Ջեննի Շիրքոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեննի Շիրքոր
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԲրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունColoma Convent Girls' School?
Մասնագիտությունդիմահարդար
Պարգևներ և
մրցանակներ

Ջեննի Շիրքոր (անգլ.՝ Jenny Shircore, 20-րդ դար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), բրիտանահայ դիմահարդար և դերասանուհի։

Արժանացել է Օսկար մրցանակի լավագույն դիմահարդարման համար «Էլիզաբեթ» ֆիլմում կատարած աշխատանքի համար։ Արժանացել է Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակի 2010 թվականին «Երիտասարդ Վիկտորյան» ֆիլմում կատարած աշխատանքի համար[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննի Շիրքորը ծնվել է Հնդկաստանում՝ հայ հորից և ֆրանսիացի մորից։ 10 տարեկանում տեղափոխվել է Անգլիա[3][4]։

Շիրքորը երկու տարի մասնակցել է Լոնդոնի նորաձևության քոլեջի Beauty Culture դասընթացին, այնուհետև՝ BBC-ում դիմահարդար վարպետների վերապատրաստման դասընթացին։ 1970-ական թվականներից 16 տարի աշխատել է BBC-ի համար՝ արտադրությունների վրա, ներառյալ «Pennies from Heaven» մինի-սերիալը և «Doctor Who» հեռուստասերիալը[5]։ Նրա առաջին աշխատանքը որպես ֆրիլանսեր եղել է 1985 թվականին նկարահանված Dreamchild ֆիլմում[6]։ Մինչ օրս նա մասնակցել է ավելի քան 65 կինո- և հեռուստաարտադրություններին։

Շիրքորը եղել է «Մեկ շաբաթ Մերլինի հետ»[7] և «Երկու թագուհի» ֆիլմերի վարսահարդարման և դիմահարդարման վարպետը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Awards Database». British Academy Film Awards. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
  2. «Baftas 2010: Full list of winners». The Guardian. 2010 թ․ փետրվարի 21. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
  3. 3,0 3,1 «Ширкор Дженни — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  4. Lytal, Cristy. She's a font of creativity. Los Angeles Times Retrieved February 13, 2009.
  5. Going South: Imogen Edward-Jones meets Oscar winning makeup artist Jenny Shircore
  6. She’s a font of creativity
  7. Nazzaro, Joe (2011 թ․ նոյեմբերի 22). «2011 Winter Movies: 'My Week With Marilyn'». Make-Up Artist Magazine. Key Publishing Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. «'Mary Queen Of Scots' Hair & Makeup Designer Talks Transforming Margot Robbie Into Queen Elizabeth I». Deadline. 2011 թ․ հունվարի 7. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]