Ջեյմս Դեյվիդ Վենս
| Ջեյմս Դեյվիդ Վենս Portrait of Vice President JD Vance.jpg | |||
| |||
|---|---|---|---|
| Նախագահ | Ջո Բայդեն | ||
| Փոխնախագահ | Քամալա Հարիս | ||
| Կուսակցություն՝ | Հանրապետական | ||
| Կրթություն՝ | Միդլթաունի ավագ դպրոց (2003), Օհայո նահանգի համալսարան (2009), Եյլի իրավունքի դպրոց (2013) և Եյլի համալսարան | ||
| Գիտական աստիճան՝ | Իրավագիտության դոկտոր | ||
| Մասնագիտություն՝ | գրող, ֆինանսիստ, հեռուստամեկնաբան, քաղաքական գործիչ, corporate lawyer, վաճառական, դահուկորդ և ideologue | ||
| Դավանանք | կաթոլիկություն[1][2][3] | ||
| Ծննդյան օր | օգոստոսի 2, 1984 (41 տարեկան) | ||
| Ծննդավայր | Միդլթաուն[4] | ||
| Քաղաքացիություն | |||
| Ի ծնե անուն | անգլ.՝ James Donald Bowman | ||
| Հայր | Donald Ray Bowman? | ||
| Ամուսին | Ուշա Վենս[5] | ||
| Զավակներ | Ewan Vance?, Mirabel Vance? և Vivek Vance? | ||
| Կայք՝ | whitehouse.gov/administration/jd-vance/ | ||
| Ինքնագիր | |||
| Պարգևներ | |||
Ջեյմս Դեյվիդ «Ջեյ Դի» Վենս (անգլ.՝ James David "JD" Vance, օգոստոսի 2, 1984[4], Միդլթաուն[4], Օհայո, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, գրող, քաղաքական գործիչ, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ, ԱՄՆ 50-րդ փոխնախագահ։
Վենսը հաղթել է 2022 թվականին Օհայոյում կայացած Միացյալ Նահանգների Սենատի ընտրություններում՝ հաղթելով դեմոկրատ թեկնածու Թիմ Ռայանին։
2016 թվականի ընտրություններում դեմ է եղել Դոնալդ Թրամփի թեկնածությանը, սակայն դարձել է Թրամփի աջակիցը նրա նախագահությունից ի վեր[7]։
Վենսը ունի ազգային պահպանողական գաղափարներ[8], նա իրեն ներկայացնում է որպես հետլիբերալ աջերի անդամ[9]։ Նա դեմ է աբորտի իրավունքին, նույնասեռական ամուսնություններին և Ուկրաինային տրամադրվող շարունակական ռազմական օգնությանը, քանի որ կարծում է, որ առաջին հերթին պետք է կենտրոնանալ հարավային սահմանի ամրապնդման և անօրինական ներգաղթի դեմ պայքարի, ինչպես նաև Չինաստանի դեմ պայքարի վրա[10]։ Վենսը նաև անզավակության բացահայտ քննադատ է[11][12]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրան մեծացրել են տատիկն ու պապիկը, քանի որ ծնողներն ամուսնալուծվել էին, իսկ մայրը բուժվում էր թմրամոլությունից։
Ավագ դպրոցից հետո անցել է ԱՄՆ ռազմուժի ծովային հետևակի շարքերը, իսկ զինվորական ծառայությունից հետո՝ ընդունվել ու ավարտել է Օհայոյի պետական համալսարանը և Եյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատել է Սան Ֆրանցիսկոյում՝ Սիլիկոնային հովտի ձեռնարկատեր Փիթեր Թիելի համար, ով այնուհետև 10 միլիոն դոլար է նվիրաբերել՝ աջակցելով, որպեսզի Վենսը ընտրվի ԱՄՆ Սենատոր[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ López-Arias C. J.D. Vance, el católico «hillbilly» bautizado ante Rod Dreher, rumbo al Senado con el apoyo de Trump (իսպ.) — 2022.
- ↑ J.D. Vance Becomes Catholic | The American Conservative — 2021.
- ↑ How JD Vance’s Catholic Faith Influenced His Politics — 2024.
- 1 2 3 https://commons.wikimedia.org/wiki/File:J._D._Vance_Birth_Certificate.jpg
- ↑ https://americankahani.com/lead-stories/meet-usha-chilukuri-vance-the-indian-american-wife-of-ohios-gop-senate-primary-winner-j-d-vance/
- ↑ 2025 TIME100: The 100 Most Influential People of 2025 — Time, 2025.
- ↑ «Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Orr, James (2024 թ․ հուլիսի 16). «JD Vance's nomination proves Trumpism is here to stay». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Syed, Ismail. «The Rise of JD Vance and the Postliberal Movement». www.thegnosi.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Թրամփի թեկնածությունը. նրա փոխնախագահի թեկնածուն կլինի սենատոր Ջեյ Դի Վենսը». Hetq.am. 2024 թ․ հուլիսի 16. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Corn, David. «JD Vance attacked AOC for promoting a "sociopathic attitude" about children». Mother Jones (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Kilgore, Ed (2021 թ․ հուլիսի 26). «J.D. Vance: How About We Give Parents Extra Votes?». Intelligencer (անգլերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Ջեյմս Դևիդ Վենսն է ընտրվել որպես Թրամփի փոխնախագահի թեկնածու». «Ամերիկայի Ձայն». 2024 թ․ հուլիսի 17. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Դեյվիդ Վենս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Օհայո նահանգի համալսարանի շրջանավարտներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ինքնակենսագիրներ
