռեյնջերսին»։ Ջիմին երկու գոլ է հեղինակում վերջինիս դարպասը[31]։ Մասնավորապես գեղեցիկ է ստացվում երկրորդ գոլը[32]։

«Սելտիկի» համար հաջող էր նաև Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչը, որում գլազգոյան թիմի բաժին էր հասել հայտնի իտալական «Ինտերը»։ Հանդիպումը կայանում է 1967 թվականի մայիսի 25-ին, Լիսաբոնում։ Փորձագետների մեծամասնությունը միաձայն համարում էին, որ խաղում հաղթանակ է տանելու իտալական ակումբը[1]։ «Սելտիկի» գլխավոր մարզիչ Սթեյնը իր հերթին ֆուտբոլիստների հետ տանում է մեծ հոգեբանական աշխատանք[33]։

Խաղի մեկնարկը հաջող էր իտալացիների համար․ հանդիպման 7-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը հաջողությամբ իրացնում է «Ինտերի» ֆուտբոլիստ Մացցոլան։ Սակայն «Սելտիկը» չի հանձնվում․ Ջոկ Սթեյնի ակումբը քայլ առ քայլ ուսումնասիրեց միլանցիների պաշտպանությունը և երկրորդ խաղակեսում նրանք հասան իրենց ուզածին՝ երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Խաղը այդպես էլ ավարտվեց՝ 2-1 հաշվով[34]։ «Սելտիկը» դարձավ առաջին բրիտանական ակումբը, որը հաղթանակեց Եվրոպայի գլխավոր ակումբային տիտղոսը, իսկ «Սելտիկի» կազմը, որը այդ օրը դուրս էր եկել խաղադաշտ, ստացավ «Լիսաբոնյան առյուծներ» անունը[35]։

Շուտով, եզրափակչային այս խաղից հետո «Սելտիկը» հրավիրվում է «Մադրիդի Ռեալի» դեմ խաղին մասնակցելու համար, որը կազմակերպված էր լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին «ճանապարհելու» նպատակով (լեգենդը ավարտում էր իր կարիերան)։ Խաղը դառնում է Ջոնսթոնի բենեֆիսը։ Նրա հնարքները և տեխնիկան այնքան են գրավում իսպանական հասարակությանը, որ նրանք սկսում են Ջիմիի յուրաքանչյուր հաջող գործողությանը պատասխանել ծափերով[36]։ Խաղի միակ գոլը հեղինակում է Բոբի Լենոքսը այն բանից հետո, երբ Ջոնսթոնը խլում է գնդակը «Ռեալի» ֆուտբոլիստից և փոխանցում է կատարում նրա ուղղությամբ[37]։ Այդ նույն թվականին Ջիմին զբաղեցնում է երրորդ հորիզոնականը «Ոսկե գնդակի» համար ընթացող քվեարկության շրջանակներում[38]։ Առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնում են Ալբերտ Ֆլորիանը և Բոբբի Չարլթոնը, սակայն շատ փորձագետներ ընդունում էին, որ Ջոնսթոնը պետք է ճանաչվեր լավագույնը, ելնելով այն փաստից, որ 1966-67 թվականների մրցաշրջանում նա շատ մեծ ներդրում էր ունեցել «Սելտիկի» հաջողությունների մեջ[1]։

60-ական թվականներին Ջոնսթոնը Ջորջի Բեսթի հետ միասին համարվում էր ֆուտբոլային աշխարհի ամենակնառու ներկայացուցչներից[39]։ «Սելտիկի» աջ եզրի տրիոն՝ «Քրեյգ - Մերդոկ - Ջոնսթոն»-ը ըստ կարծիքների համարվում էր ուժեղագույնը Եվրոպայում։ Այդ հարցում ցուցանիշ է համարվում խաղը, որը կայացել էր 1969 թվականի դեկտեմբերի 17-ին[1], երբ «Սելտիկը» իր տնային մարզադաշտում ջախջախել էր «Դանդի Յունայթեդին»՝ 7-2 հաշվով[40]։ Մասնավորապես այդ խաղում իրենց դերակատարումն ունեին տրիոյի անդամները, որոնք կամ գոլի հեղինակ էին դարձել կամ էլ գոլային փոխանցման[1][41]։

1970 թվականին «Սելտիկը» կրկին հաջող ելույթներ է ցուցադրում միջազգային հաթակում։ Այդ մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակչային փուլում «Սելտիկը» հանդիպում է շատ ուժեղ մրցակցի՝ «Լիդս Յունայթեդի» հետ, որը գտնվում էր Դոն Ռևիի գլխավորության տակ։ Կոշտ երկխաղյա հակամարտությունում, որը լրագրողները ամրագրել էին «Կռիվ Բրիտանիայի համար» անվանմամբ՝ ավարտվում է «Սելտիկի» 3-1 հաշվով հաղթանակով[42]։ Այս հանդիպումներից հետո մրցակից թիմի պաշտպանները ընդունում են, որ «Սելտիկի» գոլային գործողությունների մեջ առավել չափով մասնակցություն է ունեցել հենց Ջոնսթոնը[1]։ Սակայն արդեն խաղարկության եզրափաչում «Սելտիկը» պարտվում է նիդերլանդական «Ֆեյենորդին»[43]։ 1969-70 թվականների մրցաշրջանից հետո Ջիմին ընդգրկվում է տարվա խորհրդանշական հավաքականի կազմ, որը կազմվել էր բրիտանական «Rothmans» լրագրի կողմից[1]։ Հետաքրքրական է նաև այն, որ այդ հավաքականի կազմում Ջոնսթոնը ընդգրկվում է նաև 1971 և 1972 թվականներին[1][44]։

Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի ամռանը Ջոնսթոնը գնում է ԱՄՆ, որտեղ պայմանագիր է կնքում «Սան Խոսե Էրտքվեյկս» ակումբի հետ։ Սպասվում էր, որ Ջոնսթոնը պետք է օգներ հարձակվող Փոլ Չայլդին գոլերի հեղինակ դառնալու հարցում։ Սակայն ԱՄՆ-ում անցկացրած 10 խաղերում ակումբը 7 անգամ անընդմեջ պարտություն է կրում, իսկ Չայլդը ոչ մի գոլի հեղինակ չի դառնում այն ժամանակ, երբ Ջոնսթոնը խաղադաշտում էր[45]։ Ջիմիի կարիերան օվկիանոսից այն կողմ հաջողությամբ չի պսակվում, և արդեն նույն թվականի վերջին նա ստիպված է լինում վերադառնալ Մեծ Բրիտանիա[46]։ Վերջին հինգ մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստը հաճախ էր փոխում իր ակումբային պատկանելությունը, սակայն որպես ֆուտբոլիստ հաստատվել որևէ ակումբի կազմում նրան չի հաջողվում։ Դրանից հետո Ջոնսթոնը հայտարարում է կարիերայի ավարտման մասին[47][48]։

Клубная статистика[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Միջմայրցամաքային գավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սելտիկ 1962/63 4 1 1 0 5 1
1963/64 25 6 4 2 2 0 7 2 38 10
1964/65 24 1 1 0 10 3 4 0 39 4
1965/66 32 9 7 1 8 1 7 3 54 14
1966/67 25 13 5 0 10 1 9 2 49 16
1967/68 29 5 1 0 8 5 2 0 3 0 43 10
1968/69 31 5 6 2 8 0 5 2 50 9
1969/70 27 10 4 1 6 0 9 0 46 11
1970/71 30 8 8 2 9 5 4 4 51 19
1971/72 23 9 2 0 8 1 6 0 39 10
1972/73 22 7 7 2 7 1 3 0 39 10
1973/74 15 3 2 1 9 1 6 3 32 8
1974/75 19 5 7 3 2 0 28 8
Ընդհանուր «Սելտիկում» 306 82 48 11 92 21 64 16 3 0 513 130
Սան Խոսե Էրտքվեյկս 1975 10 0 10 0
Ընդհանուր «Սան Խոսե Էրտքվեյկսում» 10 0 0 0 0 0 0 0 0 0 10 0
Շեֆիլդ Յունայթեդ 1975/76 6 1 6 1
1976/77 5 1 5 1
Ընդհանուր «Շեֆիլդ Յունայթեդում» 11 2 0 0 0 0 0 0 0 0 11 2
Դանդի 1977/78 3 0 3 0
Ընդհանուր «Դանդիում» 3 0 0 0 0 0 0 0 0 0 3 0
Շելբուռն 1977/78 9 0 9 0
Ընդհանուր «Շելբուռնում» 9 0 0 0 0 0 0 0 0 0 9 0
Էլգին Սիթի 1978/79
1979/80
Ընդհանուր «Էլգին Սիթիում» 18 2 0 0 0 0 0 0 0 0 18 2
Ընդհանուր կարիերայում 357 86 48 11 92 21 64 16 3 0 564[49] 134[49]

Շոտլանդիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսթոնն իր նորամուտը Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում նշել է 1964 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ այդ ժամանակ հավաքականը Մեծ Բրիտանիայի տնային առաջնության շրջանակներում հանդիպում էր Ուելսի ազգային հավաքականի հետ[50][51]։ Շոտլանդիայի հավաքականի կազմում անցկացրած իր երրորդ խաղում, որը Անգլիայի հավաքականի դեմ խաղն էր՝ կայացած 1966 թվականի ապրիլի 2-ին, Ջիմին երկու գոլի հեղինակ է դառնում և այդպիսով բացում իր հեղինակած գոլերի հաշիվը հավաքականի կազմում[52]։ 1974 թվականին հարձակվողը հավաքականի կազմի հետ մեկնում է աշխարհի առաջնությանը մասնակցելու, որը անցկացվում էր ԳԴՀ-ում։ Ակումբն ավարտում է իր ելույթները՝ խմբում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը[53]։ Անձամբ Ջոնսթոնը մրցաշարի շրջանակներում չի մասնակցում որևէ խաղի։ Այդ նույն տարում Ջիմին անցկացնում է հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը, որը կայանում է հոկտեմբերի 30-ին, իսկ մրցակիցը ԳԴՀ-ի ազգային հավաքականն էր[54][55][56]։

Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 տարիների ընթացում Ջոնսթոնը մասնակցում է ընդամենը 23 հանդիպման և դառնում 4 գոլի հեղինակ[7][57][58]։

Կյանքը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմի Ջոնսթոնի արձանը «Սելտիկ Պարկ» մարզադաշտի մոտ

2002 թվականին «Սելտիկի» երկրպագուների շրջանում տեղի ունեցած քվեարկության ժամանակ Ջոնսթոնը ճանաչվում է ակումբի ամբողջ պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ շրջանցելով հարձակվողներ Քենի Դալգլիշին և Հենրիկ Լարսոնին[59]։ Ինչպես նաև Ջիմին ընդգրկվում է «Սելտիկի» բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականի կազմի մեջ։ Երկու տարի անց բրիտանական BBC հեռուստաընկերությունը թողարկում է ֆիլմ, որը պատմում էր Ջոնսթոնի մասին։ Ֆիլմը կրում էր «Եզրի Արքան» (անգլ.՝ Lord of the Wing) անունը։ Այն պատմում էր Ջիմիի կյանքի մասին, իսկ հեղինակի տեքստը կարդում էր շոտլանդացի հայտնի դերասան Բիլլի Կոննոլին[60][61]։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմի Ջոնսթոնի արձանը Ադինգստոնի հուշարձանային այգում

2001 թվականին նոյեմբերին բժիշկները Ջոնսթոնի մոտ ախտորոշում են մոտոնեյրոնների հիվանդություն[62]։ Չնայած բժիշկների ջանքերի, Ջիմին մահանում է 2006 թվականի մարտի 13-ին։ Վերջին մարդը, ում հետ խոսել էր «Սելտիկի» լեգենդը՝ «Ռեյնջերս» ակումբի նախկին ֆուտբոլիստ Վիլի Հենդերսոնն էր, որ վերջին տարիներին դարձել էր Ջոնսթոնի մտերիմ ընկերը[62][63][64]։

Ջիմիի թաղումը տեղի է ունենում մատրի 17-ին՝ սուրբ Պատրիկի օրը, որը Գլազգոյի իռլանդական սփյուռքի ներկայացուցիչների համար նշանակալից օր էր։ Լեգենդար ֆուտբոլիստին վերջին անգամ տեսնելու էին եկել տարբեր ակումբների հազարավոր երկրպագուներ, այդ թվում «Սելտիկի» սկզբունքային մրցակից «Ռեյնջերսի» երկրպագուները։ Ջոնսթոնի հուղարկավորման արարողությունը տեղի է ունենում սուրբ Յոհան Պրեդտեչի եկեղեցում[65]։ Ջոնսթոնը թաղված է Բոտուել պարկի գերեզմանոցում (անգլ.՝ Bothwell Park Cemetery

Երկու օր անց «Սելտիկը» Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում պետք է մրցեր «Դանֆերմլին Ատլետիկի» դեմ։ Շոտլանդիայի ֆուտբոլի միության հետ պայմանավորվածության համաձայն «Սելտիկի» բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել 7 համարը կրող շորտերով՝ ի հիշատակ Ջիմի Ջոնսթոնի: Խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգվել է Ջոնսթոնի հիշատակը[66]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերին «Սելտիկ Պարկ» մարզադաշտին հարակից տարածքում տեղադրվում է Ջիմիի արձանը[67][68]։ Երկուսուկես տարի անց Ջոնսթոնի մեկ ուրիշ արձան է կանգնեցվում բաց Ադինգստոնում՝ ֆուտբոլիստի տնից ոչ հեռու։ Հուշարձանի շրջակայքում կառուցվում է այգի։ Այդ հուշարձանային այգու բացմանը ներկա էին Ջիմիի կինը՝ Ագնեսը, ինչպես նաև «Սելտիկի» մի շարք նախկին ֆուտբոլիստներ[69]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 «Jinky Biography»։ Jimmy Johnstone Official Site։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-03-10  (անգլ.)
  2. «Final farewell for Celtic legend»։ BBC News։ 17 March 2006։ Վերցված է 2012-03-10 (անգլ.)
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. Transfermarkt.com — 2000.
  5. Brian Glanville (14 March 2006)։ «Brilliant Celtic and Scotland winger who took the European Cup with the Lisbon Lions»։ Guardian։ Վերցված է 4 февраля 2012  (անգլ.)
  6. «Johnstone, James Connelly [Jimmy, Jinky] (1944–2006), footballer»։ Oxford Dictionary of National Biography։ Արխիվացված է օրիգինալից 26 August 2014-ին 
  7. 7,0 7,1 «Jimmy Johnstone — A Squad»։ Scottish FA։ Վերցված է 2012-02-04  (անգլ.)
  8. «Remember wee saint Johnstone»։ jimmyjohnstone.com։ Վերցված է 30 August 2014 
  9. «Jinky Biography»։ jimmyjohnstone.com։ Վերցված է 26 August 2014 
  10. «Celtic great dies at 61»։ BBC Sport։ 13 March 2006։ Վերցված է 4 февраля 2012  (անգլ.)
  11. «Скончался легендарный хавбек «Селтика»»։ Спорт-Экспресс։ 13 марта 2006։ Վերցված է 2012-02-26 
  12. Henderson Gair (16 May 1963)։ «Cup Final Replay - Celtic torture»։ Evening Times։ էջ 18։ Վերցված է 26 August 2014 
  13. Cambell Tom, Woods Pat (1987)։ The Glory & The Dream։ Grafton։ էջեր 216–217։ ISBN 0-586-20005-3 
  14. Henderson Gair (4 May 1963)։ «Missed chances were "Final Blow"»։ Evening Times։ Վերցված է 25 August 2014 
  15. «Johnstone, Jimmy - overview»։ FitbaStats։ Վերցված է 25 August 2014 
  16. «How Stein almost sold Jinky»։ Back Page Press։ 13 March 2014։ Արխիվացված է օրիգինալից 26 August 2014-ին։ Վերցված է 26 August 2014 
  17. «Johnstone, Jimmy (page 12/13)»։ FitbaStats։ Վերցված է 25 August 2014 
  18. «Penalties give Celtic cup»։ The Times։ 25 October 1965։ Վերցված է 26 August 2014 
  19. Jacobs Raymond (9 May 1966)։ «Celtic win league championship»։ The Glasgow Herald։ էջ 4։ Վերցված է 26 August 2014 
  20. «Brand notched double in Scottish Cup Final replay»։ Evening Times։ 2014-08-28։ Վերցված է 2016-02-15  (անգլ.)
  21. «967-06-07: Real Madrid 0-1 Celtic, Testimonial - Alfredo Di Stefano»։ The Celtic Wiki։ Վերցված է 22 October 2013 
  22. McMillan Anna (16 November 2005)։ «The Alfredo Di Stefano Trophy»։ The Celtic View։ Վերցված է 22 October 2013 
  23. «The Full Story: 1967, Alfredo Di Stéfano’s Testimonial»։ The Football Years։ STV։ 12 February 2011։ Արխիվացված է օրիգինալից 22 October 2013-ին։ Վերցված է 22 October 2013 
  24. 24,0 24,1 «Penalties give Celtic cup»։ The Times։ 1965-10-25  (անգլ.)
  25. «Чемпионат Шотландии 1965/66. Дивизион 1»։ Wild Stat։ Վերցված է 2012-02-11 
  26. «Кубок Обладателей Кубков УЕФА 1965/66»։ Wild Stat։ Վերցված է 2012-02-11 
  27. «Чемпионат Шотландии 1966/67. Дивизион 1»։ Wild Stat։ Վերցված է 2012-02-11 
  28. «Scottish FA Cup 1966/67»։ Soccerbase։ Վերցված է 2012-02-11  (անգլ.)
  29. «Scottish League Cup 1966/67»։ Soccerbase։ Վերցված է 2012-02-11  (անգլ.)
  30. «Кубок Чемпионов УЕФА 1966/67»։ Wild Stat։ Վերցված է 2012-02-11 
  31. Ewing Grahame (2011-04-22)։ «Rangers v Celtic: Old Firm title deciders»։ The Telegraph։ Վերցված է 2016-02-15  (անգլ.)
  32. «Great players of the Sixties - Jimmy Johnstone»։ World Soccer History։ Արխիվացված է օրիգինալից 26 August 2014-ին։ Վերցված է 26 August 2014 
  33. «Glasgow Celtic Prepare to Honor Legend»։ Bleacher Report։ Վերցված է 2012-03-10  (անգլ.)
  34. «1967: Celtic win European Cup»։ BBC News։ Վերցված է 2012-03-10  (անգլ.)
  35. Chris Hunt (June 2007)։ «Local Heroes: The Lisbon Lions»։ Four Four Two։ Վերցված է 2015-04-25  (անգլ.)
  36. Anna McMillan (16 November 2005)։ «The Alfredo Di Stefano Trophy»։ Jimmy Johnstone Official Site։ Վերցված է 2012-02-18  (անգլ.)
  37. «Celtic ... the most memorable matches (25-21)»։ Evening Times։ Վերցված է 2015-05-04  (անգլ.)
  38. ««Золотой мяч» 1956—2000 пятерка лучших за каждый год»։ Советский Спорт։ 11 декабря 2001։ Վերցված է 2012-03-10 
  39. «Jimmy Johnstone»։ BBC News։ 12 January 2007։ Վերցված է 2014-05-05 
  40. Jim Blair (1969-12-18)։ «Green machine - that was the table-topping Celts»։ Evening Times 
  41. Ian Archer (1975-01-04)։ «The Plot Thickens in Old Firm's League Drama»  (անգլ.)
  42. «Кубок Чемпионов УЕФА 1969/70»։ Wild Stat։ Վերցված է 2012-02-18 
  43. «Dutch humble Celtic to take Cup»։ The Times։ 1970-05-06  (անգլ.)
  44. «Dixie the king of Hampden»։ Timesport։ 1974-10-26  (անգլ.)
  45. David Tossell (2012)։ Playing for Uncle Sam: The Brits' Story of the North American Soccer League։ Random House 
  46. Rodger Baillie (19 March 2006)։ «Genius who lived by magic and mischief»։ Jimmy Johnstone Official Site։ Վերցված է 2014-05-05  (անգլ.)
  47. «Scotland squander victory chance»։ The Glasgow Herald։ 5 October 1964։ էջ 6։ Վերցված է 4 May 2015 
  48. Jacobs Raymond (22 October 1964)։ «Scotland again lose urgency and thrust»։ The Glasgow Herald։ էջ 13։ Վերցված է 5 May 2015 
  49. 49,0 49,1 Տվյալները լիարժեք չեն «Սելտիկից» հեռանալուց հետո եվրագավաթներում Ջոնսթոնի ելույթների մասին տեղեկատվության բացակայության պատճառով:
  50. «Wales v Scotland»։ Scottish FA։ Վերցված է 2012-02-25  (անգլ.)
  51. «Johnstone, James»։ FitbaStats։ Վերցված է 23 October 2014 
  52. «Scotland v England»։ Scottish FA։ Վերցված է 2012-02-25  (անգլ.)
  53. «Чемпионат мира 1974»։ Wild Stat։ Վերցված է 2012-02-25 
  54. «Scotland v Germany (East)»։ Scottish FA։ Վերցված է 2012-02-25  (անգլ.)
  55. «Matches 15 April 1970 - Celtic 2 Leeds United 1»։ The Mighty Mighty Whites։ Վերցված է 6 October 2013 
  56. «Season 1969-70»։ European Cup History։ Վերցված է 6 October 2013 
  57. Jonathan Paisley (7 July 2008)։ «Celtic statue memorial to legend Jinky»։ Evening Times։ Վերցված է 25 февраля 2012  (անգլ.)
  58. Jacobs Raymond (4 April 1966)։ «England triumph at Hampden»։ The Glasgow Herald։ էջ 4։ Վերցված է 5 May 2015 
  59. Graham Clark (2003-08-09)։ «Larsson is great but not the greatest»։ The Guardian։ Վերցված է 2015-04-25  (անգլ.)
  60. «Jimmy Johnstone»։ London Hearts։ Վերցված է 2012-02-29  (անգլ.)
  61. Manfred Lurker։ «Lord of the Wing — Jimmy Johnstone, Celtic's Greatest Ever Player»։ Jimmy Johnstone Official Site։ Վերցված է 2012-03-10  (անգլ.)
  62. 62,0 62,1 Bill Wilson (9 June 2005)։ «Faberge descendants keep up tradition»։ BBC News։ Վերցված է 2012-02-26  (անգլ.)
  63. Александр Титеев (30 сентября 2008)։ «Соавтор «миланского чуда»»։ Чемпионат.com։ Վերցված է 2012-02-26 
  64. Gerry Braiden (16 March 2006)։ «The tragedy was that he had sorted himself out and was enjoying life»։ Jimmy Johnstone Official Site։ Վերցված է 2014-05-05  (անգլ.)
  65. «In Pictures: Jimmy Johnstone funeral»։ BBC News։ 17 March 2006։ Վերցված է 2012-03-10  (անգլ.)
  66. «CIS Insurance Cup Final 2006»։ Scottish Football League։ 14 March 2006։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-01-ին։ Վերցված է 26 февраля 2012  (անգլ.)
  67. «Statue honours Celtic star Jinky»։ BBC News։ 13 December 2008։ Վերցված է 2012-03-10  (անգլ.)
  68. «Statue of Jimmy Johnstone unveiled»։ STV։ 13 December 2008։ Վերցված է 2012-03-10  (անգլ.)
  69. «Lisbon Lions turn out for new Jimmy Johnstone statue»։ Daily Record։ 15 August 2011։ Վերցված է 2012-03-10  (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]