Ջերմային վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Dsc tg device overview.JPG

Ջերմային վերլուծություն, ջերմային անալիզ, տաքացնելիս և սառեցնելիս նյութում տեղի ունեցող փոխարկումների վերլուծություն, որն իրականացվում է թերմոդինամիկորեն հավասարակշռված պայմաններում ֆազային անցումների ջերմաստիճանները որոշելու միջոցով։

Ջերմային վերլուծություն հայտնաբերում է ջերմության անջատմամբ (օրինակ՝ հեղուկի բյուրեղացում) կամ կլանմամբ (օրինակ՝ ջերմային քայքայում, հալում) ընթացող երևույթները, փորձնական եղանակներով որոշում այդ փոխարկումների ջերմաստիճանները, երբեմն նաե՝ անջատված կամ կլանված ջերմությունների հարաբերական քանակությունները։ Հետազոտվող նյութը սահոէն տաքացնում կամ սառեցնում են (երբեմն՝ հաստատուն արագությամբ) և այդ ընթացքում ընդհատումներով կամ անընդհատ որոշում նրա ջերմաստիճանը։

Ստանում են ջերմաստիճանի ժամանակ կախումը ցույց տվող կորեր՝ թերմոգրամներ, որոնց վրա ջերմային փոխարկումներին համապատասխանում են դադարներ (ժամանակի առանցքին զուգահեռ հատվածներ) կամ բեկումներ։ Նմուշի ջերմաստիճանը չավւում են ջերմաէլեկտրական, իսկ 2000-25000C-ից բարձր՝ օպտիկական ջերմաչափերի օգնությամբ։ Ջերմաստիճանի փոփոխությունը ժամանակի ընթացքում սովորաբար գրանցում են ավտոմատ սարքերի միջոցով։ Առավել տարածված է Ն․ Ս․ Կուռնակովի պիրոմետրը, որը ջերմաստիճանը գրանցում է հավասարաչափ շարժվող լուսանկարչական թղթի վրա։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործում են նաև ավտոմատ գրանցող միլիվոլտմետրեր և պոտենցիոմետրեր։ Ջերմաստիճանի չափազանց արագ փոփոխության (հարյուրավոր աստ/վրկ) դեպքում օգտագործում են օսցիլոգրաֆներ։ Դիֆերենցիալ ջերմային վերլուծություն ժամանակ գրանցում են հետազոտվող նմուշի և փոխարկման չենթարկվող նյութի՝ էտալոնի ջերմաստիճանների տարբերության կախումը ժամանակից կամ ջերմաստիճանից։ Այդ եղանակը խիստ զգայուն է և թույլ է տալիս հետազոտել փոքր քանակներով (միլիգրամի մասեր) նմուշներ, հայտնաբերել չափազանց փոքր ջերմաէֆեկտով ընթացող փոխարկումներ։

Տարբեր բաղադրություններ ունեցող նմուշների ջերմային վերլուծություն հնարավորություն է տալիս կառուցել տվյալ համակարգի վիճակի դիագրամը, որը նկարագրում է համակարգում տեղի ունեցող ջերմաստիճանից և բաղադրությունից կախված բոլոր փոխարկումները՝ ֆազային անցումները պինդ վիճակում հալվելը, բյուրեղների առաջացումը, քիմիական միացությունների գոյությունը, բաղադրությունը, պինդ լուծույթների առաջացումը, համասեռության սահմանները են։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png