Jump to content

Ջենիֆեր Մարոժան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենիֆեր Մարոժան
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1992(1992-04-18)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա
Հասակ 171 սանտիմետր
Քաշ 50 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ջենիֆեր Մարոժան (գերմ.՝ և հունգ.՝ Dzsenifer Marozsán [ˈdʒɛnifɛr ˈmɒroʒaːn], ապրիլի 18, 1992(1992-04-18)[1][2], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարական ծագումով գերմանացի ֆուտբոլիստ, «Լիոն» թիմի և Գերմանիայի կանանց ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2013 թվականի Եվրոպայի չեմպիոն, հունգարացի ֆուտբոլիստ Յանոշ Մարոժանի դուստրը[3]։

Գերմանական ֆուտբոլի դպրոցի սան է (4 տարեկանից բնակվել է Գերմանիայում, հայրը խաղացել է գերմանական լիգայի թիմերում)։ Խաղացել է «Բուրբախ» թիմում, սովորել է «Սաարբրյուկկենի» ֆուտբոլային դպրոցում։ 2007 թվականին 14 տարեկան 7 ամսական հասակում առաջին անգամ ելույթ է ունեցել Բունդեսլիգայում՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, իսկ 15 տարեկան 4 ամսական հասակում խփել է առաջին գոլը՝ դառնալով ամենաերիտասարդ գոլի հեղինակը Կանանց Բունդեսլիգայում[4]։ 2009 թվականից հանդես է գալիս «Ֆրանկֆուրտում»։

Հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենիֆեր Մարոժանը խաղացել է Գերմանիայի տարբեր պատանեկան և երիտասարդական հավաքականներում, մինչև 15 տարեկանների հավաքականում խփել է 4 գոլ 5 խաղում, մինչև 17 տարեկանների հավաքականում Դանիայի թիմի հետ առաջին խաղում ձևակերպել է հեթ-տրիկ 8:0 ընդհանուր հաշվի ժամանակ։ Նորդական գավաթի խաղարկության ժամանակ զբաղեցրել է 3-րդ տեղը։ Մինչև 17 տարեկանների հավաքականում 2008 թվականին հաղթել է Եվրոպայի առաջնությունում, խփելով երկու գոլ՝ դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու։ Նոր Զելանդիայում անցկացվող աշխահի առաջնությունում ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող՝ առաջնության արդյունքներով արժանանալով ՖԻՖԱ-ի Արծաթե գնդակին (հավաքականում բրոնզե մեդալի)։ Հավաքականում 21 խաղում խփել է 21 գոլ[5]։

2009 թվականի մարտի 9-ին առաջին անգամ հանդես է եկել մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Լա-Մանգայում անցկացվող Տաս Ազգերի մրցաշարում գրավել է իտալական թիմի դարպասը[6]։ 2009 թվականի հոկտեմբերի 28-ին առաջին անգամ հանդես է եկել մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Շվեդիայի թիմի դեմ խաղում[7]։ 2010 թվականի հոկտեմբերի 28-ին առաջին անգամ հանդես է եկել հիմնական հավաքականի կազմում Ավստրալիայի դեմ խաղում։ Ընդգրկվել է Գերմանիայում անցկացվող աշխարհի առաջնության թեկնածուների ցուցակում, սակայն աջ ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցել առաջնությանը[8]։

Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարում գրավել է Թուրքիայի դարպասը (հաղթանակ, 5:0), ինչպես նաև մասնակցել Ալգարվեի Գավաթին՝ հաղթելով Ճապոնիային (4:3)։ Նույն տարում մասնակցել է Մ-20 աշխարհի առաջնության բոլոր խաղերին՝ նվաճելով արծաթե մեդալ (0:1 հաշվով պարտվեցին ԱՄՆ-ի հավաքականին)։ 17 խաղով դարձել է Մ-20 Գերմանիայի հավաքականի ռեկորդակիր (նույնքան խաղերի են մասնակցել Մարինա Հեգերինգը, Բյանկա Շմիդտը և Կիմ Կուլիգը), բացի այդ մրցաշարում նվաճել է ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակը։

Ջենիֆերը, մասնակցելով 2013 թվականի Եվրոպայի առաջնության բոլոր խաղերին, դարձել է Եվրոպայի չեմպիոն, կիսաեզրափակիչում Շվեդիայի դարպասը խփած նրա գոլը միակն էր և գերմանուհիներին դուրս բերեց եզրափակիչ, որտեղ էլ հաղթեցին Նորվեգիային 1:0 հաշվով։

Հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եվրոպայի չեմպիոնուհի 2013
  • Աշխարհի Մ-20 փոխչեմպիոնուհի 2012
  • Աշխարհի Մ-20 չեմպիոնուհի 2010
  • Աշխարհի Մ-18 առաջնության բրոնզե մրցանակակիր 2008
    • Աշխարհի Մ-18 առաջնության լավագույն ռմբարկու 2008
  • Եվրոպայի Մ-17 առաջնության չեմպիոնուհի 2008
    • Եվրոպայի Մ-17առաջնության լավագույն ռմբարկու 2008
  • Ալգարվեի Գավաթի հաղթող 2012
  • Մ-15 Երկրի գավաթի հաղթող 2007
  • Գերմանիայի գավաթի հաղթող 2011
  • Գերմանիայի գավաթի եզրափակիչի մասնակից 2008
  • ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի հաղթող 2015
  • Մ-20 աշխարհի առաջնության Ոսկե գնդակ 2012
  • Ֆրից Վալտերի բրոնզե մեդալի դափնեկիր 2009
  • Մ-17 Աշխարհի առաջնության արծաթե գնդակ 2008
  • Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի խաղացող 2013[9]
  • Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. «Interview mit Dzsenifer Marozsan» (գերմաներեն). fansoccer.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  4. «Dzsenifer Marozsan. – Fußball – ZDF.de Sport» (գերմաներեն). ZDF. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  5. U-17-Länderspiel-Statistik auf dfb.de
  6. U-19-Länderspiel-Statistik auf dfb.de
  7. U-20-Länderspiel-Statistik auf dfb.de
  8. „News-Meldung“ auf dfb.de
  9. News vom 30. Juli 2013 auf uefa.com

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Մարոժան» հոդվածին։