Ջեֆ Դենիելս
![]() անգլ.՝ Jeff Daniels | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1955[1][2][3][…] (70 տարեկան) |
Ծննդավայր | Աթենս, Ջորջիա[4] |
Կրթություն | Central Michigan University? և Eastern Michigan University? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, հնչյունավորող, երաժիշտ, դրամատուրգ, ռեժիսոր, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ընտրանի | Հիմարը և ավելի հիմարը |
Ամուսին(ներ) | Kathleen Treado Daniels? |
Երեխա(ներ) | Ben Daniels?, Lucas Daniels? և Nellie Daniels? |
Պարգևներ և մրցանակներ | |
jeffdaniels.com | |
Ջեֆրի Ուորեն (Ջեֆ) Դենիելս (անգլ.՝ Jeffrey Warren «Jeff» Daniels, փետրվարի 19, 1955[1][2][3][…], Աթենս, Ջորջիա[4]), ամերիկացի դերասան, երաժիշտ և դրամատուրգ։ «Էմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր, չորս «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդ (1986, 1987, 2006, 2013 թվականներ), ինչպես նաև «Թոնի» մրցանակի հավակնորդ։ Առավել հայտնի է «Հիմարը և ավելի հիմարը», «Կահիրեի ծիրանագույն վարդը», «Արագություն», «101 դալմատիններ», «Նրբության լեզուն», «Գետիսբուրգ» «Արախնոֆոբիա», «Կաղամար և կետ», «Ժամանակի հանգույց», «Ժամեր» ֆիլմերում իր դերերով և «Լուրեր» հեռուստասերիալով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիելսը ծնվել է Աթենս քաղաքում (Ջորջիա նահանգ), և մեծացել է Չելսիում (Միչիգան նահանգ), այն քաղաքում, որտեղ նրա հայրը ղեկավարում էր փայտանյութի պահեստը մինչև իր մահը՝ 2012 թվականը, և նույնիսկ զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը: Ծնողները տղային դաստիարակել են մեթոդիստական եկեղեցու կանոններին խստորեն համապատասխան:
Երիտասարդ տարիքում Դենիելսը ընդունվեց Միչիգանի Կենտրոնական համալսարան և, նախքան Նյու Յորք մեկնելը, որոշ ժամանակ խաղաց համալսարանական թատերախմբում։ Նյու Յորքում նա ընդունվեց նորաբաց փոքրիկ թատրոն, որը կոչվում էր «Second Stage»[5]։ Դենիելսը դերեր է խաղացել բազմաթիվ թատերական ներկայացումներում և մյուզիքլներում ինչպես Բրոդվեյում, այնպես էլ դրանից դուրս: Մասնավորապես, խաղացել է 2009 թվականին Բրոդվեյի «Ջարդի Աստված» ներկայացման մեջ՝ Յասմինա Ռեզայի համանուն պիեսի հիման վրա, որի համար առաջադրվել է «Թոնի» մրցանակի։ Նրա բեմական գործընկերներն էին Հոուփ Դևիսը, Ջեյմս Գանդոլֆինին և Մարշա Գեյ Հարդենը։
1991 թվականին Չելսիում կազմակերպել է Purple Rose Theatre Company թատերախումբը՝ հանդիսանալով նրա գործադիր պրոդյուսերը և նրա համար գրելով տասնհինգ պիես[6]։
1979 թվականին Դենիելսը ամուսնացել է իր դպրոցական ընկերուհու՝ Քեթլին Ռոզմարի Թրեադոյի հետ[7]։ Այս ամուսնության մեջ ծնվել են երեք երեխաներ՝ Բենջամին (1984), Լուկաս (1987) և Նելլի (1990):
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայկական անվանում | Բնօրինակ անվանում | Դերակատարում | |
---|---|---|---|---|
1980 | ս | Հավայան Կղզիներ 5–Օ | Hawaii Five-O | Նիլ Ֆորեստեր |
1980 | հֆ | Հրեշտակների շշուկը | A Rumor of War | մատուռ |
1980 | ս | Հեռանալով ընդմիջման մեջ | Breaking Away | քոլեջի ուսանող |
1981 | ֆ | Ռեգթայմ | Ragtime | Փի Սի Օ'Դոննել |
1982 | հֆ | Catalina C-Lab | Ռիկ Գաթրի | |
1982 | ս | Ամերիկյան թատրոն | American Playhouse | Ջեդ Ջենքինս |
1983 | հֆ | Անձնական կյանքի ներխուժում | An Invasion of Privacy | Ֆրենսիս Ռայան |
1983 | ֆ | Նրբության լեզուն | Terms of Endearment | Ֆլապ Հորթոն |
1985 | ֆ | Մերի | Marie | Էդդի Սիսկ |
1985 | ֆ | Կահիրեի ծիրանագույն վարդը | The Purple Rose Of Cairo | Թոմ Բաքսթեր / Ջիլ Շեփերդ |
1986 | ֆ | Խանդ | Heartburn | Ռիչարդ |
1986 | ֆ | Վայրի բան | Something Wild | Չարլզ Դրիգս |
1987 | ս | Դժվար ժամանակներ | Trying Times | Ջիմ |
1987 | ֆ | Ռադիոյի օրեր | Radio Days | Բիֆ Բաքսթեր |
1988 | ֆ | Տուն Քերոլ փողոցում | The House On Carroll Street | ՀԴԲ գործակալ Կոկրան |
1988 | հֆ | Ապստամբի տրիբունալը Քեյնի հետ | The Caine Mutiny Court-Martial | լեյտենանտ Սթիվեն Մերիկ |
1988 | ս | Tanner '88 | այգու պահակ | |
1988 | ֆ | Սրտերի հաճելի պար | Sweet Hearts Dance | Սեմ Մեններս |
1989 | ֆ | Քաղվածք | Checking Out | Ռեյ Մաքլին |
1989 | հֆ | Անտուն | No Place Like Home | Մայք Կուպեր |
1990 | ֆ | Բարի գալուստ տուն, Ռոքսի Քարմայքլ | Welcome Home, Roxy Carmichael | Դենտոն Ուեբ |
1990 | ֆ | Արախնոֆոբիա | Arachnophobia | դոկտոր Ռոս Ջենինգս |
1990 | ֆ | Ուրիշի հարսանիքը | Love Hurts | Փոլ Ուիվեր |
1991 | ֆ | Մսագործի կինը | The Butcher’s Wife | դոկտոր Ալեքս Տրեմոր |
1992 | ֆ | Հրաշալի ուղևորություն | Timescape | Բեն Ուիլսոն |
1992 | ֆ | Անձրև առանց ամպրոպի | Rain Without Thunder | Ջոնաթան Գարսոն |
1992 | ֆ | Ահա այսպիսի հարևաններ | There Goes the Neighborhood | Ուիլիս Էմբրի |
1992 | հֆ | Միության ղեկավար: Ջեքի Պրեսերի պատմությունը | Teamster Boss: The Jackie Presser Story | Թոմ Նունան |
1993 | ֆ | Գետիսբուրգ | Gettysburg | գնդապետ Ջոշուա Լոուրենս Չեմբերլեն |
1993 | ս | Ֆրեյզեր | Frasier | Դագ |
1994 | ֆ | Հիմարը և ավելի հիմարը | Dumb and Dumber | Հարրի Դան |
1994 | ֆ | Արագություն | Speed | դետեկտիվ Հարի Թեմփլ |
1995 | հֆ | Կարմրափայտ ծառի վարագույր | Redwood Curtain | Լիման Ֆելերս |
1996 | ֆ | Թռչել տուն | Fly Away Home | Թոմաս «Թոմ» Էլդեն |
1996 | ֆ | Երկու օր հովտում | 2 Days in the Valley | Ալվին Սթրեյեր |
1996 | ֆ | 101 դալմատիններ | 101 Dalmatians | Ռոջեր Դիրլի |
1997 | ֆ | Գործընթացը և սխալը | Trial and Error | Չարլի Թաթլ |
1998 | ֆ | Պլեզանտվիլ | Pleasantville | Բիլ Ջոնսոն |
1999 | ֆ | Իմ սիրելի մարսեցին | My Favorite Martian | Թիմ Օ'Հարա |
1999 | ֆ | Զայրույթ | All the Rage | Ուորեն Հարդինգ |
2000 | ֆ | Օբսեսիվ քուն | Chasing Sleep | Էդ Սաքսոն |
2000 | հֆ | Անցում Դելավեր | The Crossing | Ջորջ Վաշինգտոն |
2000 | հֆ | Խաբեբաներ | Cheaters | դոկտոր Ջերալդ Պլեկի |
2001 | ֆ | Escanaba in da Moonlight | Ռուբեն Սոադի | |
2002 | ֆ | Ժամացույց | The Hours | Լուիս Ուոթերս |
2002 | ֆ | Արյունոտ աշխատանք | Blood Work | Ջասպեր «Բադի» Նուն |
2002 | ֆ | Սեքս փոշեկուլ | Super Sucker | Ֆրեդ Բարլոու |
2003 | ֆ | Աստվածներ և գեներալներ | Gods and Generals | գնդապետ Ջոշուա Լոուրենս Չեմբերլեն |
2003 | ֆ | Ես վկա եմ | I Witness | Ջեյմս Ռոդս |
2004 | հֆ | Ուր են տանում երազները | The Five People You Meet in Heaven | Կապույտ Մարդ |
2004 | հֆ | Աղջիկ հրաժեշտի համար | The Goodbye Girl | Էլիոթ Գարֆիլդ |
2004 | ֆ | Գեղարվեստական հերոսներ | Imaginary Heroes | Բեն Թրևիս |
2005 | ֆ | Կաղամար և կետ | The Squid and the Whale | Բեռնարդ Բերկման |
2005 | ֆ | Վին-Դիքսիի շնորհիվ | Because of Winn-Dixie | քարոզիչ |
2005 | ֆ | Բարի գիշեր և հաջողություն | Good Night, and Good Luck. | Սիգ Միքելսոն |
2006 | ֆ | Գժանոց անիվների վրա | RV | Թրևիս Գորնիկ |
2006 | ֆ | Վատ համբավ | Infamous | Էլվին Դեվեյ |
2007 | ֆ | Խաբեություն | The Lookout | Լյուիս |
2007 | ֆ | Պլամմերի ամառ | A Plumm Summer | քարոզիչ |
2007 | ֆ | Մամայի տղա | Mama’s Boy | Մերտ Ռոզենբլում |
2008 | հֆ | Քաղցր խոսքեր ականջներիս համար | Sweet Nothing in My Ear | Դեն Միլլեր |
2008 | ֆ | Դավաճան | Traitor | Քարթեր |
2008 | мֆ | Շիմպանզեները տիեզերքում | Space Chimps | Զարտոգ |
2009 | ֆ | Մեծ խաղ | State of Play | կոնգրեսական Ջորջ Ֆերգյուս |
2009 | ֆ | Մարդ, ով գիտեր ամեն ինչ | The Answer Man | Առլեն Ֆաբեր |
2009 | ֆ | Ճանապարհին | Away We Go | Ջերրի |
2009 | ֆ | Թղթե մարդը | Paper Man | Ռիչարդ Դան |
2010 | ֆ | Վիշտ | Howl | պրոֆեսոր Դեյվիդ Քիրք |
2011 | կարճ | Forcin' the Blues | ||
2012—2014 | ս | Լուրեր | The Newsroom | Ուիլ Մաքավոյ |
2012 | ֆ | Ժամանակի հանգույց | Looper | Էյբ |
2014 | ֆ | Հիմարը և ավելի հիմարը 2 | Dumb and Dumber To | Հարի Դան |
2015 | ֆ | Սթիվ Ջոբս | Steve Jobs | Ջոն Սկալլի |
2015 | ֆ | Մարսեցին | The Martian | ՆԱՍԱ-ի տնօրեն Թեդի Սանդերսը |
2016 | ֆ | Դիվերգենտ. գլուխ 3։ Պատից այն կողմ | Allegiant: Part 1 | Դեյվիդ |
2017 | ս | Աստծո կողմից մոռացված | Godless | Ֆրենկ Գրիֆին |
2018 | ֆ | Լրտեսական խաղ | The Catcher Was a Spy | Բիլ Դոնովան |
2018 | ս | Ուրվական աշտարակ | The Looming Tower | Ջոն Պ. Օ'Նիլ |
2020 | ս | Կոմիի կանոնը | The Comey Rule | Ջեյմս Քոմի |
2021 | ս | Ամերիկյան ժանգը | American Rust | Դել Հարիս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #135731283 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Cover story: Dermot Mulroney – Interview with movie actor». 1997-06. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «The one and only Mulroney - actor Dermot Mulroney - Interview». 1994-01. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Jeff Daniels Wife and Children». wagcelebritycom. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Դենիելս» հոդվածին։ |
|