Ջեքի Վելասկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեքի Վելասկես
Ծնվել էհոկտեմբերի 15, 1979(1979-10-15)[1] (44 տարեկան)
Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ, ռոք, ռիթմ էնդ բլյուզ և սոուլ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասանուհի, հաղորդավար, ստուդիական երաժիշտ և երգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլIntegrity Music?, Myrrh Records? և Sony Music Latin
Պարգևներ
Կայքjacivelasquez.com
 Jaci Velásquez Վիքիպահեստում

Ժակլին Դևեթ «Ջեքի» Վելասկես-Գոնսալես (անգլ.՝ Jacquelyn «Jaci» Davette Velasquez-Gonzáles, հոկտեմբերի 15, 1979(1979-10-15)[1], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ Աշխատել է «Alta Vista», «Briante», «Myrrh Records», «Sony Music Latin», «Word Records», «A’postrophe», «Inpop Records» լեյբլների հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակլին Դևեթ Վելասկեսը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 15-ին Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում` լատինամերիկյան ծագմամբ ամուսինների ընտանիքում, որոնք բաժանվել են 2000 թվականին։ Ժակլինն ունի 4 եղբայր և 1 քույր` Ջուլիան Վելասկեսը, Մարիո Վելասկեսը, Մինդի Վելասկեսը և Դիոն Վելասկեսը։

9 տարեկան հասակում, անհայտ պատճառներով, Ժակլինը կորցրել է լսողությունը։ Ավելի ուշ աղջկա լսողությունը վերադարձել է, և այդ ժամանակվանից ի վեր նրա հետաքրքրվածությունը դեպի երաժշտություն սկսել է ավելանալ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքին իր երաժշտական գործունեությունն սկսել է 1992 թվականին և մինչև 2012 թվականը թողարկել է անգլալեզու և իսպանալեզու 18 երաժշտական ալբոմ։

2003-2011 թվականներին նկարահանվել է կինոյում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2005 թվականներին Ջեքին ամուսնացած է եղել երաժիշտ Դարեն Պոտակի հետ[2]։

2006 թվականի դեկտեմբերի 17-ից Ջեքին ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա ամուսինն է երաժիշտ Նիկ Գոնսալեսը։ Զույգն ունի երկու որդի` Զիլենդ Դևիդ Գոնսալեսը (ծնված 2007 թվականի նոյեմբերի 3-ին) և Սորեն Արթուր Գոնսալեսը (ծնված 2009 թվականի փետրվարի 20-ին)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Jaci Velasquez Divorced». Christianitytoday.com. 2003 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Jaci Velásquez and Nic Gonzáles Welcome Son Soren Arthur – Moms & Babies – Moms & Babies - People.com». Celebritybabies.people.com. 2009 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքի Վելասկես» հոդվածին։