Ջեսսի Մակքարթնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեսսի Մակքարթնի
Jesse McCartney 34 Shankbone 2010 NYC.jpg
Ծնվել է ապրիլի 9, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}})[1] (31 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասան, հեղինակ-կատարող, ձայնային դերասան, երաժիշտ, կինոդերասան և երգիչ
Կայք jessemac.com
Jesse McCartney Վիքիպահեստում

Ջեսի Արթուր Աբրահամ Մակքարթնի (անգլ.՝ Jesse Arthur Abraham McCartney, ապրիլի 9, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}})[1], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի երգիչ և դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի ապրիլի 9-ին Մանհեթենում՝ մեծ ընտանիքում[2]: Ընտանիքի անդամներն են հայրը` Սքոթ Մակքարթնին, մայրը` Ջինջեր Մակքարթնին, կրտսեր եղբայրը` Թիմոթի Գլովեր Մարկ Մակքարթնին, և քույրը՝ Լեա Ջոյս Մակքարթնին: Ջեսին այժմ ապրում է Նյու Յորքի Արդսլի գյուղում: Նա ավարտել է Արդսլիի միջնակարգ դպրոցը 2005 թվականի հուլիսի 22-ին: Շատ փոքր տարիքում Ջեսին արդեն ցանկանում էր երգել և խաղալ ֆիլմերում և կարողացավ իրականացնել իր երազանքները: Նախ 7 տարեկան հասակում խաղում էր դերեր իրենց համայնքում բեմադրվող մյուզիքլներում, ապա միանում է Օլիվեր ⟨1994⟩, Թագավորը և ես ⟨1995 և 1997⟩, Ծննդյան երգեր (1998) և Ողջունելով Բրոդվեյին (2002) ներկայացումների հյուրախաղերին :

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

11 տարեկանում Ջեսսին ստանում է իր առաջին դերը «Իմ բոլոր երեխաները» (All My Children) շոուում: Նա մնաց այդ շոուում 1998 թվականից մինչև 2001 թվականը: 1998 թվականին Ջեսսին անդամագրվում է «Sugar Beats» մանկական խմբին: Մեկ տարի երգելով այս խմբում, Ջեսսին միանում է «Dream Street» խմբին: Սկզբում այդ խումբը կոչվում էր «Boy Wonder», որի անվանումը վերցվել է քոմիքսների գրքից: 2002 թ. խումբը ցրվեց, իսկ խմբի անդամները զբաղվեցին սոլո-կարիերայով:

Խմբի հիմնադիրները եղել են Լուիս Բալդոներին և Բրայան Լուկովը: Խմբի գլխավոր անդամները 6-ն են:

  • Ջեսսի
  • Ջորդան Նայթ
  • Բիլի Քեննեդի
  • Քորի Օսթին
  • Գրեգ Րեպոսո
  • Քրիս Տրաուզդեյլ

Հետագայում խումբը կոչվեց «Dream Street»: Նախագծի մեկնարկից առաջ, տարաձայնությունների պատճառով Քորի Օսթինը լքեց խումբ: Խումբը գործեց 1999 թվականից մինչև 2002 թվականները, 2001 թվականի հուլիսի 10-ին թողարկելով միայն մեկ ալբոմ «Dream Street»: Բայց ծնողները 2002 թվականին որոշեցին դատական գործ հարուցել խմբի ստեղծողների դեմ: Չնայած նրան, որ ծնողները հաղթեցին այդ դատական գործը, այնուամենայնիվ խումբը փակվեց:

Ջեսսին չօգտագործելով իր տաղանդը, ձգտում է դառնալ սոլո երգիչ: Էնդրյու Գոլդը և Ջինջեր Մակքարթնին 2003 թվականին ստեղծում են «JumpAhead Productions» ձայնագրման ստուդիան:

Ջեսսին սկսում է ձայնագրել «Beautiful Soul», «Don’t You» և «Why Don’t You Kiss Her» երգերը և 2003 թվականին թողարկում է իր առաջին ալբոմը` «J Mac»: Ալբոմը բաղկացած է 3 երգից: Այնուհետև գնում է շրջագայության: Շրջագայությունից հետո 2004 թվականի սեպտեմբերի 24-ին թողարկում է իր ամբողջական ալբոմը «Beautiful Soul»: Նրա «Beautiful Soul» երգը միանգամից դարձավ հիթ: Այդ ալբոմը 2005 թվականի փետրվարի 25-ին դարձավ պլատինե: Ներկայումս այդ ալբոմը ունի 1,5 միլիոն օրինակ[3]: 2005 թվականին Ջեսսին որոշում է մասնակցել «Քեյթ» ֆիլմի նկարահանմանը, որը հայտնվել է ԱՄՆ-ում մեծ էկրաններին 2008 թվականին: 2006 թվականի սեպտեմբերի 9-ին թողարկվում է նրա հաջորդ ալբոմը: 2007 թվականի մայիսի 20-ին թողարկվում է նրա երրորդ` «Departure» ալբոմը, որը ավելի հասուն է մյուս երկու ալբոմներից: Ջեսսին համագործաքցել է Րեգի-հիփ-հոփ «Cipes And The People» խմբի հետ: Ժամանակի ընթացքում Ջեսսին ձայնագրում է «Bleeding Love» երգը Լեոնի Լյուսիի հետ: Ներկայում Ջեսսին զբաղվում է իր հաջորդ ալբոմի թողարկմամբ` խթանելով տարբեր նախագծերի իրականացմանը:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • All My Children - Ադամ Սանշայն
  • Law & Order - Դենի Դրիսքոլ
  • The Pirates of Central Park - Սայմոն Բեսկին
  • Dream Street Live - մարմնավորում է ինքն իրեն
  • The Biggest Fan - մարմնավորում է ինքն իրեն
  • The Strange Legacy of Cameron Cruz - Քամերոն Կրուզ
  • Summerland - Բրեյդին Ուեսթերլի
  • Pizza - Ջասթին Բրիջես

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 — Beautiful Soul
  • 2006 — Right Where You Want Me
  • 2008 — Departure
  • 2009 — Departure: Recharged
  • 2012 — Have It All...
  • 2013 — In Technicolor Part I

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]