Ջերարդո Դոտտորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերարդո Դոտտորի
Gerardo Dottori
Ի ծնեGerardo Dottori
Ծնվել էնոյեմբերի 11, 1884(1884-11-11)[1][2][3]
ԾննդավայրՊերուջա, Իտալիա
Վախճանվել էհունիսի 13, 1977(1977-06-13)[4][2][3] (92 տարեկան)
Մահվան վայրՊերուջա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  Իտալիա[5]
Մասնագիտություննկարիչ, խեցեգործ և վիզուալ արտիստ
Թեմաներգեղանկարչություն[6] և ֆուտուրիզմ[6]
 Gerardo Dottori Վիքիպահեստում

Ջերարդո Դոտտորի (իտալ.՝ Gerardo Dottori, նոյեմբերի 11, 1884(1884-11-11)[1][2][3], Պերուջա, Իտալիա - հունիսի 13, 1977(1977-06-13)[4][2][3], Պերուջա, Իտալիա), իտալացի նկարիչ-ֆուտուրիստ, նովեչենտո դպրոցի ներկայացուցիչ։

Կյանք և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերարդո Դոտտորին 1911 թվականին Հռոմում ծանոթանում է Ջակոմո Բալլայի հետ և նրա ազդեցությամբ 1911-1912 թվականներին միանում է ֆուտուրիստական շարժմանը։ 1914-1915 թվականներին նկարիչը հրապուրվում է |ֆուտուրիստական զանազան ստանդարտներով, զորօրինակ ciclista: 1920 թվականին նա ստեղծում է աբստրակտ նկարների մի ամբողջ շարք՝ հետևելով ֆուտուրիզմի այնպիսի վարպետներին, ինչպիսիք էին Բալլան, Ջինո Սեվերինին և Ումբերտո Բոչչոնին։ Վերջիններս են դեռևս 1912-1913 թվականներին Իտալիայում հարթել աբստրակցիոնիզմի ուղին։ Մեծ ավանդ է թողել նաև Ջակոմոն իտալական ХХ դարաշրջանի զարդարվեստում. այդ նկարչական ուղիներով նա զբաղվում է ամբողջ կյանքի ընթացքում։ 1920-ական թվականներին նկարչի ստեղծագործական կյանքում գլխավոր թեմատիկան դառնում են Երկրի հեռանկարը՝ ուրվագծված երկնքից. այդ ժամանակի ֆուտուրիստական ուղղվածություններից մեկը՝ Aeropittura: Ընդ որում հայտնի չէ, թե Դոտտորին երբևէ բարձրացել է ինքնաթիռով երկինք, թե՝ ոչ։

Երբ Իտալիայում մուտք գործեց ֆաշիզմը, Ջերալդոն, ինչպես և շատ իտալացի ֆուտուրիստներ, ողջունում են նոր կառավարությանը։ 1932 թվականին նկարիչ-ֆուտուրիստ Մարիո Սիրոնիի և Էնրիկո Պրամպոլինիի հետ համատեղ Դոտտորին Հռոմում մասնակցում են մի ցուցահանդեսի՝ «Mostra della Revoluzione Fascista» («Ֆաշիստական հեղափոխական ցուցահանդես»)։ 1934 թվականին նա մի շարք նակարիչների հետ միասին՝ Ֆիլիպպո Տոմազո Մարինետտի, Բենեդետտա Կապպա Մարինետտի, Ֆորտունանտո Դեպերո և Բրունո Մուրանի, անդամագրվում են Մուսոլինիին ծառայող «Manifesto della plastica murale» մանիֆեստին, որպես ագիտացին-պրոպագանդային քարոզիչներ արվեստի բնագավառում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նկարիչը շարունակում էր աշխատել ֆուտուրիստական ոճին հարազատ և շարունակեց այդ թեմայով անընդհատ պրոպագանդան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sylvia Martin «Futurismus», Köln 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերարդո Դոտտորի» հոդվածին։