Ջեք Լորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Ջեք Լորդ
Jack Lord Hawaii Five-O.jpg
Ծնվել է դեկտեմբերի 30, 1920(1920-12-30)[1][2][3][4]
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է հունվարի 21, 1998(1998-01-21)[1][2][3][4] (77 տարեկանում)
Մահվան վայր Հոնոլուլու, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Նյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ Թատերական համաշխարհային մրցանակ

Ջոն Ժոզեֆ Պատրիկ Ռայան (անգլ.՝ John Joseph Patrick Ryan, դեկտեմբերի 30, 1920(1920-12-30)[1][2][3][4], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 21, 1998(1998-01-21)[1][2][3][4], Հոնոլուլու, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան: Հայտնի է Ջեք Լորդ (անգլ.՝ Jack Lord) կեղծանվամբ: Առավել հայտնի է «Հավայի 5-O» հեռուստասերիալի Սթիվ Մակգարեթ դերով, որում նկարահանվել է 12 տարի՝ 1968-1980 թվականներին[5][6][7]: Նա եղել է առաջին դերասանը, որ նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին «Доктор Ноу» ֆիլմում՝ Ֆելիքս Լեյտերի դերով[8][9]:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդը ծնվել է Նյու-Յորքում՝ Բրուքլինում՝ իռլանդ-ամերիկական ընտանիքում: Նրա հայրը՝ Վիլիամ Լոուրենս Ռայանը (անգլ.՝ William Lawrence Ryan), եղել է շոգենավային ընկերության տնօրեն[10]: Լորդը մեծացել է Մորրիս այգում, որն այժմ կոչվում է Ռիչմոնդ-Հիլ Քվինսում՝ Նյու-Յորքում[11]: Երիտասարդ Լորդը վարժեցրել է ձիավորի իր հմտությունները Գուդզոն գետի մոտ գտնվող մոր մրգատու ագարակում[12]: Երբ նա ամառային ամիսները սկսել է անցկացնել ծովում, սկսել է նկարել բնանկարներ, որոնց նկատում էր տախտակամածից, որոնց մեջ կային Աֆրիկայի, Միջերկրական ծովի և Չինաստանի ուրվանկարներ[13]: Լորդը հաճախել է տարբեր դպրոցներ, այդ թվում սովորել է Սուրբ Բենեդիկտ Իոսիֆի (անգլ.՝ Saint Benedict Joseph Labre Church) դպրոցում[11], Ջոն Ադամսի միջնակարգ(անգլ.՝ John Adams High School) դպրոցում և ԱՄՆ-ի ծովի առևտրի ակադեմիայում(անգլ.՝ United States Merchant Marine Academy)[14], որն ավարտել է պրապորշչիկի (ցարական բանակի ցածրաստիճան սպա) կոչումով[15]: Նա հաճախել է Նյու-Յորքի համալսարան ֆուտբոլի կրթաթոշակով[10][13] և համայնքում ստացել է գեղեցիկ արվեստների աստիճան: Լորդը Միացյալ Նահանգներում առաջին տարին անց է կացրել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ ԱՄՆ-ի բանակի ինժեներական կորպուսում, որը Իրանում կառուցել է կամուրջներ[11]: Նա վերադարձել է առևտրական նավատորմ նավաստիի որակավորմամբ՝ Ֆորտ-Տրամբուլլեում ծովային սպաների հաշվառումից առաջ[16]: Երբ նա մասնակցություն ունեցավ ծովային ուսուցողական ֆիլմերի նկարահանումներին, նրա մոտ դերասան դառնալու գաղափար ծնվեց:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Jack Lord Stoney Burke.JPG

Լորդը սովորել է թատերական վարպետություն Սանֆորդ Մեյնսերի մոտ[7] ՝ Neighborhood Playhouse School of the Theatre-ում[17]: Երիտասարդ տարիքում աշխատել է Հորգան Ֆորդում՝ վաճառելով մեքենաներ[12], ապա վաճառել է Cadillac, որպեսզի վճարի ուսման վարձը: Այնուհետև հաճախել է թատերական ստուդիա[18]:

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոդվեյում Լորդի առաջին ներկայացումը եղել է Քիմ Սթենլիի հետ՝ Հորթն Ֆուտի «Ճամփորդուհի» պիեսում[19][20]: Շոուն տևել է 30 գիշեր՝ 1954 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 20-ը: Իր դերի համար Լորդը ստացել է Theatre World Award մրցանակը[21]: Դրանից հետ 1955-1956 թվականներին նա խաղացել է Բրիկի դերը (փոխարինելով Բեն Հազզարային)[22] «Կատուները շիկացած տանիքի վրա» ներկայացման մեջ[23]: Նա նաև հանդես է եկել «Խրճիթ», «Անօրինական» և «Վայրենի» ներկայացումներում:

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Լորդը նկարահանվել է 1949 թվականին «Красная угроза» հակակոմունիստական ֆիլմում[17]: 1950 թվականի «Cry Murder» ֆիլմում նա եղել է նաև ընթերակա պրոդյուսեր: 1957 թվականին Լորդը կատարել է գլխավոր դեր «Уильямсберг: История патриота» ֆիլմում[24], նաև կատարել է Բաթ Օլդենի դերը «Богова делянка» ֆիլմում[25] և 1933 թվականին մասնակցություն է ունեցել Էրսկին Կալդուելլի վեպի ադապտացիային: Լորդը դարձել է Ջեյմս Բոնդի մասին նկարահանվող «Доктор Ноу» ֆիլմի առաջին դերասանը՝ կատարելով Ֆելիքս Լեյթերի դերը[8]: Սցենարիստ Ռիչարդ Մեյբաումի խոսքերով Լորդը գտնվում է Շոն Քոնների հետ հավասար կարգավիճակում: Նա նաև պահանջել է իր դերի մեծացում և մեծ հոնորար հաջորդ «Голдфингер» ֆիլմում նկարահանվելու համար[26]: Վերջ ի վերջո ռեժիսոր Գայ Հեմիլթոնը նրան փոխարինել է Սեք Լինդերով: 1968 թվականին Լորդը Սյուզան Սթրասբերգի հետ նկարահանվել է «Игра называется – убийство» ֆիլմում[27]:

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Լորդը կատարել է գլխավոր դեր «Стоуни Бурк» հեռուստասերիալում[28]: Սերիալի հիմքը իրական չեմպիոն Քեյսի Թիբբսեի կըանքն է[29]: Երկրորդական դերերում նկարահանվել են Օրեն Օութսը և Բրյուս Դերնը: Լորդն անվանել է Հերի Կուպերին իր օրինակը՝ նմանակելու և նոր կերպարի՝ Սթոունի Բուրկի ստեղծմամբ ոգեշնչվելու համար[7]:

Լորդը կատարել է Էլիոթ Նեսսայի դերը «Неприкасаемые» հեռուստասերիալում, սակայն վերջում այդ դերը հասել է Ռոբերտ Սթեքին[30]: Չնայած դրան նա խաղացել է այդ սերիալի առաջին մասի էպիզոդներից մեկում: 1965 թվականին նա կատարել է հյուրի՝ գնդապետ Փրեսթոն Գալլահերի դերը «Вертикальный взлёт» սերիալի երկրորդ մասի հինգերորդ էպիզոդում: Բացի այդ նա խաղացել է մի շարք սերիալներում, որոնց թվին են պատկանում «Встреча с приключениями», «Американцы», «Бонанца», «Высокий кустарник», «В бою!», «Агенты А.Н.К.Л.», «Репортёр», «Беглец» (Հարրի Գվարդինոյի հետ՝ գլխավոր դերում), «Захватчики», «Сыромятная плеть», «Железная сторона» և «ФБР» սերիալները: Նա նաև նկարահանվել է «Найди приключения на свою пушку» սերիալի առաջին էպիզոդում:

Հավայի 5-O[խմբագրել | խմբագրել կոդը]
Jack Lord Hawaii Five-O 1976.jpg

եղծման գործում, որում կատարել է խուզարկու Սթիվ Մակհարեթի գլխավոր դերը տասներկու տարվա ընթացքում: Նահանգապետ Հավայևը վստահում է Սթիվ Մակհարեթին Հոնոլուլուի ոստիկանության գլխավոր հնարված հատուկ ստորաբաժանումը[5]: Սերիալի սկզբում «Իլիկայի» հյուրանոցի պատշգամբում ցուցադրվում է Ջեք Լորդի նկարը: Դերակատարի անունն է Չինա Հո Քելլի՝ հյուրանոցի հիմնադիր Չինա Հոյի անունով [6]: Լորդի թագավորական խոսքը՝ «Նրա վանդակի վրայով, Դեննո» (անգլ.՝ Book him, Danno!)[5], դարձել է փոփ-արվեստի մասնիկը: Լորդը պնդում է, որ քասթինգին մասնակցեն տեղի հավայացիները՝ մայրցամաքի դերասանների փոխարեն[5]: Նա նաև պնդում է, որ իր դերակատարը վարի Ford մակնիշի մեքենա. թռիչքի հատվածում նա վարում է Mercury Park Lane 1967 թվականի մեքենա, 1968-1974 թվականներին նա վարում է Park Lane, իսկ մնացած տարիներին՝ 1974 թվականի Mercury Marquis:[31] «Гавайи 5-O» սերիալի վերջին հատվածի ցուցադրումը համարվում է ամենատևական ոստիկանական սերիալը ԱՄՆ-ի հեռուստատեսության պատմության մեջ:

Երբ սերիալի ստեղծողը՝ Լեոնարդ Ֆրիմանը, մահացավ, սերիալի հետագա գործունեությունն անցավ Լորդի, CBS-ի և Ֆրիմանի ժառանգների ղեկավարության ձեռքը[5], ընդ որում պայմանագրի համաձայն Լորդը դարձավ գործադիր պրոդյուսեր: Նա ուշադիր էր սերիալի յուրաքանչյուր մանրուքին և հաճախ վիճում էր ալիքի ղեկավարների հետ[7]:

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու-Յորքի համալսարանի ուսման ժամանակ Լորդը և իր եղբայրը բացել էին «Вилладж» արվեստի ակադեմիան[11]: 1941 թվականին «Метрополитан» թանգարանը գնել էր նրանից երկու աշխատանք[10]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Jack Lord Dana Wynter 1965.JPG

Լորդի առաջին ամուսնությունը Էնն Սեսիլի Վիլլարդի (անգլ.՝ Ann Cecily Willard) հետ տևել է 1944-1947 թվականներին և ավարտվել ամուսնալուծությամբ[10]: Լորդը տեսել է իր որդուն ընդամենը մեկ անգամ, երբ նա դեր նորածին էր: Տղան մահացել է դժբախտ պատահարի արդյունքում՝ 13 տարեկան հասակում[31]:

Ջեքը ծանոթացել է երկրորդ կնոջ հետ Նյու-Յորքի հարավային մասում տուն փնտրելու ժամանակ[32]: 1949 թվականի հունվարի 17-ին Լորդը ամուսնացել է Մարի դը Նարդի(անգլ.՝ Marie de Narde) հետ[11], ով թողել է իր կարիերան, որպեսզի իր կյանքը նվիրի ամուսնուն: Նրանք միասին ապրեցին մինչև Լորդի մահը՝ 1988 թվականը:

Լորդը մոլի ծխող էր և չէր կարողանում թողնել այդ սովորությունը: Լորդի խոսքերով հենց Աստծու հանդեօ հավատը նրան օգնեց թողնել ծխելը[7]: Լորդը և իր ընկերը այցելեցին կաթոլիկական եկեղեցի, այնտեղ երկուսն էլ ծնկի եկան, իսկ Լորդը խոստացավ Աստծուն, որ այլևս չի ծխի:

Լորդը հայտնի է եղել որպես քաղաքավարի մարդ, ով սիրել է բարձրաձայն արտասանել բանաստեղծություններ և մարդ, ով ավելի շատ ժամանակ է անցկացրել իր տանը[7]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ 1980 թվականին սերիալն ավարտվեց, Լորդը թաքնվեց ստվերի ետևում: Լորդը երկու տարի՝ մինչ մահը, տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ[33][34]: Նա մահացել է 1998 թվականի հունվարի 21-ին՝ 77 տարեկան հասակում՝ թողնելով 40 միլիոն դոլլար ժառանգություն: Նա մահացել է սրտի անբավարարությունից՝ Հոնոլուլուի սեփական տանը: 2005 թվականին՝ նրա կնոջ մահից հետո ամբողջ ժառանգությունն անցել է Հավայայի բարեգործական կազմակերպությանը[35]:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայացի քանդակագործ Լինն Վեյլեր Լիվերթոնի(անգլ.՝ Lynn Weiler Liverton) կողմից ստեղծված կիսանդրին ներկայացվել է 2004 թվականի հունիսի 19-ին Կիխալա Մոլլում կայացած արարողության ժամանակ[36][37]:

Ժամանակակից արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում օպերատորները երբեմն 50 մմ("5-0") լինզաներին անվանում են «Ջեք Լորդ»: Դա հղում է «Гавайи 5-O» սերիալին, որը փառավորել է դերասանին[38]:

Դերասանուհի Թրեյսի Լորդսը վերցրել է «Լորդս» կեղծանունը, քանի որ «Гавайи 5-O» ֆիլմում նա Լորդսի երկրպագուհին էր[39]:


Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lord in 1974.

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ռուսերեն անվանումը Անգլերեն անվանումը Դերը Ծանոթագրություն
1949 Красная угроза The Red Menace Ջոն Բեյթս
1950 Татуированная незнакомка The Tattooed Stranger խուզարկու Դեքե Դել Վեկկիո
Cry Murder Թոմմի Վորեն Ընթերակա պրոդյուսեր
1955 Трибунал Билли Митчелла The Court-Martial of Billy Mitchell լեյտենանտ Զաքարի «Զաք» Լենսդոուն
1956 Король-бродяга The Vagabond King Ֆերեբոկ
1957 Ставка на мёртвого жокея Tip on a Dead Jockey Ջիմմի Հելդոն
История патриота Williamsburg: the Story of a Patriot Ջոն Ֆրայ կարճամետրաժ կինոնկար
1958 Правдивая история Линн Стюарт The True Story of Lynn Stuart Վիլլի Դոուն
Богова делянка God's Little Acre Բաք Վոլդեն
Человек с Запада Man of the West Կոալի Թոբին
1959 Палач (1959) The Hangman Ջոնի Բիշոպ
1960 Walk Like a Dragon Լինքոլն «Լինք Բարթլեթ»
1962 Доктор Ноу Dr. No Ֆելիքս Լեյթեր
1967 Ride to Hangman's Tree Գայ Ռասել
1968 Ненастоящий убийца The Counterfeit Killer Դոն Օուենս
Игра называется – убийство The Name of the Game is Kill Սիմխա Լիպա

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ռուսերեն անվանումը Անգլերեն անվանումը Դերը Ծանոթագրություն
1954 Man Against Crime The Chinese Dolls
Саспенс Suspense String
1955 Danger Season for Murder
Театр Армстронга Armstrong Circle Theatre Buckskin
Встреча с приключениями Appointment with Adventure Բիլլ Five in Judgment
The Elgin Hour Լեյտենանտ Դևիս Combat Medics
1956 Телевизионный театр Филко The Philco Television Playhouse This Land is Mine
Омнибус Omnibus One Nation
Первая студия Westinghouse Studio One Փոլ Չեսթեր An Incident of Love
Մեթթ A Day Before Battle
1957 Конфликт Conflict Pattern for Violence
1957 Кульминация! Climax! Չարլի Մալլեյն Mr. Runyon of Broadway
Найди приключения на свою пушку Have Gun – Will Travel Դեյվ Էնդերբի Three Bells to Perdido
Дымок из ствола Gunsmoke Մայլզ Բրենդելլ
Նեյթ Բրենդելլ
Doc's Reward
Театр 90 Playhouse 90 Ջիմ Քեսթեր Lone Woman
1958 Հոմեր Ասվել Reunion
Маршал США U.S. Marshal Մէթ Բոններ Sentenced to Death
Миллионер The Millionaire Լի Ռենդոլֆ The Lee Randolph Story
1959 Сыромятная плеть Rawhide Բլեյք Incident of the Calico Gun
Шоу Лоретты Янг The Loretta Young Show Ջո Marriage Crisis
Неприкасаемые The Untouchables Բիլլ Հագեն The Jake Lingle Killing
Опознание The Lineup Արմի Ամիթաջ The Strange Return of Army Armitage
Шаг за грань Alcoa Presents: One Step Beyond Դեն Գարդներ Father Image
1960 Бонанца Bonanza Քլեյ Ռենթոն The Outcast
Обнажённый город Naked City Քերի Գլեննոն The Human Trap
1961 Шоссе 66 Route 66 Հեյբ Ջոնսոն Play It Glissando
Американцы The Americans արլի Գուդվին Half Moon Road
Преступники Outlaws Ջիմ Հյուսթոն The Bell
Stagecoach West Ռաս Դոթի House of Violence
Ջոնի Քեյն The Butcher
Сыромятная плеть Rawhide Փոլ Էվանս Incident of His Brother's Keeper
Cain's Hundred Վիլթ Ֆարել Dead Load
1962 Шах и мат Checkmate Էրնի Շապին The Star System
1962–63 Стоуни Бурк Stoney Burke Սթոնի Բուրք 32 մաս
1964 Доктор Килдэр Dr. Kildare բժիշկ Ֆրենկ Մայքլս A Willing Suspension of Disbelief
Величайшее шоу на Земле The Greatest Show on Earth Օլլի Օքեր Man in a Hole
Репортёр The Reporter Նիք Քեսլ How Much for a Prince?
1965 Караван повозок Wagon Train Լի Բարթոն The Echo Pass Story
Театр создателей саспенса Kraft Suspense Theatre Փոլ Քեմպբելլ The Long Ravine
Одиночка The Loner սուրբ միսթր Բուքեր The Vespers
В бою! Combat! Բարնի Քլոսկի The Linesman
Боб Хоуп представляет Bob Hope Presents the Chrysler Theatre Էյբ Պերես The Crime
Вертикальный взлёт Twelve O'Clock High փոխգնդապետ Փրեսթոն Գալլահեր Big Brother
1966 գնդապետ Յեյթս Face of a Shadow
Ларедо Laredo Ջեբ Հարլին Above the Law
ФБР The F.B.I. Ֆրենկ Անդրեաս Շրյոդեր Collison Course
Виргинцы The Virginian Ռոյ Դալլման High Stakes
Боб Хоуп представляет Bob Hope Presents the Chrysler Theatre Դոն Վենս The Faceless Man
Հարրի Մարկուս Storm Crossing
The Doomsday Flight հատուկ գործակալ Ֆրենկ Թոմփսոն ТВ фильм
1967 Захватчики The Invaders Ջորջ Վիկտոր Vikor
Беглец The Fugitive Ալան Բարտլետ Goodbye My Love
Железная сторона Ironside Ջոն Տրասկ Dead Man's Tale
Агенты А.Н.К.Л. The Man from U.N.C.L.E. Ֆարոս Մանդոր The Master's Touch
1968 Высокий кустарник The High Chaparral Դեն Բրուքս The Kinsman
1968–80 Гавайи 5-O Hawaii Five-O խուզարկու-կապիտան Սթիվ Մակգարեթ 281 մաս
1980 The Whales That Wouldn't Die պատմիչ ТВ фильм
M Station: Hawaii ծովակալ Հենդերսոն ТВ фильм
Ռեժիսոր
Գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Taylor Philip M, Roberts, Graham (2005)։ The Historian, Television, and Television History։ University Of Luton Press։ էջեր 77–94։ ISBN 978-1-86020-586-6 
  6. 6,0 6,1 Rhodes Karen (1997)։ Booking Hawaii Five-O : An Episode Guide and Critical History of the 1968–1980 Television Detective Series։ McFarland & Company։ էջ 31։ ISBN 978-0-7864-0171-0 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Laurent Lawrence (16 January 1972)։ «No Resting, Coasting for Lord»։ Sarasota Herald-Tribune 
  8. 8,0 8,1 The Staff and Friends of Scarecrow (2004)։ The Scarecrow Video Movie Guide։ Sasquatch Books։ էջ 569։ ISBN 978-1-57061-415-6 
  9. Goldberg, Lee The Richard Maibaum Interview p.26 Starlog #68 March 1983
  10. 10,0 10,1 10,2 10,3 Day Carol (9 February 1998)։ «Stranger in Paradise»։ People 49 (5) 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «About Jack Lord, Actor and Artist»։ The Richmond Hill Historical Society։ Վերցված է 22 May 2010 
  12. 12,0 12,1 «Book 'em Danno-Jack Lord Dies»։ Star-News։ 23 January 1998 
  13. 13,0 13,1 Mifflin Lawrie (23 January 1998)։ «Jack Lord, 77, Helped Direct And Starred In 'Hawaii Five-O»։ The New York Times 
  14. Peterson B (12 January 1992)։ «Jack Lord Remained in Hawaii to Paint»։ The Buffalo News 
  15. Laurent Lawrence (1 July 1973)։ «Jack Lord Finds Heaven in Hawaii»։ The Toledo Blade 
  16. Rawlins Michael R (2003)։ The Last American Sailors: A Wild Ride in the Modern Merchant Marine։ IUniverse։ էջ 47։ ISBN 978-0-595-30117-1 
  17. 17,0 17,1 Vallance Tom (23 January 1998)։ «Obituary: Jack Lord»։ The Independent-UK 
  18. Brode Douglas, Parker, Fess (2009)։ Shooting Stars of the Small Screen: Encyclopedia of TV Western Actors, 1946–present։ University of Texas Press։ էջ 204։ ISBN 978-0-292-71849-4 
  19. «The Traveling Lady»։ Internet Broadway Database։ Վերցված է 23 May 2010 
  20. Krampner Jon (2006)։ Female Brando: The Legend of Kim Stanley։ Back Stage Books։ էջ 87։ ISBN 978-0-8230-8847-8 
  21. «Theatre World Awards»։ Theatre World Awards։ Վերցված է 23 May 2010 
  22. «Cat on a Hot Tin Roof»։ Internet Broadway Database։ Վերցված է 23 May 2010 
  23. «Jack Lord Obit»։ Theatre World: 252։ 1997–1998 
  24. «Williamsburg: the Story of a Patriot»։ History.org։ Վերցված է 22 May 2010 
  25. Jarlett Franklin (1977)։ Robert Ryan: A Biography and Critical Filmography։ McFarland & Company։ էջ 233։ ISBN 978-0-7864-0476-6 
  26. Goldberg, Lee The Richard Maibaum Interview p.26 Starlog #68 March 1983
  27. Lisanti Tom (2010)։ Fantasy Femmes of Sixties Cinema: Interviews With 20 Actresses from Biker, Beach, and Elvis Movies։ McFarland & Company։ էջ 274։ ISBN 978-0-7864-6101-1 
  28. Jackson Ronald (2008)։ 50 Years Of The Television Western։ AuthorHouse։ էջ 290։ ISBN 978-1-4343-5925-4 
  29. Allen Michael (1998)։ Rodeo Cowboys In The North American Imagination։ University of Nevada Press։ էջ 47։ ISBN 978-0-87417-315-4 
  30. Tucker Kenneth (2000)։ Eliot Ness and the Untouchables: The Historical Reality and the Film and Television Depictions։ McFarland & Company։ էջ 49։ ISBN 978-0-7864-0772-9 
  31. 31,0 31,1 Peck Michael։ «TV Guide-Our Take»։ TV Guide (TV Guide) (28 July 2005) 
  32. Hanneman Mufi (October 15, 2014)։ «The Jack Lord Only His Secretary Knew»։ Midweek (Honolulu Star Advertiser) 
  33. Fernandez Collin (13 December 2007)։ «My battle with Alzheimer's»։ Daily Mail 
  34. Donnelley Paul (2003)։ Fade to Black: A Book of Movie Obituaries։ Omnibus Press։ էջեր 434, 435։ ISBN 978-0711995123 
  35. Daysog Rick (22 January 2006)։ «From Jack and Marie Lord, a parting gift of $40 million»։ Honolulu Advertiser 
  36. Ryan Tim (17 June 2004)։ «Busted!»։ Honolulu Advertiser 
  37. «Jack Lord Statue»։ Hawaii Five-O Fan Club։ Վերցված է 23 May 2010 
  38. «A-Z Guide of Film Production Terms»։ Kinema։ 2008 
  39. Traci Lords Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]