Ջենա Աշկովից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենա Աշկովից
Ծնվել էապրիլի 28, 1986(1986-04-28)[1][2][2][…] (37 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունՄերիմաունթ Մանհեթեն քոլեջ և Holy Trinity Diocesan High School?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հարավային Կորեա
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, երաժիշտ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
springawakening.com

Ջենա Նոել Աշկովից (անգլ.՝ Jenna Noelle Ushkowitz, կորեերեն՝ 제나 우슈코비츠 ապրիլի 28, 1986(1986-04-28)[1][2][2][…], Սեուլ, Հարավային Կորեա), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշկովիցը ծնվել է Սեուլ քաղաքում։ Երեք ամսականում նրան որդեգրել են լեհ-իտալական և իռլանդա-անգլիական ծագում ունեցող ամերիկացիներ[5][6]։ Նա մեծացել է Նյու Յորքում։ Ջենան դաստիարակվել է որպես կաթոլիկ (ազգանունը նրան է փոխանցվել հայրական գծով խորթ պապիկից, որն ուներ լեհ-հրեկան ծագում)[7][8] և հաճախել է Parkway Elementary School, Holy Trinity Diocesan High School կաթոլիկ դպրոցներ, որոնք հայտնի էին ուժեղ թատերական կրթությամբ[9][10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենա Աշկովիցը իր կարիերան սկսել է երեք տարեկանում՝ մասնակցելով «Սեզամ փողոցը» ծրագրին։ Նա ակտիվորեն աշխատել է թատերական բեմերում, խաղացել է այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են «Թշվառներ», «Թագավորը և ես», «Լարամիի նախագիծը»[11] և «Գարնանային զարթոնք»։ 2009-2015 թվականներին դերասանուհին մեծ ճանաչում է ձեռք բերել «Glee» հայտնի երաժշտական հեռուստասերիալում խաղացած Թինա Կոեն Չանգի դերով[11]։ 2019 թվականին «Glee»-ի գործընկեր Քևին Մակհեյլի հետ դարձել է PodcastOne պլատֆորմում «Showmance» փոդքասթի հաղորդավարը[12][13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենան հանդիպել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի աստղ Մայքլ Տրևինոյի հետ, սակայն 2014 թվականի մայիսին զույգը բաժանվել է։

Ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի «Kindred Foundation»-ում իր աշխատանքներից, նա կողմ է հանդես եկել բազմաթիվ այլ բաների համար։ 2012 թվականին նա «Glee»-ի երգչախմբի գործընկեր Քևին Մակհեյլի հետ NoH8 կամպանիայի շրջանակներում աջակցել է «Առաջարկություն 8»-ի չեղարկմանը, որն ավելի վաղ արգելել էր նույնասեռերի ամուսնությունն Կալիֆոռնիա նահանգում[14]։ Աշկովիչը աշխատել է նաև «NYCLASS» (կենդանիների իրավունքների պաշտպանության կազմակերպություն) և «Oceana» (օվկիանոսների պաշպանության համար պայքարող կազմակերպություն) հետ։ 2015 թվականի ամռանը նա «Oceana»-ից մեկնել է շրջագայության դեպի Նորմանդյան կղզիներ, որպեսզի բարձրացնի ուտելի ձկների չափից շատ ձկնորսության իրազեկությունը, որն ազդում էր նրանց գոյատևման վրա[15]։ Նույն թվականին նա անցկացրել է «Nautica Oceana Beach House 2015» միջոցառումը։ Նա նաև ջանք է գործադրել Կալիֆոռնիայում ծովառյուծների պոպուլյացիայի մասին տեղեկատվության բարձրացման ուղղությամբ, որը ևս տեղի է ունենում ուտելի ձկների չափազանց մեծ որսի պատճառով[15][16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը The Suite Life of Zack & Cody ջութակահարուհի
2009-2015 ս Glee Glee Թինա Կոեն Չանգ
2011 դ Glee։ 3D կենդանի համերգ Glee: The 3D Concert Movie Թինա Կոեն Չանգ
2017 ֆ Դեղին տենդ Yellow Fever Ասյա Բրեդֆորդ
2017 ֆ Կրկին ողջույն Hello Again Մերի

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2010 Gold Derby Լավագույն դերասանական կազմ Glee Առաջադրված
2010 ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում Glee Հաղթանակ
2011 ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում Glee Առաջադրված
2012 ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում Glee Առաջադրված
2013 ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում Glee Առաջադրված

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
  3. https://www.broadway.com/buzz/192481/once-on-this-island-wins-2018-tony-award-for-best-musical-revival/
  4. https://www.broadway.com/buzz/144875/glee-cast-wins-sag-award-for-best-comedy-ensemble/
  5. http://iamkoream.com/jenna-ushkowitz/ Արխիվացված 2010-07-23 Wayback Machine: «Tell me about your last name, Ushkowitz. — It’s Polish. I was actually adopted from Korea when I was 3 months old. My father is Polish-Italian and my mother is Irish-English.»
  6. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  7. «BWW Reviews: Jenna Ushkowitz's CHOOSING GLEE: 10 Rules to Finding Happiness and the Real You». Broadway World. 2013 թ․ մայիսի 21.
  8. «The Philadelphia Inquirer Digital Edition». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  9. «Performer: Jenna Ushkowitz». TonyLovers.com. 2008 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. Herald, University (2016 թ․ հոկտեմբերի 7). «Glee's Jenna Ushkowitz: A Graduate of Marymount Manhattan College». University Herald (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  11. 11,0 11,1 Martin, Denise (2009 թ․ ապրիլի 26). «Video: 'Glee' team rewrites the school musical». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. Лина Тэйлор (2019 թ․ մարտի 18). «'Glee' Stars Reunite for New Podcast With The LadyGang Network on PodcastOne». Entertainment Tonight. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  13. «Showmance with Kevin McHale and Jenna Ushkowitz». PodcastOne. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  14. «Photo Gallery: Familiar Faces». NOH8 Campaign.
  15. 15,0 15,1 «Jenna Ushkowitz and Reid Scott Celebrate Oceana's 3rd Annual Nautica». Oceana.
  16. «We Must Save Ocean Wildlife Before It Is Too Late». The Huffington Post. 2015 թ․ նոյեմբերի 13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենա Աշկովից» հոդվածին։