Jump to content

Ջեք Ֆիթչեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Ֆիթչեթ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ 1879
Ծննդավայր Chorlton-cum-Hardy, Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 1, 1942(1942-11-01)
Դիրք պաշտպան

Ջոն Ֆիթչեթ (հայտնի է նաև Ջեք Ֆիթչեթ անվամբ, անգլ.՝ John Fitchett, 1879, Chorlton-cum-Hardy, Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 1, 1942(1942-11-01)), անգլիացի ֆուտբոլիստ և թատերական գործիչ։ Խաղացել է եզրային պաշտպանի կամ կիսապաշտպանի դիրքերում Բոլթոն Ուոնդերերսում, Սաութհեմփթոնում, Մանչեսթեր Յունայթեդում, Պլիմութ Արգայլում, Մանչեսթեր Սիթիում, Ֆուլհեմում և Էքսեթեր Սիթիում։

Ֆուտբոլային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիթչեթը ծնվել է Մանչեստր քաղաքի Չորլթոն-քամ-Հարդի արվարձանում[1], և խաղալով Թալբոթ ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում, ներկայացրել է Մանչեսթեր Սքուլբոյս[2] թիմը։ 1897 թվականի մայիսին նա սկսել է խաղալ Բոլթոն Ուոնդերերսին, որտեղ մնացել է հինգ տարի՝ 76 խաղ անցկացնելով անգլիական Ֆուտբոլային լիգայում[3]։ Բոլթոն Ուոնդերերսում անցկացրած ժամանակ նա Ֆուտբոլային լիգայի կազմում երեք անգամ խաղացել է Իռլանդական լիգայի դեմ՝ 1899 թվականի նոյեմբերին[4], 1900 թվականի նոյեմբերին[5] և 1901 թվականի նոյեմբերին[6], ինչպես նաև 1901 թվականին մասնակցել է Գերմանիայի դեմ ոչ պաշտոնական միջազգային խաղին[1][7]։ 1902 թվականի գարնանը նա առաջին անգամ միացավ Մանչեսթեր Յունայթեդին, սակայն նախքան հիմնական կազմում խաղալը[3], 1902 թվականի մայիսին տեղափոխվեց հարավային ափ՝ Հարավային լիգայի Սաութհեմփթոնում խաղալու համար[1]։ Սաութհեմփթոնում նա փոխարինում էր Սեմյուել Մեստոնին ձախ կիսապաշտպանի դիրքում, և չնայած մասնակցեց առաջին վեց խաղերից հինգին, նոյեմբերի սկզբին նա զիջեց իր տեղը Մեստոնին և մասնակցեց ընդամենը չորս լրացուցիչ խաղի, այդ թվում՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում Նոթս Քաունթիի դեմ պարտության ժամանակ[8]։ Դելում անցկացրած տարիներին Ֆիթչեթը հայտնի էր իր «էներգետիկ խլումներով և կոկիկ փոխանցումներով», ինչպես նաև իր «չափազանց մանրակրկիտ» խաղով[1]։ 1903 թվականի մարտին Ֆիթչեթը վերադառնոում է Մանչեսթեր Յունայթեդ և մինչև 1902-1903 սեզոնի վերջը հինգ անգամ հանդես է գալիս հիմնական կազմում։ Նրա դեբյուտը «Յունայթեդի» կազմում տեղի ունեցավ մարտի 21-ին, երբ նա գոլ խփեց «Լեսթեր Սիթիի» (5-1) դեմ խաղում[2]։ Ֆիթչեթի Բանկ Սթրիթում մնալը կարճատև էր, և 1903 թվականի մայիսին նա վերադարձավ Հարավային լիգա՝ միանալու Պլիմութ Արգայլին, որն իր նորամուտն էր անում լիգայում[9]։ Ֆիչեթը ծանոթ էր Արգայլի մարզիչ Ֆրենկ Բրետելի հետ, որի ղեկավարությամբ նա խաղացել էր Բոլթոն Ուոնդերերսում։ Բոլթոնում նա խաղացել էր Բոբ Ջեքի հետ, որին նա համոզել էր միանալ Արգայլին նրանց դեբյուտային լիգայի մրցաշրջանի համար[10]։ Ջեքն ավելի քան 100 խաղ անցկացրեց Արգայլի կազմում, ինչպես նաև փոխարինեց Բրետելին որպես մարզիչ, պաշտոն, որը նա զբաղեցրեց մինչև 1938 թվականը[11]։ Հիմնականում խաղալով որպես ձախ պաշտպան, Ֆիթչեթը Արգայլի առաջին պրոֆեսիոնալ թիմի մշտական ​​անդամ էր՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 46 խաղ[9]։ 1904 թվականի հունիսին նա կրկին վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ, չնայած նրա երկրորդ դեբյուտը տեղի ունեցավ միայն 1905 թվականի հունվարին[2]։ Մրցաշրջանի վերջում նա արդեն խաղում էր ձախ պաշտպանի դիրքում[2], բայց 1905 թվականի ամռանը նա տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի[1]։ Նա այնտեղ շատ կարճ է մնում և 1905 թվականի հունիսին կրկին վերադառնում է Հարավային լիգա՝ միանալու Ֆուլհեմին[3]։ Ֆուլհեմում նա քիչ է խաղում՝ մասնակցելով ընդամենը երեք հանդիպման, իսկ 1905–06 մրցաշրջանի վերջում ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան[3]։

Թատերական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարիներին Ֆիթչեթը դերասան էր և Ֆրեդ Կարնոյի թատերական ընկերության անդամ։ Նա նկարահանվել է Չարլի Չապլինի հետ «The Mumming Birds» ֆիլմում[12]: Պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալուց հետո Ֆիթչետը հաստատվեց Դևոնում՝ դառնալով Էքսետերի Վոդևիլ թատրոնի տնօրեն[1]։ 1910 թվականի փետրվարին նա կարճ ժամանակով վերսկսեց իր ֆուտբոլային կարիերան՝ օգնելու «Էքսեթեր Սիթի» ֆուտբոլային ակումբին[1]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆիթչեթը դարձավ Պլիմութի Յունիոն փողոցում գտնվող «Նոր պալատ» թատրոնի տնօրենը[10][12][13]։ Թատրոնի տնօրենի պաշտոնից թոշակի անցնելուց հետո նա դարձավ Յունիոն փողոցում գտնվող «Ռոյալ Սովերեն» պանդոկ-թատրոնի լիցենզավորված սեփականատերը[12]։ Ֆիթչեթը մահացել է «Ռոյալ Սովերեն» պանդոկում 1942 թվականի նոյեմբերի 1-ին՝ 62 տարեկան հասակում[14][15]։

  • ^a Ընդհանուր առմամբ, Ֆիչետը «Պլիմութ Արգայլի» կազմում անցկացրել է 40 խաղ, որոնցից 27-ը՝ Հարավային ֆուտբոլային լիգայում, իսկ 13-ը՝ Արևմտյան լիգայում[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Holley, Chalk, էջեր 122–124
  2. 2,0 2,1 2,2 2,3 «John Fitchett». Player profile. Manchester United F.C.Info. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Joyce, 2004, էջ 90
  4. «Football League 3 – 1 Irish League». 11v11.com. 1899 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  5. «Irish League 2 – 4 Football League». 11v11.com. 1900 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Football League 9 – 0 Irish League». 11v11.com. 1901 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  7. «England 10 – 0 Germany». Unofficial international. 11v11.com. 1901 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  8. Chalk, Holley, էջ 33
  9. 9,0 9,1 9,2 «Jack Fitchett». Player profile. Greens on Screen. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  10. 10,0 10,1 «Robert Jack and the One That Got Away». The Plymouth Argyle Story Begins: 1903–1910. Greens on Screen. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  11. «Bob Jack». Player profile. Greens on Screen. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  12. 12,0 12,1 12,2 Gill, Crispin (2007 թ․ հունիսի 25). «Memories of Union Street». Hold the Front Page. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  13. Moseley, Brian (2012 թ․ մայիսի 26). «Thomas Hoyle (c.1862–1932)». Who Was Who in Plymouth History (The Encyclopaedia of Plymouth History). plymouthdata.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  14. «Mr. Jack Fitchett». Western Morning News. 1942 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. «Mr. Jack Fitchett dead». The Western Times. 1942 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սրբերը». Բրիդոն Բուքս. 1987. ISBN 0-907969-22-4.(անգլ.)
  • «Սրբերի այբուբեն». ACL & Polar Publishing. 1992. ISBN 0-9514862-3-3.(անգլ.)
  • Ջոյս, Մայքլ (2004). Ֆուտբոլային լիգայի խաղացողների ռեկորդներ 1888-1939 թթ. Նոթինգհեմ: Tony Brown. ISBN 1-899468-67-6.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]