Ջենա Մարբլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jenna Marbles
Անձնական տվյալներ
Ծնվել էՋենա Ն. Մուրեյ
սեպտեմբերի 15, 1986 (37 տարեկան)
{{{2}}} Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ
Հասակ165մ
Ազգությունամերիկացի
ԱշխատանքՅություբեր, վլոգեր, դերասանուհի, կատակերգու
Կայքjennamarblesblog.com
ՅուԹյուբյան տվյալներ
ԿեղծանունJenna Marbles
Ալիքի անունMarbles Jenna Marbles
Գործունեության տարիներ2009-ներկա
Ժանրկատակերգություն, վլոգ
Բաժանորդներ16+ մլն
Դիտումներ2+ մլրդ
ԿապվածSmosh, Ryan Higa
Բաժանորդների և դիտումների մասին վերաբերյալ տվյալները թարմացվել են մայիսի 18, 2016.

Ջենա Ն. Մուրեյ (անգլ.՝ Jenna N. Mourey, սեպտեմբերի 15, 1986(1986-09-15), Ռոչեստեր, ԱՄՆ), ավելի հայտնի է Ջենա Մարբլս (անգլ.՝ Jenna Marbles) մականունով, ամերիկացի էստրադային արտիստ և վիդեոբլոգեր Յութուբում։ Նրա ալիքը ունի 15 մլն ավել հետևորդներ, դարձնելով նրան Յութուբում յոթերորդը հետևորդների թվով և առաջինը, որոնք վարում են կանայք[1]։

Վաղ տարիները և ուսումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենան ծնվել է Նյու Յորք նահանգի Ռոչեստեր քաղաքում, որտեղ էլ և ավարտել Բրայթոն ավագ դպրոցը (Brighton High School) 2004 թ.: Հետո նա տեղափոխվել է Բոստոն և ավարտել Սուֆոլկ համալսարանը (անգլ.՝ Suffolk University)։ Սուֆոլկում ստացել է գիտական բակալավրի աստիճան հոգեբանության բաժնում, ապա սովորել է Բոստոնի համալսարանում և ստացել մագիստրոսի աստիճան որպես սպորտային հոգեբան և խորհրդատու[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարբլսի կարիերան սկսվել է Barstool Sports-ից, որտեղ նա ստեղծեց StoolLaLa կայքի կանացի անալոգը[3]։

Յութուբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. Մարբլսը հրապարակեց տեսանյութ «ինչպես խաբել մարդկանց, որ դուք լավ տեսք ունեք» (անգլ.՝ «How To Trick People Into Thinking You're Good Looking»), որը հավաքել էր 5,3 մլն դիտում մեկ շաբաթվա ընթացքում[4][5]։ Նրա «ինչպես խուսափել մարդկանց հետ շփումից, եթե չեք ուզում խոսել» (անգլ.՝ «How To Avoid Talking To People You Don’t Want To Talk To») անվանումով տեսանյութը նշվել է «Նյու Յորք Թայմս» ամսագրի հոդվածներում և «ABC News»-ում (օգոստոսի 11), որտեղ նա արտահայտվել է այսպես՝ «Ես հոգնել եմ այն տղաներից, ովքեր իրենց պարտքն են համարում, իմ հետ սեռական հարաբերություններ ունենալ, ամեն անգամ, երբ ես մտնում եմ ակումբ կամ բար»

[6][7]: 2014 թ. սեպտեմբերին տեսանյութը արդեն ուներ 34 մլն դիտում։ Նա տեղադրում է նոր տեսահոլովակ ամեն չորեքշաբթի և հինգշաբի օրերին։ «Jenna Marbles» մականունը վերցրել էր նրա համար, որպեսզի մորից թաքցնի Յութուբում իր գործունեության մասին, քանի որ տեսանյութերում նա օգտագործում էր նախատական բաշապար։ «Marbles»-ը Ջենայի շան անունն է՝ Mr. Marbles: 2014 թ. դեկտեմբերին նա արդեն ուներ 14 մլն հետևորդ և 1,5 մլրդ դիտում[2][8]։

Ջենան նաև մասնակցել է Epic Rap Battles of History հաղորդման 2-րդ հեռուստաշրջանի 13-րդ էպիզոդում՝ «Adam vs. Eve» (Ադամը ընդդեմ Եվայի), Եվայի դերում[9]։ Նա հնչյունավորել է բանանին՝ «Annoying Orange» (ձանձրացնող նարինջ) շոուի ժամանակ, «Fake n' Bacon» էպիզոդում, նաև խաղացել է Մայլի Սայրուսի դերը «YouTube Rewind 2013»-ում, ոգեշնչվելով «Wrecking Ball» երգից։ Հունվարին նա հայտնվել է «Ridiculousness» (հայ. Անհեթեթություն) հաղորդամն 4-րդ եթերարաշրջանում։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարբլսը հրապարակել է «Kermie Worm & Mr. Marbles» խաղալիք շների բրենդը, որը հիմնված է իր իրական շների վրա[2]։ Նա նաև հրապարակել է մի շարք ապրանքներ, իր հիշարժան մեջբերումով՝ «What are this?» (հայ. Ի՞նչ են սրանք)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]