Jump to content

Ջերմային միավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմային միավորներ, ջերմային մեծությունների (ջերմաստիճան, ջերմության քանակ, ջերմունակություն և այլն) չափման միավորներ։

Թերմոդինամիկական ջերմաստիճանի միավորը կելվինն է, որը Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներից է (տես նաև ջերմաստիճանային ցուցնակներ)։ Այդ համակարգում օգտագործվող ածանցյալ ջերմային միավորները բերված են աղյուսակում։

Ջերմային մեծությունների կարևորագույն ածանցյալ միավորները միավորների միջազգային համակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄեծությունՄիավորի անվանումՆշանակում
Ջերմաստիճանային գործակից (գծային ընդարձակման, ծավալային ընդարձակման, ճնշման)մինուս առաջին աստիճանի կելվինK−1
Ջերմության քանակ, էնթալպիա, իզոխոր-իզոթերմ պոտենցիալ, փուլային անցման ջերմություն, քիմիական ռեակցիայի ջերմությունջոուլՋ
Ջերմության տեսակարար քանակ, տեսակարար էնթալպիա, տեսակարար իզոխոր-իզոթերմ պոտենցիալ, տեսակարար իզոբար-իզոթերմ պոտենցիալ, փուլային անցման տեսակարար ջերմություն, քիմիական ռեակցիայի տեսակարար ջերմություն, վառելիքի այրման տեսակարար ջերմությունջոուլը բաժանած կիլոգրամիՋ/կգ
Համակարգի ջերմունակություն, համակարգի էնտրոպիաջոուլը բաժանած կելվինիՋ/Կ
Տեսակարար ջերմունակություն, տեսակարար էնտրոպիա, տեսակարար գազային հաստատունջոուլը բաժանած կիլոգրամ-կելվինիՋ/(կգ·Կ)
Ջերմային հոսք (ջերմային և սառնարար հզորություն)վատտվտ
Ջերմային խոսքի խտություն՝ մակերևութային, ծավալային (տարածական)վատտը բաժանած քառակուսի մետրի, վատտը բաժանած խորանարդ մետրիվտ/մ2, վտ/մ3
Ջերմափոխանակության գործակից, ջերմափոխանցման գործակիցվատտը բաժանած քառակուսի-մետր կելվինիվտ/(մ2·Կ)
Ջերմահաղորդականությունվատտը բաժանած մետր-կելվինիվտ/(մ·Կ)
Ջերմաստիճանահաղորդականությունքառակուսի մետրը բաժանած վայրկյանիմ2
Ջերմային դիմադրությունքառակուսի մետր-կելվինը բաժանած վատտի2·Կ)/վտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 499