Jump to content

Ջերի Սայնֆելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերի Սայնֆելդ
Ծնվել էապրիլի 29, 1954(1954-04-29)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՔուինս քոլեջ, State University of New York at Oswego? և Massapequa High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունստենդ ափ երգիծաբան
ԸնտրանիՍայնֆելդ, Բի մուվի։ Մեղրային դավադրություն և Comedians in Cars Getting Coffee?
Ամուսին(ներ)Jessica Seinfeld?
Համատեղ ապրող(ներ)Shoshanna Lonstein-Gruss?
Պարգևներ և մրցանակներ
jerryseinfeld.com

Ջերոմ (Ջերի) Ալեն Սայնֆելդ (անգլ.՝ Jerome Allen «Jerry» Seinfeld ապրիլի 29, 1954(1954-04-29)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ ) ամերիկացի դերասան, ստենդ-ափ կատակերգու և սցենարիստ։ Նա առավել հայտնի է ինքն իր կիսամտացածին տարբերակը խաղալով «Սայնֆելդ» կատակերգական հեռուստասերիալում, որը հեռարձակվել է NBC հեռուստաալիքով 1989-1998 թվականներին:

Comedy Central-ը Սայնֆելդին դասել է որպես բոլոր ժամանակների 12-րդ մեծագույն ստենդ-ափ կատակերգու[3]։ Սայնֆելդը «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է հեռուստասերիալում լավագույն դերասանի համար՝ կատակերգական կամ մյուզիքլ, և «Էմմի» մրցանակի դափնեկիր է լավագույն կատակերգական սերիալի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայնֆելդը ծնվել է 1954 թվականին Բրուքլինում ՝ ավստրիական և սիրիական արմատներով հրեական ընտանիքում։ Նա մեծացել է Լոնգ Այլենդի Մասապեկուայում: Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է Նյու Յորքի պետական համալսարանում՝ Օսվեգոյում, ապա՝ Նյու Յորքի Սիթի համալսարանում։ Նրա առաջին բեմական ելույթը տեղի է ունեցել 1976 թվականին Նյու Յորքի կատակերգական Catch a Rising Star ակումբում։ 1979 թվականին Սայնֆելդը փոքր դեր է խաղացել որպես փոստատար ամերիկյան Benson սիթքոմում։ Զգալի հաջողություն էր նրա հայտնվելը 1981 թվականի մայիսին Ջոնի Քարսոնի երեկոյան շոուում (անգլ.՝ The Tonight Show Starring Johnny Carson), որից հետո նա սկսեց կանոնավոր կերպով հանդես գալ ինչպես Կարսոնի շոուում, այնպես էլ այլ շոուներում, ինչպիսիք են Ուշ շոու Դեյվիդ Լետերմանի հետ (անգլ.՝ Late Show with David Letterman), «Մերվ Գրիֆինի շոուն» (անգլ.՝ The Merv Griffin Show) և այլն:

1989 թվականին NBC-ն սկսեց հեռարձակել «Seinfeld» կատակերգական հեռուստասերիալը, որը ստեղծվել էր Ջերի Սայնֆելդի և Լարի Դեյվիդի կողմից: Սերիալը, որում Ջերին խաղում էր իր դերը, հեռարձակվում էր մինչև 1998 թվականը և դարձավ ԱՄՆ ամենահաջողակ սիթքոմներից մեկը։ 1993 թվականին Սայնֆելդն այս աշխատանքի համար արժանացել է «Ոսկե գլոբուսի»։

Նա 2007 թվականի «Բի մուվի։ Մեղրային դավադրություն» անիմացիոն ֆիլմի պրոդյուսերն է, ինչպես նաև դրանում հնչյունավորել է Բարրի Բի Բենսոնին։ 1990-ականների սկզբին Սայնֆելդը նաև հավանություն տվեց Apple Computer-ի արտադրանքին, իսկ 2008-ին նա հայտնվեց Microsoft-ի գովազդային հոլովակների շարքում:

Նա ներդրում է ունեցել Դեյվիդ Լինչի հիմնադրամում, որը ստեղծվել է տրանսցենդենտալ մեդիտացիան օգտագործելու հետտրավմատիկ սթրեսային խանգարման բուժման մեջ[4][5]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայնֆելդն ամուսնացած է Ջեսիկա Սայնֆելդի (ծնվ. Նինա Սքլար) հետ։ Զույգն ունի երկու որդի և մեկ դուստր։ Ջերի Սայնֆելդն ունի նաև Porsche ավտոմեքենաների աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը: Սայնֆելդը տրանսցենդենտալ մեդիտացիայով է զբաղվում ավելի քան 40 տարի[6]: Ջերի Սայնֆելդը բեյսբոլի մոլի երկրպագու է և «Նյու Յորք Մեթսի» երկրպագու[7]: Նա երբեմն հայտնվում է որպես հյուր Սթիվ Սոմերսի սպորտային հաղորդման WFAN ռադիոկայանի եթերում, որտեղ նա մեկնաբանում է Մեծ խաղերը և ընդհանրապես բեյսբոլը: Նրա մասնակցությամբ դրվագները կոչվում են «Ջերին Քուինսից»[7]։

Սայնֆելդը ձախլիկ է, և առաջին անեկդոտը, որը նա գրել է, այս մասին էր[8]:

Biohazard ալտերնատիվ մետալ խմբի մենակատար Էվան Սայնֆելդը Ջերիի երկրորդ զարմիկն է[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «Comedy Central 100 Greatest Standups of all Time | Listology». web.archive.org. 2010-11-25. Արխիվացված օրիգինալից 2010-11-25. Վերցված է 2023-09-29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. «abcNEWS: Джерри Синфельд о важности медитации при посттравматическом стрессе (ПТСР)». abcNEWS.com. 2012-12-13. Վերցված է 03/07/2013-ին.(չաշխատող հղում)
  5. Gamboa, Glenn (April 5, 2009). «At Radio City, Paul and Ringo together again». McClatchy - Tribune News Service.
  6. «While promoting 'Bee Movie,' he keeps processing» (անգլերեն). Philadelphia Inquirer. 2008-01-15. Արխիվացված օրիգինալից 2012-06-30-ին. Վերցված է 2012-06-04-ին.
  7. 7,0 7,1 «Seinfeld And The Schmoozer: 'Jerry From Queens' Talks Mets Magic On WFAN - CBS New York». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). 2012-06-05. Արխիվացված օրիգինալից 2023-10-27-ին. Վերցված է 2023-11-28-ին.
  8. Clifford, Catherine (2018-01-11). «This was Jerry Seinfeld's first joke—and how he knew he'd found his calling as a comedian». CNBC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-23-ին. Վերցված է 2023-11-28-ին.
  9. «Interview with Evan Seinfeld " Teeth of the Divine». www.teethofthedivine.com. Արխիվացված օրիգինալից June 29, 2018-ին. Վերցված է October 27, 2018-ին.