Ջենիֆեր Սայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջենիֆեր Սայմ
Ջենիֆեր Սայմ.jpg
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 7, 1972(1972-12-07)
Ծննդավայր՝Պիկո Ռիվերա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝ապրիլի 2, 2001(2001-04-02) (28 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0843320

Ջենիֆեր Մարիա Սայմ (անգլ.՝ Jennifer Maria Syme, դեկտեմբերի 7, 1972(1972-12-07), Պիկո Ռիվերա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 2, 2001(2001-04-02), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենիֆեր Սայմը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքում, որտեղ ապրել է մինչև 18 տարեկան: Լոս Անջելես տեղափոխվելուց հետո ստացել է ռեժիսոր Դեյվիդ Լինչի օգնականի աշխատանքը: 1997 թվականին Լինչի՝ «Ոչ մի տեղ չտանող խճուղին» թրիլլերում փոքր դեր է կատարել:

1998 թվականի սկզբին, երեկույթի ժամանակ ծանոթացել է դերասան Կիանու Ռիվզի հետ և նրանց միջև սիրավեպ է սկսվել: 1999 թվականին Ջենիֆերը հղիանում է: 2000 թվականի հունվարի 8-ին պետք է ծնվեր նրանց դուստրը, վերջինիս պետք է անվանեին Ավա Արչեր Սայմ Ռիվզ, սակայն 1999 թվականի դեկտեմբերին, ծննդաբերությունից մեկ շաբաթ առաջ, բժիշկը դադարել է լսել երեխայի սրտի զարկերը: Ուլտրաձայնային հաստոցը ցույց է տվել, որ երեխան մահացել է մոր արգանդում, մահվան պատճառը պորտալարի թրոմբն է:

2000-2001 թվականներին Ջենիֆերը աշխատել է Լոս Անջելեսում գտնվող ձայնագրման ընկերությունում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի ապրիլի 2-ին Ջենիֆեր Սայմը ներկա է գտնվեր երաժիշտ Մերիլին Մենսոնի տանը անցկացվող երեկույթին[1]: Այն բանից հետո, երբ գնացել է մեկ այլ տան երեկույթի, նա պատրաստվում էր կրկին վերադառնալ Մենսոնի տան երեկույթին: 2001 թվականի ապրիլի 2-ին 28-ամյա Ջենիֆեր Սայմը մահացել է ավտովթարի ժամանակ: Նրա «Jeep Grand Cherokee» ավտոմեքենան վթարի է ենթարկել Cahuenga Boulevard փողոցում կայանած երեք մեքենաներին: Ջենիֆերը չէր ամրացրել ամրագոտին և վթարի ժամանակ դուրս է թռել մեքենայից: Նա մահացել է վայրկյանական: Ոստիկանությունը կարծում է, որ վթարի ժամանակ Ջենիֆերը գտնվել է դեղերի կամ թմրանյութերի ազդեցության տակ[2]: Կիանու Ռիվզը Ջենիֆերին թաղել է Լոս Անջելեսի Վեսթվուդ գերեզմանատանը՝ նրանց աղջկա կողքին:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Լինչը Ջենիֆեր Սեյմի պատվին է նվիրել «Մուլհոլանդ դրայվ» (2001) ֆիլմը:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսերի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vineyard Jennifer։ «Marilyn Manson Accused Of Contributing To Friend's Death»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է 2020-03-06 
  2. «Film Notes: Keanu Reeves' Girlfriend Killed - ABC News»։ web.archive.org։ 2011-01-29։ Վերցված է 2020-03-06