Jump to content

Ջերի Սեն Ժյուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերի Սեն Ժյուստ
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 19, 1996(1996-10-19)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Գրոնինգեն, Նիդերլանդներ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
4—2007 Նիդերլանդներ Մարյում
2007—2015 Նիդերլանդներ Հերենվեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015—2017 Նիդերլանդներ Հերենվեն 64 (3)
2017—2019 Նիդերլանդներ Ֆեյենորդ 39 (5)
2019—2022 Գերմանիա Մայնց 05 65 (3)
2022— Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 30 (1)
Ազգային հավաքական
2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 18) 2 (0)
2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 19) 2 (0)
2015—2016 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 20) 3 (0)
2016—2018 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 21) 9 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28.04.2024:

Ջերմիա (Ջերրի) Սեն Ժյուստ (հոլ.՝ Jeremiah "Jerry" St. Juste, հոկտեմբերի 19, 1996(1996-10-19)[1][2], Գրոնինգեն, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, պորտուգալական «Սպորտինգ» ակումբի պաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Ժյուստը «Հերենվենի» սան է։ Հոլանդական այդ ակումբի ակադեմիա նրան տարել են 11 տարեկանում։ Նա այն ավարտել է 2015 թվականին։

2015 թվականի հունվարի 24-ին նշել է իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում՝ Էրեդիվիզիի «Վիտեսի» դեմ խաղում՝ հանդիպման 90-րդ րոպեին փոխարինելով Յոստ Վան Ակենին[3]։ Անմիջապես դարձել է հիմնական կազմի խաղացող. նորամուտային մրցաշրջանում խաղադաշտում անցկացրել է 13 հանդիպում, այդ թվում 9 անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում։

Արդյունավետ է անցկացրել նաև 2015/2016 մրցաշրջանը՝ խաղադաշտում հայտնվելով 28 անգամ։ 2016 թվականի հունվարի 16-ին խփել է պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին գոլը՝ գրավելով «Զվոլեի» դարպասը[4]։ 2019 թվականի օգոստոսին Սեն Ժյուստը չորս տարվա պայմանագիր է կնքել գերմանական «Մայնց 05» ակումբի հետ[5]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Նիդերլանդների պատանեկան տարբեր հավաքականներում, սակայն խաղադաշտ է դուրս եկել միայն ընկերական հանդիպումներում։ Հրավիրվել է Նիդերլանդների երիտասարդական հավաքական, հայտավորված է եղել խաղերի համար, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել։

Ջերիի մայրը Հայիթիից է, հայրը՝ Նիդեռլանդներից։ Նրա եղբայրը՝ Յոշուան, ֆուտզալի պրոֆեսիոնալ խաղացող է, ընդգրկվել է Նիդերլանդների այդ մարզաձևի հավաքականում[6]։ Քույրը՝ Նաոմին, աշխատում է Նիդեռլանդների մոդելային բիզնեսում և հեռուստատեսությունում[7]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆեյենորդ»

  • Նիդերլանդների գավաթակիր - 2017/18
  • Նիդերլանդների սուպերգավաթակիր - 2017, 2018

«Սպորտինգ»

  • Պորտուգալիայի չեմպիոն՝ 2023/24

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Heerenveen - Vitesse» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Zwolle - Heerenveen» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-04-17-ին. Վերցված է 2016-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Джерри Сен-Жюст подписал четырехлетний контракт с «Майнцем» (07.08.2019)». Արխիվացված է օրիգինալից 2020-11-08-ին. Վերցված է 2020-05-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «De gebroeders St. Juste, een hechte BV» (հոլանդերեն) — dvhn.nl. Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին. Վերցված է 2016-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «ST. JUSTE: 'IK SPEEL GEWOON MET ST. JUSTE ACHTEROP'» (հոլանդերեն) — heldenonline.nl. Արխիվացված է օրիգինալից 2016-10-29-ին. Վերցված է 2016-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]