Ջերմաղբյուր (Քարվաճառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ջերմաղբյուր
Տեսարան գյուղից
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան[[Շահումյանի շրջան]]
Ժամային գոտիUTC+4
Ջերմաղբյուր (Քարվաճառ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ջերմաղբյուր (Քարվաճառ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ջերմաղբյուրը լքված գյուղատեղի է Արցախի Շահումյանի շրջանում, համանուն գետի ափին։ Գյուղը գտնվում է Նոր Վերինշեն գյուղից 4-5 կիլոմետր հյուսիս-արևմուտք, իսկ շրջկենտրոն` Քարվաճառից 11-12 կիկոմետր հյուսիս-արևելք։ Գյուղից 1,5 կմ դեպի հարավ-արևելք գտնվում է լքված Եղցի (Եղցաշեն) գյուղը, որտեղ կա 17-րդ դարի կիսավեր եկեղեցի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրտու գետի ձախ վտակներից մեկի ափին, դեպի Ռմբոստյան լեռանցք տանող ճանապարհին գտնվում է Ջերմաղբյուր գյուղատեղին, որը հայտնի է նաև թուրքերեն՝ Իսթիբուլաղ (տաք աղբյուր) անունով։ Ջերմաղբյուր-Իսթիբուլաղից 1,5 կիլոմետր հարավ-արևելք նույն վտակի ափին գտնվում է մի գյուղատեղի` Եղցաշեն (թուրքերեն՝ Քիլիսա) անվանումով։ Այստեղ մինչև հիմա կանգուն է XVII դարում կառուցված միանավ մի եկեղեցի, որի արտաքին չափերն են 14,15x7, 80 մետր[1]։ Մուտքի մոտ կան խաչքարեր։ Եկեղեցու մոտ կա մի տապանաքար, որի վրա կա արձանագրություն։ Այս եկեղեցին և խաչքարերը ադրբեջանական ուսումնասիրողները փորձել են ներկայացնել որպես աղվանական[2]։

Պատմական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին այստեղ կային Միշնի և Ներքին (Աշաղը) Խաչ անուններով գյուղեր, որոնք գտնվել են Ջերմաղբյուրի մերձակայքում։ Առաջին գյուղն իր անունը ստացել է Լաչինի շրջանի համանուն գյուղից գաղթած և այդտեղ հաստատված քրդերից, իսկ մյուսը` այնտեղ պահպանված խաչքարերից, որոնցից միայն մեկն է հաջողվել գտնել։ Այդ խաչքարը գտնվում է Ներքին Խաչ գյուղից 1 կիլոմետր հարավ-արևելք, ծովի մակարդակից 1711 մետր բարձրությամբ բլրի գագաթին։ Խաչքարը ոչ ամբողջական է։ Խաչքարի չափերն են 155x78x17 սանտիմետր։ Նույն վտակի ձախ ափին են գտնվել Գյոյդա և Աղդաշ գյուղերը, իսկ Տրտուի հովտով ավելի ներքև՝ Ալչայի, Սարիդաշ, Քենդյերի, Քյավշան, Գյունեփայա, Նադիրխանլի, Ղուզեչիրքին, Սնըխքիլիսա, Բաշքյանդ, Միլլի, և գետափնյա Չայքյանդ ու Ղլըչլի գյուղերը` Տրտուի ափին։ Հայոց գերեզմանատան և եկեղեցու հետքեր գտել են միայն Չայքյանդ գյուղում։ Այստեղ մի քանի բնակելի տների և հացի փռի շենքի պատերի մեջ իրար միացված են ավերված գերեզմանատան կոտրատված գերեզմանաքարեր և եկեղեցու խաչազարդ քարեր։ Փռի պատի մեջից հանվել է եկեղեցու երեսպատի խաչազարդ քար և արցախյան ազատամարտիկների ձեռքով այն տեղափոխվել է Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղ։ Այնտեղ պահպանվածներից ոչ մեկի վրա արձանագրություն չի եղել, բայց ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների դրանք XII-XIV դարերի կառույցներ են։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «Էլմ վե հայաթ», 1987, N3, էջ 20-21