Ջեքսոն (Կալիֆոռնիա)
Բնակավայր | ||
---|---|---|
Ջեքսոն | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Ամադոր շրջան | |
Հիմնադրված է | 1848 թ. | |
Մակերես | 9,660477 կմ², 9,660493 կմ² | |
ԲԾՄ | 371±1 մետր | |
Բնակչություն | ▲5019 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 209 | |
Փոստային դասիչ | 95642 | |
Պաշտոնական կայք | ci.jackson.ca.us(անգլ.) | |
| ||
Ջեքսոն (անգլ.՝ Jackson, նախկինում՝ Botilleas, Botilleas Spring, Bottileas, Bottle Spring, Botellas)[2], Կալիֆոռնիա նահանգի Ամադոր շրջանի քաղաք և շրջկենտրոն։ Քաղաքի բնակչությունը, 2000 թվականի մարդահամարի տվյալներով, 3989 մարդ է[3]։ Քաղաքի տարածքում անցնում են SR 49 և SR 88 ավտոմայրուղիները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև եվրոպացիների նվաճումը այս հողում բնակվում էին Հյուսիսային Սիերա ցեղի հնդիկները։ Նրանք բնակություն են հաստատել գետերի և առվակների երկայնքով և զբաղվում էին որսորդությամբ՝ հավաքելով դեղաբույսեր և կաղիններ։
Ջեքսոնը հիմնադրվել է 1848 թվականին՝ որպես ոսկու արդյունահանման ճամբար։ Ճամբարը անվանվել է տեղացի փաստաբան Ալդեն Ապոլա Մուր Ջեքսոնի անունով, որը շատ սիրված էր գյուղի հանքափորների կողմից։ Ջեքսոն ճամբարը արագ է աճել։ 1850 թվականին նրա բնակչությունը կազմում էր 1500 մարդ։ Բացի այդ, Ջեքսոնը հարմար կանգառ էր Սակրամենտոյից Հարավային Կալիֆոռնիա ճանապարհին։
1853 թվականին Ջեքսոնը դարձել է նորաստեղծ Ամադոր շրջանի վարչաշրջանը։ Մինչ այդ այն հարևան Կալավերաս շրջանի շրջկենտրոնն էր։ Այսպիսով, Ջեքսոնը Միացյալ Նահանգների միակ քաղաքն է, որը տարբեր ժամանակներում եղել է երկու տարբեր շրջանների շրջկենտրոն[4]։
Քաղաքի կարևոր պատմական հուշարձանն է Քենեդիի հանքը, որը սկսել է աշխատանքը 1860 թվականին և փակվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942-ին։ Փակման պահին այն երկրի ամենախորը ոսկե հանքն էր։
1922 թվականի օգոստոսի 27-ին Արգոնավտ հանքահորում բռնկված հրդեհի հետևանքով 47 հանքափոր է զոհվել։ Վերջին մարմինը հայտնաբերվել է տեղի ունեցածից մեկ տարի անց։ Այս դեպքը մինչ այժմ զոհերի թվով ամենախոշոր աղետն է ԱՄՆ ոսկու արդյունահանման պատմության մեջ։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ընդհանուր մակերեսը 9,1 կմ² է։ Բնակավայրի կենտրոնի բարձրությունը 371 մետր է ծովի մակարդակից։ Քաղաքի տարածքը հատում է Ջեքսոն-Կրիկ առուն։ Ջեքսոնի ողջ տարածքում հանդիպում են ալյուվիալ նստվածքներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդահամար | Բնակ. | Note | %± |
---|---|---|---|
1880 | 1040 | — | |
1910 | 2035 | — | |
1920 | 1601 | −213% | |
1940 | 2024 | — | |
1950 | 1879 | −72% | |
1960 | 1852 | −14% | |
1970 | 1924 | 39% | |
1980 | 2331 | 212% | |
1990 | 3545 | 521% | |
2000 | 3989 | 125% |
2000 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ջեքսոնի բնակչությունը կազմում է 3,989 մարդ[3], 1,746 տնային տնտեսուհի և 1,023 ընտանիք, որոնք ապրում են քաղաքում։ Բնակչության խտությունը՝ 438,8 մարդ / կմ²։ Քաղաքն ունի 1,859 բնակարանային միավոր՝ 204,5 միավոր/կմ² միջին խտությամբ։ Քաղաքի ռասայական կազմը ներառում է՝ 93,5% սպիտակ, 0,5% սև կամ աֆրոամերիկացի, 1,4% բնիկ ամերիկացի, 0,6% ասիացի, 0,1% Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչ, 1,9% այլ ցեղերի և 2,1% երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ։ Բոլոր ցեղերի 6,5%-ը իսպանախոս է։
1 746 տնային տնտեսություններից 24,0%-ը մինչև 18 տարեկան երեխաներ ունեն, 43,8%-ը միասին բնակվող ամուսնական զույգեր են, 12,0%-ը առանց ամուսինների ապրող կանայք են, իսկ 41,4%-ը ընտանիք չունի։ Բոլոր տնային տնտեսությունների 36,1%-ը բաղկացած է առանձին անձանցից, տնային տնտեսությունների 20,0%-ում ապրում են 65 և ավելի տարիքի միայնակ մարդիկ։ Տնային տնտեսության միջին չափը կազմել է 2.13, իսկ ընտանիքի միջին չափը՝ 2.74[3]։
Քաղաքում բնակվում է մինչև 18 տարեկան բնակչության 20,0 տոկոսը, 18-ից մինչև 24 տարեկան 6,4 տոկոսը, 25-ից մինչև 44 տարեկան 21,9 տոկոսը, 45-ից մինչև 64 տարեկան 22,9 տոկոսը և 65-ից բարձր տարիքի 28,8 տոկոսը։ Բնակչության միջին տարիքը 47 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 80,3 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 75,3 տղամարդ[3]։
Տնային տնտեսության միջին եկամուտը կազմել է $ 35 944, իսկ մեկ ընտանիքի միջին եկամուտը՝ $ 45 887։ Տղամարդիկ ունեն $ 40 444 միջին եկամուտ, իսկ կանայք՝ $ 35 083։ Մեկ շնչի հաշվով եկամուտը $ 21 399 է։ Ընտանիքների մոտ 4,1%-ը և բնակչության 8,3%-ն ունի կենսամակարդակից ցածր եկամուտ, այդ թվում՝ 18 տարեկանից ցածր 7,3%-ը և 65 և ավելի բարձր տարիքի 7,0%-ը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Информационная система географических названий: Джексон, Калифорния
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Результаты переписи населения 2000 года». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Amador County: About the County». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Decennials — Census of Population and Housing
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքսոն (Կալիֆոռնիա)» հոդվածին։ |
|