Ջենգիզ Աքթար
Ջենգիզ Աքթար թուրքերեն՝ Cengiz Aktar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1955 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Աշխատավայր | Գալաթասարայի համալսարան |
Ջենգիզ Աքթար (թուրքերեն՝ Cengiz Aktar, 1955, Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքագետ, լրագրող և գրող։ Հրապարակել է Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններին առնչվող մի շարք աշխատություններ[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1955 թվականին, Ստամբուլ քաղաքում։ Սովորել է Գալաթասարայի վարժարանում։ Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Փարիզի Սորբոնի համալսարանում։ Այնտեղ էլ 1982 թվականին Աքթարին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի աստիճան.[1][2] ։
Այժմ դասավանդում է Բահչեշեհիրի համալսարանում։ Դասավանդել է նաև Գալաթասարայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
Ջենգիզ Աքթարը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության կողմնակիցներից է, ունի Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ աշխատանքներ։
1989-1994 թվականներին աշխատել է ՄԱԿ-ում և ԵՄ-ում․ զբաղվել է գաղթի խնդիրներով և քաղաքական ապաստարան տրամադրելու քաղաքականության հետազոտությամբ։
1994-1999 թվականներին ղեկավարել է ՄԱԿ-ի առաքելությունը Սլովենիայում։ Ընդհանուր առմամբ Ջենգիզը ՄԱԿ-ում աշխատել է 22 տարի[3]։
1999 թվականին Աքթարը ծանոթացել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի հետ։ 2007 թվականին թուրքի ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից Դինքի սպանությունից հետո, Աքթարը և նրա մի շարք համախոհները խնդրագիր կազմեցին, որով կոչ էին անում թուրքերին ներողություն խնդրել հայերից 1915 թվականի իրադարձությունների համար[4]։ Ըստ Աքթարի՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը[4]։ «Հայե՛ր, ներեցեք մեզ» անունը ստացած խնդրագիրը ստորագրել է 32.000 մարդ[5]։
![]() |
Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին։ Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքներն ու ցավերը և ներողություն եմ խնդրում նրանցից։
Բնօրինակ տեքստ (թուրքերեն)
1915'te Osmanlı Ermenileri'nin maruz kaldığı Büyük Felâket'e duyarsız kalınmasını, bunun inkâr edilmesini vicdanım kabul etmiyor. Bu adaletsizliği reddediyor, kendi payıma Ermeni kardeşlerimin duygu ve acılarını paylaşıyor, onlardan özür diliyorum[5] |
![]() |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու դուստր[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Sevimay Devrim (հոկտեմբերի 3, 2010)։ «Hızlı ve ucuz çözüm yeni PKK’lar doğurur» (Turkish)։ Milliyet
- ↑ 2,0 2,1 Akgönül Samim, Dedeoglu Beril (2013)։ La Turquie et l'Europe: Une évolution en interaction (French)։ Editions L'Harmattan։ ISBN 2296538975
- ↑ «Cengiz Aktar»։ Al Jazeera։ Վերցված է հոկտեմբերի 30, 2014
- ↑ 4,0 4,1 Rainsford Sarah (դեկտեմբերի 16, 2008)։ «Turkish thinkers' Armenia apology»։ BBC
- ↑ 5,0 5,1 «Ozur Diliyoruz Front Page»։ Ozur DIliyoruz։ Վերցված է 15 May 2013
- ↑ «Cengiz Aktar»։ Sabanci University։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-19-ին։ Վերցված է 2016-09-16
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aktar, Cengiz (1993), Turkiye'nin batililastirilmasi (Inceleme dizisi), Istanbul: Ayrinti Yayinlari, ISBN 978-9755390376
- Aktar, Cengiz (2004), L'occidentalisation de la turquie : essai critique, Paris: Éditions L'Harmattan, ISBN 9782858025701
- Aktar, Cengiz (2004), Lettres aux turco-sceptiques : La Turquie et l'Union européenne, Paris: Actes Sud, ISBN 978 2742752614
- Aktar, Cengiz (2010), L'Appel au Pardon, des Turcs s'adressent aux Arméniens, Paris: CNRS Éditions, ISBN 978 2271068484
|
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Գալաթասարայի վարժարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք լրագրողներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Թուրք գրողներ
- Թուրք սյունակագիրներ
- Քաղաքագետներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ