Ջեֆրի Սաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեֆրի Սաքս
անգլ.՝ Jeffrey David Sachs
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1954(1954-11-05)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհրեա
ԿրթությունՀարվարդի համալսարան և Հարվարդի քոլեջ
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս և գրող
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Միավորված ազգերի կազմակերպություն և Կոլումբիայի համալսարան
ԱմուսինSonia Ehrlich Sachs?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ)
Կայքjeffsachs.org
Commons-logo.svg Jeffrey Sachs Վիքիպահեստում

Ջեֆրի Սաքս (անգլ.՝ Jeffrey David Sachs, նոյեմբերի 5, 1954(1954-11-05)[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, ակադեմիկոս, հանրային քաղաքականության վերլուծաբան, պրոֆեսոր, տնտեսական զարգացման և աղքատության դեմ պայքարի փորձագետ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Սաքսը մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթի արվարձաններից մեկում՝ Օուք Պարկում, հրեայի ընտանիքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Հարվարդի համալսարան, որտեղ 1976 թվականին ստացել է բակալավրի, 1978 թվականին՝ մագիստրոսի, իսկ 1980 թվականին՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումները[5]։ 1980 թվականին Ջեֆրի Սաքսը ընդունվում է Հարվարդի համալսարան որպես ասիստենտ, իսկ 1982 թվականին ստանում է դոցենտի կոչում։ Մեկ տարի անց՝ 28 տարեկանում, նա դարձավ Հարվարդի տնտեսագիտության պրոֆեսոր[6]։ Հարվարդում հաջորդ 19 տարիների ընթացքում Սաքսը դարձավ Գալեն Լ. Սթոունի միջազգային առևտրի պրոֆեսոր, 1995-1999 թվականներին՝ Քենեդու անվան կառավարման դպրոցի, Հարվարդի միջազգային զարգացման ինստիտուտի տնօրեն, 1999-2002 թվականներին՝ Միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն[7]։ 2002-2016 թվականներին աշխատել է Կոլումբիայի Eart(Ըռֆ) ինստիտուտի տնօրեն։ 2016 թվականին նշանակվում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր։ Ջեֆրի Սաքսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիու Գուտեռեշի հատուկ խորհրդականն է [8]։ Մշտապես հանդես է եկել կայուն զարգացման ուղղությամբ համալսարանական կրթության ընդլայնման օգտին։ Ջեֆրի Սաքսը Ավստրիայի Լաքսենբուրգ քաղաքի Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտի պատվավոր անդամ է[9]։

Մասնագիտական խորհրդատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Սաքսը հրավիրվեց Բոլիվիա Ուգո Բանզերի կուսակցության կողմից հակագնաճային տնտեսական ծրագրի շուրջ խորհրդատվության, որը կենտրոնացած էր գների ապակարգավորման,մասնավորապես՝ նավթի, ինչպես նաև՝ ազգային բյուջեի կրճատումների շուրջ։ Նա առաջարկում էր կիրառել հարկաբյուջետային և դրամավարկային կարգապահություն և վերջ տալ տնտեսական կարգավորմանը, որը պաշտպանում էր էլիտաներին և արգելափակում ազատ շուկան։ Մի քանի շաբաթվա ընթացքում Բոլիվիայում սկսեց նվազել հիպերինֆլյացիան Սաքսի՝ գնաճի նվազման առաջարկի շնորհիվ[10]։ Սաքսը աշխատել է որպես տնտեսական խորհրդատու Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության կառավարությունների համար[11][12]։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում Ջեֆրի Սաքսը բարձրաձայնել է տնտեսական զարգացման, աղքատության հաղթահարման, առողջապահության և օգնության քաղաքականության ու շրջակա միջավայրի կայունության գլոբալ խնդիրները։ Նա շատ է գրել կլիմայի փոփոխության, հիվանդությունների վերահսկման և գլոբալիզացիայի մասին։ 1995 թվականից ի վեր նա զբաղվում է Աֆրիկայում աղքատությունը նվազեցնելու ուղղությամբ[13][14]։

Քննադատական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Սաքսի տնտեսական ծրագրերը արժանացել են նաև քննադատության։Չնայած Սաքսի կողմից հաստատված աղքատության վերացման նախագծերը նպատակային են, սակայն դրանք այնքան էլ չեն բարելավել մարդկանց բարեկեցությունը[15][16], իսկ Բոլիվիայում, Լեհաստանում և Ռուսաստանում նրա առաջարկությունները հանգեցրին նրան, որ միլիոնավոր մարդիկ հայտնվեցին փողոցներում[17]։

Աշխարահռչակ տնտեսագետը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Նյու Յորք Թայմս-ը Ջեֆրի Սաքսին անվանեց «աշխարհի, հավանաբար, ամենակարևոր տնտեսագետը»[10]։ 2004 և 2005 թվականներին Ջեֆրի Սաքսը ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ ըստ Նյու Յորք Թայմսի։ Նա նաև ճանաչվել է «Արտաքին քաղաքականության 500 ամենաազդեցիկ մարդկանցից» մեկը Ամերիկայի Համաշխարհային հարաբերությունների խորհրդի կողմից[18]։ 2007 թվականին նրան շնորհվել է Պադմա Բհուշան՝ երրորդ բարձրագույն քաղաքացիական մրցանակը, որը տրվել է Հնդկաստանի կառավարության կողմից[19]։ 2007թ.-ին Սաքսը ստացավ Ս. Ռոջեր Հորչոու մրցանակը` մասնավոր քաղաքացու կողմից ակնառու հանրային ծառայության համար Ջեֆերսոնի ամենամյա մրցանակաբաշխության կողմից[20]։ 2017 թվականին Ջեֆերսոն Սաքսը և նրա կինը եղել են Համաշխարհային կայունության առաջին մրցանակի համատեղ դափնեկիրներ[21]։ 2015 թվականին Սաքսը արժանացել է «Կապույտ մոլորակ» մրցանակին՝ գլոբալ բնապահպանական խնդիրներում ունեցած ներդրման համար[22]։ 2017 թվականի մայիսին Սաքսին շնորհվել է Բորիս Մինցի ինստիտուտի մրցանակ՝ համաշխարհային խնդիրների ռազմավարական քաղաքականության լուծումների վերաբերյալ իր հետազոտության համար[23]։

Գիտական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Սաքսը իր մասնագիտական գործունեության ընթացքում գրել է բազում հոդվածներ[24], գրքեր[25], հրապարակախոսություններ և այլ գիտական ու ակադեմիական աշխատություններ, որոնք նպաստել են համաշխարհային տնտեսության զարգացմանը ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.ifw-kiel.de/konfer/wwp
  4. «JEFFREY D. SACHS», sachs_cv.pdf
  5. « Jeffrey D. Sachs» , Center for Susyainable Development, Earth Institute/ Columbia University
  6. « Jeffrey D. Sachs» , by the Editors of Encyclopaedia Britannica
  7. « Jeffrey Sachs» , John Harvard's Journal, September-October 2002
  8. « Jeffrey D. Sachs» , UCL Institute for Innovation and Public Purpose
  9. «Jeffrey D. Sachs, Director, Center for Sustainable Development, Earth Institute» , IIASA website, 12 March 2014
  10. 10,0 10,1 « Dr. Jeffrey Sachs, Shock Therapist» , by Peter Passell June 27, 1993
  11. « Our Political System Is Very Corrupt» , Economist Jeffrey Sachs on the U.S. Election, by Benjamin Bidder 10.11.2020
  12. «The Shock Therapy Process of Transition» , John Marangos
  13. «Jeffrey Sachs, Elizabeth Littlefield and William Easterly Speak at NYU: The Role of Microfinance in Achieving the MDGs Is Highlighted» ,by Mindy Booth, Robert F. Wagner Graduate School of Public Service, New York University
  14. «Jeffrey Sachs Calls for Mass Distribution of Insecticidal Bednets to Fight Malaria» , Article Date: 24 Jun 2007
  15. «The Quest to End Poverty» , Nina Munk
  16. «Celebrated Rwanda-Based Nonprofit Faces Harrowing Misconduct Accusations» , Feiger, Leah (August 13, 2020)
  17. «The Rise of Disaster Capitalism» , Naomi Klein
  18. «The Lecturer: Professor Jeffrey Sachs» , BBC, 2007-04-11
  19. «Year_Wise_main_25042017_0.pdf» , Year wise list of recipients-1954 to 2017
  20. « National Winners for Public Service Awards» , http://jeffersonawards.org/pastwinners/national
  21. «World Sustainability Award 2021» , General Information
  22. «ニュース ブループラネット賞英米2経済学者に ( Премия Blue Planet для британских и американских экономистов 2) , Science Portal, 2015.06.19
  23. «The Digital Revolution and the Distribution of Income" with Prof Jeffrey D. Sachs, Oxford Martin School
  24. «JEFFREY D. SACHS», sachs_cv.pdf, Academic and Journal Articles and Reports» , page 5
  25. «JEFFREY D. SACHS», sachs_cv.pdf, Books» , page 14