Jump to content

Ջերի Սփրինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերի Սփրինգեր
անգլ.՝ Jerry Springer
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1944(1944-02-13)[1][2][3]
ԾննդավայրHighgate, Հարինգի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էապրիլի 27, 2023(2023-04-27)[5][6][7] (79 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[6][7][5]
ԳերեզմանMemorial Park Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունForest Hills High School?, Tulane University School of Liberal Arts? (1965)[8] և Northwestern University Pritzker School of Law? (1968)[8]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, լրագրող, դերասան, հաղորդավար և հաղորդավար
ԱշխատատուFrost Brown Todd?, WTUL?, City of Cincinnati?, WEBN?, WLWT? և WMAQ-TV?[9]
Ծնողներհայր՝ Richard Springer?, մայր՝ Margot Springer?
Զբաղեցրած պաշտոններCincinnati City Council member?, Cincinnati City Council member? և Mayor of Cincinnati, Ohio?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
🌐
 Jerry Springer Վիքիպահեստում

Ջերալդ Նորման Սփրինգեր (անգլ.՝ Jerry Springer, փետրվարի 13, 1944(1944-02-13)[1][2][3], Highgate, Հարինգի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - ապրիլի 27, 2023(2023-04-27)[5][6][7], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[6][7][5]), բրիտանա-ամերիկյան հեռուստամեկնաբան, հեռուստահաղորդավար և քաղաքական գործիչ[10]։ Առավել հայտնի է դարձել 1991-2018 թվականներին «Ջերի Սփրինգեր» սկանդալային թոք-շոուն վարելու շնորհիվ։ Սփրինգերը ճանաչվել է «Trash TV» հիմնադիրներից մեկը. նրա հեղինակային շոուն 1990-ականներին վերածվել է «առևտրային մեծ հաջողության և մշակութային ֆենոմենի»[11]։

Ծնվելով Լոնդոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Հոլոքոստից փախած հրեա փախստականների ընտանիքում, Սփրինգերը մեծացել է Նյու Յորքի Քուինս թաղամասում։ Ավարտել է Նորթվեսթերն համալսարանի Իրավաբանական դպրոցը, ստացել փաստաբանի որակավորում և քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավվել է 1968 թվականին՝ Ռոբերտ Քենեդիի նախընտրական արշավի ժամանակ։ Լինելով Ցինցինաթիի քաղաքային խորհրդի անդամ՝ Սփրինգերը 1977-1978 թվականներին զբաղեցրել է Սինսինաթիի 56-րդ քաղաքապետի պաշտոնը։ Այնուհետև աշխատել է որպես տեղական նորությունների հաղորդավար Ցինցինատիում, որտեղ հեռուստատեսային մեկնաբանությունների համար արժանացել է «Էմմի» տասը տարածաշրջանային մրցանակի։

2005-2006 թվականներին Սփրինգերը վարել է «Սփրինգերը ռադիոյով» լիբերալ թոք-շոուն Սինսինաթիի WCKY-AM ռադիոկայանով։ Եղել է «Ամերիկան փնտրում է տաղանդներ» հեռուստատեսային նախագծի հաղորդավարը 2007-2008 թվականներին, իսկ 2019-2022 թվականներին վարել է «Դատավոր Ջերին» դատական հեռուստաշոուն։ 2015-2022 թվականներին վարել է նաև «Ջերի Սփրինգերի փոդքասթը»։ Հեռուստատեսային կարիերան ավարտելուց մեկ տարի անց՝ 2023 թվականի ապրիլի 27-ին, 79 տարեկան հասակում Սփրինգերը մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից[12][13]։

Ջերալդ Նորման Սփրինգերը ծնվել է 1944 թվականի փետրվարի 13-ին Լոնդոնի մետրոպոլիտենի «Հայգեյթ» կայարանում, երբ այն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է որպես ապաստարան գերմանական ռմբակոծություններից[14][15][16]։ Սփրինգերն իր կյանքի առաջին տարիներն անցկացրել է Իսթ Ֆինչլիի Չանդոս Ռոուդ փողոցում[17]։ Նրա ծնողները՝ Մարգոն (օրիորդական ազգանունը՝Կալման, բանկի աշխատակցուհի) և Ռիչարդ Սփրինգերը (կոշիկի խանութի տեր), հրեա փախստականներ են եղել, որոնք փախել են Պրուսիայի Լանդսբերգ ան դեր Վարտե քաղաքից (ներկայիս Լեհաստանի Գոժուվ Վելկոպոլսկի քաղաք)[18][19]։

Նրա մորական տատը՝ Մարի Կալմանը, սպանվել է Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի Խելմնո բնաջնջման ճամբարի գազային խցիկ-մեքենայում[17]։ Հորական տատը՝ Զելմա Սփրինգերը (օրիորդական ազգանունը՝ Էլկելես), մահացել է Գերմանիայի կողմից օկուպացված Չեխոսլովակիայի Տերեզիենշտադտ կոնցենտրացիոն ճամբարի հիվանդանոցում[17]։ Զելմա Սփրինգերի եղբայրը՝ Հերման Էլկելեսը, Բեռլինի հայտնի բժիշկներից է եղել, որը նույնպես մահացել է Տերեզիենշտադտի կոնցենտրացիոն ճամբարում[20]։

1948 թվականի հունվարին, երբ Սփրինգերը չորս տարեկան է եղել, նրա ընտանիքը գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և հաստատվել Նյու Յորքի Քուինս վարչական շրջանի Քյու Գարդենս թաղամասում։ Հաճախել է հարևանությամբ գտնվող «Ֆորեսթ Հիլս» ավագ դպրոցը։ Ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ նրա ամենավաղ հիշողություններից մեկը եղել է 16 տարեկանում հեռուստացույցով Դեմոկրատական կուսակցության 1960 թվականի ազգային համագումարը դիտելը, որտեղ տեսել է այն ժամանակվա սենատոր Ջոն Քենեդիին և տպավորվել նրանով[21][22]։

1965 թվականին Սփրինգերը Թուլեյնի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան՝ քաղաքագիտություն մասնագիտությամբ[23]։ 1968 թվականին իրավագիտության բժշկի աստիճան է ստացել Նորթվեսթերն համալսարանի Փրիցկերի իրավաբանական դպրոցում[19][24]։

Քենեդիի քարոզարշավը և իրավաբանական կարիերայի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Սփրինգերն աշխատել է որպես քաղաքական քարոզարշավի խորհրդական դեմոկրատ Ռոբերտ Ֆ. Քենեդիի մոտ[24]: Քենեդիի սպանությունից հետո սկսել է իրավաբանական գործունեություն ծավալել Ցինցինատիի «Frost & Jacobs» իրավաբանական ընկերությունում (այժմ՝ «Frost Brown Todd»)[25][26]:

1973-1985 թվականներին Սփրինգերը եղել է «Grinker, Sudman & Springer» իրավաբանական ընկերության գործընկերը՝ NBA-ի նախկին գործակալ Ռոնի Գրինկերի (մահացել է 1997 թ.) և Օհայո նահանգի Բաթլեր շրջանի ներկայիս մագիստրատ-դատավոր Հարի Սուդմանի հետ միասին[27][28]:

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Սփրինգերն առաջադրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում: Նրան չի հաջողվել հաղթել գործող հանրապետական Դոնալդ Դ. Քլենսիին, այնուամենայնիվ, ավանդաբար հանրապետական ընտրատարածքում Սփրինգերը ստացել է ձայների 45%-ը: Նախկինում գլխավորել է ընտրական տարիքը իջեցնելու նախաձեռնությունը, այդ թվում՝ ցուցմունք է տվել Սենատի դատական հանձնաժողովի առջև՝ ի պաշտպանություն Սահմանադրության 26-րդ փոփոխության վավերացման: Իր թեկնածության մասին հայտարարելուց երեք օր անց Սփրինգերը, ով այդ ժամանակ նաև բանակի պահեստազորային է եղել, կանչվել է գործող ծառայության և տեղակայվել Ֆորտ Նոքսում: Զորացրվելուց հետո վերսկսել է իր նախընտրական քարոզարշավը[29]:

1971 թվականին Սփրինգերն ընտրվել է Ցինցինատիի քաղաքային խորհրդի կազմում[24]: 1974 թվականի ապրիլի 29-ին հրաժարական է տվել խորհրդից՝ մարմնավաճառի ծառայություններից օգտվելն ընդունելուց հետո[24][30]: 1975 թվականին կրկին առաջադրվել է այդ պաշտոնի համար և հաղթել է համոզիչ առավելությամբ[31][32]: Սփրինգերը վերընտրվել է 1977 և 1979 թվականներին[33]: Համարվել է «գոնզո» տիպի քաղաքական գործիչ՝ աչքի ընկնելով այնպիսի քայլերով, ինչպիսիք են բանտում մեկ գիշեր անցկացնելը և ավտոբուս վարելը, երբ քաղաքն իր տնօրինության տակ է վերցրել ավտոբուսային փոխադրումները[34]: 1977 թվականին Ցինցինաթիի քաղաքային խորհուրդը Սփրինգերին ընտրել է քաղաքապետի պաշտոնում՝ մեկ տարի ժամկետով[24]:

1981 թվականին Սփրինգերը հեռացել է Քաղաքային խորհրդում իր զբաղեցրած պաշտոնից[35], որպեսզի կենտրոնանա Օհայոյի նահանգապետի պաշտոնի համար պայքարի վրա՝ ձգտելով ստանալ Դեմոկրատական կուսակցության առաջադրումը 1982 թվականի ընտրություններում: Սփրինգերի քարոզարշավի հեռուստատեսային գովազդներում հղում է արվել մարմնավաճառին վճարելու համար չեկ օգտագործելու փաստին՝ նշելով, որ չի վախենում ճշմարտությունից, «նույնիսկ եթե դա ցավեցնում է»[36][37]: Նրան չի հաջողվել ստանալ Դեմոկրատական կուսակցության առաջադրումը (զբաղեցրել է երրորդ տեղը՝ զգալիորեն զիջելով նախկին փոխնահանգապետ Ռիչարդ Ֆ. Սելեստեին և Օհայոյի գլխավոր դատախազ Ուիլյամ Ջ. Բրաունին), և նրա քաղաքական կարիերան սառեցվել է[38]: 1980-ականների վերջին մեծ դեր է ունեցել Ցինցինատիի պատմական «Union Terminal» երկաթուղային կայարանի պահպանման գործում[38]:

Սփրինգերը դիտարկել է 2000[39] և 2004 թվականներին[40] ԱՄՆ Սենատի ընտրություններում առաջադրվելու տարբերակը, սակայն հրաժարվել է «Ջերի Սփրինգեր շոուի» հետ կապված բացասական ասոցիացիաների պատճառով[41]: Նաև դիտարկել է 2018 թվականին Օհայոյի նահանգապետի ընտրություններին մասնակցելու հարցը, սակայն որոշել է չառաջադրվել՝ տարիքի պատճառով[42]: Քաղաքականությունից հեռանալուց հետո անգամ եղել է Համիլթոն շրջանի Դեմոկրատական կուսակցության ամենախոշոր նվիրատուն 1993-ից 2018 թվականներին[34]: 2016 թվականին Սփրինգերն իր աջակցությունն է հայտնել Հիլարի Քլինթոնին ԱՄՆ նախագահական ընտրություններում[43]:

Հեռուստատեսային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփրինգերն աշխատանքի է ընդունվել որպես քաղաքական լրագրող և մեկնաբան Ցինցինատիի NBC-ի տեղական մասնաճյուղում՝ WLWT հեռուստաընկերությունում, որն այդ ժամանակ ունեցել է ամենացածր վարկանիշով լրատվական ծրագիրը: Ավելի ուշ, նշանակվելով գլխավոր լրատվական հաղորդավար և պատասխանատու խմբագիր, ցանկացել է ունենալ հեռուստատեսային ֆիրմային արտահայտություն՝ այլ հայտնի լրագրողների օրինակով[44]։ WLWT-ի մի քանի այլ աշխատակիցների օգնությամբ ստեղծել է իր այցեքարտային արտահայտությունը. «Հոգ տարեք ձեր և միմյանց մասին»։ Երկու տարվա ընթացքում դարձել է Ցինցինատիի թիվ մեկ լրատվական հաղորդավարը՝ իր գործընկեր Նորմա Ռաշիդի հետ միասին։

Հինգ տարի շարունակ եղել է քաղաքի ամենահանրահայտ լրատվական հաղորդավարը[24]՝ իր երեկոյան մեկնաբանությունների համար արժանանալով տասը տեղական «Էմմի» մրցանակի, որոնք հաճախ երգիծանքի են ենթարկվել Ցինցինատիի ռադիոյի հայտնի դեմք Գերի Բըրբենքի կողմից։ Այդ մեկնաբանություններն ի վերջո դարձել են նրա «Վերջին միտքը» «Ջերի Սփրինգեր» շոուում։ Սփրինգերը որպես մեկնաբան WLWT-ում մնացել է մինչև 1993 թվականի հունվարը։ Այդ ընթացքում նա բնակվել է Օհայո նահանգի Լավլենդ քաղաքում[45]։

1997 թվականին Չիկագոյում գործող և NBC-ին պատկանող WMAQ-TV հեռուստակայանը Սփրինգերին հրավիրել է աշխատելու որպես լրատվական մեկնաբան։ Այնուամենայնիվ, այս որոշումը հեռուստադիտողների շրջանում ժողովրդականություն չի վայելել, քանի որ Սփրինգերի հակասական թոք-շոուի պատճառով այն հանգեցրել է երկարամյա լրատվական հաղորդավարներ Ռոն Մեյգերսի և Քերոլ Մարինի հրաժարականին։ Ընդամենը երկու մեկնաբանությամբ հանդես գալուց հետո Սփրինգերը հրաժարական է տվել մեկնաբանի պաշտոնից[46][47]։

Ջերի Սփրինգեր (1991–2018)

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջերի Սփրինգեր» թոք-շոուի դեբյուտը կայացել է 1991 թվականի սեպտեմբերի 30-ին[48]: Սկզբում այն եղել է քաղաքական ուղղվածություն ունեցող հաղորդում՝ հանդիսանալով Սփրինգերի մեկնաբանությունների ավելի ընդարձակ տարբերակը: Հաղորդման հյուրերի թվում եղել են Օլիվեր Նորթը և Ջեսսի Ջեքսոնը, իսկ քննարկվող թեմաներն ընդգրկել են անօթևանությունն ու զենքի շրջանառության քաղաքականությունը[49][50][51]:

1994 թվականի սկզբին Սփրինգերը և նրա նոր պրոդյուսեր Ռիչարդ Դոմինիկը ձևափոխել են հաղորդման ձևաչափը՝ ավելի բարձր վարկանիշներ ապահովելու համար: Շոուն մեծ հաջողություն է գրանցել, երբ սկսել է կողմնորոշվել դեպի դեղին մամուլին բնորոշ սենսացիոնալիզմը[52]: Հյուրերը սովորական մարդիկ են եղել, որոնք հեռուստատեսային տաղավարում առերեսվել են կողակցի կամ ընտանիքի անդամի դավաճանությանը, հոմոսեքսուալությանը, տրանսսեքսուալությանը, մարմնավաճառությանը, տրանսվեստիտիզմին, ատելության խմբերի անդամակցությանը կամ այլ հակասական իրավիճակների[52]: Այդ առերեսումները հաճախ ուղեկցվել են նախապես բեմադրված աղաղակներով կամ բռնությամբ: Հաղորդումը ստացել է բարձր վարկանիշներ և արժանացել մեծ ուշադրության: Մինչև 1998 թվականը այն բազմաթիվ քաղաքներում գերազանցել է «Օպրա Ուինֆրիի շոուն»՝ հասնելով շուրջ 8 միլիոն հանդիսատեսի[53]:

2002 թվականի հուլիսի 10-ին հյուրերից Նենսի Քեմփբել-Պանիցի որդիները (ում սպանել էր նախկին ամուսինը՝ 2000 թվականի մայիսին նրա ընկերուհու հետ թողարկմանը մասնակցելուց հետո) հայց են ներկայացրել Ֆլորիդայի Սարասոտա շրջանի դատարան՝ ընդդեմ Սփրինգերի, նրա պրոդյուսերների և տարածողի՝ պնդելով, որ նա ստեղծել է «մթնոլորտ, որը հանգեցրել է սպանության»[54]: Ի վերջո, Քեմփբել-Պանիցի ժառանգները հրաժարվել են Ջերի Սփրինգերի և շոուի դեմ ուղղված բոլոր ֆինանսական պահանջներից, իսկ շոուի կողմը համաձայնել է չեղարկել իր հակընդդեմ պահանջները[55]:

Բրիտանական «Jerry Springer: The Opera» մյուզիքլը ներշնչվել է նրանից և նրա թոք-շոուից: Նյու Յորքի «Քարնեգի հոլում» ներկայացման ժամանակ նրա կերպարը մարմնավորել է Հարվի Քեյթելը: Ներկայացումը Լոնդոնի Վեստ Էնդում ցուցադրվելու ընթացքում արժանացել է «Օլիվիե» չորս մրցանակի[56]:

2005 թվականին Բրիտանիայի ITV ցանցով հեռարձակվել է շոուի բրիտանական տարբերակը՝ «The Springer Show» վերնագրով: Ամերիկյան տարբերակի համեմատ ավելի զսպված և ինքնահեգնական այս շոուն վարկանիշներով հինգ անգամ գերազանցել է իր մրցակից «Տրիշա Գոդարդ» թոք-շոուին[57]:

2007 թվականի ապրիլին կայացել է VH1-ի «The Springer Hustle» իրապատում-սերիալի պրեմիերան, որը ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվում «Ջերի Սփրինգեր» հաղորդումը[58]:

2015 թվականի ապրիլին Սփրինգերը իր JerrySpringer.com կայքում թողարկել է «The Jerry Springer Podcast» փոդքասթը[59]: Ավելի ուշ համագործակցել է Westwood One-ի հետ՝ փոդքասթը հեռարձակելու համար[60]: Այն հեռարձակվել է նաև Մեծ Բրիտանիայում Talkradio-ով՝ կիրակի օրերին, կեսգիշերին: Սփրինգերը դարձել է ամերիկացի թոք-շոուների երկրորդ հաղորդավարը (Քոնան Օ'Բրայենից հետո), ով այցելել է Կուբա «The Jerry Springer Podcast»-ի շրջանակներում[61]: Փոդքասթն ավարտվել է 2022 թվականին[62]:

2018 թվականի հուլիսի 26-ին, 27 եթերաշրջանից հետո, «Ջերի Սփրինգեր»-ը հեռարձակել է իր եզրափակիչ թողարկումը, որից հետո՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ից, The CW հեռուստաալիքով սկսել են ցուցադրվել հաղորդման կրկնությունները[63]:

Դատավոր Ջերին (2019–2022)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 9-ին Սփրինգերի մասնակցությամբ կայացել է «Դատավոր Ջերին» դատական նոր շոուի դեբյուտը[64]: Այս հաղորդումը նրան հնարավորություն է տվել վարելու ավելի «հասուն» նախագիծ և կիրառելու իր իրավաբանական կրթությունը[65]: 2022 թվականի մարտի 9-ին, երեք եթերաշրջանից հետո, սերիալը չեղարկվել է, իսկ դրա եզրափակիչ թողարկումը հեռարձակվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին[66]:

Այլ նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփրինգերը «NBC» հեռուստաալիքով վարել է «Ամերիկան փնտրում է տաղանդներ» նախագծի երկրորդ և երրորդ եթերաշրջանները՝ փոխարինելով Ռեջիս Ֆիլբինին[67], որից հետո հեռացել է՝ այլ նախագծերի վրա կենտրոնանալու համար, և նրան փոխարինել է Նիք Քենոնը[68]:

2005 թվականի հունվարի 17-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 5-ը Սփրինգերը վարել է «Springer on the Radio» ազատական թոք-շոուն Ցինցինատիի WCKY-AM ռադիոկայանով: Հաղորդումն իրականացրել է Օհայո նահանգի Քենվուդ քաղաքում գտնվող «Clear Channel» ստուդիայից՝ երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին, իսկ Չիկագոյից (որտեղ այդ ժամանակ նկարահանվում էր նրա հեռուստաշոուն)՝ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին[69]: «Air America Radio»-ն հեռարձակել է ծրագիրը դրա գոյության մեծ մասի ընթացքում: 2007 թվականին Սփրինգերը նաև էպիզոդիկ դերով հանդես է եկել «George Lopez Show»-ի մի քանի սերիաներում:

Նա վարել է «Միսս Աշխարհ» մրցույթը 2000[70] և 2001 թվականներին[71], ինչպես նաև «Միսս Տիեզերք 2008»-ը[72]: 2010 թվականի փետրվարի 15-ին Այովա նահանգի Դե Մոյն քաղաքի «Wells Fargo Arena»-ում նա եղել է նաև «WWE Raw»-ի հյուր-հաղորդավարը: Բացի այդ, Սփրինգերը վարել է «The Price Is Right Live!» շոուն:

2010-ից 2015 թվականներին Սփրինգերը վարել է «Baggage» կոչվող ժամադրությունների խաղ-շոուն, որը հեռարձակվել է «GSN» ալիքով[73]:

2012 թվականի հուլիսին վարել է «Price is Right Live!» շոուն Վանկուվերի Boulevard Կազինոյում[74]: 2018 թվականին նույն շոուն վարել է Jack Cincinnati Կազինոյում[75]:

2014 թվականի հունվարից Սփրինգերը վարել է «Investigation Discovery» ալիքի «Tabloid» շոուաշարը[76]:

2014 թվականի ապրիլի 25-ին վարել է «The Adam Carolla Show»-ն՝ փոխարինելով Ադամ Քարոլային[77]։

2014 թվականի սեպտեմբերի 8-ին Սփրինգերը որպես հյուր-հաղորդավար հանդես է եկել «WWE Raw»-ի 22-րդ եթերաշրջանի մեկնարկային թողարկմանը՝ փորձելով հաշտեցնել Բելլա քույրերին[78]:

2015 թվականին Սփրինգերը վարել է «Jerry Springer Presents WWE Too Hot For TV» հաղորդումը «WWE Network» հարթակում[79]:

Սփրինգերը 2011 թվականի հունվարին։

Մեծ Բրիտանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ նրա ամերիկյան թոք-շոուն մի քանի տարի ցուցադրվել է Սփրինգերի ծննդավայր Մեծ Բրիտանիայում, «ITV»-ն առաջարկով դիմել է Սփրինգերին: Նա 1999 թվականի մարտին[80][81], իսկ այնուհետև 2000 թվականին ժամանակավորապես Ջուդի Ֆիննիգանի հետ համատեղ վարել է «This Morning» հաղորդումը: 1999 թվականի ամռանը «ITV»-ն նկարահանել է «Jerry Springer UK» բրիտանական տարբերակի 12 սերիա, որոնք նկարահանվել են նույն ստուդիաներում, ինչ նրա ամերիկյան շոուն[82]:

1999 թվականի սեպտեմբերին Սփրինգերը «ITV»-ի համար նկարահանել է Դեյվիդ Լեթերմանի ոճով թոք-շոուի պիլոտային թողարկումը, որը կոչվել է «Jerry Springer on Sunday»: Հաղորդումն արժանացել է դրական արձագանքների և բարձր վարկանիշների. ևս չորս սերիա պատվիրվել է 2000 թվականի մայիսին հեռարձակվելու համար[83]: 2000 թվականի մայիսին և հունիսին հեռարձակվել է հինգ թողարկում՝ «Springer» անվան ներքո[84]:

Շոուն հետագայում ձեռք է բերել «Channel 5»-ը և վերանվանել «Late Night with Jerry Springer»: 2000 և 2001 թվականներին նկարահանվել է երկու եթերաշրջան՝ 16 սերիայով[85]: 2001 թվականին «Channel 5»-ում աշխատելու ընթացքում եղել է «Greed» խաղի բրիտանական տարբերակի հաղորդավարը[86] և «The Wright Stuff» հաղորդման փոխարինող հաղորդավարը: 2006 թվականի ապրիլի 16-ին Սփրինգերը եղել է Channel 4-ի «The Friday Night Project» շոուի 3-րդ եթերաշրջանի մեկնարկային թողարկման հյուր-հաղորդավարը, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 12-ին վարել է «Have I Got News for You» հաղորդումը: 2007 թվականին պայմանագիր է ստորագրել «Nada más que la verdad»-ի բրիտանական տարբերակը՝ «Nothing But the Truth»-ը վարելու համար[87]:

Սփրինգերը լուսաբանել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները «ITV»-ի «Good Morning Britain» հաղորդման համար[88]:

2016, 2017 և 2018 թվականներին որպես հյուր-հաղորդավար վարել է «BBC One»-ի «The One Show» վաղ երեկոյան թոք-շոուի երեք թողարկումները հեռուստահաղորդավար Ալեքս Ջոնսի հետ[89][90][91]:

Դերասանական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփրինգերը հայտնվել է «Ամուսնացած... երեխաների հետ» հեռուստասերիալի դրվագներից մեկում՝ որպես «Տղամարդկային ֆեմինիստ» թոք-շոուի հաղորդավար, որտեղ պաշտպանել է կանանց՝ տղամարդկանց բոուլինգի երեկոն ստանալու և ի վերջո բոուլինգի սրահը իրենց ձեռքը վերցնելու գաղափարը: Էլ Բանդին և նրա ընկերները կապել են Սփրինգերին աթոռին և վերցրել նրա շոուի ղեկավարումը՝ հրավիրելով մերկապարուհու, ով վեր ու վար է ցատկոտել հանդիսատեսի հիացմունքին արժանանալու համար[92][93]:

1998 թվականի «Ռինգմաստեր» ֆիլմում Սփրինգերը մարմնավորել է հիմնականում իրենից ներշնչված թոք-շոուի հաղորդավարի՝ «Ջերի Ֆարելի» անունով[94]: «Ռինգմաստեր»-ը ներկայացնում է Սփրինգերի հաղորդմանը նմանվող շոուի կուլիսային կյանքը և այնտեղ մասնակցելու ցանկություն ունեցող հյուրերին։: Նույն թվականին Սփրինգերը թողարկել է նաև իր ինքնակենսագրական գիրքը՝ «Ռինգմաստեր» վերնագրով: Նա կատակել է. «Ես տարեկան միայն մեկ վերնագիր կարող եմ մտածել»[94]:

Չորս տարի անց հայտնվել է Բրեդ Փեյսլիի «I'm Gonna Miss Her (The Fishin' Song)» տեսահոլովակում, որտեղ հաղորդավարը փորձում է դադարեցնել կռիվը ձկնորսություն սիրող տղամարդկանց և այն չսիրող կանանց միջև: Սպրինգերի հատվածը կոչվել է «Ամուսինս ինձ լքել է ձկան պատճառով»: Երգը 2002 թվականի հուլիսին գլխավորել է քանթրի երաժշտության հիթ-շքերթը, իսկ երեք ամիս անց արժանացել է CMA-ի «Տարվա տեսահոլովակ» մրցանակին[95]:

2004 թվականին խաղացել է ԱՄՆ նախագահի դերը Դոլֆ Լունդգրենի բեմադրած «Պաշտպանը» ֆիլմում[96]:

2012 թվականի հունիսին կարճ ժամանակով հանդես է եկել Լոնդոնի Քեմբրիջ թատրոնում անցկացվող «Չիկագո» մյուզիքլում՝ Բիլի Ֆլինի դերում՝ խաղալով Իֆա Մալհոլանդի և Լի Ցիմերմանի հետ միասին:

Էպիզոդիկ դերով (կամեո) հայտնվել է Նեթֆլիքսի «Հեփի» շոուի 2-րդ դրվագում՝ մարմնավորելով ինքն իրեն[97]:

1996 թվականին հայտնվել է «Ռոզաննա» հեռուստասերիալի իններորդ եթերաշրջանի դրվագներից մեկում և «Գաղտնի նյութեր» սերիալի «Պոստմոդեռն Պրոմեթևս» դրվագում[98]:

1997 թվականին Սպրինգերը հայտնվել է «Սթիվ Հարվիի շոուն» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի դրվագներից մեկում՝ մարմնավորելով ինքն իրեն, որը օդանավակայանում սպասում է Հարվիի կերպարի և նրա ուսանողների կողքին:

1998 թվականին հնչյունավորել է իր մուլտիպլիկացիոն տարբերակը «Սիմփսոնները» մուլտսերիալի Հելոուինյան «Treehouse of Horror IX» էպիզոդի «Starship Poopers» հատվածում: Նույն թվականին մարմնավորել է ինքն իրեն «Ուեյանս եղբայրները» սերիալի դրվագներից մեկում[99]:

1999 թվականին իր թոք-շոուով հայտնվել է «Սաբրինա՝ դեռահաս վհուկը» սերիալի երրորդ եթերաշրջանի «Տիկին Կրաֆտ» դրվագում: Նույն թվականին նկարահանվել է «Space Ghost Coast to Coast» սերիալի դրվագներից մեկում: Էպիզոդիկ դերով հայտնվել է «Օսթին Փաուերս․ Լրտեսը, ով ինձ գրավեց» ֆիլմում՝ մարմնավորելով ինքն իրեն իր իսկ շոուի դրվագում, որի հյուրերն էին Դոկտոր Չարիքը և նրա օտարացած որդին՝ Սքոթ Չարիքը[100]:

Հեռուստատեսային ելույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Սփրինգերը որպես հյուր մասնակցել է բրիտանական «Countdown» հեռուստախաղին:, իսկ 2009 թվականի մայիսի 31-ին՝ «The Chris Moyles Show»-ում[101][102]։ 2009 թվականի մայիսի 31-ին եղել է «The Andrew Marr Show»-ի հյուրը[103]:

Նրանից հարցազրույց է վերցրել երգիծաբան Քրիս Մորիսը իր «Blue Jam» սյուրռեալիստական ռադիոշարքում (2-րդ եթերաշրջան, 6-րդ դրվագ): 2004 թվականի հունվարի 23-ին Սփրինգերի մասին պատմող նյութ է ներկայացվել «This American Life» հաղորդաշարի «Leaving the Fold» վերնագրով թողարկման մեջ[10]:

2006 թվականի վերջին Սփրինգերը մասնակցել է «Պարեր աստղերի հետ» նախագծի երրորդ եթերաշրջանին իր պրոֆեսիոնալ պարընկերուհու՝ Քիմ Ջոնսոնի հետ: Սփրինգերի խոսքով՝ նա ցանկացել է մասնակցել շոուին, որպեսզի սովորի վալս պարել իր դստեր՝ Քեյթիի հարսանիքի համար[69][104]: Սպրինգերը և Ջոնսոնը դուրս են մնացել մրցույթից մրցութային յոթերորդ շաբաթում[105]:

2008 թվականի օգոստոսի 27-ին Սփրինգերը հայտնվել է բրիտանական «Ո՞վ ես դու» ծագումնաբանական հաղորդաշարի դրվագներից մեկում[106]: Այդ դրվագում ճանապարհորդել է Լեհաստան, որտեղ պարզել է, որ իր մայրական տատիկին նացիստներն ուղարկել են Խելմնոյի մահվան ճամբար և սպանել: Նրա հայրական տատիկը մահացել է Թերեզիենշտադտի կոնցենտրացիոն ճամբարում (ներկայիս Չեխիայի տարածքում): Իմանալով նրանց մահվան հանգամանքները՝ Սփրինգերը չի կարողացել զսպել արցունքները[107]:

Սփրինգերը որպես հրավիրված ժյուրիի անդամ մասնակցել է «8 Out of 10 Cats» (2014 թ.), «Through the Keyhole» (2015 թ.)[108] և «QI» («Noodles» դրվագ, 2017 թ.) հաղորդումների դրվագներին[109]:

2022 թվականին մասնակցել է «Դիմակահանդես» շոուի ութերորդ եթերաշրջանին՝ «Բզեզ» կերպարով: Նա դուրս է մնացել «Մափեթների երեկո» դրվագում՝ «Ռոբոտ-աղջիկ» կերպարով հանդես եկող Քեթ Գրեհեմի հետ միասին[110][111]:

Այլ նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Սփրինգերը «Fiddle Fish Records» լեյբլում ձայնագրել է «Dr. Talk» ալբոմը, որը հիմնականում բաղկացած է եղել քանթրի ոճի երգերի քավըր տարբերակներից[112]:

2008 թվականի մայիսի 16-ին Սփրինգերը հանդես է եկել Ուեսթվերսթերն համալսարանի Իրավաբանության դպրոցի շրջանավարտների ավարտական ճառով[113]: Թեև շատ ուսանողներ քննադատել են բանախոսի հարցում համալսարանի ընտրությունը, ներկաների մոտ կեսը նրան դիմավորել է հոտնկայս ծափահարություններով, իսկ նրա ելույթի վերաբերյալ արձագանքները հիմնականում եղել են դրական[114]: Ավելի ուշ Սփրինգերը նշել է, որ իր ելույթը վերաբերում էր «էթիկական դատողություններին, որոնք բոլորս ստիպված ենք կայացնել՝ անկախ նրանից, թե որ ոլորտում ենք գործունեություն ծավալում»[115]:

2025 թվականին Նեթֆլիքսը թողարկել է «Ջերի Սփրինգեր․ կռիվներ, տեսախցիկ, գործողություն» վավերագրական ֆիլմաշարը[116]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփրինգերը Միքի Վելթոնի հետ ամուսնացել է 1973 թվականին։ Թեև երբեմն նշվում է, թե նրանք ամուսնալուծվել են 1994-ին, նրա ներկայացուցիչը հայտնել է, որ Սփրինգերի մահվան պահին նրանք դեռևս ամուսնացած են եղել։ Զույգն ունցել է մեկ դուստր՝ Քեթիին, որը ծնվել է 1976 թվականին[117]։ Քեթին ծնվել է առանց քթանցքերի, ինչի պատճառով ծնվելուց անմիջապես հետո վիրահատության է ենթարկվել. նաև եղել է կույր և մի ականջից՝ խուլ։ 2006 թվականին տված հարցազրույցում Քեթին նշել էր, որ, չնայած իր առողջական խնդիրներին, ծնողները մշտապես աջակցել են իրեն և մեծացրել հնարավորինս սովորական միջավայրում։[118]։ 2006 թվականին Սփրինգերը 230,000 դոլար է նվիրաբերել Էվանսթոնի «Փարք» դպրոցին, որտեղ նրա դուստրն աշխատել է որպես ուսուցչի օգնական, որպեսզի աջակցի հաշմանդամություն ունեցող աշակերտների համար «Քեթիի անկյուն» կոչվող բարձր տեխնոլոգիական կենտրոնի կառուցմանը[117]։

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սփրինգերի գերեզմանը՝ Մեմորիալ Փարք գերեզմանատանը։

Սփրինգերը մահացել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում գտնվող իր տանը 2023 թվականի ապրիլի 27-ին՝ 79 տարեկան հասակում[119][120][121][122]։ Ընտանիքի ներկայացուցիչը հայտնել է, որ մահվանից մի քանի ամիս առաջ նրա մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ[123]։

«Ջերի Սփրինգերի շոուի» նախկին թիկնապահ Սթիվ Վիլկոսը հարգանքի տուրք է մատուցել իր գործընկերոջը՝ ասելով. «Հորիցս հետո Ջերին իմ կյանքում ամենաազդեցիկ մարդն է եղել։ Այն ամենը, ինչ այսօր ունեմ, պարտական եմ Ջերիին։ Նա իմ ճանաչած ամենախելացի, ամենաառատաձեռն և ամենաբարի մարդն է եղել։ Ես և կինս անսահման վշտացած ենք։ Մենք նրա կարիքը շատ ենք զգալու»։

Նա հուղարկավորվել է ԱՄՆ Իլինոյս նահանգի Սքոքի քաղաքի «Մեմորիալ Փարք» գերեզմանատանը[124]։

Իր կարիերայի ընթացքում և դրանից հետո Սփրինգերն ու նրա հաղորդումն արագորեն վերածվել են մշակութային ֆենոմենի, ընդ որում՝ մեկնաբանները նրա շոուն համարել են առանցքային «Trash TV» ձևավորման գործում[11]։ Նրա մահից հետո «The Guardian»-ը նշել է, որ Սփրինգերը «փոխել է ամերիկյան հեռուստատեսությունը՝ դեպի լավը և դեպի վատը»[125]։ Չնայած իր հակասական կարիերային՝ նա երկրպագուների մեծ բանակ է ունեցել միլենիալների (1980-90-ականներին ծնվածների) շրջանում, քանի որ նրա շոուն մեծ ժողովրդականություն է վայելել նրանց մանկության տարիներին, ինչի պատճառով «Los Angeles Times»-ը նրան անվանել է «միլենիալների դայակ»[126]։

Մահվան պահին Սփրինգերին վերագրվել է հեռուստատեսային նոր ձևաչափի ստեղծումը, որը խրախուսում էր հյուրերիմիջև հակամարտությունները։ «USA Today»-ը նրան հիշատակել է որպես ոգեշնչման աղբյուր այնպիսի թաբլոիդային թոք-շոուների համար, ինչպիսիք են «Մորի»-ն և «Սթիվ Վիլկոսի շոու»-ն։ «Associated Press» գործակալությունը նշել է, որ Սփրինգերի շոուն «ամերիկյան մշակութային վտարանդի էր՝ աղաղակող դրամայի հոմանիշ»։

Սփրինգերի մահախոսականում «The Irish Times»-ը նշել է, որ Սփրինգերը փոխել է «հեռուստատեսային միջավայրը» «Ջերի Սփրինգերի բանաձևի» միջոցով, որը «պարզունակ էր, նվաստացուցիչ և հանճարեղ»[127]։ «BBC»-ն ընդգծել է, որ Սփրինգերը համաշխարհային լսարանին է ցուցադրել «ամերիկյան հասարակության ծայրահեղական խմբերին» և նրան անվանել է «դարաշրջան ձևավորող հեռուստահաղորդավար»[62]։

Ծանթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 Internet Broadway Database — 2000.
  3. 1 2 Encyclopædia Britannica
  4. 1 2 The Jewish Chronicle, Jewish chronicle — 1841. — ISSN 0021-633X
  5. 1 2 3 4 https://www.bbc.com/news/entertainment-arts-65415348
  6. 1 2 3 4 https://www.tmz.com/2023/04/27/jerry-springer-dead-dies/
  7. 1 2 3 4 https://www.theguardian.com/us-news/2023/apr/27/jerry-springer-talkshow-host-dies-79
  8. 1 2 https://www.nytimes.com/2023/04/27/arts/television/jerry-springer-dead.html
  9. ↑ https://www.nytimes.com/1997/05/09/us/springer-quits-news-show-citing-attacks.html
  10. 1 2 Blumberg, Alex. «Leaving the Fold». This American Life (Radio program). Սերիա 258. Chicago. WBEZ. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  11. 1 2 «Jerry Springer, face of America's most lurid talk show, opened the era of 'trash TV'». NBC News. 2023 թ․ ապրիլի 27. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  12. ↑ «Jerry Springer, controversial daytime talk show host, dies at 79». USA Today. 2023 թ․ ապրիլի 27.
  13. ↑ Smith, Harrison (2023 թ․ ապրիլի 27). «Jerry Springer, whose tabloid talk show became a rowdy hit, dies at 79». The Washington Post. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
  14. ↑ «Jerry Springer». Biography. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  15. ↑ «Index entry». FreeBMD. ONS. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  16. ↑ Nathan, John (2009 թ․ հուլիսի 2). «Interview tube stat: Jerry Springer». Jewish Chronicle Online. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  17. 1 2 3 Mosheim, Tash (2023 թ․ ապրիլի 27). «Former Cincinnati mayor and television star Jerry Springer dies at 79». The Jewish Chronicle. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 29-ին.
  18. ↑ Who do you think you are BBC documentary
  19. 1 2 Sheridan, Patricia (2007 թ․ հունիսի 11). «Patricia Sheridan's Breakfast with Jerry Springer». Pittsburgh Post-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին.
  20. ↑ «Dr. Hermann Elkeles». Holocaust.cz. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  21. ↑ Johnson, Rebecca; Powers, Kathleen (1998 թ․ սեպտեմբեր). «Jerry Springer Under Siege». Good Housekeeping. էջեր 114–119.
  22. ↑ Waldman, Allison J. (2006 թ․ մայիսի 8). «American Pie: The In-Your-Face Success of 'The Jerry Springer Show'». TelevisionWeek. էջ 31.
  23. ↑ "Springer, Gerald N." Tulane University Alumni Directory 2002, New Orleans: Tulane U. p. 761
  24. 1 2 3 4 5 6 Plotz, David (1998 թ․ մարտի 22). «Jerry Springer». Slate (magazine)|Slate. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին.
  25. ↑ «This Is Your Life, Jerry Springer». Cincinnati Magazine. 2003 թ․ սեպտեմբեր. էջ 75.
  26. ↑ Halper, Donna L. (2009). Icons of Talk: The Media Mouths that Changed America (անգլերեն). Greenwood Press. էջ 252. ISBN 978-0-313-34381-0.
  27. ↑ «Kim Kardashian West, Esq.? 7 Celebrities With Law Degrees». Vogue (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 10. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  28. ↑ «Jerry Springer to Launch New Court Show 'Judge Jerry' | Entertainment Tonight». Entertainment Tonight. 2018 թ․ նոյեմբերի 26.
  29. ↑ Goodman, Mark (1994 թ․ հունվարի 24). «Unsilent Springer». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
  30. ↑ Jordan, Felicia (2023 թ․ ապրիլի 27). «Jerry Springer dead: TV talk show host and former mayor of Cincinnati dies at 79». WCPO 9 Cincinnati (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  31. ↑ «Jerry Springer set to visit WCH». Record Herald. 2017 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  32. ↑ «1977 (Before Finding His Metier): Jerry Springer Becomes Mayor of Cincinnati». Haaretz (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  33. ↑ Kiesewetter, John (2023 թ․ ապրիլի 27). «Jerry Springer, Cincinnati politician turned daytime 'ringmaster,' dies at 79». WVXU (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  34. 1 2 «Jerry Springer, talk show host and former Cincinnati mayor, dead at 79». The Enquirer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  35. ↑ «Collection: Jerry Springer papers | University of Cincinnati Libraries Special Collections». findingaids.libraries.uc.edu. University of Cincinnati. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  36. ↑ «OHIO CANDIDATE TELLS OF PAYING FOR PROSTITUTE (Published 1982)». The New York Times (ամերիկյան անգլերեն). AP. 1982 թ․ մայիսի 25. ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  37. ↑ Jerry Springer for Governor: a 1980 Campaign Ad ՅուԹյուբում
  38. 1 2 Peterson, Iver (1982 թ․ հունիսի 9). «REP. BROWN AND CELESTE WIN OHIO NOMINATIONS (Published 1982)». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  39. ↑ McCarty, James F. (2000 թ․ հունվարի 8). «Four To Vie For Senate in Primary Challengers Not Well Known To Voters». The Plain Dealer. Newsbank. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  40. ↑ Korte, Gregory (2003 թ․ փետրվարի 14). «Springer opens door on politics». The Cincinnati Enquirer. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 30-ին.
  41. ↑ «Jerry Springer Life – From London To Success». Pure Net Worth. 2022 թ․ մայիսի 6.
  42. ↑ «Jerry Springer announces decision on running for governor». www.fox19.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  43. ↑ Johnson, Scott (2016 թ․ սեպտեմբերի 28). «Jerry Springer Uncorks on Donald Trump After His Viral Debate Tweet: "There Could Be a Personality Issue"». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 3-ին.
  44. ↑ Dagan, Carmel (2023-04-27), Jerry Springer, Host of Rowdy and Controversial Daytime Talk Show, Dies at 79, Արխիվացված օրիգինալից 2026-01-10-ին
  45. ↑ Graham, Michael (1992 թ․ հունիս). «Jerry Springer Live!». Cincinnati Magazine. Columbus, Ohio: CM Media. 25 (9): 48. ISSN 0746-8210. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին. «A resident of Loveland, [Jerry] Springer is married with a 15-year-old daughter...»
  46. ↑ Carter, Bill (1997 թ․ մայիսի 9). «Springer Quits News Show, Citing Attacks». The New York Times. Վերցված է 2009 թ․ մայիսի 25-ին.
  47. ↑ «E! Online: Jerry Springer Quits News Job.». 1997 թ․ մայիսի 9. Վերցված է 2009 թ․ մայիսի 25-ին.
  48. ↑ Kiesewetter, John (2016 թ․ սեպտեմբերի 30). «'Jerry Springer Show' Debuted In 1991 On WLWT». www.wvxu.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  49. ↑ Jerry Springer Biography Արխիվացված Դեկտեմբեր 15, 2007 Wayback Machine New York Show Tickets
  50. ↑ Elder, Larry Who's faking whom? Jewish World Review, April 30, 1998
  51. ↑ Kiesewetter, John (2016 թ․ սեպտեմբերի 30). «'Jerry Springer Show' Debuted In 1991 On WLWT». WVXU (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  52. 1 2 Dixon, Mary. Trash TV? Արխիվացված Հոկտեմբեր 15, 2007 Wayback Machine Salt Lake City Weekly, May 26, 1998
  53. ↑ Genzlinger, Neil (2023 թ․ ապրիլի 28). «Jerry Springer, 79, Whose Outrageous Talk Show Set New Lows, Dies». The New York Times. էջ A21. Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
  54. ↑ Note: online sources that call her "Nanny" seem to be in error. Most media reports say that her first name was Nancy. For example, «Springer sued over murdered guest». BBC News. 2002 թ․ հուլիսի 11.
  55. ↑ Eckhart, Robert. «Family drops suit against Springer show» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  56. ↑ Brantley, Ben (2008 թ․ հունվարի 31). «And Blessed Are the Singing, Pole-Dancing Fetishists». The New York Times – via NYTimes.com.
  57. ↑ «Springer thrashing Trisha in talkshow battle». Digital Spy (entertainment news). 2005 թ․ հունիսի 19.
  58. ↑ «The Springer Hustle». VH1. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
  59. ↑ «Jerry Springer Podcast – Tales, Tunes & Tomfoolery». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.Along with Jerry, the show was co-hosted by Jene Galvin and Megan Hils. The show was also produced by Jene Galvin. New episodes emerged from the Folk School Coffee Parlor Արխիվացված 2017-01-25 Wayback Machine in Ludlow, Kentucky. Technical crew is Ambient Studios and Panoptic Media.
  60. ↑ «Westwood One Falls for Springer's Audio "Tomfoolery'». Insideradio.com. 2016 թ․ հոկտեմբերի 11.
  61. ↑ «Jerry Springer Twitter».
  62. 1 2 McIntosh, Steven (2023 թ․ ապրիլի 27). «Jerry Springer: Era-defining TV host dies aged 79». BBC News. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  63. ↑ Swenson, Kyle (2018 թ․ հունիսի 20). «Jerry Springer changed TV forever. After 27 seasons, his daytime talk circus may be over». The Florida Times-Union (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  64. ↑ Andreeva, Nellie; Ramos, Dino-Ray (2018 թ․ նոյեմբերի 26). «Jerry Springer Syndicated Court Show 'Judge Jerry' From NBCU TV Distribution To Launch In Fall 2019». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  65. ↑ Starr, Michael (2019 թ․ սեպտեմբերի 6). «'Judge Jerry' Springer moves from talk show 'circus' to courtroom». New York Post. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  66. ↑ Andreeva, Nellie (2022 թ․ մարտի 9). «'Judge Jerry' Canceled: Jerry Springer's Court Show To End With Current Third Season». Deadline Hollywood.
  67. ↑ «Popular Television Talk-Show Host Jerry Springer Named Host of NBC's 'America's Got Talent' when Hit Variety-Talent Competition Series Returns this Summer» (Press release). NBC Universal. 2007 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  68. ↑ Hibberd, James (2009 թ․ փետրվարի 7). «Jerry Springer Out as Talent Host». The Hollywood Reporter. Associated Press. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  69. 1 2 «Jerry Springer ends syndicated radio show». USA Today. 2006 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին – via Associated Press.
  70. ↑ «Overnight ratings November 30». The Guardian (անգլերեն). 2000 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  71. ↑ «Miss World crown out of Africa's reach». News24 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  72. ↑ «Jerry Springer, Melanie Brown to host Miss Universe». TODAY.com (անգլերեն). 2008 թ․ հունիսի 25. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  73. ↑ Elber, Lynn (2010 թ․ մարտի 23). «Jerry Springer hosts new dating game show». USA Today. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.
  74. ↑ «Come on Down! Price is Right Live in Vancouver, through July 29». Inside Vancouver. 2012 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  75. ↑ Mayhew, Chris. «Come on Down to play The Price is Right Live with Jerry Springer at Jack Cincinnati Casino». The Enquirer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  76. ↑ Bunting, Sarah D. (2014 թ․ փետրվարի 14). «Is Jerry Springer's Tabloid Worth Picking Up?». Previously.TV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  77. ↑ «Jerry Springer and Cindy Caponera». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  78. ↑ Aminda Marqués Gonzalez, ed. (2014 թ․ սեպտեմբերի 3). «Jerry Springer to conduct intervention with Bella Twins on WWE 'Monday Night Raw' but was injured during the intetvention on Sept. 8». The Miami Herald. Alexandra Villoch. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  79. ↑ Flanagan, Graham. «Jerry Springer's new WWE Network show is going to be like 'The Soup' for professional wrestling». Business Insider. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  80. ↑ «Springer presents UK TV show». BBC News. 1999 թ․ ապրիլի 19.
  81. ↑ Sue Quinn (1999 թ․ ապրիլի 19). «Breakfast with Jerry Springer». The Guardian.
  82. ↑ «Jerry Springer UK (TV series)». BFI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին.
  83. ↑ «Jerry Springer moves to ITV». Broadcastnow (անգլերեն).
  84. ↑ Demopoulos, Alaina (2023 թ․ ապրիլի 27). «Jerry Springer Show: his most outrageous TV moments». The Guardian.
  85. ↑ «Late Night with Jerry Springer (TV series)». BFI. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  86. ↑ «Greed». ukgameshows.com.
  87. ↑ «Crazy Like a Foxx». Vulture (ամերիկյան անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  88. ↑ «Jerry Springer joins GMB!». ITV (TV network)|ITV. 2016 թ․ հունվարի 25. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  89. ↑ «The One Show, 10/06/2016». BBC. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  90. ↑ «The One Show, 23/06/2017». BBC. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  91. ↑ «The One Show, 04/05/2018». BBC. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  92. ↑ Married...With Children – Season 8 Episode 9 (անգլերեն), Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին
  93. ↑ «10 Guest Stars We Forgot Were On Married With Children». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  94. 1 2 «Jerry Springer the 'Ringmaster' of his domain». CNN Showbiz Today. 1998 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին.
  95. ↑ Gilbert, Calvin (2002 թ․ օգոստոսի 31). «Paisley Netted Big Catch in CMA Nominations». CMT. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  96. ↑ The Defender (2004) (անգլերեն), Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին
  97. ↑ Rhone, Nedra. «Jerry Springer in character for 'Chicago'». The Atlanta Journal-Constitution (English). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. ↑ «How Happy!'s Crazy Jerry Springer Cameo Came About, According To Grant Morrison». CINEMABLEND. 2017 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  99. ↑ «The Steve Harvey Show – Season 1, Episode 18: 'Guess Who's Not Coming To Dinner?'». www.rottontomatoes.com. Վերցված է 2026-04-12-ին.
  100. ↑ «From 'X-Files' to 'Roseanne,' the Best Jerry Springer Guest Spots on Streaming». Decider (Press release) (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  101. ↑ «BBC Radio 1 – The Chris Moyles Show, Chris Moyles guests 2009 – Jerry Springer – 08 Jun 09». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  102. ↑ «BBC Radio 1 – The Chris Moyles Show, 08/06/2009». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  103. ↑ «Gordon Brown's D-Day at hands of Jerry Springer». www.telegraph.co.uk. 2009 թ․ հունիսի 2. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  104. ↑ «Fans go wild for 'Dancing' Jerry Springer». Today.com. 2006 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին.
  105. ↑ «Jerry Springer Voted Off 'Dancing With the Stars'». Fox News Channel. 2006 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին.
  106. ↑ «Jerry Springer's "Who Do You Think You Are?" Story». BBC. 2008 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  107. ↑ «Jerry Springer». www.jewishvirtuallibrary.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  108. ↑ «Paddy McGuinness takes a peek Through the Keyhole». The Bolton News (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  109. ↑ «BBC Two – QI, Series N, Noodles». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  110. ↑ Schneider, Michael (2022 թ․ հոկտեմբերի 26). «'The Masked Singer' Reveals Identities of Robo Girl and the Beetle: Here's Who They Are». Variety. Վերցված է 2024 թ․ մայիսի 9-ին.
  111. ↑ Huff, Lauren. «'The Masked Singer' Beetle is already crafting his apology for doing the show: 'I'm the anti-Trump'». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  112. ↑ From The Vault... The WSVNRadio.net Archives. wsvnradio.net. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  113. ↑ «Former Lawyers Who Followed Their Passions». ONE400. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  114. ↑ «Springer addresses Law grads at commencement». The Daily Northwestern. 2008 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  115. ↑ «Anytime with Bob Kushell feat. Jerry Springer». Anytime with Bob Kushell. Season 1. Սերիա 13. March 12, 2009.
  116. ↑ Mangan, Lucy (2025 թ․ հունվարի 7). «Jerry Springer: Fights, Camera, Action review – a remarkable look at the trashiest TV of all time». The Guardian.
  117. 1 2 «All About Jerry Springer's Daughter, Katie Springer». People (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  118. ↑ «Jerry Springer: 'Dancing' With His Daughter | Access Online». Access (անգլերեն). 2006 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  119. ↑ «Jerry Springer, Controversial and Iconic Talk Show Host, Dies at 79». Vanity Fair. 2023 թ․ ապրիլի 27. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  120. ↑ «Jerry Springer, son of Jewish refugees whose eponymous talk show was known for conflict, dies at 79». JTA. 2023 թ․ ապրիլի 27. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  121. ↑ «Former US talk show host Jerry Springer has died, age 79». South China Morning Post. Associated Press. 2023 թ․ ապրիլի 27. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  122. ↑ «Jerry Springer, 1944–2023». Evanston RoundTable. 2023 թ․ ապրիլի 27. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  123. ↑ «Jerry Springer, daytime television pioneer, dies at 79». NBC News (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 27. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  124. ↑ Jackson, Dory (2023 թ․ ապրիլի 27). «Jerry Springer Dead: Steve Wilkos, Whoopi Goldberg, More Pay Tribute». People. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  125. ↑ Lawrence, Andrew (2023 թ․ ապրիլի 27). «Jerry Springer: the man who changed US television for better and worse». The Guardian. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  126. ↑ Saad, Nadine (2023 թ․ ապրիլի 27). «Final thought: Love him or loathe him, Jerry Springer was millennials' 'babysitter'». Los Angeles Times.
  127. ↑ «The Jerry Springer formula: despicable and ingenious». The Irish Times. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Springer, Jerry and Laura Morton. Ringmaster. St. Martin's Press, 1998.
  • Springer, Jerry and Richard Dominick. Jerry Springer's Wildest Shows Ever. Harper Paperbacks, 1999.