Ջեսիկա Բյորս
![]() գերմ.՝ Jessica Boehrs | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 5, 1980[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Մագդեբուրգ, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի և կինոդերասանուհի |
Ժանրեր | փոփ |
jessicaboehrs.com | |
Ջեսիկա Բյորս (գերմ.՝ Jessica Börhs, մարտի 5, 1980[1], Մագդեբուրգ, Արևելյան Գերմանիա), գերմանացի երգչուհի, դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգչուհու իր կարիերան սկսել է 1996 թվականին JessVaness երաժշտախմբում։ Լինելով Novaspace նախագծին մասնակցող եվրատրանս ոճի երգչուհի՝ թողարկել է լավագույն երգերի տասնյակում ընդգրկված մի շարք հիթեր, այդ թվում՝ "Time After Time", "Guardian Angel" և "Beds Are Burning" երգերը։ Այդ ծրագրին մասնակցելու ընթացքում թողարկել է նաև երաժշտական երկու ալբոմ՝ Supernova-ն և Cubes-ը։ Կինոյի ասպարեզում նրա հիշարժան աշխատանքը «Եվրաճամփորդություն» («EuroTrip», 2004 թ.) ֆիլմում գլխավոր հերոսի՝ Սքոթ Թոմասի ըկերուհու՝ Միկիի դերի տպավորիչ կատարումն է։
Ջեսիկան մի շարք երգեր է ձայնագրել նաև ելույթ ունենալով Caught in the Act և Tic Tac Toe երաժշտախմբերի հետ։ 2006–2007 թվականներին գերմանական հեռուստատեսության Schloss Einstein ծրագրում խաղացել է Նինա Վալդգրուբերի դերը։ Բացի այդ, RTL 2 հեռուստաաընկերությունում վարել է «Apres Ski Hit» երաժշտական ծրագիրը, իսկ 2010 թվականից՝ «Ընթրիք նշանավոր անձնավորության հետ» ծրագիրը, որը նույնպես մեծ ժողովրդականություն է վայելում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեսիկան ապրում է Մյունխենում, Պոտսդամում; 2010 թվականի հուլիսին ամուսնացել է դերասան Մարկուս Գրյուսերի հետ[2]։ 2015 թվականի մարտ ամսին նրանք ամուսնալուծվել են[3]։
2015 թվականի սեպտեմբերին Ջեսիկան արու զավակի մայր է դարձել[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2010–2014 | Kreuzfahrt ins Glück | Անդրեա Հերբստ / Մանուելա (Մանու) Մյուլլեր | 7 դրվագ |
2011 | Hallo Robbie! | Մարիոն Շյոլլեր | 8-րդ տարեշրջան, 8 դրվագ, "Robbie hat Schwein" |
2008 | Սիրո փոթորիկ | Յանա Շնայդեր | 8 դրվագ |
Im Tal der wilden Rosen | Սինդի Կալոն | 3-րդ տարեշրջան, 3-րդ դրվագ, "Gipfel der Liebe" | |
Ein Ferienhaus auf Ibiza | Անյա | հեռուստաֆիլմ | |
2007 | Schloss Einstein | Նինա | 3 դրվագ |
2006 | Սեր՝ Գարդա լճի վրա | Իզաբելա Հոֆեր | 14 դրվագ |
Մեկ ճանապարհ | Արտոնյալ բուֆետապան | ||
Ռոզամունդ Պիլխեր | Մարիան Սիմոնս | 1 դրվագ՝ "Die Liebe ihres Lebens" | |
Die Familienanwältin | Բիգգի | 1 դրվագ՝ "Ramba Zamba" | |
Նրանք գիտեն | Լեյսի | ||
2005 | Zack! Comedy nach Maß | Տարբեր կերպարներ | |
2004 | Եվրաճամփորդություն | Միկի | |
2002 | Մարիենհոֆ | Մելանի Նոյհաուս | 1 դրվագ |
Der Bulle von Tölz | Բիրգիտ Հաուզեր | 1 դրվագ՝ "Liebespaarmörder" | |
2000 | SOKO 5113 | Լենա Ռիս | 1 դրվագ՝ "Eine Nummer zu groß" |
1999 | Die Rote Meile | Նադին | 1 դրվագ |
Unschuldige Biester | Լիզա Շտրեկման | հեռուստաֆիլմ | |
1998 | Julia - Kämpfe für deine Träume! | Մելանի Կնաուպ | հեռուստաֆիլմ |
1995 | Die Kreuzfahrt | Կատյա | հեռուստաֆիլմ |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 Time After Time
- 2002 To France
- 2002 Guardian Angel
- 2003 Paradise
- 2003 Run to You
- 2004 Beds Are Burning
- 2004 So Lonely
- 2004 Dancing with
- 2006 All Through the Night
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 Supernova
- 2004 Cubes
- 2006 DJ Edition
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ Jessica Boehrs: Traumhochzeit nach dreieinhalb Anträgen
- ↑ Jessica Boehrs & Markus Grüsser: Ihre Ehe ist gescheitert in: BUNTE on 23. March 2015
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-04-ին։ Վերցված է 2019-09-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեսիկա Բյորս Internet Movie Database կայքում
- Offizielle Website von Jessica Boehrs Archived 2019-09-04 at the Wayback Machine.
|