Jump to content

Ջենսեն Հուանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենսեն Հուանգ
黃仁勳
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1963(1963-02-17)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԹայնան, Թայվան[2]
Քաղաքացիություն Թայվան և  ԱՄՆ
ԿրթությունՕրեգոնի պետական համալսարան (1984)[3], Սթենֆորդի համալսարան (1992), Aloha High School? և Oneida Baptist Institute?[4]
Մասնագիտությունձեռնարկատեր, ճարտարագետ, գործարար, համակարգչային գիտնական, tech VIP, ինժեներ-էլեկտրիկ, մենեջեր, հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն
ԱմուսինLori Huang?[3]
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն100-ի կոմիտե և ՌԱՆԴ ընկերություն[8]
Ստորագրություն
Изображение автографа
 Jen-Hsun Huang Վիքիպահեստում

Ջեն-Հսյուն «Ջենսեն» Հուանգ (անգլ.՝ Jensen Huang, փինյին՝ Huáng Rénxūn, չինարեն՝ 黃仁勳 , փետրվարի 17, 1963(1963-02-17)[1], Թայնան, Թայվան[2]), թայվանցի և ամերիկացի բիզնես-ղեկավար և էլեկտրատեխնիկ, որը աշխարհի ամենաթանկարժեք ընկերության՝ Էնվիդիա (անգլ.՝ Nvidia) հիմնադիրը, նախագահը և գլխավոր գործադիր տնօրենն (անգլ.՝ CEO) է: 2026 թվականի դրությամբ Ֆորբսը նրա կարողությունը գնահատում է ավելի քան 200 միլիարդ ԱՄՆ դոլար՝ դարձնելով նրան աշխարհի յոթերորդ ամենահարուստ անհատը (միլիարդատերը)[9]։

Լինելով թայվանցիներ ներգաղթյալների որդի՝ Հուանգն իր մանկությունն անցկացրել է Թայվանում և Թաիլանդում, նախքան ԱՄՆ տեղափոխվելը, որտեղ սովորել է Կենտուկիում և Օրեգոնում: Սթենֆորդի համալսարանում մագիստրոսի աստիճան ստանալուց հետո Հուանգը 30 տարեկան հասակում 1993 թվականին հիմնադրել է Էնվիդիա ընկերությունը Սան Հոսեի (Կալիֆոռնիա) Դեննիս (անգլ.՝ Denny's) ռեստորանում և այդ ժամանակվանից ի վեր մնացել է դրա նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը: Նա դուրս է բերել ընկերությունը 1990-ականների սնանկացման եզրից և ղեկավարել է դրա ընդլայնումը դեպի գրաֆիկական պրոցեսորների (GPU) արտադրություն, բարձր արտադրողականությամբ հաշվարկներ և արհեստական բանականություն (ԱԲ):

Հուանգի ղեկավարությամբ Էնվիդիա ընկերությունն արագ աճ է գրանցել ԱԲ բումի ընթացքում՝ դառնալով առաջին ընկերությունը, որը 2025 թվականի հոկտեմբերին հասավ ավելի քան 5 տրիլիոն դոլար շուկայական կապիտալիզացիայի: 2021 և 2024 թվականներին Թայմ ամսագիրը Հուանգին ընդգրկել է իր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում (Թայմ 100): 2025 թվականին նա ճանաչվել է «ԱԲ-ի ճարտարապետներից» մեկը Թայմի «Տարվա մարդ» անվանակարգում:

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուանգը ծնվել է 1963 թվականի փետրվարի 17-ին Թայպեյում (Թայվան)[10], իսկ մանկության տարիներին տեղափոխվել է հարավային Թայնան քաղաք[11]։ Նա նավթավերամշակման գործարանի քիմիական ճարտարագետ Հուանգ Սին-թայի և դպրոցի ուսուցչուհի Լո Ցայ-սյուի երկու որդիներից կրտսերն է[12]։ Նրանք միջին խավի թայվանական ընտանիք էին, որոնք հաճախ էին տեղափոխվում[13], և մայրենի խոսում էին թայվանական հոկիեն լեզվով[14]։ Ամեն օր Ջենսենի մայրը բառարանից պատահականորեն ընտրում էր 10 բառ՝ որդիներին անգլերեն սովորեցնելու համար[15]։ Երբ նա հինգ տարեկան էր, Հուանգի ընտանիքը տեղափոխվեց Թաիլանդ՝ աջակցելու հոր նավթավերամշակման կարիերային, և այնտեղ մնաց մոտ չորս տարի[11][16]։ Բանգկոկում գտնվելու ընթացքում նա հաճախել է Ռուամրուդի միջազգային դպրոցը[17]։

1960-ականների վերջին Սին-թայն Թայվանից մեկնել էր Նյու Յորք՝ օդորակման ընկերությունում վերապատրաստվելու համար, և տուն վերադառնալուց հետո որոշել էր որդիներին ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ[18]։ Ինը տարեկանում Ջենսենին, չնայած նրան, որ նա դեռ ազատ չէր տիրապետում անգլերենին, ծնողներն ուղարկեցին ԱՄՆ ապրելու[19]։ Նա և իր ավագ եղբայրը 1973 թվականին տեղափոխվեցին Թաքոմա (Վաշինգտոն)՝ Թաքոմայում ապրող մորաքրոջ/հորեղբոր մոտ՝ փախչելով Թաիլանդում տիրող համատարած սոցիալական հուզումներից[20]։ Հուանգի մորաքույրն ու հորեղբայրը նոր էին ներգաղթել Վաշինգտոն նահանգ. նրանք սխալմամբ նրան և իր եղբորը գրանցեցին Օնեյդա Բապտիստ Ինստիտուտում (անգլ.՝ Oneida Baptist Institute), որը Քենթուքիի կրոնական բարեփոխիչ ակադեմիա էր խնդրահարույց երիտասարդների համար[20]՝ սխալմամբ կարծելով, թե դա հեղինակավոր գիշերօթիկ դպրոց է[21]։ Ակադեմիայի ուսման վարձը վճարելու համար Ջենսենի ծնողները վաճառեցին իրենց գրեթե ողջ ունեցվածքը[22]։

Երբ նա 10 տարեկան էր, Հուանգն ապրում էր իր ավագ եղբոր հետ Օնեյդայի տղաների հանրակացարանում[21]: Ակնկալվում էր, որ յուրաքանչյուր ուսանող պետք է աշխատի ամեն օր, և նրա եղբորը հանձնարարված էր ֆիզիկական աշխատանք կատարել մոտակա ծխախոտի ֆերմայում[22]: Քանի որ նա չափազանց փոքր էր բարեփոխիչ ակադեմիայում դասերի հաճախելու համար, Հուանգը կրթություն է ստացել առանձին պետական դպրոցում՝ Օնեյդա տարրական դպրոցում (Օնեյդա, Քենթուքի)՝ ներկայանալով որպես «երկար մազերով և անգլերենի ուժեղ շեշտադրմամբ ցածրահասակ ասիացի ներգաղթյալ»[21], և հաճախ էր ենթարկվում բուլինգի ու ծեծի[23]: Օնեյդայում Հուանգն ամեն օր մաքրում էր զուգարանները, սովորում սեղանի թենիս խաղալ[lower-alpha 1], միանում է նաև լողի թիմին[25] և 14 տարեկանում հայտնվում «Սպորտս իլուսթրեյթիդ» (անգլ.՝ Sports Illustrated), ամսագրում[26]: Նա իր անգրագետ սենյակակցին՝ «17-ամյա պատանուն, ով պատված էր դաջվածքներով և դանակի սպիերով»[26], սովորեցնում էր կարդալ, որի դիմաց վերջինս նրան սովորեցնում էր ծանրություն բարձրացնել (բենչ պրես)[21]: 2002 թվականին Հուանգն ասել է, որ Քենթուքիի իր կյանքը հիշում է «ավելի վառ, քան որևէ այլ բան»[26]։

Հուանգի Օնեյդա ժամանելուց երկու տարի անց նրա ծնողները տեղափոխվեցին ԱՄՆ և հաստատվեցին Բիվերտոնում (Օրեգոն), ինչից հետո եղբայրները դուրս եկան Քենթուքիի դպրոցից՝ նրանց հետ ապրելու համար[27]: Պատանի հասակում Հուանգը հաճախել է Ալոհա (Օրեգոն) քաղաքի Օլոհա ավագ դպրոցը[28], որտեղ աչքի է ընկել ակադեմիական առաջադիմությամբ: Նա բաց թողեց երկու դասարան, ավարտեց դպրոցը 16 տարեկանում և դարձավ ազգային մակարդակով վարկանիշ ունեցող սեղանի թենիսիստ, ինչպես նաև մաթեմատիկայի, համակարգչային և գիտության ակումբների անդամ[21]: 1977 թվականին դպրոցը գնեց Էփլ II (անգլ.՝ Apple II) համակարգիչ: Հուանգն օգտագործում էր այդ մեքենան Սուպեր Սթար Թրեք տեքստային խաղը խաղալու և ԲԵՅՍԻՔ (անգլ.՝ BASIC) լեզվով ծրագրավորելու համար՝ ստեղծելով Սնեյք («Օձիկ») խաղի իր սեփական տարբերակը[29]։

15 տարեկանից սկսած[30]՝ 1978-1883 թվականներին Հուանգը ստանում է իր առաջին աշխատանքը Դենիզ ռեստորանում՝ աշխատելով գիշերային հերթափոխում[31] որպես աման լվացող, սեղաններ մաքրող և մատուցող[32][33]: Ավագ դպրոցից հետո նա որոշում է ընդունվել Օրեգոնի նահանգային համալսարան՝ նահանգի բնակիչների համար ուսման ցածր վարձավճարի պատճառով[34]: Նա ուսանել է էլեկտրատեխնիկա և 1984 թվականին ավարտել է բակալավրի աստիճանով՝ բարձրագույն պատվով[35][36]: Հետագայում Հուանգը հիշում էր. «Ես դպրոցում, դասարանում ամենափոքր երեխան էի» և միակ ուսանողը, ով «երեխայի տեսք ուներ»[37]: Տարիներ անց, Սիլիկոնային հովտում որպես միկրոսխեմաների նախագծող աշխատելիս, նա զուգահեռաբար հաճախում էր երեկոյան դասընթացների Սթենֆորդի համալսարանում, որտեղ 1992 թվականին ստանում է էլեկտրատեխնիկայի մագիստրոսի աստիճան[21][38]։

Էյ-Էմ-Դի և Էլ-Էս-Այ Լոջիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Sun GX version 1 board showing its two large LSI Logic chips.
Սան Ջի-Էքս, տարբերակ 1: Ուշադրություն դարձրեք Էլ-Էս-Այ Լոջիք ընկերության երկու խոշոր չիպերին, որոնք ապահովում են արագացուցիչի աշխատանքը:

Քոլեջն ավարտելուց հետո Հուանգը Սիլիկոնային հովտում աշխատել է որպես միկրոչիպերի նախագծող[21]: Նրան հրավիրել են աշխատելու Թեքսաս Ինսթրումենթսում (անգլ.՝ Texas Instruments), Ըդվանսթ Միկրո Դիվայսիզ-ում (անգլ.՝ Advanced Micro Devices (AMD) և Էլ-Էս-Այ Լոջիք (անգլ.՝ LSI Logic)[39]։ Ի վերջո, նա ընտրել է Կալիֆոռնիայում տեղակայված Էյ-Էմ-Դի-ն, քանի որ արդեն ծանոթ է եղել այդ ընկերությանը: Հուանգը նախագծել է Էյ-Էմ-Դի միկրոպրոցեսորներ՝ միաժամանակ հաճախելով Սթենֆորդի համալսարան և մեծացնելով իր երկու երեխաներին: Սակայն, երբ լսել է Էլ-Էս-Այ Լոջիք-ում չիպերի նախագծման նոր գործընթացների մասին, Հուանգը հեռացել է Էյ-Էմ-Դիից՝ Էլ-Էս-Այ ընկերությունուում տեխնիկական պաշտոնյաների ղեկավարի դերը ստանձնելու համար: Նա աշխատել է սթարթափ հանդիսացող Սան Մայքրոսիսթեմս (անգլ.՝ Sun Microsystems) ընկերության հետ, որտեղ էլ ծանոթացել է ճարտարագետներ Քրիս Մալախովսկու և Քըրթիս Փրիմի հետ[40]։

Էլ-Էս-Այ-ը պայմանագիր է ունեցել Սան Մայքրոսիսթեմս ընկերության հետ և Հուանգին ծանոթացրել է Մալախովսկու և Փրիմի հետ, որոնք աշխատելիս են եղել նոր գրաֆիկական արագացուցիչ քարտի վրա: Մինչ երեքով մշակել են քարտի արտադրության գործընթացը, Մալախովսկու և Փրիմի հարաբերությունները լարվել են, քանի որ երկուսով վիճել են չիպի դիզայնի շուրջ, ինչը հանգեցրել է ներքին հակամարտությունների. Մալախովսկու խոսքով՝ իրենք կոտրել են Էլ-Էս-Այ Լոջիք-ի ստանդարտ պորտֆելում եղած բոլոր գործիքները[41]: 1989 թվականին Հուանգը, Մալախովսկին և Փրիմը վերջնականապես մշակել են արագացուցիչը, որն անվանել են Ջի-Էքս գրաֆիկական շարժիչ (անգլ.՝ GX graphics engine)[42]: Ջի-Էքս-ը լայնածավալ ֆինանսական հաջողություն է ունեցել. գրաֆիկական շարժիչի վաճառքները նպաստել են Սան Մայքրոսիսթեմսի հասույթի աճին՝ 1987 թվականի 262 միլիոն դոլարից 1990 թվականին հասնելով 656 միլիոն դոլարի, իսկ Հուանգն առաջխաղացում է ունեցել՝ դառնալով Էլ-Էս-Այ-ի ՔորՎեր ստորաբաժանման տնօրենը, որն արտադրել է չիպեր ապարատային ապահովման վաճառողների համար[43]։

Էնվիդիա (Nvidia)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում (1993)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուանգը հիմնադրել է Էնվիդիա Քորփորեյշն ընկերությունը Արևելյան Սան Հոսեում գտնվող Դենիզ ճաշարանում Քրիս Մալախովսկու և Քըրթիս Փրիմի հետ հանդիպելուց հետո (պատկերված է): Պատանի հասակում Հուանգն աշխատել է Օրեգոնի Դենիզ ռեստորաններից մեկում:

Երբ 1990 թվականից հետո Սան Մայքրոսիսթեմսի բիզնեսը սկսել է դանդաղել, Հուանգը, Փրիմն ու Մալախովսկին դուրս են եկել աշխատանքից, որպեսզի միասին սկսեն անհատական համակարգիչների (անգլ.՝ PC) խաղերի համար գրաֆիկական չիպեր ստեղծելու գործը[44]: Սկզբում իրենց նոր ընկերությունն անվանել են Էն-Վիժն (անգլ.՝ NVision), քանի դեռ Հուանգը չի առաջարկել ընկերությունն անվանել Էնվիդիա՝ հիմնվելով լատիներեն ինվիդիա (invidia) բառի վրա, քանի որ Փրիմը ցանկացել է, որ մրցակիցները նախանձից կանաչեն[21]: Ի վերջո, նրանք հեռացրել են i տառը՝ ի պատիվ Էն-Վի 1 (NV1) չիպի, որն այդ ժամանակ մշակելիս են եղել[45]: Այս երեքը 1992 թվականին հաճախ են հանդիպել Արևելյան Սան Հոսեի Դենիզ ճանապարհամերձ ճաշարանում՝ բիզնես պլան մշակելու համար[46]: Հուանգն ընտրել է Դենիզ-ում հանդիպելը ռեստորանների ցանցում ունեցած իր նախկին աշխատանքային փորձի պատճառով, և որովհետև այնտեղ ավելի հանգիստ է եղել, քան տանը, և ունեցել է էժան սուրճ[21]: Նրանք հիմնադրել են ընկերությունը ճաշարանի սեղաններից մեկի շուրջ նախաճաշի հանդիպման ժամանակ[47][48]:

Ընկերությունը պաշտոնապես գրանցելու համար Հուանգը գտել է փաստաբան Ջեյմս Գեյթերին Քուլի Գոդվարդ (անգլ.՝ Cooley Godward) ընկերությունից, ով պահանջել է Հուանգի գրպանի եղած 200 դոլար կանխիկ դրամը՝ ընկերության կապիտալիզացիայի համար[45]: Այդ հանդիպումից հետո Հուանգը վերադարձել է Փրիմի և Մալախովսկու մոտ՝ յուրաքանչյուրից պահանջելով 200-ական դոլար՝ ընկերությունում իրենց բաժնեմասերի համար, ինչը նշանակել է, որ Էնվիդիա-յի նախնական կապիտալը կազմել է 600 դոլար[49]: 1993 թվականի ապրիլի 5-ին Հուանգն անձամբ ստորագրել և ուժի մեջ է մտցրել Էնվիդիա-յի հիմնադիր կանոնադրությունը[50]:

Չնայած Հուանգը հեռացել է Էլ-Էս-Այ-ից, նա պահպանել է լավ հարաբերությունները ընկերության հետ և կարողացել է Էնվիդիա-յի համար ֆինանսավորում ապահովել Էլ-Էս-Այ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ուիլֆրեդ Քորիգանից, ով Հուանգին ներկայացրել է վենչուրային կապիտալիստ Դոն Վալենթայնին: Աղբյուրներից մեկը նշում է, որ Հուանգի շնորհանդեսը շատ վատ է անցել[51]: Վալենթայնը՝ Սեքվոյա Քապիթալ-ի (անգլ.՝ Sequoia Capital) ղեկավարը, որոշել է ներդրում անել Էնվիդիա-յում Քորիգանի աջակցության շնորհիվ[51], ինչպես արել է նաև Սաթեր Հիլ Վենչուրս-ը: Ֆինանսավորումը Էնվիդիա-յին հնարավորություն է տվել սկսել իր առաջին չիպի մշակման աշխատանքները և աշխատավարձ վճարել աշխատակիցներին[52]: Գործունեության առաջին իսկ օրվանից Հուանգը նշանակվել է Էնվիդիա-յի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն (CEO)[53]: Չնայած 30 տարեկանում Հուանգն ավելի երիտասարդ է եղել, քան Փրիմն ու Մալախովսկին, երկուսն էլ հավատացել են, որ նա պատրաստ է լինել գլխավոր գործադիր տնօրեն[21]: Ըստ Փրիմի՝ մենք հիմնականում առաջնությունը տվել ենք Ջենսենին հենց առաջին օրվանից և ասել ենք Հուանգին. «Դու պատասխանատու ես ընկերության ղեկավարման համար՝ այն ամենի, ինչ Քրիսն ու ես չգիտենք, թե ինչպես անել»[54][lower-alpha 2]:

Նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն (1993–ներկայումս)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուանգը Կոմպյուտեքս Թայպեյում 2016 թվականին։

2024 թվականի դրությամբ Հուանգն ավելի քան երեք տասնամյակ եղել է Էնվիդիա-յի գլխավոր գործադիր տնօրենը, մի պաշտոնավարում, որը Ուոլ Սթրիթ Ջորնալ-ը (անգլ.՝ The Wall Street Journal) նկարագրել է որպես գրեթե աննախադեպ արագ փոփոխվող Սիլիկոնային հովտում[55]: Նրան է պատկանում Էնվիդիա-յի բաժնետոմսերի 3․6%-ը, որը հանրային է դարձել 1999 թվականին[56]: Նա վաստակել է 24․6 միլիոն ԱՄՆ դոլար որպես գլխավոր գործադիր տնօրեն 2007 թվականին՝ Ֆորբս-ի կողմից դասակարգվելով որպես ԱՄՆ-ում 61-րդ ամենաբարձր վարձատրվող գլխավոր գործադիր տնօրենը[56]: Ըստ Հուանգի՝ 1993 թվականին երեք համահիմնադիրները գաղափար անգամ չեն ունեցել, թե ինչպես սկսել ընկերությունը[48], Էնվիդիա-յի կառուցումը ստացվել է միլիոն անգամ ավելի բարդ, քան իրենք սպասել են, և հավանաբար չէին անի դա, եթե նախապես գիտակցեին դրա հետ կապված ցավն ու տառապանքը... մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարեին, ամոթն ու խայտառակությունը, և այն բոլոր բաների ցանկը, որոնք սխալ էին ընթանալու[57]: Իր առաջին գրաֆիկական արագացուցիչ չիպերի համար Էնվիդիա-ն կենտրոնացել է քառանկյուն պրիմիտիվների պատկերման՝ հյուսվածքների առաջադեմ քարտեզագրման (Հյուսվածք (եռաչափ գրաֆիկա)) վրա՝ մրցակիցների կողմից նախընտրած եռանկյուն պրիմիտիվների փոխարեն[21], և հազիվ է գոյատևել այնքան, որ հաջողությամբ անցնի եռանկյուններին միայն այն պատճառով, որ Սեգա-ն համաձայնել է պահպանել Էնվիդիա-յի գոյությունը 5 միլիոն դոլարի ներդրմամբ[58]: Մինչ ՌԻՎԱ 128-ը (անգլ.՝ RIVA 128) թողարկվել է 1997 թվականի օգոստոսին և փրկել ընկերությունը, Էնվիդիա-ն ունեցել է ընդամենը մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդ[21]: Սա հանգեցրել է ընկերության ոչ պաշտոնական կարգախոսին. «Մեր ընկերությանը 30 օր է մնացել փակվելուն»[21]: Հուանգը կանոնավոր կերպով Էնվիդիա-յի անձնակազմին ուղղված ելույթները տարիներ շարունակ սկսել է այդ բառերով[21]: Այնուամենայնիվ, Հուանգը Էնվիդիա-յի վաղ տարիների ցավն ու տառապանքը համարել է էական ընկերության հետագա տարիների հաջողության համար, քանի որ դա ստիպել է իրեն դառնալ ավելի լավ ղեկավար[59]։

Հուանգը 2018 թվականի Էյ-Սի-Էմ / ԱՅ-Ի-Ի-Ի Սուպերքոմփյութինգ Կոնֆերանսում։

Հուանգը չունի ֆիքսված աշխատասենյակ. նա շրջում է Էնվիդիա-յի կենտրոնակայանում և ըստ անհրաժեշտության ժամանակավորապես տեղավորվում է հանդիպումների սենյակներում[60]: Նա նախընտրում է պահպանել համեմատաբար հարթ կառավարման կառուցվածք՝ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ ունենալով շուրջ 60 ուղղակի ենթակա[61], հիմնվելով այն տեսակետի վրա, որ իրեն ուղղակիորեն ենթարկվող մարդիկ պետք է լինեն իրենց գործի գագաթնակետին և նվազագույն խնամք պահանջեն[62]: Նա ձեռքի ժամացույց չի կրում, քանի որ, ինչպես սիրում է ասել, հիմա ամենակարևոր ժամանակն է[55]։

Պատմականորեն Հուանգը և Էնվիդիա-ն հայտնի են եղել միայն գեյմերների և համակարգչային գրաֆիկայի մասնագետների շրջանում, որոնք Էնվիդիա-յի գրաֆիկական պրոցեսորների սկզբնական թիրախային շուկան են եղել: 2017 թվականին Ֆորչուն ամսագրի հոդվածում նշվել է. «Եթե դուք չեք լսել Էնվիդիա-յի մասին, ձեզ կարելի է ներել»[60]: ԱԲ բումի ընթացքում Հուանգի զուտ կարողությունն արագորեն աճել է Էնվիդիա-յի բաժնետոմսերի արժեքի հետ մեկտեղ՝ 2019 թվականի 3 միլիարդ ԱՄՆ դոլարից 2024 թվականի մայիսին հասնելով 90 միլիարդ ԱՄՆ դոլարի[63]: Այս նույն ժամանակահատվածում Հուանգն ավելի լայն ճանաչում է ձեռք բերել: 2024 թվականի մարտին Մարկ Ցուկերբերգը Ինսթագրամում հրապարակել է իր և Հուանգի նկարը, որտեղ կրել են միմյանց բնորոշ բաճկոնները՝ գրելով. «Նա ասես Թեյլոր Սվիֆթը լինի, բայց տեխնոլոգիաների ոլորտում»[64]։

Հուանգը զրուցում է Ժոզեպ Բորելի հետ 2024 թվականին։

2024 թվականի հունիսին Էնվիդիա ընկերության շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ հասել է 3 տրիլիոն ԱՄՆ դոլարի, իսկ Հուանգի զուտ կարողությունն աճել է մինչև 100 միլիարդ ԱՄՆ դոլար[65]: Այդ ժամանակ լրատվամիջոցներն օգտագործել են Ջենսենամանիա (Jensanity) տերմինը՝ նկարագրելու Հուանգի հայտնիության կարգավիճակը Թայվանում[65], և այն համեմատվել է 2012 թվականի Լինամանիա (Linsanity) երևույթի հետ[16]: Հուանգը Թայպեյում կայացած Կոմպյուտեքս 2024-ի ուշադրության կենտրոնում է եղել, չնայած ընդգրկված չի եղել պաշտոնական ելույթ ունեցողների ծրագրում[65]: Երկրպագուների և պապարացիների հսկայական ամբոխը հետևել է Հուանգին և նրա ընտանիքի անդամներին ամեն անգամ, երբ նրանք հայտնվել են հանրության առջև Թայվան կատարած իրենց 2024 թվականի այցի ընթացքում[16][65]։

2025 թվականի հունվարին Հուանգը հանդես է եկել հիմնական ելույթով Լաս Վեգասում կայացած Կոնսյումեր Էլեքթրոնիքս Շոուում (անգլ.՝ Consumer Electronics Show, CES)[66]: Այս ելույթի ընթացքում Հուանգն արել է մի շարք հայտարարություններ, ինչպիսիք են նոր խաղային GPU-ների ՋիՖորս ԱՐ-ԹԻ-ԷՔՍ 50 սերիայի թողարկումը ինչպես անհատական համակարգիչների, այնպես էլ լեփթոփների համար[66]: 2025 թվականի հոկտեմբերին Էնվիդիա ընկերությունը դարձել է աշխարհում առաջին հանրային ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 5 տրիլիոն դոլարը[67]։

2026 թվականին Հուանգը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է Նախագահին առընթեր գիտության և տեխնոլոգիաների խորհրդատվական խորհրդի (անգլ.՝ PCAST - President's Council of Advisors on Science and Technology) անդամ[68]։

  • 1999:Էռնստ ընդ Յանգի կողմից ճանաչվել է «Տարվա գործարար բարձր տեխնոլոգիաների ոլորտում»[69]։
  • 2002: Ստացել է Դանիել Ջ. Էպստեյնի անվան ճարտարագիտական կառավարման մրցանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից[70]։
  • 2004: Ստացել է Դոկտոր Մորիս Չանգի անվան օրինակելի ղեկավարման մրցանակ Առանց սեփական արտադրական հզորությունների կիսահաղորդչային ընկերությունների ասոցիացիայի կողմից, որը շնորհվում է այն ղեկավարին, ով բացառիկ ավանդ է ներդրել ոլորտի զարգացման, նորարարությունների, աճի և երկարաժամկետ հնարավորությունների ընդլայնման գործում[71]։
  • 2005: Ճանաչվել է Օրեգոնի նահանգային համալսարանի պատվավոր շրջանավարտ[72]։
  • 2007: Ստացել է Սիլիկոնային հովտի կրթական հիմնադրամի «Բիզնեսի ռահվիրա առաջնորդ» մրցանակը՝ կորպորատիվ և բարեգործական ոլորտներում կատարած աշխատանքի համար:
  • 2009 հունիս: Ստացել է Օրեգոնի նահանգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[73]։
  • 2018: Ընդգրկվել է առաջին Edge 50 ցուցակում, որը սահմանում է եզրային հաշվարկների ոլորտում աշխարհի 50 ամենաազդեցիկ անձանց[74]։
  • 2019 հոկտեմբեր: Harvard Business Review-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույնս գործող գլխավոր գործադիր տնօրեն[75]։
  • 2020: Պարգևատրվել է IEEE-ի Հիմնադիրների մեդալով:
  • 2020 նոյեմբեր: Ճանաչվել է «Տարվա մատակարար գլխավոր գործադիր տնօրեն» Automotive News Europe Eurostars-ի կողմից[76]։
  • 2020 նոյեմբեր: Ստացել է Թայվանի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[77][78]։
  • 2021 օգոստոս: Ստացել է Ռոբերտ Ն. Նոյսի անվան մրցանակ Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայից՝ ոլորտի բարձրագույն պարգևը[79]։
  • 2021 և 2024: Ընդգրկվել է Թայմ 100-ում՝ Թայմ ամսագրի ամենամյա աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[80][81]։
  • 2023 դեկտեմբեր: «Էքոնոմիստ» ամսագրի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն գլխավոր գործադիր տնօրեն[82]։
  • 2023[83] և 2024[84]: Ընդգրկվել է «Թայմ»-ի արհեստական բանականության ոլորտի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:
  • 2024 փետրվար: Ընտրվել է ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի անդամ՝ «հզոր գրաֆիկական պրոցեսորների ստեղծման համար, որոնք խթանեցին արհեստական բանականության հեղափոխությունը»[85]։
  • 2024 մայիս: Ճանաչվել է Գոլդ Հաուս-ի A1 դափնեկիր[86]։
  • 2024 սեպտեմբեր: Ընտրվել է Արդյունաբերական տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտի պատվավոր անդամ[87]։
  • 2024 նոյեմբեր: «Ֆորչուն» ամսագրի «Բիզնեսում 100 ամենաազդեցիկ մարդկանց» առաջին ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը[88]։
  • 2024 նոյեմբեր: Ստացել է Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[89]։
  • 2024 նոյեմբեր: Պարգևատրվել է Էդիսոնի մրցանակով՝ «արհեստական բանականության և ձևափոխիչ տեխնոլոգիաների ոլորտում տեսլական ունեցող առաջնորդության համար»[90]։
  • 2024 դեկտեմբեր: Ստացել է Վին Ֆորչուն Փրայզ-ի գլխավոր մրցանակը Յոշուա Բենջիոյի, Յան Լեկունի, Ջեֆրի Հինթոնի և Ֆեյ-Ֆեյ Լիի հետ միասին՝ նեյրոնային ցանցերի և խոր ուսուցման ալգորիթմներում ունեցած իրենց ճեղքումնային ավանդի համար[91]։
  • 2025 փետրվար: Արժանացել է Թագուհի Էլիզաբեթի անվան ճարտարագիտական մրցանակին՝ Յոշուա Բենջիոյի, Բիլ Դալիի, Ջեֆրի Հինթոնի, Ջոն Հոփֆիլդի, Յան Լեկունի և Ֆեյ-Ֆեյ Լիի հետ համատեղ[92][93]։
  • 2025 մայիս: Ստացել է Լինչյոպինգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[94]։
  • 2025 նոյեմբեր: Արժանացել է Պրոֆեսոր Ստեֆան Հոքինգի կրթաթոշակին Քեմբրիջի միությունում, Քեմբրիջի համալսարան[95]։
  • 2025 դեկտեմբեր: Ընդգրկվել է «Թայմ» ամսագրի «Տարվա մարդ» հատուկ թողարկման մեջ[96]։
  • 2025 դեկտեմբեր: Ֆայնենշլ Թայմզ-ի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»[97]։
  • 2026 հունվար: Ստացել է IEEE-ի 2026 թվականի Պատվո մեդալը, որը շնորհվում է IEEE-ի կողմից՝ մեծարելու տեխնոլոգիաներն ու մարդկությունը ձևափոխող տեսլական ունեցողներին[98]։
  • 2026 մայիս: Ստացել է Գիտության և տեխնոլոգիաների պատվավոր դոկտորի աստիճան Կարնեգի Մելոն համալսարանից[99]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեգոնի նահանգային համալսարանում սովորելու տարիներին Հուանգը հանդիպել է իր ապագա կնոջը՝ Լորի Միլսին, ով այդ ժամանակ նրա լաբորատոր ընկերն էր ճարտարագիտության դասընթացին[21]: Նրանք ունեն երկու երեխա՝ Սպենսերը և Մեդիսոնը[60]: Սպենսերը 2015[100] թվականին Թայպեյում բար է բացել, որը Ֆորբս-ի կողմից ճանաչվել է Ասիայի 50 լավագույն բարերից մեկը[101]: Բարը փակվել է 2021 թվականի ապրիլին[102], և նա այժմ ապրանքային մենեջեր է Էնվիդիա ընկերությունում: Մեդիսոնը նախկինում աշխատել է հյուրանոցային բիզնեսում, այժմ աշխատում է Էնվիդիա-յում որպես ապրանքային մարքեթինգի տնօրեն[103]: Հուանգի ընտանիքը ապրել է Սան Խոսեի միջին խավի սովորական տնակներում նախքան Էնվիդիա-յի բաժնետոմսերի հանրայնացումը 1999 թվականին[104]: 2003 թվականին նրանք տեղափոխվել են Կալիֆոռնիայի Լոս Ալտոս Հիլզի ավելի մեծ տուն, իսկ հաջորդ տարի ձեռք են բերել երկրորդ տունը Հավայիի Ուաիլեա քաղաքում[104]: 2017 թվականին Հուանգների հետ կապված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ըստ տեղեկությունների, ձեռք է բերել առանձնատուն Սան Ֆրանցիսկոյում 38 միլիոն դոլարով[104]։

Հուանգը և Էյ-Էմ-Դի-ի խորհրդի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Լիզա Սուն ազգականներ են[105]: Նրա մայրը Սուի մորական պապի ամենակրտսեր քույրն է, ինչը նրանց դարձնում է մորաքրոջ/հորեղբոր զարմիկներ[106][107]: Հուանգը չի իմացել նրանց ազգակցական կապի մասին, քանի դեռ Սուն չէր դարձել Էյ-Էմ-Դի-ի գլխավոր գործադիր տնօրեն[108]։

Նյու Յորք Թայմզ-ի 2024 թվականի դեկտեմբերի հետաքննությունը հայտնել է, որ Հուանգը հիմնադրել է հատուկ տեսակի հավատարմագրային հիմնադրամներ: Ըստ հաշվարկների՝ այս հիմնադրամներն ու նրա բարեգործական հիմնադրամը նվազեցնելու էին նրա ընտանիքի ժառանգության հարկը 8 միլիարդ դոլարով[109]։

Հուանգն ունի Թայվանի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն[110]: 1984 թվականին Էյ-Էմ-Դի-ում աշխատելու ընթացքում Հուանգը, ով մեծացել է թայվանական հոկիեն լեզվով խոսելով[111], սկսել է սովորել չինարեն (մանդարին)՝ ընկերությունում աշխատող չինացի ֆոտոշաբլոնագործների հետ շփվելու համար: Նա նշել է, որ լեզուն սովորել է հնչյունական եղանակով՝ գործընկերների հետ կանոնավոր զրույցների միջոցով[29]: Նա հաճախակի այցելում է Թայվան[112]։

Հուանգը և թայվանցի միլիարդատեր, Սուպերմիկրո-ի համահիմնադիր Չարլզ Լյանգը հին ընկերներ են: Երկու ընկերություններն էլ հիմնադրվել են 1993 թվականին և համագործակցել են ապրանքների արտադրության մեջ, ընդ որում վերջինս իր սերվերներում օգտագործում է Էնվիդիա-յի արհեստական բանականության չիպերը[113]: Հուանգը նաև TSMC-ի հիմնադիր Մորիս Չանգի մտերիմ ընկերն է[114]։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենսեն Հուանգը և նրա կինը՝ Լորի Հուանգը, 2007 թվականին հիմնադրել են «Jen-Hsun & Lori Huang Foundation» հիմնադրամը և նվիրաբերել 330 միլիոն դոլարի Էնվիդիա-յի բաժնետոմսեր[109]: Հիմնադրամի ակտիվները, որոնք հիմնականում Էնվիդիա-յի բաժնետոմսերն են, էապես աճել են՝ 2025 թվականի վերջի դրությամբ հասնելով ավելի քան 12 միլիարդ դոլարի, ինչը այն դասում է ԱՄՆ-ի խոշորագույն մասնավոր հիմնադրամների շարքին[115][116]: Դրամաշնորհների մոտ երկու երրորդը հատկացվում է դոնորների կողմից ուղղորդվող հիմնադրամներին, ներառյալ Schwab Charitable-ի GeForce Fund-ը[117][118]: 2025 թվականի հունիսին Հուանգները հիմնադրամին նվիրաբերել են ևս 60 միլիոն դոլարի Էնվիդիա-յի բաժնետոմսեր[119]։

2025 թվականի սկզբին հիմնադրամը կրկնապատկել է Կալիֆոռնիայի արվեստի քոլեջի 22․5 միլիոն դոլարի հանգանակությունը՝ ներդնելով համարժեք գումար 45 միլիոն դոլարի արշավն ավարտին հասցնելու համար, որն ուղղված էր հաստատության ֆինանսական դեֆիցիտի և ընդունելության խնդիրների լուծմանը․ սա քոլեջի պատմության մեջ խոշորագույն անհատական նվիրատվություններից մեկն էր[120][121][122]: Հիմնադրամը նաև հինգից վեցնիշ գումարների չափով դրամաշնորհներ է տրամադրել տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Մոնտերեյ Բեյի ակվարիումին, Սիլիկոնային հովտի իրավունքի հիմնադրամին, Tides Center-ին, B612 Foundation-ին, AI4ALL-ին և Mental Health Innovations-ին[118]: Ներքին հասույթների ծառայության մասնավոր հիմնադրամների կանոնակարգերի համաձայն՝ հիմնադրամը 2024 թվականին հատկացրել է 123 միլիոն դոլար, իսկ 2025 թվականին նախատեսվում էր հատկացնել 369 միլիոն դոլար[123]։

  1. ↑ According to Forbes, Huang "placed third in junior doubles at the U.S. Table Tennis Open championship, at age 15" in 1978.[24]
  2. ↑ In a 2011 interview at Stanford University, Huang recalled that Priem said, "Jensen, you're the CEO, right? Done".[54]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 1 2 中時新聞網 輝達總裁暨執行長 黃仁勳:最感謝張忠謀 - 財經要聞 — 2019.
  3. 1 2 https://e-discoveryteam.com/2023/12/18/jensen-huangs-life-and-company-nvidia-building-supercomputers-today-for-tomorrows-ai-his-prediction-of-agi-by-2028-and-his-thoughts-on-ai-safety-prosperity-and-new-jobs/
  4. ↑ https://www.businessinsider.com/nvidia-jensen-huang-chipmaker-cofounder-ceo-wealth-net-worth-ai-2023-5?op=1#he-relocated-to-the-us-as-a-child-and-spent-his-early-days-here-in-a-reform-school-2
  5. ↑ Founders RL — 1963.
  6. ↑ The 100 Most Influential People of 2021 / N. Gibbs — NYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  7. ↑ Modern Machine Learning
  8. ↑ https://computerhistory.org/profile/jen-hsun-huang/
  9. ↑ «Jensen Huang: CEO & President, NVIDIA». Forbes (magazine)|Forbes. May 14, 2026. Արխիվացված է օրիգինալից 2025-10-04-ին. Վերցված է 2025-06-28-ին.
  10. ↑ Witt 2025, էջ. 5; Kim 2024, էջ. 17.
  11. 1 2 Toh, Michelle; Chang, Wayne (2023-11-04). «The Taiwanese American cousins going head-to-head in the global AI race» (անգլերեն). CNN Business. Վերցված է 2024-12-23-ին.
  12. ↑ Volle, Adam (December 2024). «Jensen Huang: Taiwan-born American entrepreneur». Encyclopedia Britannica. Վերցված է December 15, 2024-ին.
  13. ↑ Kim, 2024, էջ 17
  14. ↑ Witt, 2025, էջ 5
  15. ↑ Kim, 2024, էջեր 17–18
  16. 1 2 3 Lin, Liza; Wang, Joyu; Jie, Yang (June 8, 2024). «Nvidia's Jensen Huang Finds Celebrity Status». The Wall Street Journal. Վերցված է June 8, 2024-ին.
  17. ↑ ไทยคู่ฟ้า ทําเนียบรัฐบาล (2024-12-02). Mr. Jensen Huang ประธานกรรมการบริหารและผู้ก่อตั้งบริษัท NVIDIA เข้าพบนายกรัฐมนตรี. Վերցված է 2024-12-04-ին – via YouTube. (At 0:27.) This is a video released by the Government of Thailand of a conversation between Huang and Paetongtarn Shinawatra, the then Prime Minister of Thailand, in which Huang mentions that he was raised in Bangkok and attended the Ruamrudee school.
  18. ↑ Gurdus, Lizzy (2018-05-06). «Nvidia CEO: My mom taught me English a 'random 10 words at a time' before we emigrated from Taiwan» (անգլերեն). CNBC. Վերցված է 2024-12-24-ին.
  19. ↑ Bhaimiya, Sawdah (2024-05-13). «Nvidia's CEO was labeled a 'demanding' boss by staff. But experts say you have to be cutthroat». Make It (անգլերեն). CNBC. Վերցված է 2024-12-23-ին.
  20. 1 2 Tan, Huileng; Varanasi, Lakshmi; Mohamed, Theron; Nolan, Beatrice; Yip, Jaures (November 6, 2024). «Jensen Huang is billions richer as Nvidia overtakes Apple to become world's most valuable company». Business Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-23-ին.
  21. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Witt, Stephen (November 27, 2023). «How Jensen Huang's Nvidia Is Powering the A.I. Revolution». The New Yorker. Արխիվացված օրիգինալից November 27, 2023-ին. Վերցված է December 5, 2023-ին.
  22. 1 2 Kim, 2024, էջ 18
  23. ↑ Kim, 2024, էջեր 18–19
  24. ↑ Tilley, Aaron (November 30, 2016). «The New Intel: How Nvidia Went From Powering Video Games To Revolutionizing Artificial Intelligence». Forbes. Արխիվացված օրիգինալից March 14, 2023-ին. Վերցված է March 14, 2023-ին.
  25. ↑ Henn, Steve (February 20, 2012). «Tech Pioneer Channels Hard Lessons Into Silicon Valley Success». NPR. Վերցված է 23 December 2024-ին.
  26. 1 2 3 WIRED Staff (July 2002). «Meet Nvidia CEO Jen-Hsun Huang, the man who plans to make the CPU obsolete». Wired (magazine)|Wired (ամերիկյան անգլերեն). ISSN 1059-1028. Վերցված է 2024-12-23-ին.
  27. ↑ Kim, 2024, էջ 19
  28. ↑ Parvini, Sarah (2024-06-21). «Nvidia's riding high on AI, and it's not by accident». The Oregonian (անգլերեն). Վերցված է 2024-12-23-ին.
  29. 1 2 Witt, 2025, էջ 28
  30. ↑ Lake, Sydney (March 12, 2024). «How Nvidia's billionaire CEO went from Denny's dishwasher to leading a company with a $2 trillion market cap». Fortune (magazine)|Fortune (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  31. ↑ Hart, Robert. «Chip Stock Rally Continues Wednesday After AI Boom Catapults Nvidia To World's Most Valuable Company». Forbes (անգլերեն). Վերցված է 2024-08-26-ին.
  32. ↑ Berger, Chloe (August 28, 2024). «Nvidia's billionaire boss: 'I used to clean bathrooms, and now I'm the CEO'». Fortune (magazine)|Fortune (անգլերեն). Վերցված է 2024-12-23-ին.
  33. ↑ Anand, Nisha (August 28, 2024). «Nvidia CEO Jensen Huang's experience as 'dishwasher' goes viral on LinkedIn». Business Standard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից October 7, 2024-ին. Վերցված է 2024-12-24-ին.
  34. ↑ Kim, 2024, էջ 21
  35. ↑ «Jen-Hsun Huang: Engineering Hall of Fame - 2013 | College of Engineering» (անգլերեն). Oregon State University. 2022-10-03. Վերցված է 2024-12-23-ին.
  36. ↑ Witt, 2025, էջ 12
  37. ↑ Varanasi, Lakshmi; Lee, Lloyd (November 24, 2024). «Here's how Nvidia CEO Jensen Huang won over his wife». Business Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  38. ↑ «#61 Jen-Hsun Huang». Forbes (անգլերեն). April 30, 2008. Արխիվացված է օրիգինալից May 9, 2008-ին. Վերցված է November 15, 2021-ին.
  39. ↑ «Who is Jensen Huang, the "Taylor Swift of Tech"?». Luxus Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-01-18-ին.
  40. ↑ Kim, 2024, էջեր 22–23
  41. ↑ Kim, 2024, էջեր 33–34
  42. ↑ Kim, 2024, էջ 34
  43. ↑ Kim, 2024, էջեր 36–37
  44. ↑ Kim, 2024, էջեր 39–43
  45. 1 2 Kim, Tae (2024). The Nvidia Way: Jensen Huang and the Making of a Tech Giant (անգլերեն). W. W. Norton & Company. ISBN 978-1-324-08672-7.
  46. ↑ Kim, 2024, էջ 41
  47. ↑ Jackson, Ashton (2024-11-05). «Nvidia briefly overtakes Apple as world's most valuable company—it began in a breakfast booth at Denny's» (անգլերեն). CNBC. Վերցված է 2024-12-25-ին.
  48. 1 2 Whitaker, Bill (April 28, 2024). «Meet Nvidia CEO Jensen Huang, the man behind the $2 trillion company powering today's artificial intelligence». 60 Minutes. CBS News. Վերցված է June 19, 2024-ին.
  49. ↑ Kim, 2024, էջ 43
  50. ↑ Huang, Jen-Hsun (April 5, 1993). «Articles of Incorporation of NVidia Corporation». bizfile online. California Secretary of State. Վերցված է October 11, 2024-ին.
  51. 1 2 Witt, 2025, էջ 31
  52. ↑ Kim, 2024, էջեր 47–52, 54
  53. ↑ Kim, 2024, էջեր 54–55
  54. 1 2 Kim, 2024, էջ 55
  55. 1 2 Fitch, Asa (February 26, 2024). «Nvidia's Stunning Ascent Has Also Made It a Giant Target». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից February 27, 2024-ին. Վերցված է February 27, 2024-ին.
  56. 1 2 «Jensen Huang: CEO & President, NVIDIA». Forbes (magazine)|Forbes. June 27, 2025. Արխիվացված է օրիգինալից 2025-02-13-ին. Վերցված է 2025-06-28-ին.
  57. ↑ Taylor, Chloe (October 23, 2023). «Nvidia cofounder Jensen Huang says 'nobody in their right mind' would start a company, and he'd opt out if he could go back in time». Fortune. Վերցված է June 19, 2024-ին.
  58. ↑ Cohen, Ben (May 18, 2024). «The 84-Year-Old Man Who Saved Nvidia». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից May 18, 2024-ին.
  59. ↑ Huddleston Jr., Tom (March 15, 2024). «Success requires 'ample doses of pain,' billionaire Nvidia CEO tells Stanford students: 'I hope suffering happens to you'». CNBC Make It. Վերցված է June 19, 2024-ին.
  60. 1 2 3 Nusca, Andrew (November 16, 2017). «This Man Is Leading an AI Revolution in Silicon Valley—And He's Just Getting Started». Fortune (magazine)|Fortune. Արխիվացված օրիգինալից November 16, 2017-ին. Վերցված է November 14, 2021-ին.
  61. ↑ Kahn, Jeremy (November 12, 2024). «60 direct reports, but no 1-on-1 meetings: How an unconventional leadership style helped Jensen Huang of Nvidia become one of the most powerful people in business». Fortune. Վերցված է November 16, 2024-ին.
  62. ↑ Leswing, Kit (November 29, 2023). «Nvidia CEO: Senior executives don't need pampering, career guidance». CNBC. Վերցված է June 19, 2024-ին.
  63. ↑ Leswing, Kif (May 24, 2024). «Nvidia CEO Jensen Huang's net worth swells from $3 billion to $90 billion in five years». CNBC. Վերցված է May 30, 2024-ին.
  64. ↑ Tan, Kwan Wei Kevin (March 27, 2024). «Mark Zuckerberg says Nvidia CEO Jensen Huang is basically the Taylor Swift of tech». Business Insider. Վերցված է June 15, 2024-ին.
  65. 1 2 3 4 Savov, Vlad; Lee, Jane Lanhee; Mochizuki, Takashi (June 6, 2024). «Nvidia's Rise to $3 Trillion Fuels 'Jensanity' in Tech World». Bloomberg. Վերցված է June 6, 2024-ին.
  66. 1 2 Leswing, Kif (2025-01-07). «Nvidia releases gaming chips for PCs, tapping AI features from data center GPUs». CNBC (անգլերեն). Վերցված է 2025-01-07-ին.
  67. ↑ «Nvidia hits $5 trillion valuation as AI boom powers meteoric rise». Reuters. 29 October 2025. Վերցված է 31 October 2025-ին.
  68. ↑ «President Trump Announces Appointments to President's Council of Advisors on Science and Technology». The White House. March 25, 2026. Վերցված է March 26, 2026-ին.
  69. ↑ «Northern California's 1999 Ernst & Young Entrepreneur of the Year». Bloomberg L.P.|Bloomberg (անգլերեն). May 20, 1999. Արխիվացված օրիգինալից August 4, 2021-ին. Վերցված է May 28, 2023-ին.
  70. ↑ «Viterbi Awards». USC Viterbi | School of Engineering (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից November 10, 2023-ին. Վերցված է November 10, 2023-ին.
  71. ↑ «Dr. Morris Chang Exemplary Leadership Award Nomination Form». Global Semiconductor Alliance. Արխիվացված օրիգինալից May 28, 2023-ին. Վերցված է May 28, 2023-ին.
  72. ↑ «Alumni Fellows». fororegonstate.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից November 10, 2023-ին. Վերցված է November 10, 2023-ին.
  73. ↑ «OSU to award 4,680 degrees this week in commencements at Corvallis, Bend». Oregon State University. June 11, 2009. Արխիվացված օրիգինալից November 15, 2021-ին. Վերցված է November 15, 2021-ին.
  74. ↑ Lima, Joao (June 13, 2018). «EDGE 50: The world's first top 50 edge computing influencers». Broad Group. Արխիվացված է օրիգինալից November 15, 2021-ին. Վերցված է November 15, 2021-ին.
  75. ↑ «Harvard Business Review Publishes 2019 Ranking of the World's Best-Performing CEOs». Bloomberg.com. October 22, 2019.
  76. ↑ «Jensen Huang, 57». Automotive News Europe. October 22, 2020. Արխիվացված օրիգինալից June 2, 2022-ին. Վերցված է November 15, 2021-ին.
  77. ↑ «NVIDIA 創辦人暨執行長黃仁勳獲頒臺灣大學名譽博士». YouTube. November 15, 2020. Արխիվացված օրիգինալից December 21, 2021-ին. Վերցված է November 15, 2021-ին.
  78. ↑ Strong, Matthew (May 27, 2023). «Nvidia founder to set up AI center at National Taiwan University». Taiwan News. Արխիվացված օրիգինալից May 28, 2023-ին. Վերցված է May 28, 2023-ին.
  79. ↑ «NVIDIA Founder and CEO Jensen Huang to Receive Semiconductor Industry's Top Honor». Semiconductor Industry Association. August 12, 2021. Արխիվացված օրիգինալից November 27, 2021-ին. Վերցված է November 15, 2021-ին.
  80. ↑ Shilov, Anton (September 15, 2021). «Jensen Huang Makes Time 100 List of Influential People». Tom's Hardware (անգլերեն). Արխիվացված օրիգինալից February 19, 2024-ին. Վերցված է November 15, 2021-ին.
  81. ↑ Mann, Jyoti (April 19, 2024). «Zuck just revealed the secret ingredient in his bromance with Jensen Huang». Business Insider.
  82. ↑ «Who was the best CEO of 2023? We measure up the business world's top dogs». The Economist. December 28, 2023. Վերցված է June 19, 2024-ին.
  83. ↑ «The 100 Most Influential People in AI 2023». Time (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից December 27, 2024-ին. Վերցված է 2024-09-19-ին.
  84. ↑ «The 100 Most Influential People in AI 2024». TIME (անգլերեն). Վերցված է 2024-09-16-ին.
  85. ↑ «National Academy of Engineering Elects 114 Members and 21 International Members». Արխիվացված օրիգինալից February 7, 2024-ին. Վերցված է February 7, 2024-ին.
  86. ↑ Dunn, Jack; Kuznikov, Selena; Tangcay, Jazz; Thompson, Jaden (May 1, 2024). «Keanu Reeves, Jung Kook, Hayao Miyazaki Among Gold House's A100 Honorees». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է May 11, 2024-ին.
  87. ↑ 三立新聞網 (2024-09-06). «黃仁勳、蘇姿丰入列!工研院新科院士出爐 5人名單一次看 | 財經 | 三立新聞網 SETN.COM». www.setn.com (չինարեն). Վերցված է 2024-09-06-ին.
  88. ↑ «100 Most Powerful People in Business». Fortune. November 12, 2024. Վերցված է November 16, 2024-ին.
  89. ↑ «Nvidia chief Jensen Huang to visit Hong Kong to receive honorary doctorate». South China Morning Post (անգլերեն). 30 October 2024.
  90. ↑ jbadmin (2024-11-12). «The Edison Awards Announces Jensen Huang of NVIDIA as 2025 Achievement Award Honoree». Edison Awards (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
  91. ↑ «The VinFuture 2024 Grand Prize honours 5 scientists for transformational contributions to the advancement of deep learning». Việt Nam News. December 7, 2024.
  92. ↑ Queen Elizabeth Prize for Engineering 2025
  93. ↑ FT Live (2025-11-06). The Minds of Modern AI: Jensen Huang, Geoffrey Hinton, Yann LeCun & the AI Vision of the Future. Վերցված է 2025-11-09-ին – via YouTube.
  94. ↑ «Nvidia CEO and Riksdag Speaker to be awarded honorary doctorates». Linköping University News (անգլերեն). 10 April 2025.
  95. ↑ Khan, Sobia (2025-11-06). «NVIDIA Founder and CEO Jensen Huang and Chief Scientist Bill Dally Awarded Prestigious Queen Elizabeth Prize for Engineering». NVIDIA Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-11-16-ին.
  96. ↑ Rahman-Jones, Imran; McMahon, Liv (December 10, 2025). «'Architects of AI' named Time Magazine's Person of the Year». BBC News.
  97. ↑ Smith, Gordon; Cruz, Irwin; Wilhelm, Benjamin (December 11, 2025). «Jensen Huang named FT Person of the Year». Financial Times. Վերցված է December 13, 2025-ին.
  98. ↑ «NVIDIA CEO Jensen Huang Awarded 2026 IEEE Medal of Honor, Technology's Most Prestigious Recognition». IEEE. 2026-01-06. Վերցված է 29 January 2026-ին.
  99. ↑ «Announcing our 2026 Commencement Speaker and Honorary Degree Recipients». cmu.edu. 2026-03-24. Վերցված է 10 May 2026-ին.
  100. ↑ «Bittersweet concoction». Taipei Times. September 26, 2015.
  101. ↑ Alindahao, Karla (April 1, 2016). «Asia's 50 Best Bars 2016 Announced». Forbes.
  102. ↑ «R&D Cocktail Lab's Post». R&D Cocktail Lab. April 13, 2021 – via Facebook. «After nearly 7 years of serving our wonderful guests, regulars, friends and family, we are saddened to announce that this iteration of R&D Lab will suspend its services as of April 17th, 2021.»
  103. ↑ «多圖|黃仁勳混血帥兒曝光!結束台北酒吧 進NVIDIA幫老爸做這事|壹蘋新聞網» [Jensen Huang's Handsome Mixed-Race Son Revealed! After Leaving Taipei Bars, He Joins NVIDIA to Help His Dad with This.]. Nextapple (Chinese (Taiwan)). May 31, 2023. Արխիվացված օրիգինալից October 3, 2023-ին. Վերցված է June 10, 2023-ին.
  104. 1 2 3 Solomont, E. B. (March 4, 2024). «Jensen Huang's Homes: How the Nvidia CEO Grew His Property Portfolio». The Wall Street Journal. Վերցված է March 6, 2024-ին.
  105. ↑ «Masters of Leadership: Dr. Lisa Su». www.cta.tech. Արխիվացված օրիգինալից August 1, 2023-ին. Վերցված է February 24, 2023-ին.
  106. ↑ «台南四百最大榮光 黃仁勳蘇姿丰各寫傳奇 | 中華日報|中華新聞雲» [The Luo family's daughters' ability to study has deep roots in the Southern Women's School.]. China Daily News (Taiwan)|China Daily News. June 1, 2023. Արխիվացված օրիգինալից June 16, 2023-ին. Վերցված է June 16, 2023-ին.
  107. ↑ «羅家女會念書 與南女淵源深 | 中華日報|中華新聞雲» [Tainan's 400 Most Glorious Figures: Huang Renxun and Su Zifeng Each Write Their Own Legends]. China Daily News (Taiwan)|China Daily News. June 1, 2023. Արխիվացված օրիգինալից July 5, 2023-ին. Վերցված է June 16, 2023-ին.
  108. ↑ Witt, 2025, էջ 157
  109. 1 2 Story, Louise; Goldstein, Matthew; Levy, Ariel (December 5, 2024). «How One of the World's Richest Men Is Avoiding $8 Billion in Taxes». The New York Times.
  110. ↑ Deokho, Byun (2024-06-07). «With U.S. semiconductor company Nvidia leading the AI craze, CEO Jensen Huang's popularity is soarin.. - MK». Maeil Business Newspaper (անգլերեն). Վերցված է 2024-12-22-ին.
  111. ↑ Blanchard, Ben; Cherney, Max A. (June 5, 2024). «Like a pop star, Nvidia's CEO Huang stirs up 'Jensanity' in Taiwan». Reuters. Վերցված է 15 December 2024-ին.
  112. ↑ «Nvidia's rock-star CEO leads US chip bosses to Taiwan's AI expo». South China Morning Post (անգլերեն). 2024-05-31. Վերցված է 2024-12-23-ին.
  113. ↑ «Super Micro's shares up 3454% in the past 5 years».
  114. ↑ Toole, John (October 17, 2007). «An Evening with Morris Chang in conversation with Jen-Hsun Huang» (PDF). Computer History Museum. էջեր 1–14. Վերցված է 23 December 2024-ին.
  115. ↑ Weiss, Miles (June 27, 2024). «Nvidia CEO Huang has billions at foundation where he logs 1-hour weeks». Bloomberg.
  116. ↑ Stoller, Kristen (July 14, 2025). «Jensen Huang's Family Foundation Could Be Worth Over $10B as Nvidia Stock Soars». Observer.
  117. ↑ Weiss, Miles (June 27, 2024). «NVIDIA CEO's $8 billion foundation awards two-thirds of giving to DAFs». Philanthropy News Digest.
  118. 1 2 Stoller, Kristen (June 26, 2024). «Where Does Nvidia CEO Jensen Huang Give Away His Billions?». Observer.
  119. ↑ Cuccinello, Hayley (2025-06-12). «Jensen Huang's charitable foundation balloons on Nvidia stock gains». CNBC (անգլերեն). Վերցված է 2026-03-12-ին.
  120. ↑ Howse, Jane (March 11, 2025). «Nvidia Chief Commits More Than $22 Million to Save Ailing California Art School». Artnet News.
  121. ↑ Guilfoil, Jack (March 11, 2025). «Nvidia CEO Jensen Huang gives $22.5 million to save cash-starved arts college». Crain's New York Business.
  122. ↑ Meltzer, Julian (February 20, 2025). «Jensen Huang's donation saves California College of the Arts». The San Francisco Standard.
  123. ↑ Weiss, Miles (June 17, 2025). «Jensen Huang Gave $12.6 Million To Charity, Then Nvidia's Stock Made It Billions». Benzinga.

Հավելյալ աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջենսեն Հուանգ հոդվածին