Jump to content

Ջեքսոն Իրվայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեքսոն Իրվայն
անգլ.՝ Jackson Irvine
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 7, 1993(1993-03-07)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Մելբուռն, Ավստրալիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան

Ջեքսոն Ալեքսանդր Իրվին (Իրվայն) (անգլ.՝ Jackson Alexander Irvine մարտի 7, 1993(1993-03-07)[1][2][3], Մելբուռն, Ավստրալիա), շոտլանդացի և ավստրալիացի ֆուտբոլիստ, որը խաղում է որպես պաշտպանողական կիսապաշտպան «Սանկտ Պաուլիում» և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքական։ Նա մասնակցել է 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններին։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրվինը խաղում է Հալլ Սիթիի կազմում
Իրվայնը Ավստրալիայի ազգային հավաքականում

Իրվինը իր կարիերան սկսել է իր հարազատ քաղաքի «Մելբուռն Վիկտորի» ակումբում։ 2010 թվականին տեղափոխվել է շոտլանդական «Սելտիկ» և իր առաջին մրցաշրջաններն անցկացրել է «Սելտիկ»-ի երիտասարդական թիմում։ 2012 թվականի սեպտեմբերի 1-ին, «Հիբերնիանի» դեմ խաղում, Ջեքսոնը նշել է իր նորամուտը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Վիկտոր Վանյամայային[4]։ Նույն մրցաշրջանում Իրվինը դարձել է Շոտլանդիայի չեմպիոն և գավաթակիր։

2013 թվականին Իրվինը վարձավճարով միացել է Քիլմարնոկին՝ խաղային պրակտիկա ձեռք բերելու համար[5][6]։ Օգոստոսի 17-ին, Սենթ Միրենի դեմ խաղում, Իրվինը նշել է իր նորամուտը իր նոր թիմի կազմում[7]։ Հոկտեմբերի 19-ին, Ռոս Քաունթիի դեմ խաղում, Ջեքսոնը խփել է իր առաջին գոլը Քիլմարնոկի կազմում[8]։

2014 թվականի ամռանը Իրվայնը վարձավճարով միացել է «Ռոսս Քաունթիին»[9]։ Սեպտեմբերի 13-ին, Մազերվելի դեմ խաղում, նա նշել է իր նորամուտը իր նոր թիմի կազմում[10]։ 2015 թվականի հունվարի 1-ին Ջեքսոնը խփել է իր առաջին գոլը «Քաունթիի» կազմում «Ինվերնես Քալեդոնիան Թիսլի» դեմ խաղում[11]։ Այդ տարվա ամռանը ակումբը գնել է Իրվինի պայմանագիրը «Սելտիկ»-ից[12]։

2016 թվականի ամռանը Ջեքսոնը տեղափոխվել է անգլիական «Բերթոն Ալբիոն» ակումբ։ Օգոստոսի 13-ին իր նորամուտը նշել է Չեմպիոնշիփում «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում[13]։ Օգոստոսի 16-ին, Շեֆիլդ Ուենսդեյի դեմ խաղում, Իրվինը խփել է իր առաջին գոլը Բարթոն Ալբիոնի կազմում[14]։ 2017 թվականի ամռանը Ջեքսոնը տեղափոխվել է Հալ Սիթի՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[15]։ Օգոստոսի 5-ին, իր նախկին ակումբի՝ «Բերթոն Ալբիոնի» դեմ խաղում, նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[16]։ Դեկտեմբերի 9-ին Բրենտֆորդի դեմ խաղում Ջեքսոնը խփել է իր առաջին գոլը Հալլ Սիթիի կազմում[17]։

2021 թվականի սկզբին Իրվայնը տեղափոխվել է Հիբերնիան՝ կնքելով պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը[18]։ Հունվարի 16-ին, իր նախկին ակումբի՝ Քիլմարնոկի դեմ խաղում, նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[19]։ Նույն թվականի ամռանը Իրվինը տեղափոխվել է գերմանական Սենտ Պաուլի։ Օգոստոսի 29-ին Յանի դեմ խաղում իր նորամուտը նշել է 2-րդ Բունդեսլիգայում[20]։ Հոկտեմբերի 24-ին, Հանսա Ռոստոկի դեմ խաղում, Ջեքսոնը խփել է իր առաջին գոլը Սանկտ Պաուլիի կազմում[21]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Իրվինը Ավստրալիայի երիտասարդական հավաքականի կազմում խաղացել է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նա մրցաշարում խաղացել է նաև Սալվադորի դեմ խաղերում[22], Թուրքիայի[23] և Կոլումբիայի[24]։

Այդ տարվա հոկտեմբերի 15-ին, Կանադայի դեմ ընկերական խաղում, Ջեքսոնը նշել է իր նորամուտը Ավստրալիայի ազգային հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մայլ Իդինակին[25]։ 2017 թվականի մարտի 28-ին, 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում ԱՄԷ-ի ազգային հավաքականի դեմ, Իրվինը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[26]։

2017 թվականին Ջեքսոնը մասնակցել է Ռուսաստանում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Կամերունի դեմ խաղերում[27] և Չիլիի[28]։

2018 թվականին Իրվինը մասնակցել է Ռուսաստանում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Ֆրանսիայի թիմերի դեմ խաղերում[29], Դանիայի[30] և Պերուի[31]։

2019 թվականին Իրվինը ընդգրկվել է ԱՄԷ-ում կայանալիք Ասիայի գավաթի խաղարկության հայտացուցակում։ Մրցաշարում նա խաղացել է Հորդանանի դեմ[32],Պաղեստինի[33], Սիրիայի[34], Ուզբեկստանի[35] և ԱՄԷ-ի[36]։

2022 թվականին Իրվինը երկրորդ անգամ մասնակցել է Կատարում կայացած աշխարհի առաջնությանը։ Նա մրցաշարում խաղացել է Արգենտինայի դեմ խաղերում[37], Ֆրանսիայի[38], Թունիսի[39] և Դանիայի[40]։

2024 թվականին Իրվինը երկրորդ անգամ մասնակցել է 2023 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանը Կատարում։ Նա մրցաշարում մասնակցեցլ է Հնդկաստանի դեմ խաղերի[41], Սիրիայի[42], Ուզբեկստանի[43], Ինդոնեզիայի[44] և Հարավային Կորեայի[45]։ Ջեքսոնը մեկական գոլ է խփել սիրիացիների և հնդիկների դեմ խաղերում։

Գոլեր Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
#ԱմսաթիվՎայրՀակառակորդՀաշիվԱրդյունքՄրցակցություն
01.2017 թվականի մարտի 28Սիդնեյի ֆուտբոլային մարզադաշտ, Սիդնեյ, ԱվստրալիաԱՄԷ ԱՄԷ1:02:02018 թվականի աշխարհի առաջնության որակավորում
02.2018 թվականի մարտի 23Ուլևոլ, Օսլո, ՆորվեգիաՆորվեգիա Նորվեգիա0:14:1Ընկերական խաղ
03.2018 թվականի դեկտեմբերի 30Ալ Մակտում, մարզադաշտ, Դուբայ, ԱՄԷԱՄԷ ԱՄԷ5:05:0Ընկերական խաղ
04.2019 թվականի հոկտեմբերի 15Ազգային, Գաոսյուն, ԹայվանԹայվան Թայվան1:31:72022 թվականի աշխարհի առաջնության որակավորում
05.2019 թվականի հոկտեմբերի 15Ազգային, Գաոսյուն, ԹայվանԹայվան Թայվան1:41:72022 թվականի աշխարհի առաջնության որակավորում
06.2021 թվականի հունիսի 3Ջասիմ բին Համադ, Ռայյան, ԿատարՔուվեյթ Քուվեյթ2:03:02022 թվականի աշխարհի առաջնության որակավորում
07.2021 թվականի հունիսի 7Ահմադ իբն Ալի, Ալ Ռայյան, ԿատարԱՄԷ ԱՄԷ0:11:22022 թվականի աշխարհի առաջնության որակավորում
08.2023 թվականի մարտի 24Արևմտյան Սիդնեյի մարզադաշտ, Սիդնեյ, ԱվստրալիաԷկվադոր Էկվադոր1:03:1Ընկերական խաղ
09.2023 թվականի հոկտեմբերի 18Բրենթֆորդ համայնք, Բրենթֆորդ, ԱնգլիաՆոր Զելանդիա Նոր Զելանդիա2:02:0Ընկերական խաղ
10.2024 թվականի հունվարի 13Ջասիմ իբն Համադ, Ռայյան, ԿաթարՀնդկաստան Հնդկաստան1:02:02023 թվականի Ասիայի գավաթ
11.2024 թվականի հունվարի 18Ջասիմ իբն Համադ, Ռայյան, ԿաթարՍիրիա Սիրիա0:10:12023 թվականի Ասիայի գավաթ

Թիմային

Շոտլանդիա «Սելտիկ»

  • Չեմպիոն Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնություն 2012/2013
  • Շոտլանդիայի գավաթի հաղթող 2012/2013

Գերմանիա «Սանկտ Պաուլի»

  • ՉեմպիոնԵրկրորդ Բունդեսլիգա-2023/2024

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 FBref.com
  3. 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. ↑ «Селтик VS. Хайбернин 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012-09-01. Արխիվացված օրիգինալից 2014-02-21-ին. Վերցված է 2016-01-22-ին.
  5. ↑ «Kilmarnock manager keen to sign Celtic's Jackson Irvine». BBC Sport. 2013-08-15. Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին. Վերցված է 2014-02-13-ին.
  6. ↑ «Transfer News: Jackson Irvine has moved from Celtic to Kilmarnock on loan». Sky Sports. 2013-08-16. Արխիվացված է օրիգինալից 2015-01-04-ին. Վերցված է 2014-02-13-ին.
  7. ↑ «Сент-Миррен VS. Килмарнок 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013-08-17. Արխիվացված օրիգինալից 2013-10-07-ին. Վերցված է 2016-01-22-ին.
  8. ↑ «Килмарнок VS. Росс Каунти 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013-10-19. Արխիվացված օրիգինալից 2014-02-28-ին. Վերցված է 2016-01-22-ին.
  9. ↑ «Ross County complete deals for Darren Barr and Jackson Irvine». STV Sport. 2014-09-01. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-09-01-ին.
  10. ↑ «Росс Каунти VS. Мотеруэлл 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014-09-13. Արխիվացված օրիգինալից 2016-03-31-ին. Վերցված է 2016-01-22-ին.
  11. ↑ «Росс Каунти VS. Инвернесс Каледониан Тисл 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015-01-01. Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին. Վերցված է 2016-01-22-ին.
  12. ↑ Thomson, Andrew (2014-09-13). «Ross County sign Daniel Bachmann and Jackson Irvine». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2016-01-24-ին. Վերցված է 2014-09-17-ին.
  13. ↑ «Бертон Альбион VS. Бристоль Сити 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016-08-13. Արխիվացված օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2017-05-15-ին.
  14. ↑ «Бертон Альбион VS. Шеффилд Уэнсдей 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016-08-16. Արխիվացված օրիգինալից 2017-03-09-ին. Վերցված է 2017-05-15-ին.
  15. ↑ ««Халл» Слуцкого подписал полузащитника сборной Австралии Ирвайна» (ռուսերեն). sports.ru. 2017-08-30. Արխիվացված օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2017-08-30-ին.
  16. ↑ «Бертон Альбион VS. Халл Сити 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017-08-05. Արխիվացված օրիգինալից 2017-11-17-ին. Վերցված է 2017-11-17-ին.
  17. ↑ «Халл Сити VS. Брентфорд 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017-12-09. Արխիվացված օրիգինալից 2017-12-12-ին. Վերցված է 2018-06-01-ին.
  18. ↑ «Jackson Irvine is a Hibee!». Hibernian F.C. 2021-01-12. Արխիվացված է օրիգինալից 2023-04-15-ին. Վերցված է 2021-01-21-ին.
  19. ↑ «Хиберниан VS. Килмарнок 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021-01-16. Արխիվացված օրիգինալից 2024-02-17-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  20. ↑ «Санкт-Паули VS. Ян 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021-08-29. Արխիվացված օրիգինալից 2024-02-17-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  21. ↑ «Санкт-Паули VS. Ганза Росток 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021-10-24. Արխիվացված օրիգինալից 2024-02-17-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  22. ↑ «Австралия (до 21) VS. Сальвадор (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013-06-25. Արխիվացված օրիգինալից 2016-02-03-ին. Վերցված է 2016-01-22-ին.
  23. ↑ «Австралия (до 21) VS. Турция (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013-06-28. Արխիվացված օրիգինալից 2018-06-28-ին. Վերցված է 2016-01-22-ին.
  24. ↑ «Колумбия (до 21) VS. Австралия (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013-06-22. Արխիվացված օրիգինալից 2017-07-01-ին. Վերցված է 2016-01-22-ին.
  25. ↑ «Канада VS. Австралия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013-10-15. Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-01-22-ին.
  26. ↑ «Австралия VS. ОАЭ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017-03-28. Արխիվացված օրիգինալից 2017-06-02-ին. Վերցված է 2017-05-15-ին.
  27. ↑ «Камерун VS. Австралия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-06-22. Արխիվացված օրիգինալից 2017-06-25-ին. Վերցված է 2017-06-26-ին.
  28. ↑ «Чили VS. Австралия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-06-25. Արխիվացված օրիգինալից 2018-06-28-ին. Վերցված է 2017-06-26-ին.
  29. ↑ «Франция VS. Австралия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-06-16. Արխիվացված օրիգինալից 2018-07-06-ին. Վերցված է 2018-07-06-ին.
  30. ↑ «Дания VS. Австралия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018-06-21. Արխիվացված օրիգինալից 2018-07-06-ին. Վերցված է 2018-07-06-ին.
  31. ↑ «Австралия VS. Перу 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018-06-26. Արխիվացված օրիգինալից 2018-07-06-ին. Վերցված է 2018-07-06-ին.
  32. ↑ «Австралия VS. Иордан 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019-01-06. Արխիվացված օրիգինալից 2019-12-15-ին. Վերցված է 2020-03-24-ին.
  33. ↑ «Палестина VS. Австралия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019-01-11. Արխիվացված օրիգինալից 2019-12-21-ին. Վերցված է 2020-03-24-ին.
  34. ↑ «Австралия VS. Сирия 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019-01-15. Արխիվացված օրիգինալից 2019-12-13-ին. Վերցված է 2020-03-24-ին.
  35. ↑ «Австралия VS. Узбекистан 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019-01-21. Արխիվացված օրիգինալից 2019-12-11-ին. Վերցված է 2020-03-24-ին.
  36. ↑ «ОАЭ VS. Австралия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019-01-25. Արխիվացված օրիգինալից 2019-12-09-ին. Վերցված է 2020-03-24-ին.
  37. ↑ «Аргентина VS. Австралия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022-12-03. Արխիվացված օրիգինալից 2022-12-04-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  38. ↑ «Франция VS. Австралия 4:1» (անգլերեն). soccerway.com. 2022-11-22. Արխիվացված օրիգինալից 2022-11-22-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  39. ↑ «Тунис VS. Австралия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022-11-26. Արխիվացված օրիգինալից 2022-12-04-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  40. ↑ «Австралия VS. Дания 1:0» (անգլերեն). soccerway.com. 2022-11-30. Արխիվացված օրիգինալից 2022-12-04-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  41. ↑ «Австралия VS. Индия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2024-01-13. Արխիվացված օրիգինալից 2024-01-13-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  42. ↑ «Сирия VS. Австралия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2024-01-18. Արխիվացված օրիգինալից 2024-01-18-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  43. ↑ «Австралия VS. Узбекистан 1:1» (անգլերեն). soccerway.com. 2024-01-23. Արխիվացված օրիգինալից 2024-01-29-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  44. ↑ «Австралия VS. Индонезия 4:0» (անգլերեն). soccerway.com. 2024-01-28. Արխիվացված օրիգինալից 2024-02-04-ին. Վերցված է 2024-02-17-ին.
  45. ↑ «Австралия VS. Южная Корея 1:2» (անգլերեն). soccerway.com. 2024-02-02. Արխիվացված օրիգինալից 2024-02-02-ին. Վերցված է 2024-02-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]