Jump to content

Ջենովայի կոնֆերանս (1922)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջենովայի կոնֆերանս, տնտեսական և ֆինանսական հարցերով միջազգային կոնֆերանս։ Տեղի է ունեցել ապրիլի 10-ից մայիսի 19-ը, Ջենովայում (Իտալիա

Մասնակից պետությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել են արևմտյան 28 պետությունների և Խորհրդային Ռուսաստանի (ՌԽՖՍՀ) ներկայացուցիչները։ ԱՄՆ-ի ներկայացուցիչը մասնակցել է որպես դիտորդ։ Ռուսաստանի պատվիրակության աշխատանքը ղեկավարել է Լենինը՝ որպես նախագահ, ով, սակայն, կուսակցության ԿԿ որոշմամբ չմեկնեց։ Ջենովայի նախագահի տեղակալն էր Չիչերինը, որը և լիազորված էր նախագահի իրավունքներով։ Անդամներն էին՝ Լ․ Կրասինը, Մ․ Լիտվինովը, Վ․ Վորովսկին, Ա․ Ռուձուտակը, Ա․ Իոֆֆեն, Ն․ Ռակովսկին, Ալեքսանդր Հարությունի Բեկզադյանը (Հայաստանի ներկայացուցիչ), Նարիման Նարիմանովը, Բ․ Մդիվանին, Ա․ Շլյապնիկովը։

Ռուսաստանի պատվիրակությունը Ջենովայի կոնֆերանսում ներկայացնում էր ոչ միայն ՌԽՖՍՀ-ի, այլև խորհրդային մյուս հանրապետությունների (Ուկրաինա, Բելառուսիա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Բուխարա, Խորեզմ), ինչպես նաև Հեռավոր Արևելքի հանրապետության շահերը։ Կապիտալիստական պետությունների ներկայացուցիչներից Ջենովայի կոնֆերանսում առավել ակտիվ դեր էին խաղում Դեյվիդ Լլոյդ Զորջը, Ջորջ Քերզոնը (Մեծ Բրիտանիա), Կ․ Վիրտը, Վ․ Ռատենաուն (Գերմանիա), Լ․ Ֆակտան (Իտալիա), Ժ․ Բարտուն, Կ․ Բարրերը (Ֆրանսիա

Ջենովայի կոնֆերանսի հրավիրման (Անտանտի գերագույն խորհրդի որոշմամբ) պաշտոնական նպատակն էր «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տնտեսական վերականգնման» միջոցառումներ մշակելը։ Կոնֆերանսի մասնակցիները հետաքրքրված էին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վերակառուցման ռազմավարություն մշակել, ինչպես նաև հարաբերություններ հաստատել եվրոպական կապիտալիստական պետությունների և բոլշևիկյան Ռուսաստանի հետ։

Խորհրդային պատվիրակությունը կտրականապես մերժեց այդ պահանջները և առաջ քաշեց հակապահանջներ՝ օտարերկրյա ինտերվենտների և բլոկադայի պատճառավնասները հատուցելու վերաբերյալ (եթե Ռուսաստանի մինչպատերազմյան և պատերազմական պարտքերը կազմում էին 18,5 միլիարդ ռուբլի ոսկով, ապա օտարերկրյա ինտերվենտների և բլոկադայի պատճառած վնասները կազմում էին մինչև 50 միլիարդ ռուբլի ոսկով)։ Սակայն, առաջնորդվելով կապիտալիստական պետությունների հետ տնտեսական կապերը վերականգնելու ձգտմամբ, սովետական պատվիրակությունը հայտարարեց, որ խորհրդային Ռուսաստանը պատրաստ է ընդունել մինչպատերազմյան պարտքերն ու նախկին սեփականատերերի կոնցեսիաներ ստանալու նախապատվելի իրավունքը, պայմանով, որ խորհրդային պետությունը ճանաչվի դեյուրե, նրան ցուցաբերվի ֆինանսական օգնություն, չեղյալ համարվեն ռազմական պարտքերն ու դրանց տոկոսները։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենովայի կոնֆերանսում մեծ նշանակություն ունեցավ ընդհանուր զինաթափման մասին սովետական պատվիրակության առաջարկությունը։ Սակայն ինչպես այդ առաջարկությունը, այնպես և ֆինանսատնտեսական փոխադարձ պահանջների հարցերը կոնֆերանսում չլուծվեցին։ Ֆինանսատնտեսական հարցերի քննարկումը շարունակվեց Հաագայի կոնֆերանսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։