Ջերի Բաս
Ջերի Բաս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1933 |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 18, 2013 (80 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Վայոմինգի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Մասնագիտություն | պոկեր խաղացող, գործարար, քիմիկոս, բասկետբոլիստ, կինոպրոդյուսեր և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jeanie Buss? և Jim Buss? |
Jerry Buss Վիքիպահեստում |
Ջերալդ Հաթեն Բաս (հունվարի 27, 1933, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - փետրվարի 18, 2013, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, ներդրող, քիմիկոս և բարերար։ Նա եղել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Լոս Անջելես Լեյքերս պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբի հիմնական սեփականատերը, որի անդամները հաղթել են 10 լիգայի առաջնություններ։ Նա Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի անդամ է եղել։ Բասն այլ պրոֆեսիոնալ սպորտային արտոնությունների սեփականատեր է եղել Հարավային Կալիֆոռնիայում։
Վաղ կյանք և բիզնես կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլթ Լեյք Սիթիում ծնված Բասին մեծացրել է նրա ամուսնալուծված մայրը՝ Ջեսին։ Նրա հայրը՝ Լիդուսը, եղել է հաշվապահ, որը շարունակել է վիճակագրություն դասավանդել Բերքլիում[1]։ Երբ նա եղել է ինը տարեկան, մոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես։ Նրանք երեք տարի անց տեղափոխվել են Քեմմերեր և Բասի մայրը կրկին ամուսնացել է[2]։ Բասը կրթաթոշակ է ստացել Վայոմինգի համալսարանում[3]։ 1953 թվականին՝ երկուսուկես տարվա ընթացքում ավարտելով բակալավրը։ Նա վերադարձել է Լոս Անջելես և սովորել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը (USC), որտեղ 1957 թվականին (24 տարեկանում) ստացել է ֆիզիկական քիմիայի մագիստրատուրայի և Փիլիսոփայության դոկտորի կոչում[4]։ Բասն սկսել է աշխատել որպես քիմիկոս Հանքերի բյուրոյում (այժմ՝ Հանքերի անվտանգության և առողջության վարչություն)[5], այնուհետև կարճ ժամանակով աշխատել է ավիատիեզերական արդյունաբերության մեջ և եղել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քիմիայի ամբիոնի ֆակուլտետում։
Բասն ի սկզբանե ներդրումներ է կատարել անշարժ գույքի մեջ, որպեսզի եկամուտ ապահովի և կարողանա շարունակել դասավանդել։ Նրա առաջին ներդրումը 1960-ական թվականներին եղել է 1000 ԱՄՆ դոլար արևմտյան Լոս Անջելեսի բազմաբնակարան շենքում[6]։ Գտնելով մեծ հաջողություն անշարժ գույքի բիզնեսում, նա երկարամյա բիզնես գործընկեր Ֆրենկ Մարիանիի հետ ստեղծել է անշարժ գույքի ներդրումային Մարիանի-Բաս ընկերությունը[7]։ 1979 թվականին Բասը գնել է Բևերլի Հիլզում գտնվող կալվածքը, որը ժամանակին պատկանել է Մերի Փիքֆորդին և Դուգլաս Ֆերբենքսին[4]։ 1987 թվականին նա այն վաճառել է[8]։
1974 թվականին Բասը թողարկել է «Սև աչք» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել նախկին գրիդիրոնի աստղ Ֆրեդ «Մուրճը» Ուիլյամսոնը։
Բասը եղել է Փլեյբոյ ակումբի Ֆինիքս վայրի սեփականատերը։
Սպորտային բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասը դարձել է Լոս Անջելես Քինգսի սեփականատերը Համաշխարհային թիմային թենիսում։ Նա գնել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Լոս Անջելես Լեյքերսը, Հոկեյի ազգային լիգայի Լոս Անջելես Քինգսը Ֆորումի հետ միասին (այդ երեքի համար այն ժամանակվա ռեկորդային գումարի դիմաց՝ 67,5 միլիոն դոլար[9])։ 1979 թվականի գործարքի արդյունքում Բասը գնել է Ջեք Քենթ Կուկի մեծ ագարակատունը, որը փոխանցել է նաև Քրայսլեր բիլդինգի սեփականությունը[10]։ Ավելի ուշ՝ 1988 թվականին Բասը վաճառել է Քինգսի իր վերահսկողական բաժնեմասերը Բրյուս ՄաքՆալին (որն այդ տարի վերնագրերում հայտնվել է Էդմոնտոն Օյլերսից Ուեյն Գրեցկու հետ առևտուր անելով)՝ պահպանելով Լեյքերսի և Ֆորումի սեփականությունը։ Այնուհետև նա մեծ գովազդային համաձայնագիր է կնքել Մեծ Արևմտյան Բանկի հետ Ֆորումի անվանակոչման իրավունքի համար, որի արդյունքում շենքի պաշտոնական անվանումը փոխվել է Մեծ Արևմտյան Ֆորումի։
Ավելի ուշ, երբ 1996 թվականին ստեղծվել է Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիան, Բասը ստանձնել է այդ լիգայի Լոս Անջելեսի ֆրանշիզայի՝ Լոս Անջելես Սփարկսի շահագործումը։ Ի վերջո, բոլոր երեք թիմերը տեղափոխվել են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող ավելի ժամանակակից ասպարեզ՝ Սթեյփլս սենթր, որը բացվել է 1999 թվականին։ Որպես Լեյքերսը Սթեյփլս սենթր տեղափոխելու գործարքի մաս, Բասը վաճառել է Մեծ Արևմտյան Ֆորումը։
Լեյքերսը շատ հաջողակ է եղել Բասի գլխավորությամբ՝ նվաճելով տասը NBA առաջնություն այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Քարիմ Աբդուլ-Ջաբարը, Մեջիք Ջոնսոնը, Ջեյմս Ուորթին, Շաքիլ Օ'Նիլը, Կոբի Բրայանտը և Պաու Գասոլը, ինչպես նաև մարզիչներ Փեթ Ռայլին և Ֆիլ Ջեքսոնը։ Նա ոգեշնչել է Lakers's Showtime-ի դարաշրջանին իր տեսլականով, որ բասկետբոլի խաղերը պետք է զվարճալի լինեն[11]։ Սփարկսը նույնպես փորձել է հաջողության իր բաժինը՝ հաղթելով WNBA-ի երկու առաջնություն այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Լիզա Լեսլին, Թամեկա Դիքսոնը և Դելիշա Միլթոն-Ջոնսը։
2002 թվականին, երբ WNBA-ն վերակառուցվել է՝ իր թիմերին անհատական սեփականատերեր տալու համար, Բասը դարձել է Սփարկսի սեփականատերը։ Նա վաճառել է թիմը 2006 թվականին։ Բասին է պատկանել նաև Լոս Անջելես Լեյզերսը Մայոր Ֆուտբոլի Լիգայում։ Լեյզերսները նույնպես խաղացել են Ֆորումում։ Թիմը լուծարվել է 1989 թվականին, իսկ լիգան՝ երեք տարի անց։
Նրա ներդրումը բասկետբոլում ճանաչվել է 2010 թվականին Բասկետբոլի փառքի սրահում նրա ներգրավմամբ[12]։ Բասը 1983 թվականին ստացել է Ամերիկայի ձեռքբերումների ակադեմիայի «Ոսկե ափսե» մրցանակը[13]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հունվարին Բասը 7,5 միլիոն դոլար է նվիրաբերել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քիմիայի ֆակուլտետի երկու օժտված ամբիոնների և քիմիայի ասպիրանտներին շնորհված կրթաթոշակային հիմնադրամի ֆինանսավորման համար։ Այդ երկու ամբիոնները պետք է կոչվեին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մենթորներ՝ պրոֆեսորներ Սիդնեյ Բենսոնի և Դավիդ Դաուսի անունով։ Բասը եղել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քոլեջի խորհրդականների խորհրդի անդրանիկ անդամ[4]։
Նրա բարեգործությունը տարածվել է նաև Լեյքերսի հետ կապված մարդկանց վրա։ Երբ 1996 թվականին Լեյքերսի նախկին խաղացող Վալթ Հազզարդը, որն այն ժամանակ եղել է թիմի խորհրդական, աղետալի կաթված է ստացել։ Բասը Հազզարդին պահել է աշխատավարձի ցուցակում և Հազզարդի որդուն ասել, որ նրա հայրը կմնա Լեյքերսի աշխատակից այնքան ժամանակ, քանի դեռ Բասին է պատկանում թիմը։
Երբ 2011 թվականին Հազզարդը մահացավ, նա դեռ Լեյքերսի աշխատակից է եղել[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասի ամուսնությունը ՋոԱնն Մյուլլերի հետ ավարտվել է ամուսնալուծությամբ 1972 թվականին՝ չորս երեխա ունենալուց հետո՝ Ջոնի (ծնվ. 1957), Ջիմ (ծնվ. 1959), Ջինի (ծնվ. 1961) և Ջենի (ծնվ. 1964)[3][14]։ Ավելի ուշ Բասը ևս երկու երեխա է ունեցել ընկերուհու՝ Կարեն Դեմելի հետ՝ Ջոյի (ծնվ. 1985) և Ջեսսի (ծնվ. 1988)։ Նրա մահից հետո նրա բոլոր վեց երեխաներն աշխատել են «Լեյքերս» կազմակերպությունում[2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Բասն ամիսներ շարունակ եղել է հիվանդանոցում՝ չբացահայտված աղիքային խնդրի պատճառով[15]։ 2013 թվականի հունվարի 27-ին, մինչև իր 80-ամյակը, նա չի մասնակցել Լեյքերսի խաղին 2012-2013 մրցաշրջանի ընթացքում՝ առողջական խնդիրների պատճառով[16]։ 2013 թվականի փետրվարի 14-ին՝ նրա մահից չորս օր առաջ, պարզվել է, որ Բասը 2012 թվականից պայքարում է քաղցկեղի դեմ[17]։
Քաղցկեղի չբացահայտված ձևով Սեդարս-Սինայի բժշկական կենտրոն հոսպիտալացվելուց հետո նա մահացել է երիկամային անբավարարությունից 2013 թվականի փետրվարի 18-ին առավոտյան ժամը 5։55-ին, 80 տարեկան հասակում[18][19]։ Փետրվարի 21-ին հարյուրավոր ընկերներ, գործընկերներ և ընտանիքի անդամներ հավաքվել են հարգանքի տուրք մատուցելու Բասին հեռուստատեսային ոգեկոչման արարողության ժամանակ Nokia Theatre L.A. Live-ում[20]։ Բասը թաղվել է փետրվարի 22-ին Forest Lawn Memorial Park-ում (Հոլիվուդ Հիլզ)[21]։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կոմիսար Դեյվիդ Սթերնը Բասի մասին ասել է. «Բասկետբոլի ազգային ասոցիացիան կորցրել է տեսլական տիրոջը, որի ազդեցությունը մեր լիգայի վրա անհաշվելի է և կզգացվի գալիք տասնամյակների ընթացքում»[22]։ «Լեյքերսի» պաշտպան Կոբի Բրայանտն ասել է, որ «Նրա ազդեցությունը զգացվում է ամբողջ աշխարհում» և Բասին անվանել «սպորտի երբևէ ամենամեծ սեփականատերը»[23]։
Բասի՝ «Լեյքերսի» նկատմամբ վերահսկվող 66%-ը փոխանցվել է նրա վեց երեխաներին տրեստի միջոցով, ընդ որում յուրաքանչյուր երեխա ստանում է հավասար ձայն (11% յուրաքանչյուր երեխայի համար)[24][25]։
2013 թվականի Պոկերի համաշխարհային շարքը նրա հիշատակին անցկացրել է 2500 դոլար արժողությամբ Seven Card Stud մրցաշարը և հրավիրել 246 մասնակիցների[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lakers' Jeanie Buss: She's Got Balls - Sports Illustrated Vault | SI.com». vault.si.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Shelburne, Ramona (2013 թ․ փետրվարի 19). «Jerry Buss: A true sports visionary». ESPNLosAngeles.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 3,0 3,1 Goldstein, Richard. Jerry Buss, Longtime Lakers Owner, Is Dead at 80. The New York Times. February 18, 2013.
- ↑ 4,0 4,1 4,2 Jerry Buss Gives $7.5M to USC College Արխիվացված Հունվար 18, 2008 Wayback Machine, USC News, January 15, 2008.
- ↑ "Jerry Buss - 1953" Արխիվացված 2019-09-17 Wayback Machine, University of Wyoming. Accessed January 8, 2016.
- ↑ «Whether It's the L.A. Lakers or a Lovely Woman, Jerry Buss Is Interested in Champions». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Gloster, Rob
- ↑ daughter-of-lakers-owner-jerry-buss-be-the-next-to-rule-her-fathers-sports-kingdom-or-will-one-of-her-brothers-rise-to-power-a-fractured-family-fable
- ↑ Noll, William Van. «Lakers Legendary Jerry Buss and His "Rags to Riches" Story Truly One of a Kind». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Lakers owner Jerry Buss dies». Fox News. 2013 թ․ փետրվարի 18. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Ostler, Scott (2013 թ․ փետրվարի 19). «Remembering Jerry Buss and 'Showtime'». San Francisco Chronicle. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Naismith Memorial Basketball Hall of Fame Announces Class of 2010» (Press release). Naismith Memorial Basketball Hall of Fame. 2010 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
- ↑ Los Angeles Times: "All in the Family - If Jerry Buss has his way, the Lakers will belong to his kids" by John Ireland May 3, 2009
- ↑ Reilly, Rick (2013 թ․ հունվարի 25). «Nash, Lakers still searching». ESPN.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Kobe Bryant, Steve Nash help Lakers hold on for 2nd straight win». ESPN.com. Associated Press. 2013 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Breaking News: Lakers Owner Jerry Buss Dying Of Cancer
- ↑ Lloyd, Jonathan (1933 թ․ հունվարի 27). «Lakers Owner Jerry Buss Dies at Age 80, Leaving Behind "Unparalleled Legacy"». NBC Bay Area. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Wharton, David (2013 թ․ փետրվարի 18). «Lakers owner Jerry Buss dies». latimes.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Painter, Jill (2013 թ․ փետրվարի 21). «Jill Painter: Lakers lose innovative owner, L.A. loses friend». Los Angeles, CA: The Daily News, Los Angeles. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Associated Press (2013 թ․ փետրվարի 22). «Jerry Buss Buried At Forest Lawn Memorial Park, Hollywood Hills In Private Ceremony». Huffington Post. Los Angeles. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «NBA world reacts to Jerry Buss' death». Nba.si.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Beacham, Greg (2009 թ․ օգոստոսի 14). «LOS ANGELES: Jerry Buss, Lakers' flamboyant owner, dies at 80». MiamiHerald.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Markazi, Arash (2013 թ․ փետրվարի 18). «Buss family won't sell Lakers». ESPN.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Bresnahan, Mike (2014 թ․ ապրիլի 19). «Buss family faces crucial moment with the Lakers». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Pincus, Eric. "World Series of Poker invites Kobe Bryant as tribute to Jerry Buss", LA Times, June 11, 2013. Accessed January 4, 2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ostler, Scott; Springer, Steve (1988). Winnin' times : the magical journey of the Los Angeles Lakers. Collier Books. ISBN 0-02-029591-X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 27 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 18 մահեր
- 2013 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Վայոմինգի համալսարանի շրջանավարտներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի քիմիկոսներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի ներդրողներ
- Քաղցկեղից մահացածներ