Ջեֆրի Աթքինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆրի Աթքինս
JaidBarrymoreJaRuleFeb05.jpg
Ծնվել է փետրվարի 29, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:29|2|0}})[1] (41 տարեկան)
Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր հիփ հոփ
Մասնագիտություն դերասան, երաժիշտ, ռեփեր, երգիչ և կինոդերասան
Լեյբլ The Inc. Records
Կայք jarule.net

Ջեֆրի Աթքինս (անգլ.՝ Jeffrey Atkins, փետրվարի 29, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:29|2|0}})[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ավելի հայտնի է որպես Ջե Ռուլ (ռուս.՝ Джа Рул), ամերիկացի ռեփեր և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթքինսը ծնվել է Քուինս շրջանում (Նյու Յորք), Եհովայի վկաների ընտանիքում։ Նրա մայրը՝ Դեբրա Աթքինսը, բժշկական աշխատող է։ 5 տարեկանում նրա քույրը մահացել է շնչառական բարդության պատճառով, նա մնացել է տան միակ երեխան։ Նա մի դպրոցից փոխվում էր մեկ այլը կռիվների պատճառներով։

Աթքինսը սկսել է իր ռեփի կարիերան 1994 թվականից Cash Money Click-ից։ Նա MTV News-ով ասել է Քյորթիս Ուոլտերին, որ նրա բեմական անունը «Ja Rule»-ը եկել է նրա ընկերոջից, ով դիմում էր նրան․ մյուս ընկերները նրան պարզապես անվանել են «Ja»։

Նրա առաջնաելույթային ալբոմն է եղել «Venni Vetti Vecci»-ին, որը թողարկվել է 1999 թվականին «Holla Holla» և «It’s Murda» սինգլների հետ՝ համագործակցելով Jay-Z-ի և DMX-ի հետ։ «Venni Vetti Vecci» դարձել է Ջա Ռուլի առաջին պլատինե ալբոմը։

Ջա Ռուլը վերադարձել է 2000 թվականին իր նոր «Between Me And You» սինգլով, որը ձայնագրվել է Քրիստիան Միլիանի հետ։ «Rule 3:36»-ը թողարկվել է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին։ «Put It On Me», «I Cry» և «Fuck You» սինգլները դարձել են «Ֆորսաժ» ֆիլմի սաունդթրեկը։ «Rule 3:36»-ը առաջնաելույթ է կատարել Billboard հիթ-շքերթի առաջին հորիզոնականում և ի վերջո երեք անգամ դարձել է պլատինե։

Շուտով «Rule 3:36»-ի թողարկումից հետո, 2001 թվականի ամռան վերջին Ջե Ռուլը թողարկել է «Livin’ It Up» սինգլը՝ երրորդ «Pain Is Love» ստուդիական ալբոմից, որը շատ հաջողված էր։ Ալբոմի երգերի ձայնագրմանը մասնակցել են Family-ին, Միսի Էլիոթը, Ջոդի Մեքը, Tweet-ը, Ջենիֆեր Լոպեսը։ Ալբոմը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Billboard 200 հիթ֊շքերթում։ Ալբոմը կրկին դարձել է եռակի պլատինե։

«The Last Temptation»-ը թողարկվել է 2002 թվականի նոյեմբերի 19-ին, «Thug Lovin’» և «Mesmerize» սինգլները, թողարկման առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 341 հազար օրինակ։ «The Last Temptation»-ը դարձել է պլատինե 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հենց ալբոմի թողարկումից հետո խառնաշփոթ է ստեղծվում, որը բացասաբար է ազդում Ջե Ռուլի ապագա ծրագրերի և ամբողջ կարիերայի վրա։

«Blood In My Eye» Ջե Ռուլի 5-րդ ալբոմն է։ Այն գոհացրել է միայն «Clap Back» հիթով։ Այն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ֊շքերթում և 1-ինը Top R&B/Hip-Hop Albums հիթ֊շքերթում։ 2003 թվականի հոկտեմբերին Ջեն հանդիպել է Լուի Ֆարրահանովին, ով ցանկանում էր խառնվել և վերջ տալ 50 Cent-ի հետ ունեցած խնդիրներին։

Ջե Ռուլի վեցերորդ ալբոմն է դարձել «R.U.L.E.»-ն, որը թողարկվել է 2004 թվականի նոյեմբերին։ Նրա «Wonderful» սինգլի ձայնագրմանը մասնակցել են R. Kelly-ը ևԱշանտին։

Իր 8-րդ՝ «The Mirror» ալբոմի առաջին «Uh-Ohhh!» սիգլը, Լուլ Ուեյնի մասնակցությամբ թողարկվել է 2007 թվականին։ Այն հայտվել է Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթի 69-րդ հորիզոնականում և 107-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ-շքերթում։ Երկու այլ սինգլները «Body»-ին, Էշլի Ջոյի և «Sunset»-ը Game-ի մասնակցությամբ։ Իսկզբանե «The Mirror»-ը պետք է թողարկվեր 2007 թվականի սեպտեմբերի 12-ին, բայց հետո թողարկումը հետաձգեցին մինչև նոյեմբերի 13-ը։ Բայց թողարկումը այդպես էլ տեղի չունեցավ։ «The Mirror»-ի նախնական տարբերակի արտահոսքի պատճառով, Ջե Ռուլը 2009 թվականին HipHopDX-ի հարցազրույզի ժամանակ հայտարարել է, որ նա ձայնագրելու է լիովին նոր ալբոմ՝ «The Mirror: Reloaded» անվանումով։ «The Mirror»-ի օրիգինալ տարբերակը թողարկվել է անվճար ներբեռնման համար 2009 թվականի հուլիսի 31-ին։

2009 թվականին Ջան ձայնագրել է նոր երգ բրազիլիացի երգչուհի Վանեսսայի հետ՝ «Fly» անվանումով։ Երգը թողարկվել է ապրիլին։ Այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Crowley/Brazil հիթ֊շքերթում և առաջադրվել է «Hit do Ano» մրցանակաբաշխությանը («Տարվա երգ»)։

Բրազիլիայում MTV-ի կարծիքով Ջե Ռուլը նույնպես ծրագրում է ելույթ ունենալ միքստեյփ այս տարի «Welcome To Rule York» անվանումով։

Ջան ծրագրում է թողարկել նոր ալբոմ 2010 թվականի նոյեմբերին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի մայիսին Ջե Ռուլը ամուսնացել է Աիշա Աթքինսի հետ, ում հետ նա սովորել է դպրոցում։ Նրանք ունեն երկու որդի, փոքրը՝ Ջեֆրին (2000), Ջորդանը (2004) և դուստր՝ Բրիտանին (1995)։

Կրիմինալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին նա Տորոնտոյում հարվածել է մի տղամարդու, ով արդյունքում բողոք է ներկայացրելմ բայց նրան համոզել են ոչ դատական կարգով։ Այդ դեպքից հետո նրան արգելել են անորոշ ժամանակով Կանադա մուտք գործելը։ 2007 թվականի հուլիսին Ջե Ռուլին ձերբակալել են թմրանյութ և ատրճանակ թաքցնելու համար։ Այդ տարի նրան ձերբակալել են առանց վարորդական իրավունքի երթևեկելու և մարխուանա թաքցնելու համար։ 2011 թվականի հուլիսին նրան 28 ամիս բանտարկել են բանտում հարկերը չվճարելու պատճառով․ ժամանակը կարող է ավելի երկարի, եթե նա չվճար տուգանքը[2]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջե Ռուլը հիմնադրել է Life Foundation-ը, որը իր դռները բացում է անապահով երեխաների և ընտանիքների համար։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեփերի կարիերայի ընդմիջման ընթացքում Ջե Ռուլը նկարահանվել է «Ֆորսաժ» ֆիլմում Վին Դիզելի հետ։ Նա հայտնվել է 2004 թվականին նկարահանված «Օրենքի ուժը» ֆիլմում Վինգ Ռեյմսի և Փեմ Գրիերի հետ միասին։ Նա նաև նկարահանվել է «Խորոված» ֆիլմում Քուին Լաթիֆայի հետ։ Աշխատել է «Do Not Fade Away» ֆիլմի վրա Միշա Բարթոնի հետ։ Նկարահանվել է «Ո՛չ կենդանի, ո՛չ մեռած» ֆիլմում Սթիվեն Սիգալի հետ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Venni Vetti Vecci (1999)
  • Rule 3:36 (2000)
  • Pain Is Love (2001)
  • The Last Temptation (2002)
  • Blood in My Eye (2003)
  • R.U.L.E. (2004)
  • The Mirror: Reloaded (2009)
  • Pain Is Love 2 (2012)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ/Անվանակարգ
2001 Source Hip-Hop Music Award Won for Single of the Year — «Put It on Me»
MTV Video Music Awards nomination for Best Rap Video — «Put It on Me»
2002 MTV Video Music Awards Won for Best Hip-Hop Video — «I’m Real (Murder Remix)»
MTV Video Music Awards nominated for Best Hip-Hop Video — «Always on Time»
American Music Award nominated for Favorite Rap/Hip-Hop Artist
Grammy Awards nominated for Best Rap Performance by a Duo or Group — «Put It on Me»
Grammy Awards nominated for Best Rap Album — Pain Is Love
Grammy Awards nominated for Best Rap/Sung Collaboration — «Livin' It Up»
World Music Awards Won for World’s Best-Selling Rap Artist
BET Awards Won for Best Male Hip-Hop Artist Artist
GQ Men of the Year Award Won for Musician of the Year
Teen Choice Awards Won for Male Artist of the Year
NAACP Image Awards Won for Best Rap/Hip-Hop Artist
Soul Train Music Award nomination for Best Rap/Soul or Rap Album of the Year — Pain Is Love
2003 Source Award Won for R&B/Rap Collboration of the Year — «Thug Lovin'»
American Music Award nomination for Favorite Hip-Hop/R&B Male Artist
Grammy AwՖիards nominatn for Best Rap/Sung Collaboration — «Always on Time»
2004 Source Award Won for Phat Tape Song of the Year — «Clap Back»
2009 MTV Video Music Brasil nomination for Hit do Ano (Song of the Year) — «Fly»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Դեր
2000 Հիփ հոփի կախարֆուհին Ինքն իրեն
Բարձրացրու՛ Դևիդ 'Գաջե' Ուիլիամս
Ետին պլան Ինքն իրեն
2001 Crime Partners Մարդասպան
Ֆորսաժ Էդվին
2002 Ո՛չ կենդանի, ո՛չ մեռած Նիկոլաս 'Նիք' Ֆրազեր
2003 Շատ վախենալու կինո 3 լրտես Թոմփսոն
Փոլի Շորը մահացած է Ինքն իրեն
2004 Խորոված Bling Bling
Եկեք պարենք Hip Hop Bar Performer
2005 Օրենքի ուժը Reggie Cooper
Հարձակում 13-րդ ստորաբաժանման վրա Smiley
2009 Don't Fade Away Foster
2013 Ես սիրահարվել եմ միանձնուհու Մայլզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]