Ջեքսոն Բյուել
Ջեքսոն Բյուել անգլ.՝ Jaxon Buell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 27, 2014[1] |
Ծննդավայր | Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 1, 2020[1] (5 տարեկան) |
Մահվան վայր | Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ջեքսոն Էմեթ Բյուել (անգլ.՝ Jaxon Emmett Buell, օգոստոսի 27, 2014[1], Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ - ապրիլի 1, 2020[1], Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի երեխա, որը հայտնի է նրանով, որ միկրոհիդրանենսֆալիայի պատճառով, ծնվել է կորցնելով իր ուղեղի մոտ 80%-ը[2]։ Գերազանցել է բժիշկների սպասելիքները, որոնք կանխատեսել են, որ երեխան կապրի մեկ տարի։ Ապրել է հինգ տարի։ Երբ դարձել է մեկ տարեկան, ծնողները սկսել են նրա մասին թարմացումներ տեղադրել սոցիալական ցանցերում[3]։
Բյուելը ծնվել է 2014 թվականի օգոստոսի 27-ին Օռլանդոյում, Ֆլորիդա[4] Բրթիտանի Լինի և Բրենդոն Ջեյքոբ Բյուելի ընտանիքում[5]։ Նրա խանգարումը հայտնաբերվել է երբ մայրը՝ Բրիտանին, արդեն 17 շաբաթական հղի է եղել: Նրանց տրվել է հղիության արհեստական ընդհատման տարբերակ, սակայն ծնողները մերժել են[6][7]։ Երբ երեխան ծնվել է, նրա գանգի մեծ մասը բացակայել է, պորտալարը կապված է եղել նրա վզին, իսկ մարմինը սև ու կապույտ է եղել[8]։ Բժիշկները կանխատեսել են, որ նա կմահանա մի քանի ժամից: Ջեքսոն Բյուելը առաջին երեքուկես շաբաթն անցկացրել է ինտենսիվ նորածնային խնամքի բաժանմունքում[8]։
Ջեքսոն Բյուելը իր կյանքի մեծ մասը ապրել է Տավարեսում։ Նրա ծնվելուց անմիջապես հետո Բյուելի ծնողները բացել են ֆեյսբուքի էջ՝ «Jaxon Strong» վերնագրով, որը նվիրված է եղել իրենց որդու կյանքի փաստագրմանը, ինչպես նաև GoFundMe արշավին՝ նրա բժշկական ծախսերը ֆինանսավորելու համար: 2015 թվականի հոկտեմբերին Ֆեյքսբուքի էջը ստացել է ավելի քան 200,000 հավանում, և նրանք ստացել են ավելի քան 100,000 դոլար նվիրատվություն[9]։ Ջեքսոն Բյուելի լուրջ արատները հանգեցրել են նրան, որ անընդհատ ցնցումներ է ունեցել, և կարողացել է ուտել միայն կերակրող խողովակի միջոցով[10]։
Ծնողները բաժանվել են, որից հետո Բյուելն իր կյանքի մնացած մասն անցկացրել է մոր հետ[11]։ Մահացել է Հյուսիսային Կարոլինայում 2020 թվականի ապրիլի 1-ին՝ իր վիճակի բարդությունների պատճառով, այդ ժամանակ եղել է 5 տարեկան[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jaxon Buell, boy born with part of brain missing, dies at 5 — 2020.
- ↑ «'Jaxon Strong,' boy born with part of brain missing, dies at 5». TODAY.com (անգլերեն). April 6, 2020. Վերցված է 2020-05-16-ին.
- ↑ Stapleton, AnneClaire (October 2015). «Jaxon Buell, baby born without complete skull». CNN. Վերցված է 2020-05-16-ին.
- ↑ «'Jaxon Strong,' boy born with part of brain missing, dies at 5». TODAY.com (անգլերեն). April 6, 2020. Վերցված է 2020-05-16-ին.
- ↑ Editorial, Akers (2020-04-03). «Jaxon Buell, the 'miracle child' from Lake County, dies at age 5 |». Style Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-05-21-ին.
- ↑ «Father of baby born with most of his skull missing responds to abortion critics». The Independent (անգլերեն). 2015-09-28. Վերցված է 2020-05-16-ին.
- ↑ Stapleton, AnneClaire (2015-10-01). «Baby born without a complete skull defies the odds». CNN (անգլերեն). Վերցված է 2024-05-21-ին.
- ↑ 8,0 8,1 Falk, Fredrik (2020-04-07). «'Miracle baby' born without most of his brain defied all odds – now mom shares tragic update». Newsner English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-05-21-ին.
- ↑ Stapleton, AnneClaire (2015-10-01). «Baby born without a complete skull defies the odds». CNN (անգլերեն). Վերցված է 2024-05-21-ին.
- ↑ Falk, Fredrik (2020-04-07). «'Miracle baby' born without most of his brain defied all odds – now mom shares tragic update». Newsner English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-05-21-ին.
- ↑ Editorial, Akers (2020-04-03). «Jaxon Buell, the 'miracle child' from Lake County, dies at age 5 |». Style Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-05-21-ին.
- ↑ «'Miracle Boy' Jaxon Buell, Born with Just Part of His Skull, Dies at 5: 'Strongest Little Boy'». www.msn.com. Արխիվացված է օրիգինալից February 8, 2021-ին. Վերցված է 2020-05-16-ին.