Ջենե Դակոնամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենե Դակոնամ
Djené Dakonam
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dakonam Ortega Djené
Քաղաքացիությունը Տոգո Տոգո
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1991(1991-12-31)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Dapaong, Տոգո
Հասակ 187 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Խետաֆե
Համար 2
Պատանեկան կարիերա
ՏոգոԷտուալ Ֆիլանտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 ԲենինՏոներ Աբոմեյ
2011-2014 Կամերուն Կոտոն Սպորտ
2014-2016 Իսպանիա Ալկորկոն 59 (1)
2016-2017 Բելգիա Սենտ-Տրյուդեն 26 (0)
2017-ներկա Իսպանիա Խետաֆե 76 (1)
Ազգային հավաքական
2010 Տոգո Տոգո Մ20
2012-ներկա Տոգո Տոգո 49 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 27-ի, 2019

Ջենե Դակոնամ (ֆր.՝ Djené Dakonam, դեկտեմբերի 31, 1991(1991-12-31)[1][2], Dapaong, Տոգո), տոգոյեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Խետաֆեի և Տոգոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ջենեն սկսել է Տոներ Աբոմեյում։ 2011 թվականին նա միացավ Կոտոն Սպորտին։ 2013 թվականի նոյեմբերին Ջենեն փորձաշրջան անցավ Լանսում[4][5], սակայն մի քանի ամիս անց վերադարձավ Կամերուն[6]։

2014 թվականի հոկտեմբերի 25-ին Ջենեն լրիվ տրանսֆերով տեղափոխվեց իսպանական Ալկորկոն[7][8][9]։ Իր դեբյուտը Եվրոպայում նշեց հոկտեմբերի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեալ Սարագոսայի դեմ խաղում[10][11]։ Նոյեմբերի 1-ին Ջենեն հեռացվեց խաղադաշտից Ալավեսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 29-րդ րոպեին[12]։ 2015 թվականի մարտի 23-ին տոգոյեցին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականը[13]։ Սեգունդա Դիվիզիոնում իր առաջին գոլը խփեց մայիսի 9-ին՝ Սաբադելի դեմ խաղում[14]։ Ալկորկոնի կազմում Ջենեն անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2016 թվականի հուլիսի 1-ին Ջենեն միացավ Սենտ-Տրյուդենին[15][16]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հուլիսի 30-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լոկերենի դեմ խաղում[17]։ Հոկտեմբերի 26-ին Ջենեն հեռացվեց խաղադաշտից Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման վերջին րոպեին[18]։ Նոյեմբերի 29-ին նա կարմիր քարտ ստացավ Բելգիայի գավաթի Մեխելենի դեմ խաղում[19]։ Սենտ-Տրյուդենի կազմում Ջենեն անցկացրեց 27 հանդիպում։

Խետաֆե[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 24-ին Ջենեն 4 տարվա պայմանագիր կնքեց Խետաֆեի հետ[20][21][22]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[23][24]։ Լա Լիգայում առաջին գոլը խփեց 2018 թվականի մարտի 17-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[25]։ Խետաֆեի ավագի թևկապով Ջենեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի հունվարի 6-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[26]։ Հունվարի 26-ին տոգոյեցին հեռացվեց խաղադաշտից Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[27]։ Ապրիլի 21-ին նա կարմիր քարտ ստացավ Սևիլյայի դեմ խաղի 74-րդ րոպեին[28]։ 2018-19 մրցաշրջանում Ջենեն անցկացրեց 38 հանդիպում[29]՝ ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվելով Լա Լիգայի խորհրդանշական հավաքականում[30]։

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ջենեն անցկացրեց 2019 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Տրաբզոնսպորի դեմ խաղում[31][32]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոգոյի ազգային հավաքականում իր դեբյուտը Ջենեն նշեց 2012 թվականի սեպտեմբերի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գաբոնի դեմ խաղում[33][34]։ 2013 թվականին նա մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[35][36]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 4 հանդիպումներում, իսկ Տոգոն հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց Բուրկինա Ֆասոյին[37][38]։ 2017 թվականի հունվարին Ջենեն կրկին մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[39][40], սակայն Տոգոն դուրս մնաց խմբային փուլից[41]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունիսի 1-ին՝ Նիգերիայի դեմ ընկերական խաղում[42]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալկորկոն 2014–15 Սեգունդա Դիվիզիոն 24 1 0 0 24 1
2015–16 35 0 0 0 35 0
Ընդհանուր 59 1 0 0 0 0 0 0 59 1
Սենտ-Տրյուդեն 2016–17 Առաջին Դիվիզիոն A 26 0 1 0 27 0
Խետաֆե 2017–18 Լա Լիգա 36 1 0 0 36 1
2018–19 34 0 4 0 38 0
2019–20 6 0 0 0 1 0 7 0
Ընդհանուր 76 1 4 0 1 0 0 0 81 1
Կարիերայի ընդհանուր 161 2 5 0 1 0 0 0 167 2

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ[44]

Տոգո
Տարի Խաղեր Գոլեր
2012 3 0
20132 10 0
2014 4 0
2015 5 0
20162 8 0
2017 11 0
2018 5 0
2019 3 0
Ընդհանուր 49 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտոն Սպորտ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Togo - D. Dakonam - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. Deniran-Alleyne, Tashan (2019 թ․ մայիսի 1). «Who is Djene? The £31m defender Emery has scouted to solve Arsenal's weakness». footballlondon. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. «Djene Dakonam: l'international togolais à l'essai au RC Lens !». Africa Top Sports (ֆրանսերեն). 2013 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Djene Dakonam: Le Togolais de retour à Coton Sport Garoua !». Africa Top Sports (ֆրանսերեն). 2014 թ․ փետրվարի 17. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Djene Dakonam: 6 Things to Know About the Getafe Star and Rumoured Arsenal Transfer Target». 90min.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «El internacional togolés Djené, inscrito con la A.D. Alcorcón | Alcorcón - Web Oficial». www.adalcorcon.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «Togo: Djene Dakonam à l'essai à Alcorcon». Africa Top Sports (ֆրանսերեն). 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «AD Alcorcón - Real Zaragoza, Oct 26, 2014 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. MARCA.com (2014 թ․ հոկտեմբերի 26). «Borja Bastón y Jaime meten al Zaragoza en zona de promoción». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. «Deportivo Alavés - AD Alcorcón, Nov 1, 2014 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. «Djené renueva hasta junio de 2018 | Alcorcón - Web Oficial». www.adalcorcon.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  14. «CE Sabadell - AD Alcorcón, May 9, 2015 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  15. «Djene jugará en el Sint-Truidense la próxima temporada | Alcorcón - Web Oficial». www.adalcorcon.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  16. Efe (2016 թ․ հուլիսի 2). «Djené jugará en el Sint-Truidense belga la próxima temporada». Marca.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  17. «Sint-Truidense VV - KSC Lokeren, Jul 30, 2016 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  18. «Sint-Truidense VV - SV Zulte Waregem, Oct 26, 2016 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  19. «Sint-Truidense VV - KV Mechelen, Nov 29, 2016 - Beker van Belgie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  20. Kiyonga, Ismael (2017 թ․ հուլիսի 25). «Togo international defender Djene signs for Getafe». Kawowo Sports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  21. «Togolese Dakonam secures deal with Getafe - 2018 FIFA World Cup Qualifiers - Africa - Togo». African Football. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  22. «Djene firma por 4 temporadas». Getafe CF (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  23. «Athletic Bilbao - Getafe CF, Aug 20, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  24. AS, Diario (2017 թ․ օգոստոսի 20). «Liga Santander | Premio a la resistencia del Geta». AS.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  25. «Real Sociedad - Getafe CF, Mar 17, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  26. «Getafe CF - FC Barcelona, Jan 6, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  27. «Atlético Madrid - Getafe CF, Jan 26, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  28. «Getafe CF - Sevilla FC, Apr 21, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  29. «Dakonam Djene | Football Stats | Getafe | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  30. 30,0 30,1 UEFA.com. «Equipo de la Liga 2018/19». UEFA.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  31. «Getafe CF - Trabzonspor, Sep 19, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  32. UEFA.com. «Getafe-Trabzonspor | UEFA Europa League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  33. «Gabon - Togo, Sep 8, 2012 - Africa Cup of Nations qualification - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  34. «CAN 2013 : Gabon-Togo (1-1)». Football 365 (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  35. «Togo release final Afcon squad | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  36. «Togo - Teams - CAN 2013 - Ahram Online». english.ahram.org.eg. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  37. «Burkina Faso - Togo, Feb 3, 2013 - Africa Cup of Nations 2013 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  38. Futaa. «AFCON 2013: Burkina Faso knocks Togo to grace semis». futaa.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  39. Isabirye, David (2017 թ․ հունվարի 4). «AFCON 2017: Togo names final 23 man squad». Kawowo Sports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  40. APANEWS. «Togo names 23-man squad for AFCON 2017». apanews.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  41. Welle, Deutsche. «AFCON 2017: Congo ease past Togo, Morocco down holders Ivory Coast | DW | 24.01.2017». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  42. «Nigeria - Togo, Jun 1, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  43. «Dakonam Djené». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  44. Strack-Zimmermann, Benjamin. «Djené Dakonam». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  45. Hub, Africa News. «Coton sport crowned, tonnerre go down». www.africanewshub.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]