Jump to content

Ջեյրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեյրան, (Gazella subgutturosa), սնամեջ եղջերավորների ընտանիքի վիթերի սեռի երկսմբակավոր կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 95–115 սմ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 75 սմ, քաշը՝ մինչև 33 կգ։ Արուներն ունեն սև, քնարաձև, մինչև 40 սմ երկարությամբ օղակաձև հաստացումներով եղջյուրներ։ Էգերը եղջյուրներ չունեն։ Տարածված է Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի անապատային և կիսաանապատային գոտիներում։ Վազում է մինչև 60 կմ/ժ արագությամբ։ Ապրում են խմբերով (ամռանը՝ 3–5, ձմռանը՝ 10–20 կենդանի)։ Ապրիլ–մայիսին էգն ունենում է 1–2 ձագ։ Ապրում են 6–7 տարի։ Գլխաքանակն արագորեն կրճատվում է, որսի պատճառով գտնվում է պահպանության տակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 486