Ջերմեյն Օ'Նիլ
Ջերմեյն Օ'Նիլ Jermaine O'Neal | |||||||||||||||||||||||
Օ'Նիլը «Բոստոն Սելտիքսի» կազմում | |||||||||||||||||||||||
Դիրքը | Կենտրոնական (բասկետբոլ)/ ծանր հարձակվող | ||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Համար | № 5, 6, 7, 20 | ||||||||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Ջերմեյն Լի Օ'Նիլ ավագ Jermaine Lee O'Neal Sr. | ||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 13, 1978 (46 տարեկան) | ||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կոլումբիա, Հարավային Կարոլինա, ԱՄՆ | ||||||||||||||||||||||
Ազգություն | Ամերիկացի | ||||||||||||||||||||||
Հասակ | 2,11 մ | ||||||||||||||||||||||
Քաշ | 116 կգ | ||||||||||||||||||||||
Դպրոց | «Օ-Քլեր» (Կոլումբիա, Հարավային Կարոլինա) Հարգրեյվի ռազմական ակադեմիա (Չաթամ, Վիրջինիա) | ||||||||||||||||||||||
համալսարան | Լուիսվիլ (2012–2015) | ||||||||||||||||||||||
Դրաֆթի տարի | 1996 / ռաունդ` 1 / ընտր.` 17-րդ | ||||||||||||||||||||||
Դրաֆթ ակումբ | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | ||||||||||||||||||||||
Կարիերայի պատմություն
| |||||||||||||||||||||||
Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (1996–2000) Ինդիանա Փեյսերս (2000–2008) Տորոնտո Ռեպտորս (2008–2009) Մայամի Հիթ (2009–2010) Բոստոն Սելտիքս (2010–2012) Ֆինիքս Սանս (2012–2013) Գոլդեն Սթեյթ Ուորիորս (2013–2014) | |||||||||||||||||||||||
Մրցանակներ
| |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
Կարիերայի ցուցանիշներ
| |||||||||||||||||||||||
Միավոր` 13 309 (13,2 մ/խ) Անդրադարձ` 7261 (7,2 ա/խ) Բլոկշոտ` 1820 (1,8 բ/խ) | |||||||||||||||||||||||
|
Ջերմեյն Լի Օ'Նիլ ավագ (անգլ.՝ Jermaine Lee O'Neal Sr., հոկտեմբերի 13, 1978[1][2], Կոլումբիա[3][2]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական հարձակվող։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Հաջող դպրոցական կարիերայից հետո, ընդամենը 17 տարեկանում, ընտրվել է NBA-ի 1996 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 17-րդ համարի ներքո՝ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից[4]։ 18 տարեկանում կատարելով մասնագիտական առաջնաելույթը, տվյալ ժամանակահատվածում համարվել է NBA-ում հանդես եկող ամենաերիտասարդ մարզիկը[5]։
«Պորտլենդի» կազմում աննշան չորս մրցաշրջան անցկացնելուց հետո 2000 թվականին տեղափոխվել է «Ինդիանա Փեյսերս», որտեղ անցկացրած ութ տարիների ընթացքում վեց անգամ ճանաչվել է NBA-ի աստղ, ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև 2001-02 մրցաշրջանի ավարտին արժանացել Ամենակատարելագործված բասկետբոլիստի կոչմանը։
Հետագայում հանդես է եկել նաև «Տորոնտո Ռեպտորս», «Մայամի Հիթ», «Բոստոն Սելտիքս», «Ֆինիքս Սանս» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://espn.go.com/nba/player/photos/_/id/615/jermaine-oneal
- ↑ 2,0 2,1 2,2 http://espn.go.com/nba/player/stats/_/id/615/jermaine-oneal
- ↑ 3,0 3,1 http://espn.go.com/nba/player/_/id/615/jermaine-oneal
- ↑ Jermaine O'Neal Bio, nba․com
- ↑ «The youngest players ever drafted». HoopsHype. 2021 թ․ հուլիսի 21. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ ռեֆերենսում Արխիվացված 2013-04-04 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերմեյն Օ'Նիլ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1978 ծնունդներ
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Բոստոն Սելտիքսի բասկետբոլիստներ
- Գոլդեն Սթեյթ Ուորիորսի բասկետբոլիստներ
- Ինդիանա Փեյսերսի բասկետբոլիստներ
- Մայամի Հիթի բասկետբոլիստներ
- Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի բասկետբոլիստներ
- Տորոնտո Ռեպտորսի բասկետբոլիստներ
- Ֆինիքս Սանսի բասկետբոլիստներ