Ջեքի Ջեքսոն
Ջեքի Ջեքսոն անգլ.՝ Sigmund Esco Jackson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 4, 1951[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Theodore Roosevelt High School? և Ֆերֆաքսի ավագ դպրոց |
Մասնագիտություն | երգիչ, պարող և երգերի հեղինակ |
Ծնողներ | հայր՝ Joe Jackson?, մայր՝ Katherine Jackson? |
Անդամություն | The Jackson 5 |
![]() |
Սիգմունդ Էսկո «Ջեքի» Ջեքսոն (անգլ.՝ Jackie Jackson,մայիսի 4, 1951[1], Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգահան, առավել հայտնի որպես «The Jackson 5» խմբի հիմնադիր անդամ, որի համար 1997 թվականին ընդգրկվել է «Ռոքնռոլի փառքի սրահ»-ում։ Ջեքսոնը Ջեքսոնների ընտանիքի երկրորդ երեխան է և Ջեքսոն եղբայրների ամենամեծը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգմունդ Էսկո Ջեքսոնը ծնվել է Սուրբ Մարիամի ողորմության հիվանդանոցում՝ Գերիում, Ինդիանա, մայրը՝ Քեթրինը (ծնված՝ 1930 թ. մայիսի 4-ին), 1952 թ.-ին իր 22-րդ տարեդարձի օրը[2]։ Նրա պապը՝ Սամուել Ջեքսոնը, նրան տվել է Ջեքի մականունը։ Նա և իր քույր-եղբայրները (Մայքլ, Մառլոն, Տիտո, Ջերմեյն, Ռենդի, Ռեբի, Լա Տոյա և Ջանեթ) մեծացել են Գերիի փոքրիկ, երկու սենյականոց տանը՝ Չիկագոյից հարավ գտնվող արդյունաբերական պողպատի քաղաքում։ Նրանց հայրը՝ Ջոզեֆ "Ջո" Ջեքսոնը (1928 թ. հուլիսի 26 - 2018 թ. հունիսի 27), աշխատում էր պողպատի գործարանում, իսկ երեկոյան նվագում էր «The Falcons» անվամբ ռիթմ ընդ բլյուզ (R&B) խմբում՝ իր եղբոր՝ Լյութերի հետ։ Նրանց մայրը՝ Քեթրինը, ով Եհովայի վկա էր, նվագում էր կլառնետ և դաշնամուր[3]։ Ջո Ջեքսոնը ստեղծեց «Jackson Brothers» երգչախումբը, որում ընդգրկված էին Ջեքին, Տիտոն և Ջերմեյնը։ Ավելի փոքր եղբայրները՝ Մառլոնը և Մայքլը, նվագում էին տարբեր հարվածային գործիքներ։
1964 թվականին, երբ Քեթրինը հայտնաբերեց, որ Ջոն Մայքլը կարողանում է երգել, նրան դարձրեց խմբի գլխավոր երգիչ։ Եղբայրները ամեն օր դպրոցից հետո փորձեր էին անում Ջոյի ղեկավարությամբ, որպեսզի զբաղված մնան և հեռու մնան խնդիրներից։ Ջոն հավատում էր, որ նրանց տաղանդը կարող էր նրանց դուրս բերել Գերի քաղաքից։ Ջեքին իր մորը վերագրում է խմբի հաջողությունը՝ ասելով. «Առանց նրա «The Jackson 5»-ը չէր լինի»։ Քեթրինը հաճախ երգում էր եղբայրների հետ՝ կատարելով հարմոնիաներ։ Երկու տարվա ընթացքում խումբը դարձավ պրոֆեսիոնալ և 1968 թվականին պայմանագիր կնքեց «Motown» ձայնագրման ընկերության հետ։ Մինչ խումբը «Motown»-ի հետ պայմանագիր կկնքեր՝ Ջեքին ցանկանում էր պրոֆեսիոնալ բեյսբոլիստ դառնալ[3][4][5]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The Jackson 5
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքին հանդես էր գալիս բարձր տենորային ձայնով։ Նա բոլոր եղբայրներից ամենաբարձր, ամենաթեթև, երգեցիկ ու բնական ձայնն ուներ։ Կարճատև մենակատարումներ էր կատարում «Jackson 5»-ի որոշ հիթային սինգլներում, այդ թվում՝ «I Want You Back» և «ABC» երգերում։ Երբ «Jackson 5»-ը դարձավ «The Jacksons»՝ 1976 թվականին՝ «Motown»-ից «CBS Records» տեղափոխվելուց հետո, Ջեքիի դերը՝ որպես վոկալիստ և երգահան, մեծացավ։ Նա Մայքլի հետ կատարեց գլխավոր վոկալ «The Jacksons»-ի «Top 10» հիթային «Enjoy Yourself» սինգլում, ինչպես նաև մասնակցեց «Epic» լեյբլով թողարկված խմբի վեց ալբոմների ստեղծմանը։ Այս տարիներին Ջեքիի ձայնը փոխվեց ավելի ցածր տենորային տոնի։ Նրա ամենահաջողակ երգերից մեկը՝ «Can You Feel It»-ը, որը նա գրել էր Մայքլի հետ, 1981 թվականին դարձավ միջազգային հիթ։ Մայքլի՝ որպես սոլո արտիստի կարիերային զուգահեռ, Ջեքին սկսեց ավելի հաճախ մենակատարային ելույթներ ունենալ։ 1984 թվականի «Victory» ալբոմում նա գլխավոր վոկալով հանդես եկավ «Wait» երգում և հեղինակեց «Torture» սինգլը։ «Victory Tour»-ի մեկնարկից առաջ՝ 1984 թվականին, նա ծնկի վնասվածք ստացավ փորձերի ընթացքում[6]։ Այնուամենայնիվ, Ջեքին բավականաչափ վերականգնվեց, որպեսզի մասնակցի վերջին համերգներին՝ 1984 թվականի դեկտեմբերին Լոս Անջելեսում, որտեղ Մայքլը հայտարարեց խմբից հեռանալու մասին։ 1985 թվականի սկզբին Մառլոնը նույնպես լքեց խումբը[7]։ Ջեքին, Տիտոն և Ռենդին դարձան հիմնական երաժիշտներ, վոկալիստներ և պրոդյուսերներ։
1987 թվականին Ջեքին, Ռենդին, Տիտոն և Ջերմեյնը վերամիավորվեցին և ձայնագրեցին «Time Out for the Burglar»՝ «Burglar» ֆիլմի գլխավոր երգը։ Սինգլը ԱՄՆ-ում համեստ հաջողություն ունեցավ «R&B» չարթերում, սակայն ավելի մեծ հաջողության հասավ Բելգիայում, որտեղ այն երկու շաբաթ շարունակ զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը։ «The Jacksons»-ն աջակցող վոկալներ ապահովեց նաև Տիտոյի կողմից արտադրված «Freedom» երգի համար, որը ներառված էր Թրեմեյն Հոքինսի 1987 թվականի ալբոմում։ 1988 թվականի վերջին «The Jacksons» խումբը սկսեց աշխատել իրենց վերջին ալբոմի՝ «2300 Jackson Street»-ի վրա[8], որտեղ Ջեքին և Ջերմեյնը կիսում էին գլխավոր վոկալը։ Չնայած Ռենդիի և Ջերմեյնի գլխավորությամբ «Nothin' (That Compares 2 U)» հիթային սինգլին՝ «2300 Jackson Street» ալբոմը չկարողացավ զբաղեցնել բարձր հորիզոնականներ չարթերում։ Ալբոմի առաջխաղացման ընթացքում Ռենդին քիչ էր մասնակցում, քանի որ կենտրոնացած էր իր սոլո նախագծի վրա, ինչը թույլ տվեց Ջեքիին, Տիտոյին և Ջերմեյնին՝ հիմնականում արտերկրում զբաղվելու ալբոմի գովազդով[9]։ Դրանից հետո եղբայրներից յուրաքանչյուրն սկսեց կենտրոնանալ սոլո կարիերայի վրա։ 2001 թվականին՝ երկար տարիներ հանրության աչքից հեռու մնալուց հետո, Ջեքին և իր եղբայրները Մայքլի հետ միասին ելույթ ունեցան նրա 30-ամյակի հոբելյանական հատուկ միջոցառմանը՝ «Madison Square Garden»-ում[10]։
Անհատական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին Ջեքի Ջեքսոնը թողարկեց իր առաջին անհատական ալբոմը՝ «Jackie Jackson»-ը[11]։ 16 տարի անց՝ 1989 թվականի վերջին, նա պայմանագիր կնքեց «Polydor» ընկերության հետ և թողարկեց իր երկրորդ անհատական ալբոմը՝ «Be the One»[12]։ Ալբոմը փոքր հաջողություն ունեցավ՝ հասնելով 89-րդ հորիզոնականին «R&B» չարթերում։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Stay», դարձավ «Top 40» «R&B» հիթ, իսկ երկրորդ սինգլը՝ «Cruzin», ունեցավ համեմատաբար քիչ հաջողություն[13]։
Հետագա գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին, բնակվելով Լաս Վեգասում, Ջեքին հիմնեց և ղեկավարեց երկու ձայնագրության ընկերություն՝ «Jesco Records» և «Futurist Entertainment»։ Նրա որդին՝ Սիգմունդ Ջեքսոն կրտսերը, ով հայտնի է որպես DEALZ, 2007 թվականին «Jesco» լեյբլի ներքո թողարկեց իր միքսթեյփը։ 2009 թվականին Ջեքին, Տիտոն, Ջերմեյնը և Մառլոնը հանդես եկան «The Jacksons: A Family Dynasty» ռեալիթի շոուում, որտեղ Ջեքին հանդես էր գալիս որպես գործադիր պրոդյուսեր։ 2012 թվականին քառյակը մեկնարկեց իրենց առաջին համերգային շրջագայությունը՝ 1984 թվականի «Victory» շրջագայությունից հետո[14][15][16][17]։ 2017 թվականին Ջեքին պայմանագիր կնքեց «Gold Lemonade» երաժշտական դուետի հետ, որը համադրում էր «EDM»-ն և հիփ-հոփը։ Դուետը կազմված էր Ֆրանսիայում ծնված դիջեյ/պրոդյուսեր Լյա Լուիսից և Կարիբյան ծագումով կատարող Jvgg Spvrrow-ից։ Ջեքին նրանց հետ ծանոթացել էր 2015 թվականին՝ Լաս Վեգասում։ Նա նաև պայմանագիր կնքեց «D.B.L.»-ի հետ, որը Ջեքսոնների ընտանիքի վաղեմի ընկերն էր[18][19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքի Ջեքսոնը երեք անգամ ամուսնացած է եղել և ունի չորս երեխա։ 1974 թվականի նոյեմբերին նա ամուսնացավ իր առաջին կնոջ՝ Էնիդ Արդեն Սփենի (1954–1997) հետ՝ հինգ տարի տևած հարաբերություններից հետո։ Նրանք բաժանվեցին 1984 թվականին, և Էնիդը դիմեց ամուսնալուծության համար, սակայն 1985 թվականին նրանք հաշտվեցին։ 1986 թվականի հունվարին Էնիդը կրկին դիմեց ամուսնալուծության համար։ Նա նաև դատարանից ապահովագրական հրաման ստացավ՝ հայտարարելով, որ Ջեքսոնը ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ[20]։ Էնիդը մահացավ 1997 թվականին՝ ուղեղի անևրիզմայից[21]։ Նրանք միասին ունեցել են երկու երեխա[22]։
2001 թվականին Ջեքին ամուսնացավ իր երկրորդ կնոջ՝ Վիկտորիա Տրիգսի հետ, սակայն նրանք հետագայում բաժանվեցին[23]։ 2012 թվականին Ջեքին ամուսնացավ Էմիլի Բեսելինկի հետ, ով ամուսնությունից հետո ծննդաբերեց երկվորյակ տղաներ[24]
Սկավառակագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ | Մանրամսներ | Հիթ՝ չարթերում | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US R&B | |||||||||||||
Jackie Jackson |
|
— | |||||||||||
Be the One |
|
84 | |||||||||||
«—» նշանակում է, որ չի թողարկվել կամ չի հայտնվել չարթերում: |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գլխավոր արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգ | Տարի | Հիթ՝ չարթերում | Ալբոմներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US R&B | |||||||||||||
"Thanks To You" | 1973 | — | Jackie Jackson | ||||||||||
"Cruzin'" | 1989 | 58 | Be the One | ||||||||||
"Stay" | 39 | ||||||||||||
"We Know What's Going On" | 2010 | — | |||||||||||
«—» նշանակում է, որ չի թողարկվել կամ չի հայտնվել չարթերում: |
Որպես նշանավոր արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգ | Տարի |
---|---|
"That's How I Feel"
(DealZ featuring Jackie Jackson & Jermaine Jackson) |
2011 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Gr, Globetrotting; pa (August 29, 2018). «2300 Jackson Street: The humble origins of a musical dynasty». Globetrotting Grandpa (ամերիկյան անգլերեն). Վերցված է February 17, 2022-ին.
- ↑ 3,0 3,1 «Great dynasties of the world: The Jacksons». TheGuardian.com. September 2, 2011.
- ↑ «The Jacksons: 'It was Michael's body, and he did what he wanted to look how he wanted to look'». The Irish Times.
- ↑ «Music interview: The Jacksons can still 'feel it' after 50 years».
- ↑ «Jet». Johnson Publishing Company. July 9, 1984. էջ 56. Վերցված է November 22, 2015-ին.
- ↑ «Michael Jackson family: Where are the Jacksons now?». February 11, 2021.
- ↑ «The Jacksons - 2300 Jackson Street Album Reviews, Songs & More | AllMusic». AllMusic.
- ↑ «Nothin (That Compares 2 U) by the Jacksons - Track Info | AllMusic». AllMusic.
- ↑ «Michael Jackson: 30th Anniversary Celebration». IMDb.com. November 13, 2001.
- ↑ «Jackie Jackson - Jackie Jackson Album Reviews, Songs & More | AllMusic». AllMusic.
- ↑ «Jackie Jackson - be the One Album Reviews, Songs & More | AllMusic». AllMusic.
- ↑ «Jackie Jackson Returns to the Music Scene with the Release of New Single, 'We Know What's Going On'» (Press release).
- ↑ «Jackie Jackson Launches Firm with Label, Pub Co». Billboard.
- ↑ «WBSS Media-Jackie Jackson».
- ↑ «Dealz». Discogs.
- ↑ «Without Michael, the Jacksons prepare to tour». June 20, 2012.
- ↑ «[INTERVIEW] Musical Duo Gold Lemonade Blend EDM and Hip-Hop for Wave of the Future». August 12, 2019.
- ↑ «Jackie Jackson is 'Critically Amused' with New Label: 'Everything Starts with the Music'». Billboard.
- ↑ «Local News in Brief : Singer Jackie Jackson's Wife Seeks Divorce, Alleges Beating». Los Angeles Times. January 9, 1986. Վերցված է April 14, 2020-ին.
- ↑ «Enid Jackson Dies». Jet. 93 (7): 57. January 12, 1998.
- ↑ «Next Generation - JACKSON SOURCE». Jackson-source.com. Վերցված է April 14, 2020-ին.
- ↑ «Jackie Jackson Biography». Արխիվացված է օրիգինալից December 24, 2018-ին. Վերցված է August 16, 2018-ին.
- ↑ «Jackie Jackson is married to a younger white woman. His twins are young enough to be his grandkids». News.amomama.com. May 8, 2018. Վերցված է April 14, 2020-ին.
- ↑ 25,0 25,1 «Jackie Jackson». Allmusic. Վերցված է June 9, 2012-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքի Ջեքսոն» հոդվածին։ |
|