Ջեյսոն Քեննի
Ջեյսոն Քեննի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Jason Francis Kenny |
Մասնագիտացում՝ | track cyclist և հեծանվորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 23, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Ջեյսոն Ֆրենսիս Քեննի (Jason Francis Kenny. մարտի 23, 1988, Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հեծանվորդ, ով մասնագիտացել է անհատական և թիմային սպրինտում։ Օլիմպիական խաղերի յոթնակի, աշխարհի եռակի չեմպիոն։
Քրիս Հոյի և Ջեյմի Ստաֆի ընկերակցությամբ նա ոսկե մեդալ է նվաճել 2008 թվականին Պեկինում անցկացված ամառային օլիմպիական խաղերի սպրինտի թիմային մրցումներում, իսկ անհատական սպրինտում արժանացել է արծաթե պարգևի ՝ զիջելով Քրիս Հոյին։
Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ Ֆիլիպ Հինդեսի և Քրիս Հոյի հետ միասին նա կրկին ոսկի է նվաճել թիմային սպրինտում, սակայն այս անգամ հաղթել է նաև անհատական սպրինտում։
2016- ին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում Ջեյսոնը Ֆիլիպ Հինդեսի և Քալում Սքիների ընկերակցությամբ հաղթանակ է տարել թիմային սպրինտում, այնուհետև հաղթել է նաև անհատական սպրինտում և քեյրինում՝ այդպիսով կրկնելով Քրիս Հոյի՝ հեծանվավազքի մրցումներում օլիմպիական վեց ոսկե մեդալ[1] նվաճելու ռեկորդը։
2016 թվականի ամանորի նախօրեին Քեննին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[2]՝ կոմանդորի տիտղոսով։ Այդ նույն տարվա սեպտեմբերին ամուսնացել է հեծանվորդուհի Լաուրա Թրոթի հետ[3]։
Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, որոնք անցկացվեցին 2021 թվականին, նա արծաթե մեդալ է նվաճել թիմային սպրինտում և ոսկե մեդալ՝ քեյրինում[4]։
Մրցելույթներ օլիմպիադաներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիադան | Մրցաձևը | Գրաված տեղը |
---|---|---|
Պեկին 2008 | սպրինտ | ![]() |
Պեկին 2008 | թիմային սպրինտ | ![]() |
Լոնդոն 2012 | սպրինտ | ![]() |
Լոնդո 2012 | թիմային սպրինտ | ![]() |
Ռիո 2016 | թիմային սպրինտ | ![]() |
Ռիո 2016 | սպրինտ | ![]() |
Ռիո 2016 | քեյրին | ![]() |
Տոկիո 2020 | թիմային սպրինտ | ![]() |
Տոկիո 2020 | սպրինտ | 8 |
Տոկիո 2020 | քեյրին | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Rio Olympics 2016: Jason Kenny wins keirin to equal Sir Chris Hoy's British record» (անգլերեն)։ BBC Sport։ 2016-08-16
- ↑ The London Gazette, Supplement 61803, 31. desember 2016,s .N9.
- ↑ Kilde avis|tittel=Olympics golden couple Jason Kenny and Laura Trott marry in private|avis=BBC News|url=http://www.bbc.com/news/uk-england-manchester-37466204%7Cdato=2016-09-25%7Cspråk=en(չաշխատող հղում)
- ↑ «Cycling Track - Results Book»։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-11-ին։ Վերցված է 29. august 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջեյսոն Քեննի Վիքիպահեստում |
---|
|
- Մարտի 23 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մեդալակիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Օլիմպիական չեմպիոններ
- Հեծանվորդներ այբբենական կարգով
- Աշխարհի չեմպիոններ
- Օլիմպիական մեդալակիրներ
- Բրիտանացի մարզիկներ