Ջեսիկա Ֆոլկհոլթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեսիկա Ֆոլկհոլթ
Ծնվել էմայիսի 15, 1988(1988-05-15)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Մահացել էհունվարի 17, 2018(2018-01-17) (29 տարեկանում)
Մահվան վայրKogarah
ԿրթությունՆոր Հարավային Ուելսի ինստիտուտ և Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Ջեսիկա Ֆոլկհոլթ (անգլ.՝ Jessica Falkholt; մայիսի 15, 1988 թվական, Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա - հունվարի 17, 2018 թվական)՝ ավստրալացի դերասանուհի:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսիկա Ֆոլկհոլթը ծնվել է 1988 թվականի մայիսի 15-ին՝ Սիդնեյում (Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա)՝ շվեդ Լարս Յորան Ֆոլկհոլթի (07.01.1948 - 26.12.2017) և իտալուհի Վիվիան Ֆոլկհոլթի (Պոնտիչելո, 03.01.1957 - 26.12.2017) ընտանիքում: Նա ուներ փոքր քույր՝ Անաբել Ֆոլկհոլթը (22.04.1996 - 29.12.2017): Սովորել է Քասլ Հիլում՝ Գիլրոյ քոլեջում և 2006 թվականին արժանացավ բարձրագույն դպրոցի վկայագրի[1]: Նա ստացել է Նոր Հարավային Ուելսի համալսարանի արվեստի և հաղորդակցման արվեստի բակալավրի աստիճան, իսկ սովորելու ընթացքւմ խաղացել է մի քանի թատերական ներկայացումներում, այդ թվում` երաժշտական «Կաբարե»-ում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Seven Network և Carnival Films-ում՝ ստեղծելով պորտֆոլիո, նկարահանվելով հեռուստատեսային հոլովակներում:

2012 թվականին Ֆոլկհոլթն ընդունվել է դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտ[2]: Սովորելու ընթացքում մի քանի փոքր հեռուստատեսային դերեր է խաղացել, այդ թվում`«Խորամանկ բիզնեսում»: Ֆոլկհոլթը դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտն ավարտել է 2015 թվականին, իսկ 2016 թվականին Հոուփ Մորիսոնի «Դեպի տուն» սերիալում ստացել է երկրորդ պլանի դեր[3]:

2017 թվականին ավարտել է իր առաջին «Հարմոնիա» գեղարվեստական ֆիլմը, որը պետք է հեռարձակվեր 2018 թվականին[4]: Նա նաև հյուրի դերով հանդես է եկել Nine Network «Խայթոցների ակումբ» դրամայում: Ավտովթարից առաջ Ֆոլկհոլթն ավարտել է «Խորհրդավոր ճանապարհ» դրամայի նկարահանումները, որտեղ խաղացել է Ժենևևի դերը[5]:

Ավտովթար և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 26-ին Ֆոլկհոլթը ծնողների՝ 69-ամյա Լարսի ու 60-ամյա Վիվիանի և 21-ամյա քրոջ՝ Անաբելի հետ միասին վթարի ենթարկվեցին: Քույրերի ծնողները տեղում մահացան: Երբ մեքենան այրվեց, Ջեսիկային և Անաբելին մեքենայից կենդանի դուրս բերեցին, սակայն Անաբելը մահացավ երեք օր անց՝ դեկտեմբերի 29-ին՝ Լիվերպուլի հիվանդանոցում: Մահացավ նաև մյուս մեքենայի 50-ամյա վարորդը՝ Քրեյգ Էնթոնի Ուիթոլը, որը հաճախ էր գիտակցաբար խախտում ճանապարհային երթևեկության կանոնները[6]:

Վթարի հետևանքով Ֆոլկհոլթը տեղափոխվեց Սիդնեյի Սուրբ Ջորջ հիվանդանոց, որտեղ վիրահատվեց, ինչի հետևանքով հեռացվեցին երիկամները և գանգի մասերը[7][8]: 2018 թվականի հունվարի 9-ին թաղվեցին Ջեսիկայի ծնողները և քույրը, իսկ հաջորդ օրը անջատեցին նրա կյանքի արհեստական ապահովման սարքը, ինչը հունվարի 12-ին հաստատեց հիվանդանոցի մամլո քարտուղարը: Նա մահացավ հիվանդանոցում՝ 2018 թվականի հունվարի 17-ին՝ 29 տարեկան հասակում[9][10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2006 Higher School Certificate»։ boardofstudies.nsw.edu.au։ Վերցված է 6 January 2018 
  2. «'Always part of the family': Home and Away's message to actress in critical condition»։ SBS։ 29 December 2017։ Վերցված է 29 December 2017 
  3. «Jessica Falkholt 'remains in critical condition' after horror crash»։ Nine.com.au։ 12 January 2018։ Վերցված է 11 January 2018 
  4. Knox David (17 January 2018)։ «Vale: Jessica Falkholt»։ TV Tonight։ Վերցված է 17 January 2018 
  5. «Mystery Road's Aaron Pedersen pays tribute to late co-star Jess Falkholt»։ TV Week։ 4 June 2018։ Վերցված է 20 June 2018 
  6. Mitchell Georgia (30 December 2017)։ «Annabelle Falkholt dies in hospital days after crash that killed her parents»։ The Sydney Morning Herald։ Վերցված է 1 January 2018 
  7. «Jessica Falkholt: Home and Away star's sister dies in crash»։ BBC News։ 29 December 2017։ Վերցված է 29 December 2017 
  8. «Driver who hit 'Home and Away' star and her family on Boxing Day was a serial traffic offender»։ The Daily Telegraph։ Վերցված է 29 December 2017։ (subscription required (help)) 
  9. «Jessica Falkholt: Home and Away actress has died, hospital says»։ BBC։ 16 January 2018։ Վերցված է 16 January 2018 
  10. «Jessica Falkholt dies in hospital after family killed in South Coast crash»։ Sydney Morning Herald։ 17 January 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]