Jump to content

Ջեսի Ջեյմս Հոլիվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսի Ջեյմս Հոլիվուդ
անգլ.՝ Jesse James Hollywood
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1980(1980-01-28) (44 տարեկան)
ԾննդավայրWest Hills, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունEl Camino Real High School?
ՄասնագիտությունԹմրավաճառ

Ջեսի Ջեյմս Հոլիվուդ (անգլ.՝ Jesse James Hollywood, հունվարի 28, 1980(1980-01-28), West Hills, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ, հայտնի է նաև որպես Շոն Մայքլս (անգլ.՝ Sean Michaels) և Մայքլ Կոստա Ժիրու (անգլ.՝ Michael Costa Giroux), ամերիկացի հանցագործ, թմրավաճառ։ «Ալֆա Դոգ» ֆիլմի գլխավոր հերոս Ջոնի Թրուլավի նախատիպն է։ 2000 թվականի օգոստոսի 9-ին Ջորջ Հոլիվուդի հրամանով սպանվել է 15-ամյա Նիկոլաս Մարկովիցը, որը ծառայել է որպես ֆիլմի սյուժե։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսի Ջեյմսը ծնվել է Ջոնի (Ջեք) և Լորի Հոլիվուդների ընտանիքում՝ Լոս Անջելեսի Վեսթ Հիլս բնակավայրում[1]։ Հակառակ տարածված կարծիքի՝ ապագա թմրավաճառն իր անունը ստացել է ոչ թե հայտնի հանցագործ Ջեսի Ջեյմսի պատվին, այլ իր հորեղբոր պատվին։ Մանկության և պատանեկության տարիներին զբաղվել է բեյսբոլով, սակայն վնասվածքի պատճառով ստիպված է եղել դադարեցնել պարապմունքները։ Ենթադրվում է, որ հերոինի վաճառքով նա սկսել է զբաղվել ճակատագրական սպանությունից մեկ տարի առաջ[2]։ Ջեսի Ջեյմսը հանցավոր բիզնեսում ներգրավել է բեյսբոլի դպրոցի իր ընկերներին, այդ թվում՝ ապագա զոհի հոր՝ Բենջամին Մարկովիցի ավագ եղբորը[3]։

Հանցագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Մարկովիցը պարտք է վերցրել Հոլիվուդից։ Նրա վրա ազդելու համար Հոլիվուդը որոշել է առևանգել իր կրտսեր եղբորը՝ Նիկոլասին։ 15-ամյա տղային քարշ են տվել ֆուրգոն և տարել։ Ենթադրաբար, սկզբից Նիկոլասը խուճապի է մատնվել՝ իմանալով, թե ինչու են նրան առևանգել։ Բայց հետո առևանգողները նրան առաջարկել են թմրանյութեր ու ալկոհոլ, և նա իրեն զգացել է գեղեցիկ կյանք տանող խմբավորման անդամ, և այդ պատճառով դադարել է դիմադրել։ Հոլիվուդը Ջեսի Ռաջին (անգլ.՝ Jesse Rugge) հանձնարարել է հոգ տանել Նիկոլասի համար։ «Պատանդը» գրեթե լիակատար ազատություն է ստացել Ռաջից։ Դատի ժամանակ ավելի ուշ ներկա է եղել 42 վկա, և նրանց մեծ մասը շատ լավ իմացել է, որ Նիկոլասը առևանգվել է, նրան նույնիսկ անվանում էին «գողացված տղա» (stolen boy): Նրանցից ոչ մեկը չի զանգահարել ոստիկանություն, քանի որ Նիկոլասի պահվածքը ոչ մի կերպ չի հուշել, որ նրան անազատության մեջ են պահում։ Հայտնի է, որ Նիկոլասը նույնիսկ մտերմաբար հանդիպել է խմբի անդամներից 17-ամյա մի աղջկա՝ Ջանինի հետ։ Ամբողջ ընկերությունը գնացել է երեկույթի՝ «Lemon Tree Inn» մոթելում։ Երեկույթից հետո Նիկոլասին հասկացրել են, որ շուտով տուն են տանելու։ Բայց անչափահասի առևանգման համար ցմահ ազատազրկման սպառնալիքով վախեցած Հոլիվուդը բանդայի անդամ Ռայան Հոյտին, որը նրան 1200 դոլար էր պարտք, պարտքի վճարի դիմաց սպանել է տղային[4]։

Նիկոլասին տարել են Գոլետի բլուրներ, որտեղ Հոյտն ու Ջեսսի Ռաջը փորել են գերեզմանը։ Այնուհետև Ռաջը Նիկոլասի ձեռքերը կապել է սկոտչով և նրա բերանը փակել, իսկ Հոյտը բահով հարվածել է ծոծրակին և TEC-9-ից արձակել 9 կրակոց։ Մարդասպանները թաղել են զենքը դիակի հետ միասին և ծածկել են գերեզմանը ճյուղերով։ Սակայն գերեզմանը չափազանց խորը չէր փորված և մոտ էր հայտնի արահետին։ Օգոստոսի 12-ին` առևանգումից վեց օր անց, հայտնաբերվել է Նիկոլաս Մարկովիցի մարմինը[5]։

2001 թվականի նոյեմբերի 21-ին 21-ամյա Ռայան Հոյտը մեղավոր էր ճանաչվել առաջին աստիճանի կանխամտածված սպանության մեջ՝ ծանրացնող հանգամանքներով։ Նույն թվականի դեկտեմբերի 9-ին նա դատապարտվել է մահապատժի։ Այժմ գտնվում է Սան Քվենտինի բանտում։

Ջեսի Ռաջը, որը սպանության պահին 20 տարեկան էր, 2002 թվականի սեպտեմբերին դատապարտվել է ցմահ բանտարկության՝ 7 տարի անց ներման խնդրագիր ներկայացնելու հնարավորությամբ։ 2013 թվականի հուլիսին Ռաջը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել և նույն թվականի հոկտեմբերի 24-ին ազատ է արձակվել բանտից։

Անձամբ Հոլիվուդը չի մասնակցել սպանությանը։ Մարկովիցի մարմինը հայտնաբերելուց հետո նա փախուստի է դիմել, և 2004 թվականին մտցվել է ՀԴԲ-ի որոնողական ցուցակներում։ Այն հայտնաբերվել է միայն 2005 թվականին Բրազիլիայի Սակվարեմա քաղաքում՝ հղի ընկերուհու՝ Մարսիայի հետ։ Հոլիվուդը հույս է ունեցել, որ բրազիլական օրենքներով նա կխուսափի էքստրադիցիայից՝ որպես Բրազիլիայի քաղաքացու հայր։ Բայց այն պատճառով, որ սահմանը հատել է կեղծ փաստաթղթերով, նա հայտնվել է օրենքից դուրս։ Այդ պատճառով բրազիլական իշխանությունները նրան հանձնվել են 2005 թվականի մարտի 10-ին և նա ներկայացվել է դատարան։ Հարավային Ամերիկայում հիմնված իրենց նամակագրության Հինգ տարի գրքում Քրիստիան Կրախտը և Դավիթ Վուդարդը հաճախ են քննարկում Ջեսի Ջեյմս Հոլիվուդի դժվարությունները 2004-ից 2006 թվականներին[6]։ Նիկոլաս Մարկովիցի սպանության կազմակերպման պաշտոնական մեղադրանքը Հոլիվուդին ներկայացվել էր միայն 2008 թվականի ապրիլի 1-ին։ Դատը տեղափոխվել է 2009 թվականի ապրիլի 27, որտեղ, մեղավոր ճանաչվելու դեպքում, Հոլիվուդին սպառնում էր մահապատիժ, սակայն երդվյալ ատենակալները, ի վերջո, որոշել են ցմահ բանտարկություն տալ Հոլիվուդին։

2010 թվականի փետրվարի 5-ին Հոլիվուդը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման հնարավորության[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Հոլիվուդն ամուսնացել է Մելինդա Ինոզի հետ, որը նրա հետ նամակագրական կապ է հաստատել դատավճռի կայացումից որոշ ժամանակ անց։ Հարսանեկան երթը տեղի է ունեցել բանտի տարածքում, որտեղ նա բանտարկված է[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Middle-class Valley suburb unlikely breeding ground for a killer». Los Angeles Daily News. 2009 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
  2. Uehlinger, Tim (2006 թ․ ապրիլի 12). «The long hunt for Jesse James Hollywood». Dateline NBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 1-ին.
  3. Haldenby, Andrew (2001 թ․ մարտի 3). «With Friends Like These». London, UK: Daily Telegraph. Վերցված է 2007 թ․ հունվարի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. The real story behind 'Alpha Dog' - Dateline NBC | NBC News
  5. The Last Ride of Jesse James Hollywood
  6. Kracht, C., & D. Woodard, Five Years (Հաննովեր։ Wehrhahn Verlag, 2011 թ).
  7. «Jesse James Hollywood gets life in prison for Santa Barbara murder». Los Angeles Times. 2010 թ․ փետրվարի 5. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  8. «Meet Mrs. Jesse James Hollywood». Santa Barbara Independent. 2014 թ․ փետրվարի 4. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]