Ջեննեի Մեծ մզկիթ
| Ջեննեի Մեծ մզկիթ արաբ․՝ الجامع الكبير في جينيه | |
|---|---|
| Տեսակ | մզկիթ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ջեննե |
| Մասն է | Old Towns of Djenné? |
| Հիմնվել է | 1906 |
| Կառուցման սկիզբ | 1906 |
| Կառուցման ավարտ | 1909 |
| Առաջին հիշատակում | XIII դար |
| Բացվեց | 1907 |
| Կարգավիճակ | գործող |
| Ճարտարապետություն | |
| Ոճ | Սուդանա-Սահելային ճարտարապետություն |
| Երկարություն | 75 մետր |
| Լայնություն | 75 մետր |
| Բարձրություն | 16 մետր |
| Մինարեթներ | 3 |
| Մինարեթի բարձրություն | 16 մետր |
| Շինանյութ | հարդ, ավազ |
| 13°54′19″N 4°33′20″W / 13.905277777778°N 4.5555555555556°W | |
![]() | |
![]() | |
Ջեննեի Մեծ մզկիթ (արաբ․՝ الجامع الكبير في جينيه), ալիզե խոշորագույն շինությունն է աշխարհում[1]։ Մզկիթը գտնվում է Ջեննե քաղաքում, Մալիի Բանի գետի ողողահունում։ Համալիրի մեջ է մտնում «Ջեննեի հին քաղաք»-ը, 1988 թվականին մզկիթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեննեի առաջին մզկիթի կառուցման թվագրության մասին փաստացի տվյալներ չկան, բայց կան հիշատակություններ ոչ ավելի վաղ, քան 1200 թվականն է, և ոչ ուշ, քան 1330 թվականն է[2]։
Մի քանի հարյուրամյակների ընթացքում Ջեննեն եղել է առևտրային կենտրոն և շատ կարևոր հանգույց տրանսսահարական ճանապարհի ոսկեվաճառների համար։ 15-րդ դարից 16-րդ դարերի ընթացքում Ջեննեն դարձավ այն վայրերից մեկը, որտեղից սկսվեց իսլամի տարածումը Աֆրիկայի ամբողջ տարածքում[3]։
Մզկիթի համալիրի ընթացիկ կառուցումը ընթացավ երեք տարի և ավարտվեց 1907 թվականին (այլ տվյալներով 1909 թվական)[3]։ Շինարարական աշխատանքներին հետևում են Ջեննե քաղաքի որմնադիրների համքարության վերակացուն։ Այդ ժամանակ Ջեննեն համարվում էր Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի գաղութ, և հնարավոր է, որ ֆրանսիացիները առաջարկել են քաղաքական և տնտեսական աջակցություն շինարարական աշխատանքներին և մզկիթին և նրա հարևանությամբ գտնվող մեդրեսին։ Մզկիթը կառուցված է մամլած կավից, ավազից և ջրից։ Այն կանգնեցվել է բարձր՝ երեք մետրանոց հարթակի վրա հենց այն տեղում, որտեղ 13-րդ դարից 14-րդ դարերը գտնվում էր մզկիթի համալիրի հին կառույցը։ Կառույցի չափերը հասնում են 75×75 մետրի, իսկ կենտրոնական աշտարակի բարձրությունը հասնում է մոտ 13 մետրի։
Մզկիթը էլեկտրաֆիկացվել է վերջերս։
Որոշ վայրերում մզկիթի օրիգինալ մակերեսը պատված է կղմինդրասալիկներով, որն էլ ոչնչացնում է վերջինիս պատմական կառուցվածքը, իսկ երբեմն էլ վտանգի տակ է դնում շենքի կառուցվածքային ամբողջականությունը։ Մզկիթի ծխականները դեմ էին նրա արդիականացմանը, որ ընթանում էր 1990-ական թվականներին։
Ինչպես ենթադրում են շատ ճարտարապետներ, Ջեննեի մզկիթը սուդանա-սահալինային ոճի ամենամեծ ձեռքբերումն է, թեև որոշակի իսլամական ազդեցությամբ[3]։ Մզկիթի մուտքը բաց է միայն մուսուլմանների համար։ Այս մասին զգուշացնում են մուտքի մոտ տեղադրված ինֆորմացիոն վահանակները։ Այս կանոնը տարածվում է Մալիի գրեթե բոլոր մզկիթներում [3]։
Համաշխարհային ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականից մզկիթը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, Աֆրիկայում և այժմ այն Մալիի ամենատարածված տեսարժան վայրերից մեկն է [3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեննեի Մեծ մզկիթ» հոդվածին։ |
| ||||||

