Ջեյքոբ Բենքս (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյքոբ Բենքս
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 24, 1991(1991-07-24) (32 տարեկան)
Նիգերիա
Երկիր Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգիչ
Գործիքներկիթառ[1] և վոկալ[2]
Կայքmrjacobbanks.com
 Jacob Banks Վիքիպահեստում

Ջեյքոբ Բենքս (անգլ.՝ Jacob Banks, հուլիսի 24, 1991(1991-07-24), Նիգերիա), բրիտանացի հեղինակ-կատարող Բիրմինգհեմից[3]։ Ջեյքոբը դարձել է առաջին երգիչը, որն ունեցել է չգրանցված կատարում BBC Radio 1 Live Lounge-ում։ Ջեյքոբ Բենքսը հաղթել է 2012 թվականի MOBO մրցանակաբաշխության («Սև ծագման երաժշտություն», անգլ.՝ Music of Black Origin) տարածաշրջանային մրցույթում Բիրմինգհեմում[4] և Ադիդասի Are You In երաժշտական մրցույթում[5]։ Նրա երաժշտությունը ներշնչված է մի քանի ժանրերից՝ ներառյալ սոուլ, R&B և հիփ հոփ[6]։ 2016 թվականի սեպտեմբերին նա համաձայնագիր է ստորագրել Interscope Records-ի հետ։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-ից սկսած։ Բեկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերին նա ձայնագրել է իր դեբյուտային «Մենախոսություն» (անգլ.՝ The Monologue) մինի ալբոմը, որը թողարկվեց 2013 թվականի հունվարին[7]։ The Monologue-ը երկրորդ անգամ թողարկվեց Worthy վերնագրով BBC Radio 1- ով՝ Զեյն Լոուի կողմից[8]։ 2013 թվականի ապրիլին Ջեյքոբն իր առաջին գլխավոր շոուն ունեցավ Լոնդոնի Ս. Փենքրաս հին եկեղեցում[9]։ Նա աջակցել է Էմելի Սանդեին 2013 թվականի ապրիլին Միացյալ Թագավորությունում կայացած տուրի ընթացքում[10]։ Բենքսը երգում է Ռեչ 32-ի (անգլ.՝ Wretch 32) Doing OK երգը, որը Ռեչի առաջիկա ստուդիական ալբոմի երկրորդ սինգլն էր։ Բենքսը երգում է Chase and Status-ի Alive երգը նրանց նոր ալբոմից, որը կոչվում է Brand New Machine: Նա նաև աջակցում է նրանց Միացյալ Թագավորությունում կայացած Brand New Machine 2013 համերգային շրջագայության ընթացքում։ Բենքսը 2013 թվականին հայտարարեց, որ պատրաստվում է թողարկել նոր միացյալ մինի ալբոմ իր, Ռեչ 32-ի և Ջորջ Պոետի մասնակցությամբ։ Ալբոմը պիտի կոչվեր Gambling Man, սակայն չի թողարկվել[11]։ 2014 թվականի մայիսի մեկին նրա և All About She-ի համագործակցության արդյունքում թողարկվեց I Can Wait-ը՝ որպես նրանց դեբյուտային Go Slow մինի ալբոմի ընդլայնված տարբերակ և հասանելի էր անվճար ներբեռնման համար։ Ջեյքոբը նաև աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Chase & Status-ը, Bondax-ը, Ջեյք Գոսլինգը, Նոքս Բրաունը, Plan B-ն և Ռեչ 32-ը[5]։

2015 թվականի հուլիսի 21-ին թողարկվեց Բենքսի երկրորդ մինի ալբոմը՝ The Paradox-ը։

2016 թվականին նա համագործակցել է նորվեգական Seeb արտադրական թիմի հետ և թողարկել What Do You Love երգը։ Երգը հասավ նորվեգական VG-lista պաշտոնական հիթ-շքերթի երկրորդ հորիզոնական[12]։

2017 թվականի մարտի 9-ին Բենքսը ներկայացրեց երկու մասից բաղկացած պատմողական հոլովակ իր նոր՝ Unholy War սինգլի համար։ Բենքսը երգի համահեղինակ է[13]։ Սինգլը թողարկվելիք The Boy Who Cried Freedom մինի ալբոմից է[13]։

Փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսի Move With You երգն օգտագործվել է EA Sports-ի խաղում FIFA 15-ի ժամանակ։

2013 թվականին նրա Worthy երգը American TV-ով ցուցադրվող Suits հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի 9-րդ մասում։

Նրա Unknown երգն օգտագործվել է Starz TV-ով ցուցադրվող Power հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի վերջին մասում, ինչից հետո նա արժանացավ մեծ ուշադրության իր հզոր ձայնի շնորհիվ։ Արդյունքում նրա Monster երգն օգտագործվեց չորրորդ եթերաշրջանի առաջին մասում։

2017 թվականին նրա Unholy War երգը հնչեց «Սև ցուցակ։ Հատուցում» հեռուստասերիալի վերջին մասում։

2017 թվականին Բենքսի Unholy War երգն օգտագործվեց 2017 Need for Speed խաղի թրեյլերում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Մանրամասներ
The Monologue
  • Թողարկվել է՝ 26 ապրիլի, 2013[14]
  • Լեյբլ՝ Full + Bless, Renowned Records
  • Ֆորմատ՝ Digital download
The Paradox
  • Թողարկվել է՝ 21 հուլիսի, 2015[15]
  • Լեյբլ՝ Full + Bless, Renowned Records
  • Ֆորմատ՝ Digital download

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գլխավոր արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Ալբոմ
"Worthy"[16] 2013 The Monologue
"Move with You"[17] 2014 FIFA 15 (Soundtrack)
"Monster" (featuring Avelino) 2015 The Paradox
"Unholy War" 2017 The Boy Who Cried Freedom

Որպես մասնակից արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Հիթ-շքերթներում ամենաբարձր հորիզոնական Ալբոմ
UK
[18]
UK Dance հիթ-շքերթ
[19]
UK Indie հիթ-շքերթ
[20]
UK R&B հիթ-շքերթ
[21]
Շոտլանդական սինգլների և ալբոմնեի հիթ-շքերթ
[22]
VG-lista
Sverigetopplistan
Doing OK
(Ռեչ 32, Ջեյքոբ Բենքս)
2014 60 8 12 N/a
Alive"
(Chase & Status, Ջեյքոբ Բենքս)
21 4 26 Brand New Machine
Redemption
(Sigma, Diztortion, Ջեյքոբ Բենքս)
2015 138 Life
Love Me
(WiDE AWAKE, Ջեյքոբ Բենքս)
2016 Չկա տվյալ
What Do You Love
(Seeb (երաժշտական պրոդյուսերներ), Ջեյքոբ Բենքս)
2016 2 21 Չկա տվյալ
«—» սինգլ, որը չի եղել տվյալ հիթ-շքերթում կամ չի թողարկվել տվյալ տարածքում

Այլ ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Ալբոմ
2013 Jail
(Նիկ Բրյուեր, Ջեյքոբ Բենքս)
Flat 10 մինի ալբոմ
2014 I Can't Wait
(All About She, Ջեյքոբ Բենքս)
Go Slow մինի ալբոմ
2015 Blame it On Love
(Uppermost, Ջեյքոբ Բենքս)
New Moon մինի ալբոմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.pipfest.no/
  2. Montreux Jazz Festival Database
  3. «Jacob Banks - Liverpool Sound City». Liverpool Sound City. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  4. Cofie, Bibi. «MOBO UnSung 2012: Artist Catchup». MOBO. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  5. 5,0 5,1 Hawkins, Shane. «New Noise: Jacob Banks». Wonderland. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  6. Morris, Matt. «Jacob Banks - The Monologue (Full EP Stream)». Hypetrak. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  7. Cochrane, Greg. «BBC Newsbeat - Introducing - Jacob Banks». BBC. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  8. Collins, Hattie. «i-N Session: Jacob Banks». i-D Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  9. Maz, Maz. «Jacob Banks Announces Headline Show». MTV The Wrap Up. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  10. Hunger TV. «Jacob Banks: Worthy». Hunger Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  11. Alya, Alya. «Music: Jacob Banks Interview». Live Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  12. NorwegianCharts.com: Jacob Banks page
  13. 13,0 13,1 «Jacob Banks shares his stunning two-part 'Unholy War' video». Vaunter. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  14. «The Monologue by Jacob Banks». iTunes (UK). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  15. «The Paradox by Jacob Banks». iTunes (UK). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  16. «Worthy - Single by Jacob Banks». iTunes (UK). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «Move With You - Single by Jacob Banks». iTunes (UK). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  18. Peak positions for the featured singles in the UK:
  19. Peak positions for the dance singles in the UK:
  20. Peak positions for the indie singles in the UK:
  21. Peak positions for the R&B singles in the UK:
  22. Peak positions for singles in Scotland:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյքոբ Բենքս (երգիչ)» հոդվածին։