Ջերմության մեխանիկական համարժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջերմության մեխանիկական համարժեք, աշխատանքի այն քանակը, որը համարժեք է ջերմափոխանակության պրոցեսում հաղորդված ջերմության քանակի մեկ միավորին (կալորիաներ կամ կիլոկալորիաներ)։ Ջերմության մեխանիկական համարժեք հասկացության ծագումը պայմանավորված է եղել նրանով, որ պատմականորեն մեխանիկական աշխատանքն ու ջերմության քանակը չափել են տարբեր միավորներով։

Մեխանիկական աշխատանքի ու ջերմության համարժեքության հաստատումից ( Ռոբերտ Մայեր, 1842) հետո կատարվել են ջերմության մեխանիկական համարժեքի մանրակրկիտ չափումներ (Ջեյմս Ջոուլ (1843—1878, շվեդ գիտնական), Է. էդմունդ (1865, ամերիկացի ֆիզիկոս), Գ․ Ռոուլանդ (1879) և ուրիշներ)։ Չափումների արդյունքները ցույց են տվել, որ

1 կկալ ~ 426,9 կԳմ։

Կապը Միավորների միջազգային համակարգի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների միջազգային համակարգում ջհերմության մեխանիկական համարժեք հասկացությունից օգտվելու անհրաժեշտություն չկա, որովհետև այդ համակարգում թե՛ աշխատանքի, թե՛ ջերմության քանակի չափման համար գործածվում է մեկ միավոր՝ ջոուլը։

1 Ջ=0,239 կալ= 0,102 կԳմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ջերմության մեխանիկական համարժեք» հոդվածից (հ․ 9, էջ 508 )։ CC-BY-SA-icon-80x15.png