Ջեքսոն Հեյնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեքսոն Հեյնս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ, գեղասահքի մարզիչ, բալետի պարող և պարող
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝1840[1]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝1876[1]
Մահվան վայր՝Կոկկոլա
Հեյնսի լուսանկարը

Ջեքսոն Հեյնս (1840[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - 1876[1], Կոկկոլա), ամերիկացի բալետ պարող և գեղասահորդ, ով համարվում է ժամանակակից գեղասահքի հայրը[2]։

Հեյնսը ծնվել է Նյու Յորք Սիթիում (անգլ.՝ New York City), նա 1864 թվականին դարձել է ազգային չեմպիոն։ Այնուամենայնիվ, այսպիսի շատ «առաջնություններ» են անց կացվել այդ տարիների ընթացքում և դրանցից ոչ մեկը չի պատժվել գեղասահքի միավորված կազմակերպության կողմից (Միացյալ Նահանգների գեղասահքի ասոցիացիան չէր հիմնադրվել մինչև 1921 թվական)։

Այդ ժամանակ գեղասահքը կատարվել է «անգլիական ոճով», որը խիստ էր և պաշտոնական։ Իրականում այն ոչնչով նման չէր նրան, ինչ արվել է մինչ այդ։ Հեյնսի ոճը ամբողջովին հակասում էր անգլիական ոճին, նա օգտագործել է իր բալետի հիմքը նրբագեղ ծրագրեր ստեղծելու համար և ներկայացրել ուղեկցող երաժշտությամբ (նոր գաղափար այդ ժամանակ)։ Նա նաև ամրացրել է իր չմուշկները հենց իր կոշիկներին, որը նրան հնարավորություն է տվել անել ավելի աթլետիկ թռիչքներ և ցատկեր։ Այն ժամանակվա ընդունված ձևը շեղբերը կոշիկին ամրացնելն էր, չնայած չմուշկները, որոնք հիմնված էին կայացած գեղասահորդ և հեղինակ «կապիտան» Ռոբերտ Ջոնսի (հրետանավոր) դիզայնի վրա, պատրաստվել էին Լոնդոնում դեռևս 1772 թվականին[3]։

Հեյնսի ոճը Միացյալ Նահանգներում լավ չէր ընդունվել. Ուստի նա գնացել Եվրոպա ցույց տալու և սովորեցնելու իր ոճը, որը հայտնի է դարձել որպես «Միջազգային ոճ»։ Նա որոշ ժամանակ ապրել է Վիեննայում, որտեղ իր գեղասահքի ոճը շատ հայտնի է դարձել։

Հեյնսը մահացել է տուբերկուլյոզից և թոքաբորբից Գամլակարլեբիում (անգլ.՝ Gamlakarleby) (ներկայումս՝ ֆիններենում Կոկկոլա, շվեդերենում Կարլեբի), Ֆինլանդիայում 1875 թվականին։ Նրա ոճը Միացյալ Նահանգներում հայտնի է դարձել իր մահվանից շատ տարիներ անց։ «Միջազգային ոճով» ամերիկյան գեղասահքի առաջին առաջնությունները տեղի են ունեցել 1914 թվականի մարտի 20-ին Նյու Հեվնում (անգլ.՝ New Haven, Connecticut)[4]:

Հեյնսը պաշտոնի է նշանակվել Համաշխարհային գեղասահքի փառքի և Միացյալ Նահանգների գեղասահքի փառքի սրահում 1976 թվականին[5]։

Հեյնսը նստած պտույտ (անգլ.՝ sit spin) կատարելու հնարքի հեղինակն է, որը պտույտի 3 հիմնական տեսակներից մեկն է։ (Մյուս երկու տեսակներն են կանգնած դիրքով պտույտը (անգլ.՝ upright spin), որն այնքան հին է, որքան որ հենց ինքը գեղասահքը, և կորացած դիրքով (անգլ.՝ camel spin) պտույտը, որը հորինվել է 20-րդ դարում Սեսիլյա Քոլեջի (անգլ.՝ Cecilia Colledge) կողմից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. U.S. Figure Skating History Արխիվացված 2016-01-01 Wayback Machine, accessed July 25, 2006.
  3. «Skateguard». www.skateguard.blogspot.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. «"International Style" Figure Skating Championship March 20, 1914». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2006 թ․ հուլիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link), accessed July 25, 2006.
  5. Hall of Fame inductees Արխիվացված Սեպտեմբեր 5, 2007 Wayback Machine, accessed July 25, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]