Ջերեմի Քլարկսոն
Ջերեմի Քլարկսոն անգլ.՝ Jeremy Clarkson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1960 (65 տարեկան) |
Ծննդավայր | Tickhill, Doncaster, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Hill House School?, Սողունների դպրոց, Harlow College? և The Sheffield College? |
Երկեր | Top Gear?, The Grand Tour? և Clarkson's Farm? |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար, գրող, կինոպրոդյուսեր, լրագրող և ագարակապան |
Աշխատատու | BBC և W. Chump & Sons Ltd? |
Ամուսին | Frances Cain?[1] և Alex Hall?[2] |
Կայք | jeremyclarkson.co.uk |
![]() |
Ջերեմի Չարլզ Ռոբերտ Քլարկսոն (անգլ.՝ Jeremy Charles Robert Clarksonապրիլի 11, 1960, Tickhill, Doncaster, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն) անգլիացի հեռուստահաղորդավար, ավտոմոբիլային թեմաներով մասնագիտացած լրագրող և ֆերմեր: Նա լայնորեն հայտնի է որպես Top Gear հեռուստատեսային շոուների հաղորդավար, որը 2005 թվականին արժանացել է Էմմի մրցանակի, նաև եղել է The Grand Tour և «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդումների հաղորդավար: Ջեյմս Մեյի հետ նա առաջին մարդն է, ով մեքենայով հասել է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռ, որը ցուցադրվել է «Top Gear» հեռուստաշոուի մի դրվագում։
Քլարկսոնը սկսել է իր լրագրողական կարիերան՝ գրելով մի քանի տարածաշրջանային բրիտանական թերթերի համար, և լայն համբավ է ձեռք բերել, երբ 1988 թվականին դարձել է օրիգինալ Top Gear-ի հաղորդավարը։ 1990-ականների կեսերից նա պարբերաբար հանդես է եկել բրիտանական հեռուստատեսությամբ սեփական շոուներով կամ որպես հյուր։ Բացի ավտոմեքենաներից, Քլարկսոնը պատրաստել է ծրագրեր և գրքեր այնպիսի թեմաներով, ինչպիսիք են պատմությունը և տեխնոլոգիան: 1998-2000 թվականներին վարել է իր սեփական թոք շոուն։
Նրա գործողությունները՝ և՛ մասնավոր, և՛ որպես Top Gear-ի հաղորդավար, երբեմն հանգեցրել են լրատվամիջոցների, քաղաքական գործիչների և հանրության լուրջ քննադատություններին։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ իր կյանքը նման է «Ուտել, քնել, գրել և կրկնել»: Չնայած Քլարկսոնի հասցեին հնչեցված քննադատությանը, նա համարվում է Top Gear-ի վերածննդի շարժիչ ուժը՝ որպես BBC-ի ամենահայտնի շոու:
2007 թվականին Քլարկսոնը ստացել է National Television Awards։ The Independent-ը հայտնում է, որ նա վաստակել է 1,7 մլն ֆունտ նույն տարում իր գրքերի և DVD-ների վաճառքից։ Նրա տարեկան եկամուտը Top Gear-ից գնահատվում էր 1 միլիոն ֆունտ [3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերեմի Քլարկսոնը ծնվել է ապրիլի 11-ին 1960 թվականին Դոնկաստերում, Հարավային Յորքշիր, ուսուցչուհի Շիրլի Գաբրիել Ուորդի և Էդվարդ Քլարկսոնի ընտանիքում[4]: Նրա ծնողները վաճառել են իրենց թեյի բիզնեսը։ Նրանք երիտասարդ Ջերեմիին ուղարկել են մասնավոր դպրոց, թեև գաղափար չեն ունեցել, թե ինչպես են վճարելու վարձերը։ Բայց երբ Քլարկսոնը դարձել է 13 տարեկան, նրա ծնողները իրենց երեխաների համար պատրաստել են երկու փափուկ խաղալիք՝ Փադինգտոն արջուկի տեսքով: Շուտով խաղալիքներն այնքան հայտնի են դարձել, որ Քլարկսոնները բացել են իրենց սեփական բիզնեսը և կարողացել են վճարել Հիլ Հաուս դպրոցի, ապա Repton դպրոցի համար[5]: Ավագ դպրոցում նա սովորել է ավտոսպորտի պատմության մեջ ամենահայտնի դիզայներներից մեկի՝ Ադրիան Նյուիի մոտ[6]։ Ջերեմի Քլարկսոնի սեփական վկայությամբ նա հեռացվել է Repton School-ից «խուլիգանության, ծխելու և խմելու» համար [7]։
Դպրոցից հետո Քլարկսոնը սովորել է լրագրություն։ 1984 թվականին նա ընկերոջ հետ հիմնել է Motoring Press Agency-ն։
1988 թվականի հոկտեմբերին Քլարկսոնը հրավիրվել է հեռուստատեսություն որպես BBC հեռուստատեսության Top Gear ավտոշոուի հաղորդավար։ 2000 թվականին շոուն երկու տարով դադարեցվել է, նախքան նոր ձևաչափով վերադառնալը հաղորդավարներ Ջերեմի Քլարկսոնի, Ջեյմս Մեյի և Ռիչարդ Համոնդի հետ։ Քլարկսոնը շատ արագ դարձել է հանրաճանաչ հեռուստատեսային անձնավորություն իր սուր ոճի և հումորի համար: 1990-ականների վերջին նա վարում էր մի շարք հեռուստատեսային շոուներ, այդ թվում՝ Robot Wars-ի բրիտանական տարբերակը, և հաճախակի հյուր էր լինում տարբեր շոուներում։ 1998 թվականին նա թողարկեց իր սեփական թոք շոուն՝ «Clarkson», որը տևեց գրեթե 2 տարի։ Ջերեմին զրուցել է երաժիշտների, քաղաքական գործիչների և հեռուստատեսային այլ անձնավորությունների հետ տարբեր թեմաների շուրջ, որոնք կապված չէին ավտոմեքենաների հետ:
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլարկսոնը պնդում է, որ նա անձնական ազատության կողմնակից է և դեմ է կառավարության կարգավորմանը՝ հայտարարելով, որ կառավարությունը պետք է «նստարաններ դնի այգում, և վերջ: Նրանք պետք է մեզ հանգիստ թողնենճ»[8]:
Նա արհամարհում է առողջապահության և արդյունաբերական անվտանգության քաղաքականությունը: Նա հաճախ քննադատել է Թոնի Բլեերի և Գորդոն Բրաունի գործունեությունը, հատկապես ծխելու «արգելքը» և 2004 թվականին աղվեսների որսի արգելքը:
Ռազմական թեմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլարկսոնը հետաքրքրություն է ցուցաբերում բրիտանական զինված ուժերի հանդեպ, և նրա մի քանի DVD-ները և հեռուստաշոուները նվիրված են ռազմական թեմային: Դրանցից մի քանիսում նա թռել է ռազմական ինքնաթիռներով: «Top Gear»-ի մի քանի թողարկումներում հայտնվել է ռազմական տեխնիկա, օրինակ՝ «Ապաչի» ուղղաթիռի կրակը «Լոտուսի» վրա, «խուսափիր գնդակից» «Պորշեով» և «Մերսեդեսով» կամ «Ford Fiesta»-ի օգտագործումը որպես դեսանտային նավ: 2005 թվականի հոկտեմբերին Կլարկսոնն այցելել է բրիտանական զորքերին Բաղդադում[9]:
2007 թվականին թողարկվեց Ջերեմի Կլարկսոնի հաղորդումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սեն-Նազեր կատարված հարձակման մասին: 1942 թվականին բրիտանական կոմանդոսները հաջող գործողություն իրականացրին օկուպացված Ֆրանսիայի Սեն-Նազերի նավահանգստում: Ջերեմիի աները՝ հանգուցյալ Ռոբերտ Հենրի Քեյնը, Արնեմի գործողության հերոս էր և Մեն կղզու միակ բնակիչը, որը դարձավ Վիկտորիայի խաչի ասպետ: 2007 թվականի վերջին Կլարկսոնը դարձավ Help for Heroes[10] հիմնադրամի անդամ, որն օգնում է զինծառայողներին: 2007 թվականին Sunday Times-ում լույս տեսավ նրա սուրբծննդյան ուղերձը՝ այս հիմնադրամին գումար նվիրաբերելու կոչով[10]:
Կլարկսոնն ունի «Լայթնինգ» (XM172 մոդել)՝ Սառը պատերազմի դարաշրջանի գերձայնային ռեակտիվ կործանիչ, որը ժամանակավորապես տեղադրվել էր նրա այգում «Արագություն» շոուի նկարահանումների համար:
Գրական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլարկսոնի առաջին աշխատանքը եղել է իրենց ընտանեկան բիզնեսի վաճառքի ներկայացուցիչը՝ նա վաճառում էր Փադինգթոն արջուկի խաղալիքներ[11]: Դպրոցից հետո Կլարկսոնը որոշեց զբաղվել լրագրությամբ, նա աշխատել է տեղական հրատարակություններում՝ «Rotherham Advertiser», «Rochdale Observer», «Wolverhampton Express & Star», «Lincolnshire Life» և «Associated Kent Newspapers»:
1984 թվականին նա ընկերոջ հետ հիմնեց «Motoring Press Agency»-ն: Նրանք փորձարկում էին ավտոմեքենաներ, գրում էին այդ մասին հոդվածներ և ուղարկում թերթերին ու ամսագրերին: Հետագայում նրանք սկսեցին հրատարակվել «Performance Car» ամսագրում: Նա կանոնավոր կերպով գրում էր «Top Gear» ամսագրի համար դրա հիմնադրման պահից:
Թերթային թեմատիկայից բացի լույս են տեսել մի քանի գրքեր ավտոմոբիլային թեմայով: Գրեթե բոլոր գրքերը գրված են հումորային ոճով: 2011 թվականին «Penguin» հրատարակչությունում լույս տեսավ Կլարկսոնի «Dads» գիրքը հետևյալ ենթավերնագրով՝ «Այգեգործությունը ժամանակը անիմաստ անցկացնելու միջոց է, մինչև մահանաս»:
Կարիերա հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսային կարիերան սկսվեց, երբ նա եկավ «Հին Թոփ Գիր» որպես զեկուցողներից մեկը և մնաց այնտեղ 1988 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2000 թվականի փետրվարի 3-ը, իսկ այնուհետև՝ ծրագրի նոր տարբերակում 2002 թվականի հոկտեմբերի 20-ից:
Հաղորդավարներ Ջեյմս Մեյի և Ռիչարդ Համմոնդի հետ միասին նա «Top Gear»-ը վերածեց «BBC Two»-ի ամենահանրաճանաչ հեռուստաշոուի[12]: Հաղորդումը հեռարձակվում է ավելի քան 100 երկրներում ամբողջ աշխարհում[13]: Կլարկսոնը միշտ սերտորեն կապված է եղել ավտոմոբիլային թեմատիկայի հետ, այնպիսի շոուներ, ինչպիսիք են «Top Gear»-ը և «Մոտորների աշխարհը» նրան հանրաճանաչ դարձրին, բայց նա նաև վարել է շոուներ այլ թեմաներով:
Առաջին ոչ ավտոմոբիլային թեմայով հաղորդումը «Robot Wars»-ի բրիտանական տարբերակն էր: Նա հաճախ է հանդես եկել հեռուստատեսությամբ որպես հրավիրված աստղ կամ խորհրդատու: 1998 թվականից երեք տարվա ընթացքում նա ուներ իր սեփական թոք-շոուն՝ «Կլարկսոն»: Դա 27 կեսժամյա էպիզոդ էր 1998 թվականի նոյեմբերից մինչև 2000 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, շոուի հյուրերն էին երաժիշտներ, քաղաքական գործիչներ և հեռուստահաղորդավարներ: Կլարկսոնը նաև ակտիվորեն նկարահանում է մեծ քանակությամբ վավերագրական ֆիլմեր այնպիսի թեմաներով, ինչպիսիք են պատմությունը և տեխնիկան, նաև շատ ֆիլմեր՝ ավտոմոբիլային թեմատիկայով:
2015 թվականի մարտին Կլարկսոնը հեռացվեց եթերից «Բի-Բի-Սի» հեռուստաընկերության ղեկավարության կողմից պրոդյուսերի հետ վիճաբանության պատճառով[14][15], արդեն պատրաստի «Top Gear» թողարկումների ցուցադրումը չեղարկվեց: «The Guardian»-ի տվյալներով, Կլարկսոնի միջադեպի պատճառով «Top Gear»-ի չեղարկումը հանգեցրեց «Բի-բի-սի»-ի լսարանի նվազման, հաղորդումը գրավում էր ավելի քան 5 մլն հեռուստադիտող կամ հեռուստառադիոընկերության ընդհանուր հեռուստադիտողների 19.5%-ը[16]:
2015 թվականի մարտի 25-ին «Բի-բի-սի»-ն պաշտոնապես հայտարարեց Ջերեմի Կլարկսոնի ազատման մասին[17][18], իսկ նրա հետևից հեռացան նաև մյուս հաղորդավարները (Ռիչարդ Համմոնդը, Ջեյմս Մեյը):
2015 թվականի հուլիսի 30-ին հայտարարվեց, որ Կլարկսոնը, Համմոնդը և Մեյը պայմանագիր են ստորագրել Amazon Video-ի հետ[19][20]: 2016 թվականի մայիսի 11-ին Կլարկսոնը Twitter-ում պատմեց, որ նոր շոուն դուրս կգա «The Grand Tour» վերնագրով և կհեռարձակվի վրանից, որը նրանք մտադիր են տեղափոխել ամեն շաբաթ[21]: Նոր հեռուստաշոուի առաջին սերիայի թողարկումը տեղի ունեցավ 2016 թվականի նոյեմբերի 18-ին[22]:
2018 թվականի մայիսի 5-ից Ջերեմի Կլարկսոնը սկսեց վարել վերածնված բրիտանական «Who Wants to Be a Millionaire?» շոուն՝ փոխարինելով 2014 թվականին հեռացած Քրիս Թարրանտին[23]:
2021 թվականի հունիսի 11-ին Amazon Prime-ում թողարկվեց նոր շոու՝ Clarkson's Farm:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին կնոջ՝ Ալեքսանդրա Ջեյմսի հետ նա ապրել է ընդամենը մեկ տարի, նրանք բաժանվեցին 1990 թվականին:
1993 թվականի մայիսին Ֆուլհեմում Կլարկսոնն ամուսնացավ իր մենեջերի՝ Ֆրենսիս Քեյնի հետ: Զույգը բնակություն հաստատեց Կոտսուոլդսում գտնվող Չիփինգ Նորտոն քաղաքում: Ընտանիքում ծնվեց երեք երեխա՝ Էմիլի (1994), Ֆինլո (1996) և Կատյա (1998): 2014 թվականին նրանք բաժանվեցին:
2007 թվականին Կլարկսոնը, լինելով «Genesis» ռոք խմբի մեծ երկրպագու, մասնակցեց խմբի վերամիավորման համերգին Twickenham մարզադաշտում:
2009 թվականին Կլարկսոնը հայտարարեց, որ դարձել է լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային թիմի մեծ երկրպագու՝ անվանելով այն միակ թիմը, որը կարողանում է խաղալ[24]:
2016 թվականից Կլարկսոնը հանդիպում և ապրում է իր ֆերմայում Լիզա Հոգանի հետ։
Ավտոմեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլարկսոնը և նրա ընտանիքը ունեն կամ ունեցել են հետրյալ ավտոմեքենաները
- Volvo XC90[25]
- Range Rover TDV8 Vogue SE[26]
- Lotus Elise 111S[27]
- Mercedes-Benz 600 Grosser[28]
- Mercedes CLK63 AMG Black[29]
- Mercedes-Benz SLK55 AMG
- Mercedes-Benz SLS AMG Roadster[29]
- BMW 3.0 CSL[29]
- Honda CR-X[29]
- Ferrari F355[29]
- 2 Ford GT[30]
- Aston Martin Virage[29]
- Lamborghini Gallardo[29]
- Volkswagen Scirocco 1[31]
- Volkswagen Scirocco 2[31]
- Ford Escort RS Cosworth[32]
- Ford Focus 1[33]
- Volkswagen Golf GTi[34].
Ի լրումն բազմաթիվ մեքենաների, որոնք նա ունի, որպես ավտոմոբիլային լրագրող Քլարկսոնին պարբերաբար մեքենաներ են տալիս ավտոմոբիլային ընկերությունները փորձարկելու համար:
Քլարկսոնը ցանկանում էր գնել Ford GT, նա երկար ժամանակ փորձում էր հայտնվել այն գնորդների ցանկում, ովքեր պետք է Ford-ը հասցնեն Անգլիա [35]։ Եվ այն բանից հետո, երբ նա վերջապես ստացավ մեքենան, այն փչացավ հաջորդ օրը: Նա մեքենան անվանել է «երբևէ ստեղծված ամենաանվստահելի մեքենան»։ Տարիների տառապանքներից հետո նա վաճառում է Ford GT-ն ՝ տեղ բացելու Gallardo Spyder-ի համար:
2008 թվականի օգոստոսին նա վաճառեց Gallardo-ն։ Հոկտեմբերին նա հայտարարեց, որ վաճառել է նաև իր Volvo XC90-ը։ Բայց 2009 թվականի հունվարին The Times-ում հրապարակված ավտոմեքենայի ակնարկում նա ասաց. «Ես հենց նոր գնեցի իմ երրորդ Volvo XC90-ը, քանի որ առավոտյան պետք է երեխաներին տանեմ դպրոց»:
Քլարկսոնը մտածում էր գնել Ferrari 458 Italia այն Top Gear-ի տասնհինգերորդ սեզոնում փորձարկելուց հետո, ինչպես նաև Mercedes-Benz SLS AMG, ինչպես ներկայացված է իր DVD-ում «Clarkson - The Italian Job»-ում և հատուկ «Top Gear - Journey to the East USA»-ում, խոստովանել է, որ սա իր նոր սիրելի մեքենան է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղորդավար
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 — 1996 | Jeremy Clarkson’s Motorworld |
1997 | Robot Wars |
1997 | Jeremy Clarkson’s Extreme Machines |
1998 — 2000 | Քլարկսոն(Թոք–շոու) |
1999 | head to head |
2000 | Clarkson’s Car Years |
2001 | Speed |
2002 — 2015 | Top Gear |
2002 | Ջերեմի Քլարկսոնը հանդիպում է հարևանների հետ |
2003 | The Victoria Cross: For Valour |
2004 | Inventions That Changed the World |
2007 | The Greatest Raid Of All Time |
2010 | Jeremy Clarkson: The Italian Job |
2016 — 2024 | The Grand Tour |
с 2018 | Who Wants To Be A Millionaire |
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jeremy Clarkson’s Motorworld (1996), ISBN 0-563-38730-0
- անգլ.՝ Clarkson On Cars, 1996[36], ISBN 0-86369-964-2
- Clarkson’s Hot 100 (1997), ISBN 1-85227-730-0
- Jeremy Clarkson’s Planet Dagenham: Drivestyles of the Rich and Famous (1998), ISBN 0-233-99335-5
- Born to Be Riled: The Collected Writings of Jeremy Clarkson (1999) (re-published 2007), ISBN 0-563-55146-1
- Jeremy Clarkson’s Ultimate Ferrari (2001), ISBN 1-84065-358-2
- «Աշխարհն ըստ Քլարկսոնի»[37] անգլ.՝ The World According To Clarkson, 2004 ISBN 0-7181-4730-8
- Clarkson on Cars (2004), ISBN 0-14-101788-0
- I Know You Got Soul (2004), ISBN 0-7181-4729-4
- The World According to Clarkson 2: And Another Thing… (2006), ISBN 0-7181-4985-8
- «Առանց արգելակների։ Իմ տարիները Top Gear-ում»[38] անգլ.՝ The Top Gear Years , 2012, ISBN 0-86369-964-2
- «Ծնվել է քանդելու համար»[39] անգլ.՝ Driven to Distraction , 1994, ISBN 0-14-101787-2
- «Կարող էր ավելի վատ լինել...»[40], անգլ.՝ What Could Possibly Go Wrong..., 2016, ISBN 978-5-91671-385-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.imdb.com/name/nm0165087/?ref_=nmbio_mbio
- ↑ https://www.imdb.com/name/nm7898482/bio?ref_=nm_ov_bio_sm
- ↑ Cahal Milmo (2008-07-05). «Pay us the same as Clarkson – or we quit!». The Independent (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008-09-06-ին. Վերցված է 2022-12-20-ին.
- ↑ «Desert Island Discs - Jeremy Clarkson» (անգլերեն). BBC Radio4. 2003-11-16. Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին. Վերցված է 2008-01-13-ին.
- ↑ «Please Look after This Bear». 18:31 minutes in. BBC Radio 4.
{{cite episode}}
: Missing or empty|series=
(օգնություն) - ↑ «Эдриан Ньюи. Биография». 2014-12-10. Արխիվացված օրիգինալից 2017-03-02-ին. Վերցված է 2017-03-07-ին.
- ↑ «The Radio Academy». William ('Uncle David') Davis (անգլերեն). The Radio Academy. Արխիվացված է օրիգինալից 2008-02-14-ին. Վերցված է 2008-02-29-ին. «Among the schoolboy actors who passed through the Jennings plays before their voices broke, incidentally, was Jeremy Clarkson.»
- ↑ BBC News Արխիվացված է Մայիս 4, 2009 Wayback Machine-ի միջոցով: Clarkson: 'I’d be a rubbish PM', 27 May 2008
- ↑ «Clarkson and Gill in Baghdad your views». The Times. London. 2005-11-08. Վերցված է 2010-05-06-ին.
- ↑ 10,0 10,1 «Clarkson's hero». The Times (անգլերեն). UK. 2007-12-02. Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին. Վերցված է 2011-03-04-ին.
- ↑ Jeremy Clarkson Արխիվացված 28 հունիսի 2006 թվականին.. Проверено 2 Августа 2006.
- ↑ Clarkson, Jeremy (2007-04-27). «Your Clarkson needs you». Top Gear (magazine) (անգլերեն). BBC Worldwide. Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին. Վերցված է 2007-04-27-ին. «…we finished with 8.6 million people watching the end of the final show. To put that in perspective, it's pretty much twice what a very successful programme could dream of getting on BBC2 or Channel 4. It puts us on level terms with Eastenders.»
- ↑ Savage, Mark (2006-09-21). «Top Gear's chequered past». BBC News (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2009-02-10-ին. Վերցված է 2007-04-27-ին. «It is currently shown in more than 100 countries around the world, and Top Gear magazine is the UK's biggest-selling car magazine.»
- ↑ «Джереми Кларксон отстранён от эфира из-за конфликта с продюсером: ТВ и радио: Интернет и СМИ: Lenta.ru». Արխիվացված օրիգինալից 2015-03-11-ին. Վերցված է 2015-03-11-ին.
- ↑ «Ведущий Top Gear Джереми Кларксон временно отстранен от эфира :: Технологии и медиа :: РосБизнесКонсалтинг». 2015-03-10. Արխիվացված օրիգինալից 2015-03-11-ին. Վերցված է 2015-03-11-ին.
- ↑ «Би-би-си» потеряла 4 млн зрителей из-за отмены выпуска Top Gear Արխիվացված է Մարտ 17, 2015 Wayback Machine-ի միջոցով: // ИА Интерфакс
- ↑ «Jeremy Clarkson dropped from Top Gear, BBC confirms». BBC News. bbc.com. 2015-03-25. Արխիվացված օրիգինալից 2015-03-25-ին. Վերցված է 2015-03-26-ին.
- ↑ «Телеведущий Джереми Кларксон уволен с Би-би-си». bbc.co.uk/russian. 2015-03-25. Արխիվացված օրիգինալից 2015-03-27-ին. Վերցված է 2015-03-26-ին.
- ↑ Plunkett, John (2015-07-30). «Top Gear's Clarkson, Hammond and May sign Amazon deal». The Guardian (անգլերեն). 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2016-10-21-ին. Վերցված է 2016-10-21-ին.
- ↑ «Top Gear's Jeremy Clarkson, Richard Hammond and James May making show for Amazon». BBC News (անգլերեն). 2015-07-30. Արխիվացված է օրիգինալից 2016-08-13-ին. Վերցված է 2016-10-21-ին.
- ↑ «Name for Jeremy Clarkson's Amazon show finally revealed». Evening Standard (անգլերեն). 2016-05-11. Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին. Վերցված է 2016-10-21-ին.
- ↑ «Watch The Grand Tour Season 1 Episode - Amazon Video». Amazon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016-10-21-ին. Վերցված է 2016-10-21-ին.
- ↑ «Джереми Кларксон станет ведущим «Кто хочет стать миллионером?»». motor.ru. Արխիվացված օրիգինալից 2018-05-06-ին. Վերցված է 2018-05-05-ին.
- ↑ Clarkson, Jeremy (2009-03-22). «You're a bunch of overpaid nancies – and I love you» (անգլերեն). The Sunday Times. Վերցված է 2010-01-09-ին.
- ↑ Clarkson, Jeremy (2009-01-18). «Volvo XC90». The Times (անգլերեն). London. Արխիվացված է օրիգինալից 2010-05-29-ին. Վերցված է 2010-10-15-ին.
- ↑ Clarkson, Jeremy (2009-03-15). «Range Rover TDV8 Vogue SE». The Sunday Times (անգլերեն). London. Վերցված է 2011-03-04-ին.
- ↑ The world according to Clarkson, Sunday Times, 30 April 2006
- ↑ J Clarkson (2008-01-13). «Mazda MX-5: It's far too cool for you, Mr Footballer» (անգլերեն). London: The Sunday Times. Վերցված է 2008-01-13-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 Clarkson, Jeremy Round the Bend. — Penguin Books, 2011. — С. 230. — ISBN 978-0-7181-5842-2
- ↑ Top Gear, 8 сезон, 1 эпизод. 7 мая 2006 год
- ↑ 31,0 31,1 Clarkson, Jeremy Round the Bend. — Penguin Books, 2011. — С. 140—141. — ISBN 978-0-7181-5842-2
- ↑ «Test driving a car» (անգլերեն). Auto Trader. Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին. Վերցված է 2013-04-11-ին.
- ↑ Сумасшедшая коллекция машин Джереми Кларксона
- ↑ The Grand Tour, 1 сезон, 4 эпизод
- ↑ Top Gear, 8 сезон, 1 эпизод
- ↑ Джереми Кларксон Автомобили по Кларксону = Clarkson On Cars. — Альпина нон-фикшн, 2008. — 216 с. — 7000 экз. — ISBN 978-5-9614-0767-9
- ↑ Джереми Кларксон Мир по Кларксону = The World According To Clarkson. — Альпина нон-фикшн, 2008. — 240 с. — 7000 экз. — ISBN 978-5-9614-0720-4
- ↑ Джереми Кларксон Без тормозов: Мои годы в Top Gear = The Top Gear Years. — Альпина нон-фикшн, 2014. — 562 с. — 3000 экз. — ISBN 978-5-91671-279-7
- ↑ Джереми Кларксон Рождённый разрушать = Driven to Distraction. — Альпина нон-фикшн, 2011. — 480 с. — 5000 экз. — ISBN 978-5-9167-1086-1
- ↑ Джереми Кларксон Могло быть и хуже… = What Could Possibly Go Wrong.... — М.: Альпина Нон-фикшн, 2016. — 571 с. — 3000 экз. — ISBN 978-5-91671-385-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джереми Кларксон на сайте на Top Gear Արխիվացված է Հուլիս 5, 2015 Wayback Machine-ի միջոցով:
- Джереми Кларксон на официальном русскоязычном сайте Top Gear