Ջիլի քրոմիտի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջիլի քրոմիտի հանքավայր, հանքավայր Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի արևելյան ափին՝ Ջիլ գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք ու հարավ-արևելք։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1920-ական թվականներին, շահագործվել 1942-1951 թվականներին։ Տեղադրված է Ջիլ-Խաչ գաբրո-պերիդոտիտային զանգվածի հյուսիսարևմտյան մասում՝ լայնակի ուղղության դունիտային տեղամասում։ Վերին կավճի մագմայական հանքավայր է։ Երակաձև ու ոսպնյակաձև (երկարությունը՝ մինչև 18 մ, հաստությունը՝ 0, 3-2 մ) հանքամարմինները տեղադրված են ներփակող դունիտներին ներդաշնակ։ Հանքանյութը հոծ կամ խիտ ցանավոր է, խիստ փոխակերպված՝ կազմված մագնոքրոմիտ ու քրոմպիկոտիտ միներալներից՝ Օ203-ի 20-46% պարունակությամբ։ Կազմված է 3 հանքային տեղամասերից․ Cr203-ով առավել հարուստ է «Գլխավոր երակ» տեղամասը։ պաշարները մոտ 3 հզ․ տ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png