Ջերմուկի հրետակոծություն (2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջերմուկի հրետակոծություն
A residential apartment in Jermuk (Armenia) following Azerbaijan's attack on the town (2).jpg
A residential house in Jermuk, Armenia following the Azerbaijani attack (3).jpgA residential house in Jermuk (Armenia) following Azerbaijan's attack.jpg
A residential apartment in Jermuk (Armenia) following Azerbaijan's attack on the town.jpg
ՏեսակՀրթիռա-հրետանային հարձակում
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գրոհի վայրՋերմուկ, Վայոց ձորի մարզ
ՏարեթիվՍեպտեմբերի 13, 2022 թվական-Սեպտեմբերի 15, 2022 թվական
Գրոհի միջոցՀրետակոծում
ԶենքՀրետանի
խոշոր տրամաչափի զինատեսակներ
հրթիռային համակարգեր
անօդաչու թռչող սարքեր
ԱհաբեկիչներԱդրբեջան Ադրբեջանի զինված ուժեր
ԿազմակերպիչներԱդրբեջան Ադրբեջան

Ջերմուկի հրետակոծություն, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի հրետակոծությունը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ ահաբեկչական գործողությունների ժամանակ[1]։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվել է` խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր[2][3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

44-օրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախում հրադադարի մասին համաձայնագրով ձևավորված քարտեզը:

Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 13[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 03։00-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածում, ըստ որի ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում ծանր հրետանային զենքերից արդեն 2 ժամ ինտենսիվ հրետակոծվում են Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ Ըստ ստացված տեղեկությունների թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները[4]։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։ Նա նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերնանց, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ–ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ–ադրբեջանական շփման գծի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասանվորապես, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՊՆ խոսնակը հավելում է, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները[5]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 20[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ը աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։ Տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։ Տեսչական մարմինը հայտնում է, որ զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։ Հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]