Jump to content

Ջեֆ Գարլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆ Գարլին
Ծնվել էհունիսի 5, 1962(1962-06-05) (63 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունՄայամիի համալսարան, Nova High School? և Broward College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումստենդ ափ երգիծաբան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, պոդքաստեր, կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասան
IMDbID ID 0307531
jeffgarlin.com

Ջեֆ Գարլին (անգլ.՝ Jeff Garlin, հունիսի 5, 1962(1962-06-05), Չիկագո, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի կատակերգու, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։

Կյանքը և կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Գարլինը ծնվել է Իլլիյոնս նահանգի Չիկագո քաղաքում, և քոլեջում ուսումն ավարտելուց հետո, ընդունվել է Մայամիի համալսարան, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Այդ ընթացքում սկսել է իր սթենդ-ափ կատակերգույի կարիերան և 1994 թվականին միացել է Չիկագոյի The Second City խմբին[1]։

Գարլինը ավելի մեծ հայտնիության է հասել HBO ալիքի «Զսպեք ձեր էնտուզիազմը» շոուում իր դերով։ Գարլինը նաև շոուի գործադիր պրոդյուսերներից մեկն էր, և արդյունքում առաջադրվել է «Էմմի» մրցանակակաբաշխության յոթ անգամ՝ «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում, ինչպես նաև արժանացել է Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի երկու մրցանակի՝ «Կատակերգական սերիալի լավագույն պրոդյուսեր» անվանակարգում[2]։

Գարլինը որպես դերասան նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ կատարելով էպիզոդիկ դերեր, ինչպիսիք են «Օսթին Փաուերս. Լրտեսը, որը ինձ կծել է» (1999 թվական) և «Խաբեբաներ. Դիքն ու Ջեյնը զվարճանում են» (2005 թվական): Նրա ոչ հեռուստատեսային հիմնական դերերից է 2010 թվականի «Գլուխների որսորդը» ֆիլմում ունեցած դերը: Իր կարիերայի ընթացքում նա նաև հնչյունավորել է մի քանի մուլտֆիլմեր:

Գարլինը նկարահանվել է Վենդի Մաքլենդոն-Քովիի հետ ABC-ի «Գոլդբերգները» սիթքոմում 2013 թվականին[3]։

Գարլինը Չիկագո Քաբսի երկրպագու է և տարին մեկ անգամ իր ծննդյան օրը խաղին մասնակցում է իր ընկերոջ՝ REO Speedwagon խմբի վոկալիստ Քևին Քրոնինի հետ[4]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գարնանային արձակուրդ (1983 թվական)
  • Ռոզաննա (1 էպիզոդ, 1989 թվական)
  • Անկեղծ զրույց (1992 թվական)
  • Հերոս (1992 թվական)
  • Ռոբոտ ոստիկան 3 (1993 թվական)
  • Փոքրիկ Մեծ լիգա (1994 թվական)
  • Մալիբույի փրկիչները (1 էպիզոդ, 1994 թվական)
  • Համակարգիչ սպորտային կոշիկներով (հեռուստաֆիլմ, 1995 թվական)
  • Ֆոլսվագեն-սարդ (հեռուստաֆիլմ, 1997 թվական)
  • Առանց զգացմունքների (1998 թվական)
  • Օսթին Փաուերս։ Լրտեսը, որը սեքսով զբաղվեց ինձ հետ (1999 թվական)
  • Լարրի Դեյվիդ: Զսպեք ձեր էնտուզիազմը (հեռուստաֆիլմ, 1999 թվական)
  • Խենթացած քեզնով (13 էպիզոդ, 1997-1999 թվական)
  • Ուրիշի տոմսը (2000 թվական)
  • Զսպեք ձեր էնտուզիազմը (80 էպիզոդ, 2000-2011 թվական)
  • Իր ողջ փառքով (2002 թվական)
  • Վազիր, Ռոնի, վազիր (2002 թվական)
  • Մերկ կինո (2002 թվական)
  • Հերթապահ հայրիկը (2003 թվական)
  • Բոլորը սիրում են Ռեյմոնդին (3 էպիզոդ, 2001-2003 թվական)
  • Գիշերային երեկույթ (2004 թվական)
  • Գեր Ալբերտ (2004 թվական)
  • Մայրամուտից հետո (2004 թվական)
  • Խաբեբաներ. Դիքն ու Ջեյնը զվարճանում են (2005 թվական)
  • Ու՞մ հետ կցանկանայիք պանիր ուտել (2006 թվական)
  • Կյանքը որպես աղետ (2007 թվական)
  • Ձյունե մարդ (2008 թվական)
  • Մերկ թմբկահար (2008 թվական)
  • ՎԱԼԼ-Ի (2008 թվական)
  • Գլուխների որսորդ (2010 թվական)
  • Խաղալիքների պատմություն. Մեծ փախուստը (2010 թվական)
  • Հավայան արձակուրդներ (2011 թվական)
  • Մեքենաներ 2 (2011 թվական)
  • Անվտանգությունը երաշխավորված չէ (2012 թվական)
  • Հազար մեղք (2012 թվական)
  • Պարանորման, կամ ինչպես ընտելացնել զոմբիին (2012 թվական)
  • Ձերբակալված զարգացում (12 էպիզոդ, 2005-2013 թվականներ)
  • Գոլդբերգները (2013 թվականից - հիմա)
  • Գործ հիմարների (2013 թվական)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Jeff Garlin- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «Awards for Jeff Garlin». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Nellie Andreeva (2013 թ․ հունվարի 28). «Jeff Garlin To Star In Adam Goldberg's 1980s Family Comedy Pilot At ABC». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  4. «Stories: Jeff Garlin from The Poscast with Joe Posnanski & Michael Schur» (անգլերեն). www.stitcher.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Գարլին» հոդվածին։