Ջերոնիմո
| Ջերոնիմո | |
|---|---|
| Goyaałé | |
| հունիսի 16, 1829[1] - փետրվարի 17, 1909[2][1] (79 տարեկան) | |
| Ծննդավայր | Գիլա, Arizpe, Մեքսիկայի առաջին հանրապետություն |
| Մահվան վայր | Fort Sill, Comanche County, Օկլահոմա, ԱՄՆ |
| Գերեզման | Beef Creek Apache Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Մարտեր/ պատերազմներ | Apache Wars? և Apache–Mexico Wars? |
| Ստորագրություն | |
Ջերոնիմո (անգլ.՝ Geronimo, հունիսի 16, 1829[1], Գիլա, Arizpe, Մեքսիկայի առաջին հանրապետություն - փետրվարի 17, 1909[2][1], Fort Sill, Comanche County, Օկլահոմա, ԱՄՆ), հնդիկ հեքիմ և ռազմական առաջնորդ, որը գլխավորել է 25-ամյա պայքարը ԱՄՆ-ի կողմից իր ցեղի հողերի նկատմամբ ներխուժման դեմ: 1886 թվականին ստիպված է եղել հանձնվել ամերիկյան բանակին:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյաթլայը (Ջերոնիմո) ծնվել է Բեդոնկոե ցեղում, որը չիրիկահուա ցեղի (ապաչ ազգի մի մասը) ֆրատրիա է, Գիլա գետի մոտ, այն տարածքում, որն այժմ Արիզոնա նահանգն է, որն այն ժամանակ Մեքսիկայի տիրույթ էր, բայց Ջերոնիմոյի ընտանիքը միշտ համարել է իրենցը։
Ջերոնիմոյի մականվան ծագումը անհայտ է։ Ոմանք կարծում են, որ այն ծագում է Սուրբ Հիերոնիմոսից (արևմտյան լեզվով արտասանվում է Ջերոմ), որին Գոյաթլեյի մեքսիկացի թշնամիները օգնության էին կանչում մարտերի ժամանակ։ Մեկ այլ տեսության համաձայն՝ Ջերոնիմոյի մականունը այն բանի տառադարձությունն է, թե ինչպես էին մեքսիկացի առևտրականները արտասանում Գոյաթլեյի իրական անունը։
Ջերոնիմոյի ծնողները նրան կրթել են ապաչների ավանդույթներով։ Նա ամուսնացել է չիրիկահուա կնոջ հետ և ունեցել երեք երեխա։ 1851 թվականի (կամ 1858 թվականի) մարտի 5-ին[3] Սոնորայից եկած 400 մեքսիկացի զինվորներից բաղկացած ուժերը, գնդապետ Խոսե Մարիա Կարասկոյի գլխավորությամբ, հարձակվել են Ջերոնիմոյի ճամբարի վրա՝ Ջանոսի մոտ, մինչդեռ ցեղի տղամարդկանց մեծ մասը գնացել էր քաղաք՝ առևտուր անելու։ Զոհվածների թվում էին Ջերոնիմոյի կինը, երեխաները և մայրը։
Ցեղի առաջնորդ Մանգաս Կոլորադասը որոշել էր վրեժ լուծել մեքսիկացիներից և Գոյաթլեյին ուղարկել էր Կոչիզե՝ օգնության համար։ Չնայած, ըստ Ջերոնիմոյի, նա երբեք ցեղի առաջնորդը չի եղել, այդ պահից սկսած նա դարձել է ցեղի ռազմական առաջնորդը։ Չիրիկահուաների համար սա նաև նշանակում էր, որ նա նաև նրանց հոգևոր առաջնորդն էր[3]։ Հենց Ջերոնիմոն էր գլխավորել մեքսիկացիների, իսկ ավելի ուշ՝ ԱՄՆ բանակի դեմ բազմաթիվ կռիվներ։
Մեքսիկական և ամերիկյան ուժերի դեմ մարտերում միշտ թվաքանակով զիջող լինելով՝ Ջերոնիմոն հայտնի է դարձել իր քաջությամբ և խուսափողականությամբ, որը նա ցուցաբերել է 1858-ից 1886 թվականներին: Իր ռազմական կարիերայի ավարտին նա ղեկավարել է 38 տղամարդկանցից, կանանցից և երեխաներից բաղկացած մի փոքրիկ ջոկատ: Մեկ տարի շարունակ նրան հետապնդում էին 5000 ԱՄՆ բանակի զինվորներ (այդ ժամանակվա ամբողջ ամերիկյան բանակի մեկ քառորդը) և մի քանի մեքսիկական բանակի ջոկատներ[3]։ Ջերոնիմոյի մարդիկ վերջին անկախ հնդիկ զինվորներից էին, որոնք հրաժարվել են ճանաչել Միացյալ Նահանգների կառավարության իշխանությունը Ամերիկյան Արևմուտքում։
Գերեվարված ապաչի ստացած տեղեկատվությունը հանգեցրել է նրա թաքստոցը հայտնաբերելուն[4], և 1886 թվականի սեպտեմբերի 4-ին, Սկելետոն կիրճի (Արիզոնա) արևմտյան կողմում, Ջերոնիմոն (30-50 տղամարդկանց, կանանց և երեխաների հետ) ստիպված է եղել հանձնվել ամերիկացի գեներալ Նելսոն Մայլսին (5000 զինվորներից բաղկացած բանակով), վերջ դնելով դիմադրությանը[5]։ ԱՄՆ նախագահ Գրովեր Քլիվլենդը առաջարկել է կախաղան հանել Ջերոնիմոյին, սակայն գաղափարը բավարար աջակցություն չի ստացել[4]։ Ջերոնիմոն և մյուս զինվորները ուղարկվել են Ֆլորիդա նահանգի Ֆորտ Փիկենս, իսկ նրա ընտանիքը՝ Ֆորտ Մարիոն։ Նրանք վերամիավորվել են 1887 թվականի մայիսին, երբ բոլորը միասին հինգ տարով տեղափոխվեցին Ալաբամայի Մաունթ Վերնոն զորանոց։ 1894 թվականին Ջերոնիմոն տեղափոխվել է Օկլահոմայի Ֆորտ Սիլ։
1903 թվականին Ջերոնիմոն դարձել է քրիստոնյա[6]։

Ծերության տարիներին նա դարձել է հայտնի մարդ՝ մասնակցելով ցուցահանդեսների, այդ թվում՝ 1904 թվականի Սենթ Լուիս քաղաքում (Միսսուրի) կայացած Համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ նա վաճառում էր իր հուշանվերներն ու լուսանկարները։ Սակայն նրան թույլ չեն տվել վերադառնալ իր նախնիների երկիր։ 1905 թվականին Ջերոնիմոն մասնակցել է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի երդմնակալության շքերթին։ Նա միջնորդել է նախագահին՝ իր ցեղը Արիզոնա վերադարձնելու համար, սակայն նրա խնդրանքը մերժվել է։
1909 թվականի սկզբին 79-ամյա Ջերոնիմոն ընկել է ձիուց և մինչև առավոտ մնացել գետնին։ Երեք օր անց՝ 1909 թվականի փետրվարի 17-ին, նա մահացել է թոքաբորբից Ֆորտ Սիլում և թաղվել է տեղի ապաչ գերիների գերեզմանատանը։
Ինքնակենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին Ջերոնիմոն համաձայնվել է իր պատմությունը պատմել Օկլահոմա նահանգի Լոութոն քաղաքի Կրթության դեպարտամենտի ղեկավար Ս. Բարեթին։ Բարեթը թույլտվություն է խնդրել նախագահ Ռուզվելտից՝ գիրքը հրատարակելու համար։ Ջերոնիմոն պատմել է միայն այն, ինչ ուզում էր պատմել, չի պատասխանել հարցերին և ոչինչ չի փոխել իր պատմության մեջ։ Բարեթը, իբր, որևէ էական փոփոխություն չի կատարել Ջերոնիմոյի պատմության մեջ։ Ֆրեդերիկ Թրները հետագայում վերահրատարակել է այս ինքնակենսագրությունը՝ հեռացնելով Բարեթի նշումները և գրելով նախաբան ոչ ապաչ ընթերցողների համար[7]։ Ինքնակենսագրությունը հրատարակվել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի թույլտվությամբ[4]։
Էկրանիզացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1939՝ «Ջերոնիմո» (ԱՄՆ), «Paramount Pictures»-ի առաջին ֆիլմը ապաչ առաջնորդի մասին։ Գլխավոր առաջնորդի դերը կատարել է Չիֆ Թանդերքլաուդը։
- 1939՝ վեստերն «Դիլիժանս», որտեղ կրկեսի արտիստ Ուայթհորսը խաղացել է Ջերոնիմոյի դերը (Սպիտակ Ձի)։
- 1950 ` «Կոտրված նետ» (ԱՄՆ):
- 1952՝ «Հնդկական ապստամբություն» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Ռեյ Նազարրո։ Գլխավոր հերոսներից մեկը Ջերոնիմոն է, որի դերը մարմնավորում է մեքսիկացի դերասան Միգել Ինկլանը։
- 1962՝ «Ջերոնիմո» (ԱՄՆ)՝ «Metro-Goldwyn-Mayer» կինոկազմակերպության կողմից, ռեժիսոր՝ Արնոլդ Լեվեն։ Գլխավոր դերում հանդես է եկել Չակ Քոնորսը։
- 1993՝ «Columbia Pictures»-ի «Ջերոնիմո. Ամերիկյան լեգենդ» ֆիլմը, ռեժիսոր՝ Ուոլթեր Հիլ, գլխավոր դերում՝ Ուես Ստյուդի։
- 1993՝ «Ջերոնիմո» ֆիլմը, որի ռեժիսորն էր Ռոջեր Յանգը, գլխավոր դերում՝ Ջոզեֆ Ռանինֆոքսը, թողարկվել է «Turner Pictures»-ի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 «Geronimo». www.indians.org. Արխիվացված օրիգինալից 2024-11-26-ին. Վերցված է 2024-10-31-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Anderson, Rani-Henrik; Henriksson, Markku Intiaanit (Pohjois-Amerikan alkuperäiskansojen historia). — Gaudeamus, 2010. — С. 91—94, 516, 120, 116, 47. — ISBN 978-952-495-162-3
- ↑ Nelson Appleton Miles, Frederic Remington Personal recollections and observations of General Nelson A. Miles embracing a brief view of the Civil War, or, From New England to the Golden Gate : and the story of his Indian campaigns, with comments on the exploration, development and progress of our great western empire. — Chicago : Werner, 1897. — С. 526. — 616 с.
- ↑ коллектив авторов «Американа» англо-русский лингвострановедческий словарь / под ред. Г. В. Чернова. — Смоленск: Полиграмма, 1996. — С. 364. — 1185 с. — ISBN 5-87264-040-4
- ↑ Geronimo, S. M. Barrett, Frederick W. Turner Geronimo: His Own Story: The Autobiography of a Great Patriot Warrior. — New York: Dutton, 1970. — 190 с. — ISBN 978-0-525-11308-9
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Браун, Ди Схороните моё сердце у Вундед-Ни: История американского Запада, рассказанная индейцами = Bury My Heart at Wounded Knee: An Indian History of the American West / Переводчик: ?. — Хабаровск: Хабаровское книжное издательство, 1988. — 464 с.
- David Roberts Джеронимо(ռուս.) = Geronimo // National Geographic / Перевод: А. Щетько. — 1992. — Т. 182. — № 4. — С. 46—71.
Օտար լեզուներով.
- Bigelow, John Lt «On the Bloody Trail of Geronimo» New York: Tower Books 1958.
- Carter, Forrest. «Watch for Me on the Mountain». Delta. 1990. (Originally entitled «Cry Geronimo»).
- Davis, Britton «The Truth about Geronimo» New Haven: Yale Press 1929.
- Debo, Angie. Geronimo: The Man, His Time, His Place. University of Oklahoma Press : Norman, 1976.
- Faulk, Odie B. The Geronimo Campaign. Oxford University Press: New York, 1969. ISBN 0-19-508351-2
- Opler, Morris E.; & French, David H. (1941). Myths and tales of the Chiricahua Apache Indians. Memoirs of the American folk-lore society, (Vol. 37). New York: American Folk-lore Society. (Reprinted in 1969 by New York: Kraus Reprint Co.; in 1970 by New York; in 1976 by Millwood, NY: Kraus Reprint Co.; & in 1994 under M. E. Opler, Morris by Lincoln: University of Nebraska Press. ISBN 0-8032-8602-3).
- Pinnow, Jurgen Die Sprache der Chiricahua-Apachen: Mit Seitenblicken auf das Mescalero. — Hamburg: Helmut Buske Verlag, 1988.
- Geronimo’s Story of His Life; as told to Stephen Melvil Barrett. Published: New York, Duffield & Company, 1906. Online at Webroots; Edition Oct 15 2002
- Geronimo (edited by Barrett) «Geronimo, His Own Story» New York: Ballantine Books 1971. ISBN 0-345-28036-9. Also ISBN 0-85052-104-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Geronimo». Indigenous People Portal (անգլերեն).
- John Hill (2006). «Geronimo Surrender Site in Skeleton Canyon» (անգլերեն).
- «Geronimo». Indians.org (անգլերեն).
- Guy Adams The Big Question: Who was Geronimo, and why is there controversy over his remains?(անգլ.) // The Independent. — 2009.
- Mary Annette Pember (2007-07-12). «Tomb Raiders». DiverseEducation.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008-03-12-ին.
- Raymond Wilson. «Geronimo (Apache leader)». Oklahoma Historical Society (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-12-29-ին.