Ջերմաֆիկացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմաֆիկացում, կենտրոնացված ջերմամատակարարում՝ հիմնված ջերմաէլեկտրակենտրոններում էլեկտրական և ջերմային էներգիաների համակցված արտադրության վրա։ Ջերմաֆիկացման ցիկլով էլեկտրաէներգիայի արտադրության թերմոդինամիկական արդյունավետությունը որպես կանոն, պայմանավորված է դեպի շրջապատող միջավայր ջերմության կորստի բացառմամբ, որն անխուսափելի է կոնդենսացիոն ցիկլով էլեկտրաէներգիայի արտադրության դեպքում։ Դրա շնորհիվ էապես (40—50% ֊ով) նվազում է էլեկտրաէներգիայի արտադրման համար վառելիքի տեսակարար (1 կվաժ-ի հաշվով) ծախսը։ էլեկտրաէներգիայի և ջերմության համակցված արտադրության հաշվին ստացվում է պայմանական վառելիքի զգալի տնտեսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։