Ջեյսոն Ակուն
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 16, 1973[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա |
Կրթություն | North High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար, սկեյթբորդիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կասկադյոր և դերասան |
Ջեյսոն Բրայանթ Ակուն (անգլ.՝ Jason Bryant Acuña; մայիսի 16, 1973[1][2], Պիզա, Տոսկանա, Իտալիա), ամերիկացի դերասան կասկադյոր, հայտնի է որպես Wee-Man։ «Տարօրինակ մարդիկ» հեռուստաշոուի հիմնական մասնակիցներից։ Չնայած իր ցածր հասակին՝ 1,23 մետր, Ջեյսոնը կրում է պրոֆեսիոնալ սքեյթբորդիստի կոչում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյսոն Բրայնթ Ակունը ծնվել է 1973 թվականի մայիսի 16-ին, Իտալիայի Պիզա քաղաքում։ Մեծացել է Տորանսե քաղաքում (Կալիֆոռնիա), և հենց նույն քաղաքում ավարտել դպրոցը։
Ջեյսոնը աշխատել է Big Brother ամսագրում։ Շնորհիվ իր սքեյթբորդ քշելու ունակությամբ, Ակունը արժանացել է Ջեֆ Տրեմեյնի ուշադրությանը, ով միքիչ ուշ հրավիրել է նրան նկարվելու իր ամսագրում։ Այդ ամենից հետո Ակունը հրավիրվել է «Տարօրինակ մարդիկ» հեռուստաշոու։
Մասնակցություն «Տարօրինակ մարդիկ» շոուում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին սերիայում Ջեյսոնը հրավեր է ստացել նկարվելու «Oompa Loompa» տեսահոլովակում։ Տեսահոլովակում նա սքեյթ էր քշում ամբողջ քաղաքում, զարմացնելով և վախեցնելով մարդկանց։ Այդ համարը դարձավ նրա հայտնի դերերից մեկը, որը նրան հաջողվեց խաղալ։ Ջեյսոնը հաճախ հայտնվում էր Պերեստո Լեյսի դուետներում։ Օրինակ կարող է հանդիսանալ 3-րդ սերիան, որտեղ Ջեյսոնը փախնում է պրոդյուսեր Պրեստոնից։ 8-րդ սերիայում նա Ջոն Նոկսվիլի հետ միասին մասնակցեց «Agressive sledding» էպիզոդին, որտեղ նրանք հագել էին Եղնիկի և Սանայի զգեստներ։
Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին սերիայում Ջեյսոնը մասնակցել է «Human red carpet» էպիզոդում, որտեղ կատարել է արքայի դերը։ Այդ նույն սերիայում, նա քշել է մինի-հեծանիվ Պեստոնի հետ միասին։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տարօրինակ մարդիկ» (2000-2002)
- «Տարօրինակ մարդիկ» (2002)
- «Սքեյթբորդիստներ» (2003)
- «Հիմարներ» (2006)
- «Հիմարներ 2,5» [3] (2007)
- «Հիմարներ 3D» (2010)
- «Հիմարներ 3,5» (2011)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ Jackass 2.5 (Video 2007) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ջեյսոն 'Wee Man' Ակուն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|